Показаны сообщения с ярлыком ՀԱՅԵՐ. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком ՀԱՅԵՐ. Показать все сообщения

30.08.2014

Զվարճալի դեպք Արամ Մանուկյանի հուշերից

«Այն ժամանակ ես հազիւ 22-23 տարեկան էի, դեռ երես ածիլելը ինչ է չգիտեի: Իհարկե, բեղ-մօրուս ունէի և անհրաժեշտ էր, որ ածիլուեմ:
Բայց որտեղից գտնել սարի գլխին կանոնաւոր սափրիչ, գէթ ածելի, ո'չ այս կայ, և ո'չ այն: Դես ու դեն ենք ընկնում: Վերջապես, յայտնում են, որ գյուղի ու վանքի ամենալաւ «թրաշչին» վանքի ծառայ Սահակն է, որն ունէր մի լաւ սուր դանակ, որով, և' ոչխար էր մորթում, և' փայտ կտրում, և' մարդու երես ածիլում... Ճար չկար. ոնց որ եզը կը տանեն սպանդանոց, ինձ էլ նստացրին Սահակի առջև: Տնաքանդը սապոնով «թրաշ» անելու սովորութիւն էլ չուներ. այդ բանը նրա գլուխը ձգեց Յարութիւնը: Վերջապէս, երկար-բարակ նախապատրաստութիւններից վերջը` դանակը սրեց և գործի սկսաւ:
Ղըրթա ղըրթ. անտէր երեսս շատ սարթ է. խեղճի դանակը չի կտրում. սոսկալի ցաւ է պատճառում արդէն այստեղից այնտեղից մի քանի ածելի առնելը: Իսկ երբ մի երեսս վերջացրեց և սկսեց վիզս, ուղղակի ահռելի էր: Դիմանալ չկարողացայ: Արդէն մի քանի տեղից կտրել էր, տղայի պես խռովեցի և ըմբոստացայ: Վարդապետը, Փայլակը, Արտուրը և Յարութիւնը կանգնած կը խնդային ու կը հեգնէին: Միայն վերջինն էր, որ փորձեր էր անում օգնել: Ծառան վախեցած փախաւ: Գործը շարունակեց Յարութիւնը: Մնացածը երեւակայելու է: Վերջանալուց յետոյ ամբողջ երեսս արիւնոտուել էր»:


08.06.2014

ԱՀԱ ԹԵ ՈՒՄ ԱՐՁԱՆՆ Է ՊԵՏՔ ԿԱՆԳՆԵՑՆԵԼ ԵՎ ՈՒՄ ՕՐԻՆԱԿՈՎ ՍԵՐՈՒՆԴ ԴԱՍՏԻԱՐԱԿԵԼ


,,.....գնդապետ Բեյ-Մամիկոնյանը Դիլիջանում սպաների խորհրդակցություն է հրավիրում եւ ներկայացնում Թ. Նազարբեկյանի կարգադրությունը՝ զորքի մի մասը ցրել, մյուս մասը վերածել ոչ մեծ պարտիզանական ջոկատների, իսկ հրետանին տանել Սեւան ու թաղել Չիբուխլու գյուղի մոտ։


«Փառք եւ պատիվ հայ արյան» վկայում է ականատեսը, որովհետեւ խորհրդակցությանը ներկա սպաներից մեկը՝ ղարաբաղցի կապիտան Մոսեսովը (Գուրգեն Տեր-Մովսիսյանը), այդ պահին անմիջապես ոտքի է կանգնում եւ հայտարարում. «Ես չե՛մ հնազանդի այդ որոշման։ Դա դավաճանութիւն է։ Ո՛չ ոք իրաւունք ունի այդպէս վարուելու Հայոց ճակատագրի հետ։ Ես իմ թնդանօթներով այս իսկ րոպէին կը մեկնեմ ճակատը՝ մեռնելու։ Ով տղամարդ է եւ հայու արիւն ունի իր երակներում՝ թո՛ղ իմ ետեւից գա»։


Նրան է միանում վիրավոր պորուչիկ Գարեգին Տեր-Հարությունյանը՝ Նժդեհը, որը Երեւանից ստացել էր Արամ Մանուկյանի պահանջը՝ դիմանալ գոնե երեք օր, քանզի Ղարաքիլիսան գրավելուց հետո թուրքական բանակը Դիլիջան-Սեւան-Ախտա գծով կարող էր շրջանցել Երեւանը։ Ապստամբած եւ ի վերջո՝ Թ. Նազարբեկյանի համառությունը կոտրած զորքը՝ Գուրգեն Տեր-Մովսիսյանի թնդանոթաձիգների ու Նժդեհի հեծյալ հարյուրյակի առաջնորդությամբ մայիսի 24-ին վերադարձավ Ղարաքիլիսա,,։


Սկսվեց ճակատամարտը:
Գուրգեն Տեր- Մովսիսյանը հրետակոծում է թշնամու դիրքերը, սակայն նկատում է, որ առաջին գծում պասիվություն է տիրում: Հեծնում է ձին, թողնում է իր դիրքը ու սլանում առաջին գիծ, զինվորներին քաջալերում ու տանում հարձակման: Եվ այդտեղ էլ զոհվում է հերոսաբար...



