Եգիպտոսի  առաջին ու ամենահեղինակավոր հայ պետական գործիչը եղել է Պողոս Բեյ  Յուսուֆյանը` 1768-1844թթ.: Աչքի է ընկել փայլուն լեզվաիմացությամբ  /թուրքերեն, արաբերեն, պարսկերեն, հունարեն, ֆրանսերեն, անգլերեն/:  Սկզբնական շրջանում եղել է Եգիպտոսի փոխարքա Մուհամմեդ Ալիի առաջին  թարգմանիչը` միաժամանակ վարելով Եգիպտոսի արտաքին առևտրի տնօրենի պաշտոնը,  ապա նաև մաքսատների կառավարչի: Մուհամմեդ Ալին, բարձր գնահատելով  Յուսուֆյանի նվիրվածությունն ու տնտեսական և դիվանագիտական  կարողությունները, նրան նշանակում է արտաքին առևտրի և գործերի նախարար: Եվ սա այն դեպքում, երբ Եգիպտոսում կար ընդհամենը 7 նախարարություն: Անգլիացի ժամանակակից պատմաբան Պատոնի վկայմամբ` Մուհամմեդ Ալին անկեղծորեն խոստովանել է. <<Կյանքում համարյա մենակ եմ ես եղել: Բացի Պողոս Բեյից, ուրիշ ոչ ոք չունեմ ինձ փոխարինելու համար>>
ՀԱյ ականավոր այդ պետական գործչի ջանքերով է վերակառուցվում Եգիպտոսի պետական ապարատը: 1844թ-ին Պողոսը Ալեքսանդրիայում վախճանվեց: Փոխարքայի հրամանով Եգիպտոսում 40 օրյա սուգ հայտարարվեց:
Комментариев нет:
Отправить комментарий