Ղարաքիլիսայի ճակատամարտը տևում է 4-օր, մայիսի 25-28-ը: Հաջողվում է կանխել թուրքերի առաջխաղացումը դեպի Երևան, և Աարդարապատի ճակատամարտում հայերին հաջողվում է հաղթել այդպես էլ համալրում չստացած թշնամուն , և երկիրը փրկվում է կործանումից:

31.12.2013

ՍԱՀԱԿ ՍԱՀԱԿՅԱՆ «Երնեկ թե այս նոր տարին»





12.12.2013

Մի սիրո պատմություն


Գրիգոր Չպուքքարյանի և Թագուհի Ղարիպյանի ամուսնության երրորդ տարվա վերջին
/1884թ-ի ապրիլի 21/, երբ Դանիելի հայրը`Գրիգորը, Բրգնիկի եկեղեցում Դանիել մարգարեի մարգարեությունն էր թերթում, իր բարեկամներից մեկը գալիս է և ավետում, որ արու զավակ է ունեցել: Նորաթուխ հայրը վազում է տուն` միանգամից որոշելով, որ փոքրիկին Դանիել անունը կտա:

 Մանուկ Դանիելը շատ հանդարտ էր ու խելոք, բայցև հետաքրքիր ու հարցասեր: Նա շատ էր տարբերվում իր հասակակիցներից և դեռ փոքրուց աչքի էր ընկնում անհատականությամբ, որը բնականաբար տարիքի հետ զարգանում և կոփում էր նրան, որպես հասարակության մեջ ապրող ու գործող էակ: Աշակերտից մինչև ուսանող, ուսանողից մինչև ուսուչից ձգվում է նրա ճանապարհը, բայց թերևս ամենագլխավորը բանաստեղծի կոչումն էր, որը տրված էր նրան ի վերուստ: Այդ կոչումը Դանիելի համար ուղղակի անուն չէր և ոչ էլ ապրուստ վաստակելու միջոց, այլ թթվածին, որը շնչում էր նա և փոխանցում իր հոգու շունչը ընթերցողին:

Յուրաքանչյուր ստեղծագործություն կյանքի մի էտապ էր, զգացումների պոռթկում և ոչ սովորական մտքերի խտացում: Եվ այդ ամենի ետևում կանգնած է Դանիել արարողը, ստեղծողը, և իր շնորհն ու տաղանդը յուրատեսակ ձեռագրով մատուցողը:
Շատ երկար կարելի է խոսել Դանիելի կյանքի, գործունեության ու ստեղծագործությունների մասին: Այժմ ,սակայն, փորձենք փոքր-ինչ պատկերացում կազմել Դանիել մարդու` սիրող մարդու մասին:
Դանիելը մաքուր հոգի ուներ, ինչպես վկայում են շատ ու շատ ընկերների ծանոթագրությունները և գրավոր պահպանված հուշերը նրա մասին:
Նա անկեղծ էր, բարի ու նվիրվող: Յուրատեսակ նրբանկատություն ուներ իր մեջ և հոգատար էր մարդկանց նկատմամբ: Ամբարտավան դիմախաղի ներքո պահվում էր ցայտուն և համարձակ երիտասարդը` լի արարելու անզուսպ ջիղով: Մեծի հետ մեծ էր, փոքրի հետ փոքր, իսկ նրա ներողամտության մասին առասպելներ էին պտտվում: Նա ոչ մեկուսացող էր, ոչ էլ դյուրահաղորդ, իսկ ընկերական կյանքում շատ ավելի քաղցր, համով-հոտով ու զվարթ էր:
Ահա այսպիսին էր Դանիելը ընկերների ու մտերիմների հուշերում` խոնարհ ու տաղանդավոր մի մարդ, ում հետ անցկացրած նույնիսկ մեկ ակնթարթը իմաստավոր էր ու ինքանատիպ, ուսյալ և հետաքրքիր:
Եվ ահա մի գեղեցիկ օր Դանիել Վարուժանին այցելում է Ձերդ Գերազանցություն Սերը, ու սկսվում են անհասանելի թվացող երազին հասնելու անհույս, մերթնդմերթ գունատվող, բայցև ցնծացող ջանքերը:
Արաքսիի /այդպես էր նրա կնոջ անունը/ հայրը` Միրճան Թաշճյան, հարուստ առևտրական էր՝ չափազանց պահպանողական ու ավանդապահ: Ընդառաջ գնալով իր սիրելի դստեր ցանկությանը` վերջինիս համար Միրճանը Դանիել Վարուժանին հրավիրում է իբրև ուսուցիչ հայերեն ու ֆրանսերեն ուսուցանելու համար: Վարուժանն ընդունում է հրավերը իր ֆինանսական դրությունը կարգավորելու ու որոշ անտիպ տաղերի հրատարակությունն արագացնելու համար:

09.12.2013

Միսակ Մանուշյանի վերջին նամակն իր կնոջը


«21 փետրվարի 1944 թ., Ֆրեն
Իմ սիրելի Մելինե, իմ շատ սիրելի որբուկս
Մի քանի ժամից հետո այլևս չեմ լինելու այս աշխարհում: Շուտով, այս կեսօրից հետո, ժամը 15-ին կգնդակահարվենք: Իմ կյանքում սա ինձ պատահում է որպես մի դժրաիւտ դեպք. դրան չեմ հավատում, սակայն և այնպես ես գիտեմ, որ այլևս երբեք քեզ չեմ տեսնելու:
Ի՞նչ կարող եմ քեզ գրել, իմ մեջ ամեն ինչ անորոշ է և միաժամանակ շատ պայծառ: Ես մտել էի ազատության բանակը որպես կամավոր զինվոր և ես մեռնում եմ երկու մատ հեռու հաղթանակից և նպատակից: Երջանկություն նրանց, ովքեր պիտի ապրեն մեզնից հետո և պիտի վայելեն վաղվա խաղաղության և ազատության քաղցրությունը:
Վստահ եմ, որ ֆրանսիական ժողովուրդը և ազատության համար բոլոր պայքարողները պիտի արժանավայել կերպով պատվեն մեր հիշատակը: Մեռնելու պահին հայտարարում եմ, որ ես ոչ մի ատելություն չունեմ գերմանական ժողովրդի դեմ և ոչ ոքի դեմ, յուրաքանչյուրը կստանա իր արժանի պատիժը կամ վարձատրությունը: Պատերազմից հետո, որն այլևս երկար չպիտի տևի, գերմանական ժողովուրդը և մյուս բոլոր ժողովուրդները պիտի ապրեն խաղաղ կերպով և եղբայրաբար, երջանկություն բոլորին:
Խորապես ցավում եմ, որ չկարողացա քեզ երջանկացնել: Ես շատ էի ցանկանում քեզնից մի զավակ ունենալ, ինչ որ դու մշտապես ցանկանում էիր: Խնդրում եմ քեզ պատերազմից հետո անպատճառ ամուսնանալ և մի երեխա ունենալ իմ պատվի համար և իմ վերջին կամքը կատարելու համար: Ամուսնացիր մեկի հետ, ով կկարողանա քեզ երջանկացնել:
Բոլոր ունեցածներս կտակում եմ քեզ, քո քրոջը և նրա որդիներին: Պատերազմից հետո դու կկարողանաս, որպես իմ կինը, ստանալ պատերազմական թոշակ, որովհետև ես մեռնում եմ որպես Ֆրանսիայի ազատագրության բանակի կամավոր զինվոր: Պատերազմից հետո, բարեկամներիս օգնությամբ, որոնք հոժարությամբ պիտի ուզենան պատվել ինձ, հրատարակել տուր իմ պոեմները և այն գրվածքները, որոնք արժանի են կարդացվելու: Եթե հնարավոր է, իմ հիշատակներս տար Հայաստան իմ ազգականներին:

17.11.2013

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՔԱՋԱԶՆՈՒՆՈՒ ՆԱՄԱԿԸ ՈՐԴՈՒՆ


Ռուբեն ջան, Դեկտեմբերի 31-ն է, տարվա վերջին օրը, գիշերվա ժամը մոտ 11-ը: Մարգոն գնացել է ընկերների մոտ` նոր տարին դիմավորելու: Բնակարանում մայրիկն ու ես մնացել ենք մենակ: Երկուսս էլ լավ ենք: Մայրիկը նստած է սեղանատնում, ես` իմ սենյակում: Չգիտեմ ինչ մտքերի մեջ է խորասուզված մայրիկը, իսկ ես ընկել եմ հիշողությունների աշխարհը: Եվ ահա մտքերս եկան, կանգնեցին քեզ վրա - հիշեցի, թե ինչպես ճիշտ 12 տարի առաջ, այս նույն գիշերը ստացա քո երկտողը Ղարսից եւ թե ինչ ապրեցի ես այն օրերին: Ու մի անհաղթելի պահանջ զգացի գրել քեզ, թեեւ գրելը այնքան էլ հեշտ չէ: Մեր բնակարանում շատ ցուրտ է, եւ գրիչը հազիվ եմ շարժում, քանի որ ձեռներիս ձեռնոցներ ունեմ հագած:
Հուշեր, անվերջ հուշեր, շարան-շարան, մեկը մյուսի հետեւից ... Քանի-քանի նոր տարիներ անցել են գլխովս ու որքան տարբեր նոր տարիներ: Մանկության տարիներս պապենական տան մեջ` նահապետական նիստ ու կացով, հնադարյան սովորություններով ու կարգերով: Առաջին տարիները Թիֆլիսում` օտար միջավայր, փակ պանսիոնի գարշելի մթնոլորտ, ընտանիքի եւ հայրենիքի կարոտ: Հետագա տարիները դպրոցում` առաջին ցասումներ դպրոցական կարգերի ու ուսուցիչների դեմ, անարդարության, բռնության ու իրավազրկության դեմ: Առաջին աղոտ երազներ մարդավայել կյանքի մասին, ծանոթություն անլեգալ գրականության հետ, գաղտնի խմբակցություններ (խիստ կոնսպիրատիվ), ծրագրեր, տաք-տաք վեճեր: Հետո` ուսանողական շրջան, մի կողմից` աղմկալի հարբեցողություն մայրաքաղաքի տրակտիրներում ու փողոցային ընդհարումներ ոստիկանության հետ, մյուս կողմից` ըմբոստ հոգու վերջնական կազմակերպում, հեղափոխական տրամադրությունների ծավալում ու խորացում, քաղաքական խիզախ ծրագրեր ու պատրաստություններ, առաջին փորձեր լրջորեն կազմակերպվելու պայքարի համար, աշխատելու ու զոհվելու - մանավանդ զոհվելու բուռն տենչ: Արանքում՝ սիրահարություն, ամուսնություն, կին, երեխաներ: Հարատեւ ու սուր կոնֆլիկտ` ընտանիքի հետ ու քաղաքական գործչի պարտականությունների մեջ: Հետո` երկար տարիներ ընդհատակյա աշխատանքի, մշտական լարված դրություն, մշտական երկյուղ բռնվելու, շպիկներ, խուզարկություններ, ժանդարմերիա: Հետո` թուրք-հայկական արյունահեղ ընդհարումներ, զինված ինքնապաշտպանություն, կյանքի ու մահվան կռիվ: Հետո` առաջին հեղափոխությունը, նոր հույսեր ու հեռանկարներ, նոր դիրքավորումներ, կարճատեւ ոգեւորություն: Հետո` ստոլիպինյան ռեժիմ, սրված ռեակցիա, հետապնդումների խստացում, ձերբակալություն, մեղադրական ակտ, քաղաքական մեծ դատ: Հետո` փախուստ արտասահման, թափառում օտար հորիզոնների տակ` ինչպես կասեր Ահարոնյանը: Հետո` կես լեգալ վերադարձ, պատերազմ, Ազգային խորհուրդ, կամավորական խմբեր, վճռական պայքարի եռ ու զեռ: Հետո` սարսափելի 15 թվականը. տեղահանություն, կոտորած, բնաջնջում, տասնյակ հազարներով փախստականներ, սով, համաճարակ: Մի ահռելի զոհաբերություն - բազմատանջ ժողովրդի մի կեսի ոչնչացում` հանուն մնացած կեսի քաղաքական ազատագրման: Հետո` փետրվարյան հեղափոխությունը - նոր խանդավառություն, նոր հույսեր, հաղթական կեցցեներ արնաքամ սրտերից, մեռնող կոկորդներից: Ժողովուրդների ու երկրների ինքնորոշում, տեղական իշխանությունների կազմակերպում, պահանջներ, ծրագրեր, խմբավորումներ, պատրաստություններ Համառուսական Սահմանադիր ժողովի համար: Հետո` հոկտեմբերյան հեղափոխություն, քաղաքացիական կռիվների ու անարխիայի շրջան, լքում պատերազմական ճակատների, թուրքերի ագրեսիան, անզոր ճիգեր դիմադրելու քայքայված, ուժասպառ բանակի մնացորդներով:

11.11.2013

ՐԱՖՖԻ - ՎԱՆՔԵՐԻՑ ԾԱԳԵՑ ՄԵՐ ԵՐԿՐԻ ԿՈՐԾԱՆՈՒՄԸ


Ո՛վ հայրեր, ո՛վ պապեր, այս գավաթը խմում եմ, բայց առանց նվիրելու ձեր ոսկորներին:
Եթե դուք այս վանքերի տեղը, որոնցով լիքն է մեր երկիրը, բերդեր շինեիք, եթե դուք սուրբ խաչերի և անոթների փոխարեն, որ սպառեցին ձեր հարստությունը, զենքեր գնեիք, եթե դուք այն անուշահոտության տեղը, որ խնկվում են մեր տաճարներում, վառոդ ծխեիք, այժմ մեր երկիրը բախտավոր կլիներ:
Մեր երկիրը չէին քանդի, մեր որդիքը չէին կոտորվի և մեր կանանց չէին հափշտակի…
Վանքերից ծագեց մեր երկրի կործանումը, նրանք խլեցին մեր սիրտը և քաջությունը, նրանք ձգեցին մեզ ստրկության մեջ, սկսած այն օրից, երբ Տրդատը թողեց իր սուրը և թագը, վերցրեց խաչը և մտավ Մանյա այրը` ճգնելու…
Ո՛վ Հայոց հին աստվածներ, ո՛վ Անահիտ, ո՛վ Վահագն, ո՛վ Հայկ, նվիրում եմ այս բաժակը Ձեր սուրբ հիշատակին, դուք փրկեցեք մեզ…

19.07.2013

ՆՈԲԵԼՅԱՆ ՄՐՑԱՆԱԿԸ ԵՎ ՄԵՆՔ... ՀԱՅԵՐՍ



Նոբելյան մրցանակը գիտության ոլորտում տրվող աշխարհի ամենահեղինակավոր մրցանակն է, որին արժանանալը, հասկանալի է, հասարակ գործ չէ: Այդ մրցանակի տրման արարողակարգի համաձայնՙ Նոբելյան կոմիտեի հաստատած կարգով հատուկ լիազորված անձիք եւ հաստատություններ, ըստ մասնագիտությունների, առաջադրում են տարվա լավագույն արդյունքներն արձանագրած (կամ ճանաչված) թեկնածուներին, ապա փակ—գաղտնի քվեարկությամբ որոշվում է դափնեկիրը: Ասում ենՙ արդյունքները հրապարակելուց հետո քվեաթերթիկները ոչնչացվում են, եւ ումՙ ինչպես քվեարկելը մնում է գաղտնի:

Վերջին շրջանում, սակայն, երբ Նոբելյան մրցանակի իրական հավակնորդների ցանկում հայտնվել է Դուբնայի հայտնի ինստիտուտի հայազգի գիտնական Յուրի Հովհաննիսյանը, ռուսական մամուլը գրում է, որ Նոբելյան մրցանակի մենաշնորհը վերցրել է ԱՄՆ-ը, եւ առանց նրա միջամտությանՙ ոչինչ չի որոշվում: Եթե դա իսկապես այդպես է, տխուր է: Մի բան փաստ է, սակայն, որ վերջին տարիներին տրված մրցանակների շուրջ 80%-ը բաժին է ընկնում ամերիկացի գիտնականներին:
Իսկ Յուրի Հովհաննիսյանը հիրավի լուրջ գիտնական է, ատոմի միջուկի փորձարար ֆիզիկոս, սինթեզել է Մենդելեեւի պարբերական համակարգի վերջին ծանր տարրերըՙ 112—118 կարգահամարներով, ծանր լիցքավորված մասնիկների արագացուցիչների ֆիզիկայի ու տեխնիկայի հիմնադիրներից է:
Նոբելյան մրցանակի մասին մեր զրույցն սկսեցինք Յուրի Հովհաննիսյանից, որի գործերին դեռ կանդրադառնանք, որովհետեւ նա այսօր էլ շարունակում է մնալ այդ մրցանակի իրական հավակնորդներից մեկը, բայց Նոբելյան մրցանակի առնչությամբ հայ գիտնականների անունները շոշափվել են ավելի վաղ ժամանակներից:



Սկսենք սկզբից:
Առաջին հայ գիտնականը, որ 9 անգամ առաջադրվել է Նոբելյան մրցանակի, քիմիկոս Լուիջի Ջակոմո (Հակոբ) Չամիչյանն է: Չամիչյանը լուսաքիմիայի հիմնադիրներից է, առաջիններից մեկն է ուսումնասիրել արեգակնային էներգիան լուսաքիմիական ռեակցիաներով վառելանյութի նոր տեսակի վերածելու հնարավորությունները: Նրան է պատկանում «արեգակնային էներգիայի պահածո» (այդպես է կոչվում ածուխը) արտահայտությունը նոր որակի էներգիայով փոխարինելու գաղափարը: Չամիչյանն առաջարկել է արհեստական լուսաքիմիական ռեակցիաներով նոր վառելանյութի (օրինակՙ երկհիդրոֆոսֆատների) արտադրության եղանակ, որը միանգամից կարող է լուծել 2 խոշոր խնդիրՙ էներգետիկայի եւ շրջակա միջավայրի պահպանության:
Չամիչյան ազգանվան իտալերեն գրության ձեւըՙ Ciamician (Չամիչան), հազիվ թե անտեղյակին որեւէ բան ասի նրա հայ լինելու մասին: Սակայն Լուիջի Ջակոմո Չամիչյանը հայտնի պատմաբան Միքայել Չամչյանի զարմիկն է, զտարյուն հայորդի, որ ծնվել է Իտալիայի Տրիեստ քաղաքումՙ 1857-ին, եւ փառք ու պատիվ բերել իտալական քիմիական գիտությանը:
Չամիչյան ընտանիքը Տրիեստ, որտեղ այն ժամանակ եղել է ծաղկող հայ համայնք, տեղափոխվել է Կոստանդնուպոլսից` 1850-ինՙ Մխիթարյան մի եպիսկոպոսի գլխավորությամբ:
Ջակոմոն նախ սովորել է Տրիեստի դպրոցում եւ հրապուրվել քիմիայով ու բնական գիտություններով: 1874-ին տեղափոխվել է Վիեննայի պոլիտեխնիկական ինստիտուտ, սովորել է նաեւ Վիեննայի համալսարանում, 1880-ին ավարտել է Հեսսենի համալսարանի դիպլոմով:

15.07.2013

ՄԱՐԶՊԱՆ ՎԱՍԱԿԸ ՊԱՏՄԱԲԱՆՆԵՐԻ ԴԱՏԱՍՏԱՆԻ ԱՌԱՋ


Է. Իսաբեկյան <<Սյունյաց սեպուհի
մահապատիժը>> 1967թ
Հայերի պատմական կյանքում 5-րդ դարը հատուկ հռչակ ունի: Քրիստոնեական նորածին
լուսավորության ազդեցության տակ տեղի ունեցած ժողովրդական ոգու արագ վերելքը արտահայտություն գտավ պարսկական միապետության դեմ ուղղված այսպես կոչված կրոնական շարժման մեջ: Այդ շարժման հանդեպ ավանդա-կան հայացքը, որն անցել է այն նկարագրող պատմիչներից՝ նոր հետազոտողներին, ինձ թվում է միակողմանի և Հայաստանում իրերի իրական դրությանը չհամապատասխանող: Հնարավորություն կա 5-րդ դա¬րի իրադարձություններին տալ փոքր-ինչ այլ լուսաբանություն և պատմական այլ գնահատական:
5-րդ դարի պատերազմների պատմությունը մեզ հասել է Եղիշեի և Ղազար Փարպեցու նկարագրությամբ: Փաստերի պատկերման մեջ նրանք ընդհանուր առմամբ համընկնում են: Ինչպես նրանք են կարծում հուզման պատճառը Հազկերտ Բ-ի պաշտոնական հրովարտակն է եղել, որով հայերին առաջարկվում էր հրաժարվել քրիստոնեությունից և ընդունել մազդեզականություն: Հոգևորականությունն ու իշխանները երկրի մարզպան Վասակի հետ միասին հավաքվեցին Արտաշատ քաղաքում՝ խորհրդակցելու և պատասխան տալու համար: Նրանք վճռեցին չկատարել արքայի կամքը և զենքի ուժով պաշտպանել հավատն ընդդեմ բռնության: Վճիռը հաստատվեց փոխադարձ երդմամբ Ս. Ավետարանի վրա: Երբ ժամանեցին մոգերը և սկսեցին արծարծել սրբազան հուրը` գազազած ամբոխը նետվեց ատրուշանների վրա, ոչնչացրեց դրանք և սպանեց մոգերին: Շուտով հայտնվեց պարսից զորքը: Այդ ճգնաժամային պահին մարզպան Վասակը իր համախոհների հետ միասին անջատվեց հայերից և անցավ պարսիկների կողմը: Վարդան Մամիկոնյանի գլխավորությամբ ճակատամարտ տրվեց պարսից զորքին, որն ավարտվեց Վարդանի մահով: Պարսիկները բռնեցին մնացյալ խռովարարներին և դատի տվեցին: Դատավարության ժամանակ բացահայտվեց Վասակի խարդախությունը և նրան դատեցին:
Այդ տեսքով են պատմիչները մեզ  ներկայացնում հայերի ապստամբությունը 5-րդ դարում, ընդ որում՝ նրանք, որպես հոգևոր կոչման և դաստիարակության տեր անձինք, ջանում են ամբողջ պատմությանը հաղորդել կրոնական բնույթ: Իմ կարծիքով Հայաստանում հուզումները հանգչում էին առավել կենսական հիմքերի վրա: Եղիշեի մոտ պահպանված որոշ դրական տվյալներ խոսում են հօգուտ այն բանի, որ խռովությունները Հայաստանում կրում էին ոչ միայն կրոնական, այլև ընդհանրապես սոցիալական բնույթ: Ցանկանալով մնալ զեկուցման սահմաններում՝ ես չեմ շոշափում հարցի այդ կողմը և քննարկում եմ սոսկ այն հիմնական գաղափարը, որն անցկացնում են պատմիչները:
Ըստ Եղիշեի, և մասամբ ըստ Ղազարի, Վարդանը և նրա զինակիցները, որոնք ընկել են մարտում, հավիտենական փառաց և հիշատակաց արժանի սուրբ նահատակներ են: Հակառակ կուսակցությունը՝ Վասակը և նրա համախոհները, դավաճաններ և նողկալի երդմնազանցներ են: Փառասիրությունից և անձնական շահագրգռություններից դրդված՝ նրանք տեղի են տվել պարսիկների թելադրանքին, ըստ Եղիշեի, նույնիսկ ընդունել են պարսից կրոնը և գլխավոր մեղավորները հանդիսացել երկրի բոլոր աղետների համար:

30.01.2013

ՀԱՅ ԿՆՈՋ ԵՐԴՈՒՄԸ ԲԵԿՈՐԻ ՀՈՒՂԱՐԿԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ



Եղբա՛յրս, ընկե՛րս, մարտընկե՛րս: 1988 թվականին, երբ մեր ժողովուրդը սպասում էր, այսօր, վաղը հաղթանակ կլինի, միտինգներով կավարտվի, լոզունգներով կավարտվի՝ դու արդեն մտածում էիր պատերազմի մասին, դու արդեն զենք էիր պատրաստում: Քո անունը բեկոր է դարձել ո՛չ թե այսօր, ո՛չ թե վաղը, ո՛չ մի տարի առաջ, երբ սկսվել էր պատերազմը, այլ դու Բեկոր ես դարձել 88 թվականին: Ուղղակի դրա մասին շատերը չգիտեին: Գիտեին միայն քո մոտիկ ընկերները: Այսօր քո բեկորներով լի մարմինը գնում է մեր բեկորներով լի, ձեր արյունով սրբացած հողը:

29.01.2013

ԲԱԼԹՅԱՆ ՄՐՐԿԱՀԱՎ - ՆԵԼՍՈՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ



1910թ-ին Գևորգ Ստեփանյանը Երևանից մեկնեց Շուշի: Այն ժամանակ 40,000 բնակչություն ունեցող Շուշին հայկական արդյունաբերական և մշակույթային կենտրոններից մեկն էր Անդրկովկասում: Շուշիում նա ծամոթացավ Վարդանուշի հետ: Նրանք ամուսնացան: Նրանց առաջներկը Նելսոնն էր, որը ծնվել է 1913թ-ի Մարտի 28-ին: Հետագայում նրանք ունեցան ևս երեք արու զավակ: Գևորգ Ստեփանյանը գերմանական <<Զինգեռ>> ընկերության ներկայացուցիչն էր Շուշիում: 1916թ-ին ընտանիքը վերադարձավ Երևան: Ճակատագիրը բարեհաճ գտնվեց նրանց նկատմամբ, որովհետև 1920 թ-ի մարտի 23-ին թուրքական բանակը հիմնահատակ կործանեց Շուշին՝ հայոց ծաղկող մայրաքաղաքը, կոտորելով հայ բնակչությանը: Երկինքը նրան հետաքրքրում էր միշտ, դեռևս փոքր հասակից նա ընդգրկվել էր Երևանի ավիամոդելավորողների խմբակում: Երեխաները գնում էին Երևանի մոտակա բարձունքները և այնտեղից իրենց պատրաստած ինքնաթիռները բաց էին թողնում:

07.01.2013

ԱՐՑԱԽՑԻ ԱՍՊԵՏԸ ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ


Նրա կարճ, սակայն փոթորկալից կյանքը ամբողջովին լցված է եղել տասնյակ հաղթանակներով և ոչ մի պարտությամբ: Թշնամիները սարսափում էին նրանից, ընկերները հպարտանում և սիրում էին նրան, աստվածացնում էին նրան: Եղել էին նաև չկամեցողներ, սակայն նրանց բոլոր որոգայթները պսակվում էին անհաջողությամբ: Խիզախ և խելացի ստրատեգ, անհավանական աստիճանի խիզախ - ահա այսպես էր նրա մասին արտահայտվում Դենիս Դավիդովը: Անզիջող էր թշնամու հանդեպ, միաժամանակ՝ ազնիվ և մեծահոգի:  Պատահական չէ, որ նրա դիմանկարը մինչև այժմ զարդարում է Սանկտ Պետերբուրգում ձմեռային պալատի ռազմական պատկերասրահը:

     Գեներալ-լեյտենանտ Վալերիան (Ռոստոմ) Գրիգորիի Մադաթյանը ծնվել է 1782 Արցախի Ավետարանոց գյուղում: Ռուսաստան առաջին անգամ ոտք է դրել 15 տարեկան հասակում, երբ գտնվում էր Արցախի կառավարիչ Ջեմշիդի պատվիրակության մեջ, որը գալով Սանկտ Պետերբուրգ, Պավել առաջին կայսրից խնդրում էր պաշտպանական զորաջոկատներ, որպեսզի ընդունակ լինեն պաշտպանվել թուրքական ու պարսկական զորքերի հարձակումներից: Պետերբուրգում պատանի Ռոստոմը ցանկություն է հայտնում ընդունվել ռուսական զինվորական ծառայություն և կարճ ժամանակ անց ստանում է Պրեոբրեժենսկի գնդի կրտսեր ենթասպայի կոչում: Հետագայում ծառայությունը շարունակել է  Պավլոգրադսկի շրջանային գնդում: Ծառայակիցները նրան բնութագրում էին որպես անմիջական, կենսուրախ երիտասարդի, որին հաջողվեց հեշտությամբ համագործակցել ռուսական սպայական կազմի հետ:

03.01.2013

ԱՐՑԱԽՑԻ ԱՍՊԵՏԸ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ



Դարեր շարունակ Լեռնային Ղարաբաղը հռչակված էր իր արագավազ ձիերով:
Հենց նման նժույգով էր սիգարշավում արցախյան լեռների մեջ կորած գյուղի զավակ Հովակիմ ՄուրադյանըՄյուրատը:
Երբ հայրը մեկնեց Մոսկվա վաստակիիր հետ տարավ նաև տղայինՀովակինՃակատագիրը շուտով նրանց նետեց Հոլանդիա և Բելգիաորտեղ ֆիզիկապես ամուրեռանդուն ու վճռական քսանամյա Հովակիմը զինվորագրվեց Արդենյան հեծյալ եգերական գնդին:
Իր պոռթկուն բնավորության համար նրան կոչում էին ՙանզուսպ գասկոնացի՚որ բազմաթիվ մենամարտներից հաղթող է դուրս եկել:

18.08.2012

ՄԱՄԻԿՈՆՅԱՆՆԵՐ


Մամիկոնյանների վերաբերյալ ուսումնասիրողների կարծիքները ծայրահեղ հակասական են: Հիմնականում տիրապետում էր այն թյուր կարծիքը, թե այս տոհմը ունի չինական ծագում: Խորենացու հաղորդած տվյալների կամայական ու միակողմանի ընկալումը միշտ էլ հեշտ միջոց է եղել` ապացուցելու համար, թե այս տոհմն օտարածին էր:  Մամիկոնյաններին նույնիսկ թյուրքական ծագում են տվել: Այնինչ, ամենևիվ էլ հարկ չկա  հեռու գնալ, երբ այդ տոհմի արմատները Հայքում են. այո, Մամիկոնյանները մեկն էին այն հայոց բնիկ, հինավուրց տոհմերից  և հարյուրամյակներ շարունակ իշխել են Տայքում, Խաղտիքում, Ճաների երկրում: Ուշադրություն դարձնենք խեթական արձանագրություններում նշվող  <<amamikuni>>  բառի վրա, որն ունեցել է <<ռազմական գերագույն>> , <<գլխավոր հրամանատար>>  իմաստը: Միայն այս փաստն արդեն բավական է` հեքելու համար Մամիկոնյանների եկվորության վարկածը: Ոչ պակաս ուշագրավ է և այն տեղեկությունը, որ Տիգրան Մեծի օրոք Տիգրանակերտի կայազորի հրամանատարն էր Մամիկը:
Տիգրանակերտի պաշտպանությունը ստանձնած զորավարի Մանկայոս անունը համապատասխանացնելով Մամիկին` Ադոնցը կարծում է, որ Մամիկոնյանների տոհմի սկզբնավորումը կարելի է ետ տանել մինչև Տիգրան Մեծի ժամանակաշրջան: Ինչ վերաբերվում է Խորենացու հաղորդած ավանդությանը` ապա, ըստ Ադոնցի, նախապես նկատելի է առնվել ոչ թե հեռավոր Չինաստանը, այլ` Տայքին սահմանակից Պարխարյան լեռներից հյուսիս ձգվող Ճանիքը: Իրենց դյուրաբորբոք խառնվածքով, անսովոր քաջությամբ և ռազմատենչությամբ Մամիկոնյանննեն,  ըստ նրա, առավել նման են ճաներին, այլ ոչ  թե խաղաղասեր չինացիներին:  Լեոն իր հերթին համոզմունք է հայտնում, թե Մամիկոնյանները սերում են հաբեթական ծագում ունեցող ճաներից:

13.07.2012

Հայերը Սիրիայում, Լիբանանում և Պաղեստինում






   Ժամանակակից Սիրիայի , Լիբանանի և Պաղեստինի տարածքներում հայերը եղել են ամենավաղ ժամանակներից /մինչև Մեծ Ջրհեղեղը/, որտեղից հետագայում ուղևորվել են դեպի Եգիպտոս: Նրանք կարևոր դեր են խաղացել տեղի ժողովուրդների ձևավորման և զարգացման գործում:
    Տեղի բնակիչների հայերը գիտելիքներ են ձեռք բերել, սովորեցրել են պաշտել բարի ԱՐ Աստծուն և այլ հայկական աստվածներին:

Աշխարհի հայ դիվանագետները






Հայրական կողմից հայկական ծագում են ունեցել ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար /1992-1996թթ/ Բուտրոս Ղալին և Լիբանանի նախագահ Էմիլ Լահուդը: Ի դեպ, Աննա Ասլանյանի որդի բուտրոս Ղալին համարվում է բոլոր ժամանակների լավագույն 100 դիվանագետներից մեկը: Տարբեր ժամանակներում ճանաչված այազգի դիվանագետներից էին Իվաղկոն, Վասիլ վրոնան, Քրիշտոք Հայը, Գրիքոր Յուսիկյանը, Նիկոլայ Հայը, Նիկոլայ Աթաբեկյանը /Լեհաստան/, Եղիա Կարնեցին, Միրզա Մելքոմ Խանը /Իրան?, Խոջա Իսրաել Սահրատը /Հնդկաստան?, Տիգրան փաշա Ապրոն /Եգիպտոս/, Մուրադ Հայպեցին /Եթովպիա/, Խոջա Փանոս Քալանթարը /Բիրմա/, Ենիկոլոփյաններ /Վրաստան/ և ուրիշներ:

ԱՐՑԱԽՑԻ ԱՍՊԵՏԸ ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ


Պատմագետների վկայմամբ`  Նապոլեոն Բոնապարտը 14 տարի շարունակ ամենից շատն ու սերտը շփվել է իր հայ թիկնապահի հետ: Խոսքը Ռուստամի մասին է: Նա Արցախցի վաճառականի որդին էր: Պատերազմի ժամանակ պատանի Ռուստամը գերևարվում է և վաճառվում  է թուրքերին, հետո տեղափոխվում է Եգիպտոս և ծառայության է անցնում Սալա բեկի մոտ: Ռուստամին բռնի թլպատում են, վերանվանում են Յայա և դարձնում են մամլուք: Իր հուշերում Ռուստամը գրել է <<Չգիտեմ ինչու, շատերին թվում է, որ միայն  վրացիներն ու մեգրելները կարող են լավ մամլուք լինել, մինչդեռ հայերը մյուս բոլոր ազգերից համարձակ են:
1799թ, եգիպտական արշավանքի ժամանակ  Ֆրանսիա վերադառնալիս Նապոլեոնը ցանկացել է իր հետ մամլուք տանել: Նրա ընտրությունը կանգ է առել Ռուստամի վրա:  Նապոլեոնը նվիրում է նրան ադամանդակուռ դամասկոսյան թուր և մի զույգ ոսկեպատյան ատրճանակ, հրամայելով թողնել իր մահմեդական անունը: Ռուստամի նախնական պարտականությունն էր պառկել Բոնապարտի ննջասենյակի առջև ու հսկել զորավարի քունը: Նապոլեոն կայսրը Ռուստամին հաճախ է բնութագրել, որպես ազնիվ, անձնազոհ և խիզախ մարտիկ: Հայտնի է, որ Վագրամի ճակատամարտից առաջ  Նապոլեոնը ցանկացել է անձամբ զննել տեղանքը և հակառակորդի դիրքերը: Գեներալներին հրաժեշտ տալով` նա ասել է. <<Իմ հեռադիտակն ու Ռուսամը ինձ բավական են>>: Հայտնի է նաև, որ մի անգամ Մոն-Ժեն լեռան ստորոտում Նապոլեոնը զորախմբով ընկել է ձյունամրրիկի մեջ, որի ժամանակ կայսրը սկսել է շնչահեղձ լինել: Ռուստամը նրան գրկած սլացել է մոտակա տնակները և փրկել կայսեր կյանքը:

Աշխարհը նվաճած մեծ հայորդիներ








Արքայադուստր Դիաննա


Վերջերս Անգլիական Sunduy Times ամսագիրը տեղեկություն տարածեց այն մասին, որ հայկական արյուն է հոսել արքայադուստր Դիաննայի երակներում: Բացահայտվել է, որ արքայադուստրը հայկական գեն է կրել, բայց 1/64-րդ մասով: Արքայադստեր մայրական կողմի նախապապը` Թեոդոր Ֆորբսը ամուսնացած է եղել Հնդկաստանում բնակվող մի հայուհու հետ, որին կոչում էին Էլիզա /Եղիսաբեթ/ Կևորկյան: Ուշագրավ է այն փաստը, որ Էլիզային դիմել են որպես Տիկին Կևորկյան

ՀԱՅԵՐԸ ԻՐԱՆՈՒՄ


Հովհաննես Խան Մասեհյան


Հովհաննես խան Մասեհյանը հարգի և ազդեցիկ է եղել շահական պարսկաստանում: Եղել է Շահի թարգմանիչը:  1901թ-ին նշանակվել է Գերմանիայում Պարսկաստանի դեսպանի խորհրդական, իսկ 1912թ-ին Դեսպան: Որպես Պարսկաստանի դեսպան` խան Մասեհյանը պաշտոնավարել է նաև Անգլիայում և Ճապոնիայում: Նա հայ իրականությոն մեջ  ամենախոշոր թարգմանիչներից մեկն էր: Տիրապետել է բազմաթիվ լեզուների: Թարկմանել է Գյոթեյի, Օմար Խայամի, Սաադիի, Շիլլերի ստեղծագործությունները: Ժամանակին, երբ Խաչիկ Դաշտենցը փորձում էր նոր թարգմանություններով համալրել հայալեզու գրականությունը` Ավ. Իսահակյանը նրան հանձնարարում է շարունակել Հովհաննես խան Մասեհյանի` տասնամյակներ ձեռնարկած շեքսպիրյան թարգմանությունների գործը և ամբողջացնել հայոց շեքսպիրականը

Պողոս Բեյ Յուսուֆյան





Եգիպտոսի առաջին ու ամենահեղինակավոր հայ պետական գործիչը եղել է Պողոս Բեյ Յուսուֆյանը` 1768-1844թթ.: Աչքի է ընկել փայլուն լեզվաիմացությամբ /թուրքերեն, արաբերեն, պարսկերեն, հունարեն, ֆրանսերեն, անգլերեն/: Սկզբնական շրջանում եղել է Եգիպտոսի փոխարքա Մուհամմեդ Ալիի առաջին թարգմանիչը` միաժամանակ վարելով Եգիպտոսի արտաքին առևտրի տնօրենի պաշտոնը, ապա նաև մաքսատների կառավարչի: Մուհամմեդ Ալին, բարձր գնահատելով Յուսուֆյանի նվիրվածությունն ու տնտեսական և դիվանագիտական կարողությունները, նրան նշանակում է արտաքին առևտրի և գործերի նախարար: