Показаны сообщения с ярлыком ՀԱՅՈՑ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԸ. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком ՀԱՅՈՑ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԸ. Показать все сообщения

02.01.2014

ՀԱՅ-ՀՌՈՄԵԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ (Ք.Ա. 70-68ԹԹ.)


ՀԱՂԹԱՆԱԿԻ ՎԵՐԱԾՎՈՂ
ՆԱՀԱՆՋԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ


Տիգրան Մեծը չեզոքություն էր պահպանում իր աներոջ՝ Պոնտոսի թագավոր Միհրդատ Զ Եվպատորի (Ք.ա. 111-63թթ.) ու Հռոմի միջև Միհրդատյան պատերազմներում(Ք.ա. 89-63թթ.), սակայն դա bավարար չի լինում Արևելքում նվաճումներ ձեռնարկած Հռոմի հետ առճակատումից խուսափելու համար:



Տեղեկանք. Միհրդատյան պատերազմների թատերաbեմը Փոքր Ասիան էր, որտեղ Հռոմը ձգտել է տարածքներ գրավել, իսկ Պոնտոսն իր ազդեցությունը պահպանելու համար խոչընդոտել է դրան:
  Առաջին պատերազմը (Ք.ա. 89-84թթ.) սկսել է Միհրդատ Զ-ն: Պոնտոսի bանակը նվաճել է Սև ծովի առափնյա տարածքները և Հունաստանը, սակայն հռոմեական զորքերը հաջողությամb կասեցրել են նրանց առաջխաղացումը: 
  Երկրորդ պատերազմը Ք.ա. 83-81թթ. էր:
   Երրորդ պատերազմը (Ք.ա. 74-63թթ.) դարձյալ սկսել է Միհրդատը, սակայն հռոմեական զորքերը` զորավար Լուկուլլոսի գլխավորությամբ, դուրս են մղել նրան իր սեփական երկրից: Ծանր պարտություն կրած Միհրդատն ապաստանել է Հայաստանում Ք.ա. 71թ.: Միհրդատ Զ-ին Հռոմին չհանձնելու պատրվակով Ք.ա. 69թ. գարնանը Լուկուլլոսն առանց Հռոմի Սենատի հավանության` զորքը մտցրել է Հայաստան: Դրանով Միհրդատյան պատերազմները վերածվել են Հայ-հռոմեական պատերազմի:



Պատմական տեղեկանք.
Միհրդատին, ՙոր վախեցած էր ու փախստական, Տիգրանը՝ հայոց թագավորը, ընդունեց, հավատը նրա գործերին ամրապնդեց, բեկվածին բարձրացրեց, հուսալքվածին քաջալերեց՚:
Կիկերոն ՙԳնեոս Պոմպեոսի գերագույն
 հրամանատարության մասին՚ ճառից


26.12.2013

ԱՍՈՐԻՔԻ, ՓՅՈՒՆԻԿԻԱՅԻ ԵՎ ՀՐԵԱՍՏԱՆԻ ՄԻԱՑՈՒՄԸ ՀԱՅԿԱԿԱՆ ՏԵՐՈՒԹՅԱՆԸ (Ք.Ա. 83-70ԹԹ.)





ՙՓԱՓՈՒԿ ՈՒԺԻ՚ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՂԹԱՆԱԿԸ


Մեծ Հայքի թագավորության արտաքին քաղաքականության նոր փուլ է սկսվում Պարթևստանի դեմ պատերազմում տարած հաղթանակից հետո: Այն որակապես տարբերվում էր նախկինից և շարունակվում է մինչև Ք.ա. 70թ.՝ հռոմեական բանակի ներխուժումը Հայաստան: Այս փուլի մասին սկզբնաղբյուրների տեղեկություններն ավելի հարուստ են, հնարավորություն են տալիս վեր հանել հայոց ռազմարվեստի պատմության բազմաթիվ հարցեր և նորովի իմաստավորել Տիգրան Մեծի գահակալման առաջին տասը տարիների իրադարձությունները:



Ռազմավարությունը
Հայկական պետության հզորացումը համընկնում է Հռոմի աշխարհակալության ստեղծման ժամանակաշրջանին: Աստիճանաբար պարզ է դառնում, որ ամբողջ Առաջավոր Ասիան է Հռոմի նվաճողական քաղաքականության թիրախը: Տարածաշրջանում սկսվում է մարտահրավերների (այդ թվում` նաև հռոմեական սպառնալիքի) դեմ ուժերը միավորելուգործընթաց:
  Ակնհայտ է, որ ուժերի միավորումը պետք է ընթանար ամենահզորի՝ Մեծ Հայքի շուրջը: Այս քաղաքական ռազմավարությունը մեծապես նպաստում էր Ք.ա 84-70թթ. Հայկական տերության հաղթանակներին: 

17.12.2013

ՄԵԾ ՀԱՅՔԻ ՀԶՈՐՈՒԹՅԱՆ ԳԱԳԱԹՆԱԿԵՏԸ



ՏԻԳՐԱՆ Բ ՄԵԾ (Ք.ա. 95-55թթ.)

Հայոց ռազմարվեստի պատմության կարևորագույն փուլերից է Մեծ Հայքի հզորության գագաթնակետի՝ Տիգրան Բ-ի գահակալման ժամանակաշրջանը (Ք.ա. 95-55թթ.), երբ հայոց բանակն անցավ հարձակողական ռազմավարության և թագավորությունն ընդարձակվեց՝ ընդգրկելով Եգիպտոսից մինչև Կովկաս ու Մարաստանից մինչև Պոնտոս ընկած հսկայական տարածքներ: Սակայն Տիգրան Բ-ն միայն ռազմական հաջողությունների համար չէ, որ կրում է ՙՄեծ՚ պատվանունը: Հայոց արքայի բոլոր` պետական-քաղաքական, տնտեսական, մշակութային, ռազմավարական ձեռնարկումներն այսօր էլ զարմացնում են իրենց դարաշրջանի համար արտակարգ մեծ ընդգրկումով, առաջադրվող խնդիրների հստակությամբ, հաշվենկատությամբ ու վարվող քաղաքականության հեռատեսությամբ: 

ՙՏիգրանի մեծությունը նրանում է, որ գահակալման առաջին իսկ օրից՝ ներքին զարգացման համար խաղաղ տարիներ գրեթե չունենալով, ճշգրիտ հաշվարկն ու համարձակությունը միավորեց մի անձի մեջ՝ այն հաղորդելով իր երկրի հպատակներին՚:
Հ. Պ. Հակոբյան, Տիգրան Մեծ, 
Եր., 2005, էջ 76

Տիգրան Մեծի գահակալության տարիները Հայոց պատմության մեջ եզակի էին հետագա սերունդների ինքնագիտակցության խորացման գործում ունեցած բացառիկ ազդեցությամբ:

10.12.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԶՈՐԱՑՈՒՄԸ ԱՐՏԱՇԵՍՅԱՆՆԵՐԻ ՕՐՈՔ


Ք.Ա. III դ. երկրորդ կեսը Առաջավոր Ասիայում ուժերի նոր վերախմբավորումների
ժամանակաշրջան դարձավ: Սելևկյան պետությունը հետզհետե թուլանում էր, քանզի գրեթե չընդհատվող պատերազմների, ներքին երկպառակությունների և ապստամբությունների պատճառով նրա տիրակալները, չէին կարողանում պահպանել Միջերկրական ծովից մինչև Հնդկաստան ձգվող իրենց հսկայական տիրույթները: Ք.ա. 255թ. անկախացած և հետագա մեկ և կես դարերի ընթացքում հզորացող Պարթևստանն արևելքից, և Առաջին ու Երկրորդ Պունիկյան պատերազմներում (Ք.ա.264-241թթ. և 218-201թթ.) Կարթագենին հաղթած ու Բալկաններում հիմնավորվող Հռոմը` արևմուտքից, հզոր ախոյաններ էին դարձել Սելևկյանների համար:
   Այդուհանդերձ, Սելևկյան պետությունից ոչ մեծ հեռավորության վրա գտնվող Հայկական լեռնաշխարհը Ք.ա. III դարում գտնվում էր նրա տիրակալների քաղաքական շահերի ոլորտում: Սակայն արդեն Ք.ա. II դ. սկզբին իրավիճակը կտրուկ փոխվում է: Ք.ա. 190թ. Մագնեսիայի մոտ հռոմեական բանակից ծանր պարտություն կրելով՝ Սելևկյանները ստիպված էին հրաժարվել տարածաշրջանային առաջատարի իրենց դերից:



ԱՐՏԱՇԵՍ Ա ԲԱՐԵՊԱՇՏ
ՌԱԶՄԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ, 
ՄԻԱՎՈՐԻՉ ՀԱՂԹԱՐՇԱՎՆԵՐ

Արտաշես Ա-ն (Ք.ա. 189-160թթ.) հիմնադիրն է Արտաշեսյան հարստության, որն իշխել է Հայաստանում Ք.ա. 189- Ք.հ. 1թթ.։ Նա հայտնի է որպես մեծագույն բարեփոխիչ, պետական և ռազմական արտասովոր հեռատեսություն և գթասրտություն ունեցող գործիչ, ինչի համար էլ արժանացել է ՙԲարեպաշտ՚ մականվանը: Դժվար է առանձնացնել նրա գործունեության բնագավառներից կամ իրականացված բարեփոխումներից մեկը: Բայց որքան էլ մեծ լինեն Արտաշեսի ռազմական հաջողությունները և որքան մեծ` նրա տարած հաղթանակների նշանակությունը, նրա ամենակարևոր ձեռնարկումն, այնուամենայնիվ, սահմանների ձևավորումն (սահմանաքարերի տեղադրման միջոցով) ու հողային բարեփոխման իրականացումն էր: Հայոց արքան հողաբաժանման այնպիսի հիմնարար համակարգ է ձևավորում, որն առանց էական փոփոխությունների գործում էր նաև միջին դարերում:

06.12.2013

ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄԱԿԵԴՈՆԱՑԻՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ



Ալեքսանդր Մակեդոնացու և Հայաստանի առնչությունների թեման պետք է դիտարկել առնվազն երեք տեսանկյունով ու ժամանակագրական կտրվածքով.
ա/ Ալեքսանդրը և հայոց զորքը, երբ վերջինս դեռևս մասն էր կազմում աքեմենյան բանակի,
բ/ Ալեքսանդրի անհաջողություններն ընդդեմ Հայոց թագավորության,
գ/ վիպական Ալեքսանդրի կերպարը և Հայաստանը:

16.11.2013

ՊԱՅՔԱՐ ԱՔԵՄԵՆՅԱՆ ՏԵՐՈՒԹՅԱՆ ԴԵՄ Ք.Ա. 522-521 ԹԹ.



Հայաստանի և Աքեմենյան Պարսկաստանի դաշնակցային հարաբերությունները պահպանվում են Կյուրոս Բ Մեծի որդու` Կամբյուսեսի (Կամբիզ) օրոք: Տիգրան Երվանդյանը մահանում է Կյուրոսի մահվանից (Ք.ա. 529թ.) հինգ տարի հետո, իսկ նրան, ըստ Մովսես Խորենացու, հաջորդել էր նրա երեք որդիներից Վահագնը, որը, հավանաբար, անվանակոչվել էր հայոց ռազմի գերագույն աստծո անունով: 
Ք.ա. 522թ. Կամբյուսեսի մահվանից հետո սկսվեցին գահակալական կռիվներ, որոնք, ի վերջո, ավարտվեցին Դարեհ Ա-ի հաղթանակով: Երբ Դարեհը հաստատվեց գահին, տերության ժողովուրդներն ապստամբում են Աքեմենյանների տիրապետության դեմ։ Նա իր իշխանության առաջին տարիներն անցկացրել է ապստամμությունները ճնշելով և հակառակորդներին ոչնչացնելով: Այդ իրադարձությունների մասին է պատմում նրա թողած Բեհիստունյան եռալեզու (հին պարսկերեն, էլամերեն և բաբելերեն) արձանագրությունը։ 
     Դարեհն արձանագրել է տվել Կյուրոս Մեծի մահից հետո Պարսկաստանում սկսված խառնաշփոթ վիճակի, գահակալական կռիվների և պարսից տիրակալության դեմ ոտքի ելած երկրների ու ժողովուրդների ապստամբությունների ճնշման պատմությունը։ Արձանագրության պարսկերեն մասում Հայաստանը կոչվում է Արմինա, էլամերենում` Հարմինույա, բաբելերենում` Ուրարտու (ինչը Հայաստան-Արմենիա-Արարատ-Ուրարտու նույնության փաստարկներից է):
     Դարեհի իշխանության օրինականությունը չի ճանաչում Հայաստանը, որը Կյուրոս Բ-ի և Տիգրան Երվանդյանի դաշինքի ժամանակվանից ի վեր Աքեմենյան Պարսկաստանի գլխավոր դաշնակիցն էր, ընդ որում, Հայոց արքա Տիգրան Երվանդյանը Ք.ա. 538թ. միաժամանակ ՙԲաբելոնի փոխարքան՚ էր, տերության արևմտյան կեսի կառավարողը, երկրորդ գահակալը: Հայաստանի արքայի այդ կարգավիճակը շարունակվել է նաև Տիգրան Երվանդյանից հետո: Մասնավորապես, Դարեհը Բեհիստունյան արձանագրության սկզբում Հայաստանը չի հիշատակում ապստամբած երկրների շարքում, ցույց է տալիս, որ վերջինս լիովին անկախ էր: Հետագա իրադարձությունների մասին հաղորդումներից ակնհայտ է, որ Հայաստանն ուներ կարևոր դերակատարում տարածաշրջանում և բավական մեծ ռազմական ուժ:

Ճակատամարտերը
Արձանագրությունը հաղորդում է, որ Դարեհը Հայաստան է ուղարկել երկու զորավար, որոնք հինգ անգամ ստիպված են եղել իրենց ուժերը չափել հայ ռազմիկների հետ։ Հայաստանի դեմ արշավանքը Դարեհը նախ հանձնարարել էր իր մերձավորներից ծագումով հայ մի զորավարի՝ Դադարշիշին, որը Հայաստանում երեք ճակատամարտ է տալիս (տե՜ս քարտեզը): Թեպետ ամեն ճակատամարտից հետո արձանագրությունը նշում է, թե Հայաստանը պարտություն է կրել, սակայն այն հանգամանքը, որ պարսից արքունիքը ստիպված էր նորանոր զորքեր ուղարկել հայերի դեմ, հուշում է, որ նախորդ արշավանքներն ավարտվել են անհաջողությամբ:

07.09.2013

ՏԻԳՐԱՆ ԵՐՎԱՆԴՅԱՆ


Մովսես Խորենացին ներկայացնելով Հայկազուններին` ըստ մեծագործության, Տիգրան
Երվանդյանին համարում է մեր պատմության երրորդ խոշորագույն դեմքը (Հայկից և Արամից հետո): Նա ապրել և գործել է Ք.ա. VI դարում` լինելով ժամանակի պատմության առավել ակնառու գործիչներից մեկը:



Տիգրան և Աժդահակ

Հույն պատմիչ Քսենոփոնի (Ք.ա. V-IV դդ.) համաձայն` Տիգրանի հայրը (որի անունը չի նշում) պատերազմել է Մարաստանի արքա Կիաքսար-Վարբակեսի (Ք.ա. 625-585թթ.) դեմ: Տիգրանը աշակերտել է մի իմաստասերի (փիլիսոփայի) և ինքն էլ հայտնի էր իր իմաստությամբ ու տաղանդով: Նա մտերիմ հարաբերություններ ուներ պարսից հետագա արքա Կյուրոս Բ Մեծի հետ, որի հետ որսընկերներ էին եղել դեռ պատանի հասակում, իսկ ապա դառնում է նրա գլխավոր զինակիցը:

Ըստ Մովսես Խորենացու` Տիգրան Երվանդյանը որդին էր Երվանդ Սակավակյացի:


Պատմական  տեղեկանք. ՙՆա տղամարդկանց գլուխ կանգնեց և ցույց տալով քաջություն՝ մեր ազգը բարձրացրեց, և մեզ, որ լծի տակ էինք, դարձրեց շատերին լուծ դնողներ և հարկապահանջներ... Հետևակ կռվողները ձիավոր դարձան, պարսերով կռվողները` հաջող աղեղնավորներ, լախտերով կռվողները զինվեցին սրերով ու տեգավոր նիզակներով, մերկերը պատվեցին վահաններով ու երկաթե զգեստներով։ Եվ երբ նրանք մի տեղ հավաքվեին, միայն նրանց արտաքին տեսքն ու նրանց պահպանակների ու զենքերի փայլն ու շողքն բավական էին թշնամիներին հալածելու և վանելու։ 
Այս և այսպիսի ուրիշ շատ բաներ բերեց մեր երկրին այս խարտյաշ և մազերի ծայրը գանգուր Երվանդյան Տիգրանը՝ գունեղ երեսով, քաղցր նայվածքով, ուժեղ սրունքներով, գեղեցիկ ոտներով, վայելչակազմ և թիկնավետ, կերակուրների և ըմպելիքների մեջ պարկեշտ, ուրախությունների մեջ օրինավոր, որի մասին մեր հները, որոնք փանդիռներով երգում էին, ասում էին, թե մարմնի ցանկությունների մեջ էլ չափավոր է եղել, մեծիմաստ և պերճախոս և լի բոլոր (հատկություններով), որ պիտանի են մարդուն... Նա ամեն բանի մեջ արդարադատ և
հավասարասեր կշեռք ունենալով՝ ամեն մեկի կյանքը կշռում էր իր մտքի լծակով, չէր նախանձում լավագույններին, չէր արհամարհում նվաստներին, այլ աշխատում էր ընդհանրապես ամենքի վրա տարածել իր խնամքի զգեստը՚։

Մովսես Խորենացի, Հայոց պատմություն, գիրք Ա, գլ. ԻԴ

23.08.2013

ԱՍՈՐԵՍՏԱՆԻ ԿՈՐԾԱՆՈՒՄ ԵՎ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐԸ ԲԱԲԵԼՈՆԻՆ


ՊԱՅՔԱՐ ԲՌՆԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԵՄ


Աստվածաշունչն, ինչպես հայտնի է, կարևոր պատմական տեղեկություններ է պարունակում Հին Առաջավոր Ասիայի (այդ թվում` Հայաստանի) իրադարձությունների վերաբերյալ: 
Այլևս չկար Ասորեստանը, որ դարեր շարունակ աղետ էր դարձել Առաջավոր Ասիայի մի շարք երկրների ու ժողովուրդների համար: Այն անկում ապրեց Ք.ա VII դ. վերջին, ինչին մասնակցություն էին ունեցել նաև հայկական զորքերը. Մովսես Խորենացու հաղորդման համաձայն` Ք.ա. 612թ. Ասորեստանի մայրաքաղաք Նինվեն նվաճվում է Մարաստանի, Բաբելոնի և Պարույրի գլխավորած հայկական իշխանության զորքերի կողմից: Այդ մասնակցության համար Պարույրը թագավոր է ճանաչվում Մարաստանի արքայի կողմից:

Պատմական  տեղեկանք. ՙԲաց թողնելով դեպքերից ոչ շատ կարևորները, ասենք ինչ որ անհրաժեշտ է։ ... Մեր Պարույրն եղավ Սարդանապալի ժամանակ։ Սա քիչ օգնություն ցույց չի տվել մարացի Վարբակեսին՝ թագավորությունը Սարդանապալից վերցնելու... Որովհետև Վարբակեսը՝ ծննդավայրով մեդացի, այս շատ ամուր երկրի ծայրի աննշան կողմերից, կյանքում չափազանց խորամանկ, ... իր սիրալիր վարմունքով ու առատաձեռնությամբ ավելացնում է իրեն բարեկամներ այն քաջ ու պիտանի մարդկանցից, որոնց ձեռքով այն ժամանակ ամուր ու հաստատուն կերպով հայտնապես կառավարվում էր Ասորեստանի աշխարհակալ պետությունը: Իր կողմն է գրավում նաև մեր քաջ նախարար Պարույրին՝ խոստանալով նրան թագավորության շուք և ձև։ Գումարում է նաև քաջ մարդկանց մեծ բազմություններ, որոնք չափազանց շատ հմուտ էին նիզակ, աղեղ և սուր գործածելու մեջ։ Այս կերպով Սարդանապալից թագավորությունը գրավելով՝ տիրում է Ասորեստանին և Նինվեին։ Բայց Ասորեստանի վրա վերակացուներ թողնելով՝ թագավորությունը փոխադրում է Մարաստան՚։  
Մովսես Խորենացի,
Հայոց պատմություն, գիրք Ա, գլ. ԻԱ

Բռնակալությունը կործանող 
հյուսիսի ՙմեծ ազգը՚

Բաբելոնիայի բռնապետության դեմ կրկին օգնության են կանչվում Հայաստանի զորքերը: Բաբելոնի վրա հարձակվելու և այն կործանելու Երեմիա մարգարեի մարտահրավերը թվագրվում է Ք. ա. 594-592թթ.։

Պատմական տեղեկանք. ՙԴրոշ բարձրացրեք երկրի վրա, բոլոր ազգերի մեջ փող հնչեցրեք, զորագնդեր կանչեցեք նրա (Բաբելոնի) դեմ, նրա վրա կանչեցեք Արարատյան թագավորություններին ու Ասքանազյան գնդին՚։
Աստվածաշունչ,
Երեմիայի մարգարեություն, գլ. ԾԱ, 27

17.08.2013

ԴԻՎԱՆԱԳԵՏ ԱՐՔԱՅԻ ՄԵԾ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԸ


ՌՈՒՍԱ Բ

Վանի հայկական թագավորության վերջին ականավոր տիրակալը դարձավ Ռուսա Բ-ն (Ք.ա. մոտ 680-650-ական թթ.): Նրա գահակալության տարիների մասին ևս կազմվել է արքայական տարեգրություն, որից, ցավոք, միայն մի հատված է պահպանվել: Ռուսա Բ-ի կառավարման ժամանակաշրջանի ընդհանուր պատկերը հնարավոր է դառնում վերականգնել նրանից մեզ հասած առանձին արձանագրությունների, ասորեստանյան բնագրերի և բավականին հարուստ հնագիտական նյութերի հիման վրա:

Ռազմական շինարարությունը
Ռուսա Բ-ն շարունակում է Սարդուրի Բ-ի սկսած պետական կառավարման կենտրոնացման գործընթացը։ Զարկ է տրվում քաղաքաշինությանը: Հայ շինարար վարպետները կառուցում են ընդարձակ բնակելի թաղամասեր ունեցող բազմաթիվ նոր քաղաքներ(Թեյշեբայինի` Կարմիր բլուր, ՙՌուսայի փոքր քաղաքը՚, Խալդիի քաղաքը (Արծկե) Զիուկունիում, Ռուսախինիլի անվամբերկու քաղաք (Վան քաղաքի հյուսիսարևելյան ծայրամասում գտնվող բարձունքի վրա և Այանիս հնավայրը)), որոնք դառնում էին թագավորական իշխանության պատվարը տեղերում: Վերակառուցվում և ընդարձակվում են հին քաղաքները, հիմնվում կամ վերակառուցվում են բազմաթիվ ամրոցներ:
Քաղաքաշինությանն ու ամրոցաշինությանը զուգահեռ անցկացվում են նոր ջրանցքներ, հիմնվում այգիներ, զարգացվում են արհեստներն ու առևտուրը, ծաղկում է ապրում ամբողջ տնտեսությունը: Անցկացվում են վարչական համապատասխան փոփոխություններ. մեծացվում են նահանգների սահմանները, երկիրը վերստին բաժանվում է փոխարքայությունների:
 
Արշավանքները
Ռուսա Բ-ի արտաքին քաղաքականության մասին տեղեկություններ ենք ստանում ըստ նրա հաջորդաբար հիմնադրած քաղաքներից հայտնաբերված հանդիսավոր արձանագրությունների և ասորեստանյան բնագրերի հաղորդումների: Վաղ շրջանի բնագրերը վկայում են առնվազն հինգ երկրներ կատարված արշավանքների մասին, այդ թվում` դեպի Թաբլանի (Թաբալ), որը գտնվում է Փոքր Ասիայի հարավ-արևելքում և Վանի տերության կողմից նվաճվել էր Արգիշտի Ա-ի օրոք, Կաինարու (որի տեղորոշումն անհայտ է), Մուշկինի (արևելափոքրասիական տարածքներում), Խալիտու (Խաղտիք) և Խաթե (Ուշխեթական երկրների ընդհանրական անվանումն է, որն ասորեստանյան աղբյուրներում երբեմն  ավելի որոշակիորեն վերաբերում է Կարքեմիշի թագավորությանը:):

08.08.2013

ՀԱՅԱՍՏԱՆԸ` ՉՈՐՍ ԾՈՎԵՐԻ ՏԵՐՈՒԹՅՈՒՆ


ՍԱՐԴՈւՐԻ Բ

Վանի թագավորության հզորությունը շարունակվում է նաև Արգիշտի Ա-ի հաջորդի` Սարդուրի Բ-ի օրոք (Ք.ա. 764-735թթ.)(Սարդուրի Բ-ի գործունեության մասնակի վերականգնմանն օգնում են ինչպես ՙՍարդուրյան տարեգրության՚ առանձին հատվածների տվյալները, այնպես էլ ասորեստանյան աղբյուրներից ստացվող տեղեկությունները: Այն փորագրված է Վանի քարաժայռի հյուսիսային կողմի Գանձադուռ կոչվող ժայռախորշի մեջ կանգնեցված կոթողի չորս կողմերին և պարունակում է արքայի կառավարման շուրջ տասներկու տարիների նկարագրությունը:): Իր գահակալության առաջին տարիներին Սարդուրին շարունակել է երկրում սկիզբ առած լայնածավալ քաղաքաշինությունը` հիմնադրելով այնպիսի խոշոր կենտրոն, ինչպիսին էր Տուշպայից ոչ հեռու գտնվող Սարդուրիխինիլին (Հայկաբերդ, Աստվածաշեն), ապա և Սարդուրիխինիլի անվամբ երկու այլ քաղաքներ` Արճեշից հյուսիս և Աղձնիքում:

Առաջին հեռագնա արշավանքը
Սարդուրին առաջին խոշոր արշավանքն ուղղում է Մելիտեա (Մալաթիա) պետության դեմ, որի նվաճումն իրականացվում է ուշագրավ ռազմավարական ծրագրով: Նա անցնում է Եփրատը, շրջանցում երկրի մայրաքաղաքը, խոր անցում կատարում դեպի արևմուտք և հյուսիս, ապա հետ շրջվելով` նվաճում Մելիտեայի արքայի նստավայրերից Սասինին: Դրանով փակվում են մայրաքաղաքի ճանապարհները, որից հետո այն պաշարվում է:
Մելիտեայի արքան ստիպված էր ներկայանալ Սարդուրիին և պարտավորվել վճարել հարկեր: Նրանից խլվում են երկրի անդրեփրատյան տիրույթները` այնտեղ կառուցված ամրոցների շղթայով, որը սկսում է ծառայել Վանի տերությանը: Նորանվաճ տարածքները հավելվում են տերությանը` կազմավորելով նոր նահանգ:

Պատերազմները
Սարդուրիի իշխանության առաջին շրջանում Ասորեստանը արտաքին (հատկապես Արգիշտի Ա-ից ստացած) հարվածների, ինչպես նաև ներքին ապստամբությունների հետևանքով ի վիճակի չէր տարածաշրջանային լուրջ դերակատարում ունենալ: Վիճակը ձգտում է փոխել Աշշուրնիրարի Ե թագավորը (Ք.ա. 754-746/5թթ.), որը գահ բարձրանալուն պես փորձում է պառակտումներ մտցնել Վանի տերության, նրա գերիշխանության տակ գտնվող և դաշնակից երկրների մեջ: Մասնավորապես, Ք.ա. 754թ. նա հարկադրում է Արպադի արքային ՙդաշնակցելու՚ պայմանագիր կնքել, ապա բանակցություններ սկսում Մանայի, իսկ մյուս կողմից` Ուրմե երկրի որոշ ուժերի դրդում հակաուրարտական ելույթի` զորք մտցնելով այնտեղ:
Սարդուրին, որն այդ ընթացքում արշավել էր Սևանա լճի ավազան` Վելիքուխի և Տուլիխու երկրամասերը, պատասխան քայլեր է ձեռնարկում:
Զորաբանակներից մեկն արշավում է Արմե, որի մայրաքաղաք Նիխիրիայի մոտ  ջախջախում է  ասորեստանցիներին, ապա նաև ճնշում Ուրմե երկրում բարձրացած ելույթը (տե՜ս քարտեզը):
ՙՍարդուրյան տարեգրության՚ պահպանված հատվածը սկսում է Սարդուրի Բ-ի` դեպի զագրոսյան լեռնաշրջան կատարած արշավանքով, որի ընթացքում նա նախ ճնշում է Մանա երկրի ապստամբությունը, ապա հաղթարշավը շարունակում դեպի հարավ: Սարդուրին կրկնեց հոր` Արգիշտի Ա-ի բացառիկ արշավանքը Ասորեստանի արևելքով դեպի Բաբելոն (Բաբիլու երկիր): Արարատյան թագավորության հաղթանակած բանակը մտնում է Բաբելոն` գրավելով երեք ամրոց և մոտ երկու տասնյակ քաղաքներ` տանելով գրեթե քառասուն հազար
ռազմագերի և հարուստ ավար: 
Բաբելոնիայի նվաճումով հայոց տերության հարավային սահմանը հասավ Պարսից ծոց:

01.08.2013

ՏԵՐՈւԹՅԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ԸՆԴԱՐՁԱԿՈւՄԸ ԱՐԳԻՇՏԻ Ա-Ի ԳԱՀԱԿԱԼՈւԹՅԱՆ ՎԵՐՋՈւՄ



<<ԱՐԳԻՇՏԻՆ, ՈՐԻ ԱՆՈւՆՆ ԱՆԳԱՄ ԱՀԱՐԿՈւ ԷՐ>>


Վանի տերությունը Արգիշտի Ա-ի օրոք (Ք.ա. 786-764թթ.) հասնում է աննախադեպ հաջողությունների: Նրա թագավորությունը ձգվում էր Ուրմիայի ավազանի հարավից մինչև Ջավախքը ներառյալ, Սևանա լճի ավազանից և Կուր գետից մինչև անդրեփրատյան աջափնյա շրջաններ (ներառյալ Մելտեա և Թաբալ երկրները), Մասիուս և Կորդվաց լեռներից մինչև Ճորոխի ավազան: Արգիշտի Ա-ի գերիշխանության սահմաններն ավելի լայնածավալ էին. դրանք ընդգրկում էին Փոքր Ասիայի արևելյան պետությունները և մերձուրմյան մի քանի երկրներ, իսկ հարավում` մինչև Բաբելոնիան ներառյալ:


Հազվադեպ խոստովանություններ

Արգիշտի Ա-ի հեռավոր արշավանքներից, ամենանշանավորը, թերևս, Բաբելոնիայի (Բաբիլու երկրի) նվաճումն էր` Զագրոսյան լեռներով դեպի հարավ հաղթարշավով: Արգիշտի Ա-ի օրոք Վանի թագավորության` Առաջավոր Ասիայի հզորագույն տերություն դառնալը փաստագրված է նաև նրա գլխավոր մրցակից Ասորեստանի զորքերի գերագույն հրամանատարի խոստովանության մեջ, համաձայն որի հայոց մեծ տիրակալի անունն ՙանգամ ահարկու է՚: Հայտնի է, որ պարտվողները հազվադեպ են խոստովանում իրենց պարտությունները: Սակայն Արգիշտիի պարագայում պատկերն այլ է: Ասորեստանյան էպոնիմների (անվանադիրների) ցանկը Ք.ա. 780թ. գլխավոր զորահրամանատար Շամշիիլուի էպոնիմատի դիմաց նշում է այդ տարում Ուրարտուի դեմ պատերազմի մասին: Ահա այսպես է Արգիշտիին ներկայացնում ասորեստանցի զորավարը.

Պատմական տեղեկանք. ՙԱյդ նույն ժամանակ ուրարտացի Արգիշտին, որի անունն անգամ ահարկու է որպես ծանր հողմ, նրա ուժերը մեծաքանակ են, որն իր ձեռքը չէր մեկնել նախորդ արքաներից և ոչ մեկին, (նա) ընդվզեց և ժողովեց մեկտեղ Գուտի երկրի( ՙԳուտի՚ կամ ՙԿուտի՚ երկրանունը Հայկական լեռնաշխարհին տրված ընդհանրական անվանումներից մեկն է, որը գալիս է Ք.ա. XXIII-XXII դարերից և կապվում է լեռնաշխարհի հարավային Կորդվաց աշխարհի հետ: Այդ անվամբ է Վանի թագավորությունը հիշատակվում նաև Ասորեստանի արքա Սարգոն II-ի արձանագրություններից մեկում ևս:) բոլոր մարդկանց: Նա կազմակերպեց իր (ուժերը) ճակատամարտի (համար), առաջացան նրա զորքերը դեպի լեռները` պատերազմելու՚:
АВИИУ, N 38

Մեկ այլ նման խոստովանություն մենք ունենք Ռուսա Ա-ի գահակալության շրջանից: Այս դեպքում մենք գործ ունենք ի պաշտոնե պարտադիր անկեղծության հետ, քանի որ մեզ հասած բնագիրը հետախույզի զեկուցագիր է, որը պարտավոր էր իր արքային ներկայացնել ճշգրիտ իրավիճակը: Այն վերաբերում է Սարգոն Բ արքայի գահակալության շրջանին (Ք.ա. 721-705թթ.):

20.07.2013

ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԻ ԽՈՌԽՈՌՅԱՆ ՏԱՐԵԳՐՈՒԹՅՈՒՆԸ


ԱՐԳԻՇՏՅԱՆ ՏԵՐՈՒԹՅՈՒՆԸ

Վանի հայկական թագավորությունը հզորության գագաթնակետին է հասնում հայոց մեծ տիրակալ Արգիտշի Ա-ի գահակալության տարիներին (Ք.ա. 786-764թթ.) Նկատենք, որ այս արքայի գործունեությունը վերականգնվում է ճշգրիտ ժամանակագրությամբ՝ շնորհիվ <<Խոռխոռյան տարեգրության>> (Խոռխոռյան տարեգրությունը փորագրված է Վանի ժայռի հարավարևմտյան կողմում, որի ոչ լրիվ պահպանված մասերը, գրված ութ սյունակով կազմում են 380 տող: Խոռխոռյան տարեգրության կրկնօրինակի Վանի Սուրբ Սահակ եկեղեցուց գտնված երկու հատվածները պարունակում են 138 տողեր, որոնք չեն պահպանվել ժայռի վրա: Ուստի տարեգրության սկզբնական բնագիրը պետք է անցներ 500 տողից: Բազմաթիվ ուսումնասիրողների ջանքերով տարեգրության վերականգնված սկզբնօրինակը տե՛ս ՀԺՊՔ, էջ  57-69; КУКН էջ 155-199), որում իրադարձությունները ներկայացվում են հանգամանորեն:

Ք.ա. 785-782 թթ.. արշավանքները
   Արգիշթի Ա-ից մեզ հասած սեպագիր արձանագրությունների համաձայն՝ նրա գահակալության հենց երկրորդ տարին (Ք.ա. 785թ.) խիստ հագեցած էր հայկական երկրամասերի միավորման գործի շարունակմանն ուղղված ձեռնարկումներով: Այդ նպատակով նախ նա իր թագավորությանն է միավորում Դիաուխի՝ Տայքը, որը հարուստ էր մետաղահանքերով: Կենտրոնական իշխանությանը հարկատվության և պատերազմի ժամանակ զորքերի տրամադրման պայմանավորվածություն է կայանում Արգիշտի Ա-ն նմանապես Արարատյան թագավորության սահմանների մեջ է ներառում Էթիունյան դաշնության երկրամասերը և հարևան տարածքները: Ի թիվս մնացած երկրամասերի հիշատակվում են Լուշա, Կատարզա և Վիտերուխի միությունը, Էրիախին, Աբունին (հետագայում՝ Հավնունիք): Կարսի սարահարթով Արգիշտին անցնում է Զաբախա (Ջավախք)՝ այնտեղ հասնելով Հզոր Սիրիմու լեռանը (հետագայում՝ Սուրամի լեռներ): Նա վերադառնում է Վիտերուխիի ճանապարհով: Տարեգության մեջ Արգիշթին հայտնում է, որ <<այս մեծագործությունները կատարեց մեկ տարում>>:
      Արգիշտի Ա-ի հյուսիսային արշավանքները շարունակվեցին հաջորդ տարի: Նա իր տերությանն է միացնում նաև Աբիլիանի երկիրը (հետագայի Աբեղեանք գավառը) էթիունյան միության մաս կազմող Ուդուրի-Էթիունի (<<Ջրային Էթիունի>>) երկրամասը Սևանա լճի հյուսիսային ավազանում, նաև այլ փոքր իշխանություններ:
   Հարավային հաղթարշավով Արգիշտի Ա-ն ամրապնդում է Վանի թագավորության դիրքերը, Ուրիմիո լճից հարավ-արևմուտք, Մեծ Զաբի միջին հոսանքի շրջանում (Ուրյանի Թարրա[բա], Արտարմու և Իրկիունի երկրներ) և վերահսկողության տակ է վերցնում Ասորեստանից դեպի մերձուրմյան ավազան և Հայկական լեռնաշխարհ տանող ճանապարհները:
   Իր թագավորության չորրորդ տարում (Ք.ա. 783թ.) Արգիշտին խոշոր արշավանք է ձեռնարկում դեպի արևմուտք՝ Փոքր Ասիայի տարածք: Նա (Մենուայից հետո) կրկին գրավում է Մելիտեան (Մալաթիա), Խաթինիլին, Թաբալը (Աստվածաշնչում՝ Թոբէլ)՝ վերջինս անջատելով Մելիտեայի թագավորությունից: Արևմտյան արշավանքներից արքան վերադառնում է տասնյակ հազարավոր ռազմագերիներով և այլ ավարով: Այս արշավանքով Ասորեստանի առջև փակվում են Փոքր Ասիայի հումքի աղբյուրներ տանող ճանապարհները:

12.07.2013

ՄԵՆՈՒԱՅԻ ՀԱՂԹԱՐՇԱՎՆԵՐԸ [Ք.ա.810-786թթ.]


ՎԱՆԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ԱՌԱՋԱՎՈՐ ԱՍԻԱՅԻ ԳԵՐՏԵՐՈՒԹՅՈՒՆ

Մեկ միասնական տերության մեջ Հայկական լեռնաշխարհի համախմբման բուռն ընթացքը պայմանավորված էր նրա հիմնական բնակչության հայկական էթնիկ ընդհանրությամբ և ընդհանուր թշնամուն՝ Ասորեստանին համատեղ ուժերով դիմակայելու անհրաժեշտությամբ: Ստեղծվում է Վանի թագավորությունը, որն ասուրերեն արձանագրություններում կոչվում է Նաիրի և Ուրարտու, տեղական սեպագիր աղբյուրներում՝ Բիայնիլի (կապված Վանի անվան հետ), իսկ Աստվածաշնչում՝ Արարատ:

Բարեփոխումները
  Վանի հայկական թագավորության հզորության և տարածաշրջանային գերտերություն դառնալու գործում կարևոր դեր են խաղում Իշպուինի թագավորի (Ք.ա. մոտ 825-810թթ.) օրոք սկսված և Մենուաի գահակալության ընթացքում շարունակված բարեփոխումները: Իշպուինիի գահակալության առաջին շրջանում անցկացված բարեփոխումները կապված էին միայն նրա անվան հետ, իսկ երկրորդ շրջանում հեղինակակից է հանդես գալիս նրա որդի Մենուան, ինչը երևում է նրանց համատեղ կանգնեցրած արձանագրություններից: Մասնավորապես. եթե գրային բարեփոխումը՝ տեղական սեպագրի ստեղծումը տեղի է ունեցել Իշպուինիի կառավարման սկզբնական շրջանում, ապա կրոնական բարեփոխումը՝ ողջ տերության համար միասնական դիցարանի (պանթեոնի) ստեղծումով, կատարվել է նրա գահակալության երկրորդ շրջանում, դրանով է պայմանավորված, որ դիցարանի արձանագրումը <<Մհերի դուռ>> կոչվող ժայռի վրա, կատարվել է երկուսի անունով: Ամենայն հավանականությամբ, նույնպիսի հեղինակցություն է գործել ռազմական ոլորտում անցկացված բարեփոխումների ընթացքում, որոնցում կարևորվում է նախկին դաշնային աշխարհազորի փոխարինումը արհեստավարժ կանոնավոր, ըստ զորատեսակների բաժանված զինված ուժերով: Դրա վկայությունն են արձանագրություններում գործածվող տերմինները. դաշնային բանակն արտահայտող <<երկրների (զինված) մարդիկ>>, <<աշխարհազոր>> գաղափարագրերը փոխարինվում են արհեստավարժ զինվորականությունն արտահայտող տերմինով: Իրականացվում են նաև բանակի վերազինում և այլ միջոցառումներ;

30.06.2013

ՎԱՆԻ ԱՐՔԱՆԵՐԻ ԱՐՇԱՎԱՆՔՆԵՐԸ ԻՇՊՈՒԻՆԻԻ ԵՎ ՄԵՆՈՒԱՅԻ ՕՐՈՔ


ՆՈՐ ՌԱԶՄԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արամեի օրոք իրականացված ռազմավարության արդյունքները տեսանելի էին դարձել դեռևս   Սարդուրի Ա գահակալության տարիներին:
Տեղեկանք: Ասորեստանի դեմ հաղթական պատերազմից հետո Սարդուրի Ա-ն արձանագրություններից մեկում իրեն կոչում է <<մեծ թագավոր, հզոր թագավոր, տիեզերքի թագավոր, Նաիրիի թագավոր, որին հավասարը չկա, զարմանալի հովիվ, մարտից երկյուղ չունեցող, անհնազանդներին ծնկի բերող... արքաների արքան (եմ) , որը բոլոր թագավորներից հարկ ընդունեց>>: 
    Այս ամբողջը միայն մեկ արձանագրության մեջ է գրված, ակնհայտ է, որ սրանք կարող են լինել միայն Ասորեստանի պես ախոյանին պարտության մատնած թագավորի խոսքերը: 

Վանի թագավորությունը շարունակաբար հզորանում էր: Այս միտումը առավել հստականում է Իշպուինի (Ք.ա.825-810թթ.) արքայի օրոք, հատկապես գահակալման երկրորդ կեսին, երբ Վանի հայկական պետության կառավարման գործում կարևոր դեր է սկսում խաղալ եռանդուն արքայազն Մենուան (թագավորել է Ք.ա. 810-786թթ.): Այդ նույն ժամանակաշրջանում ներքին հակասություններից պառակտվող Ասորեստանը, սկսում է զիջել դիրքերը, և տարածաշրջանում միաժամանակ խաղաղություն է հաստատվում:

17.06.2013

ԱՐԱՄԵ: ՊԱՅՔԱՐ ԱՍՈՐԵՍՏԱՆԻ ԴԵՄ Ք.Ա. 850-840-ԱԿԱՆ ԹԹ.

ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՆԱՀԱՆՋ ՄԵԾ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ


ԻՐԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ  Ք.Ա. 13-10ԴԴ.

Միտաննիի թուլացումից առավել օգտվում է Ասորեստանը, որը գրավելով Հյուսիսային Միջագետքը՝ սկսում է սպառնալ իր հյուսիսային հարևաններին՝ Վանա լճից հարավ և հարավ արևելք ընկած շրջաններին: Սակայն Միջագետք ներխուժած արամեացիների դեմ պատերազմներով զբաղված Ասորեստանի թագավորներն ավելի քան երկու դար , կարծես, աչքաթող են անում Հայկական լեռնաշխարհի հարավային տարածքները, որոնք ասսուրական արձանագրություններում կոչվում են <<Նաիրի>> կամ <<Ուրարտու>> (Ուրուատրի), իսկ ավելի ուշ իրենց՝ Վանի (Արարատյան) արքաների արձանագրություններում՝ Բիայնիլի:

<<Ինչպիսին էլ որ լինեն ասորեստանյան քաղաքակրթության արժանիքները, չպետք է թաքցնել, որ Ասորեստանը զուրկ էր մարդու ունեցած արժեքների գիտակցությունից, որ այնքան էական է քաղաքակրթության համար...
   Հիվանդագին կրքոտությամբ նրանք (Ասորեստանի թագավորները)  նկարագրում են, թե ինչ սարսափելի գործեր են կատարել հարձակման ենթարկված երկրներում՝ ավերել, հրկիզել քաղաքներն ու դաշտերը, կոտորել բնակչությանը, կենդանի այրել երիտասարդ տղաներին ու աղջիկներին, կտրել ձեռքերը, մատները, մորթել և կաշիները փռել պարիսպների վրա, կտրված գլուխներով բուրգեր բարձրացրել ու նրանց շուրջը շարել ցցահարված դժբախտներին, գյուղերում դադարեցրել աշխատավորների ուրախ ձայնը և թողել, որ այնտեղ հաստատվեն վայրի գազանները և այլն...
   ...Սանձահարել Ասորեստանի մոլեգնությունը և արգելել նրան ներխուժել նաիրյան երկրները, ահա մի էապես ազնիվ առաքելություն, որ բաժին էր ընկել Ուրարտուին: Նա շատ արժեքավոր ծառայություններ մատուցեց՝ իր ավանդը ներմուծելով մարդասիրական գաղափարների մեջ>>: 

Ն. Ադոնց, Հայաստանի պատմություն, Ե., 1972, էջ 365-366

04.06.2013

ԳԻՇԵՐԱՅԻՆ ՄԱՐՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ



Պատերազմի երրորդ շրջանը

Հայասա-Ազզիի դեմ մեծ հարձակումը սկսվում է Մուրսիլիսի թագավորության 10-րդ տարում: Պետության ռազմական գրեթե ամբողջ ներուժն ի մի բերելուց հետո է խեթական թագավորը համարձակվում սկսել արշավանքը, ինչը վկայում է Հայասայի բանակի հզորության մասին: Չմոռանանք, որ Հայասայի բանակը մինչ այդ կասեցրել էր իր ժամանակի համար մեծ համարվող խեթական բանակի (10 հազարանոց հետևազորի և 700 մարտակառքերի)  առաջխաղացումը: Հետևաբար, Մուրսիրլիսն արևելքում ծավալվող պատերազմում ռազմավարական առավելության հասնելու համար այստեղ է կենտրոնացնում Խեթական պետության բոլոր հնարավոր ուժերը (այդ թվում նաև տարածաշրջանում հզորագույնը համարվող մարտակառքերի զորամասը): Մեծաթիվ լինելուց բացի, բազմաթիվ արշավանքներում թրծված խեթական բանակը հայտնի էր իր սպառազինության բարձր որակով, վարժեցման համակարգով և բարձր կարգապահությամբ:
    Անբարենպաստ իրադրությունում Աննիասը որոշում է խուսափել հակառակորդի հետ բաց դաշտում վճռական ճակատամարտից և խեթերին լեռնային երկրի խորքերը քաշելով՝ փորձում գիշերային գրոհներով նահանջ պարտադրել:
    Խեթական թագավորների արձանագրությունում Հայասայի բանակի գործողությունների նկարագրությունը համաշխարհային պատմության մեջ գիշերային մարտավարության մասին առաջին հիշատակումն է:

29.05.2013

ՀԱՅԱՍԱՅՒ ՊԱՅՔԱՐԸ ԽԵԹԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԵՄ [Ք.ա.1340-1310-ական թթ]: ԱՆՆԻԱՍ



ԿԱՆԽՈՂ ՀԱՐՎԱԾԻ ՄԱՐՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Հայկական լեռնաշխարհի արևմտյան շրջանները Ք.ա. 14-րդ դարում միավորված էին  Հայասա-Ազզի պետության մեջ: Արևմուտքից և հարավից Հայասայի հարևանը հզորության գագաթնակետին հասած Խեթական թագավորությունն էր:
    Խեթական վտանգը չեզոքացնելու նպատակով Հայասայի Հուկկանաս (Խուկկանաս, Ք.ա. 1370-1345թթ) արքան  ռազմական դաշինք է կնքում խեթերի Սուպիլուլիումաս Ա թագավորի (Ք.ա. 1370-1326թթ.) հետ: Պայմանագիրը կողմերից ոչ մեկին որևիցէ առավելություն չէր տալիս, բայց ռազմական առումով ավելի հզոր Խեթական պետությունը սկսում էր այն օգտագործել խաղաղ ճանապարհով Հայասա-Ազզիի վրա իր ազդեցությունը մեծացնելու համար: Նման քաղաքականությունը Հայաստանում դժգոհություն է առաջացնում:

Ռազմավարություն
Սուպիլուլիումաս Ա-ն իր գահակալության առաջին տարիներին նվաճողական պատերազմների մի ամբողջ շարք է սկսում: Եռանդուն պետական գործիչ լինելով՝ նա ընդհամենը երկու տասնամյակում խեթական պետությունը վերածում է հզորագույն տերության, որը սպառնում է հարևաններին: Հարավում լայնածավալ նվաճողական պատերազմներ էր սկսել Եգիպտոսը: Անվերջանալի թվացող պատերազմները ապակայունացրել էին ողջ տարածաշրջանը, և վճռական բախումից առաջ երկու գերտերություններն էլ ձգտում էին առավել բարենպաստ դիրքեր գրավել:
    Հարավային նվաճումների նախօրյակին ռազմավարական թևերն ամրապնդելու նպատակով Սուպիլուլիումասը պայքար է սկսում թուլացող Միտաննիի դեմ: Միաժամանակ՝ նա փորձում է առավելագույն օգուտ քաղել խեթական բանակի գլխավոր ուժերն արևելքում կենտրոնացված լինելու փաստից և հսկողության տակ առնել նաև նախկին դաշնակցի՝ Հայասայի տարածքը: Խեթական թագավորի մտադրությունը պարզ էր. հաստատվելով  Փոքր Ասիայի մեծ մասում և մեկ հարվածով հարավ-արևելյան և արևելյան ուղղությունից հնարավոր սպառնալիքները վերացնելով՝ նա կկարողանար սկսել Միջերկրական ծովի արևելյան շրջանների նվաճումը:
     Հայասա-Ազզիում, որն աստիճանաբար նվաճողական քաղաքականության <<թիրախի>> է վերածվում, հետևում էին անբարենպաստ զարգացումներին և հասկանում էին, որ անհոգ դիտորդի կարգավիճակում մնալը կործանարար է: Սակայն հզորության գագաթնակետին հասած Խեթական պետության դեմ միայնակ հանդես գալն անհեռանկարային ձեռնարկում էր:

25.05.2013

ՄԻՏԱՆՆԻ ԵՎ ԵԳԻՊՏՈՍ: ԱՐԵՎԵԼՅԱՆ ՄԻՋԵՐԿՐԱԿԱՆԻ ՏԻՐԱԿԱԼՆԵՐԸ


Փոքր Ասիայում, Հայկական լեռնաշխարհի հարավ-արևմուտքում, Միջագետքում և
արևելամիջերկիածովյան ավազանում՝ Առաջավոր Ասիայի Մեծագույն մասում հաստատվում է հնդեվրոպացիների իշխանությունը, որում կարևոր դերակատարում ուներ Միտանիի թագավորութունը, ըստ հայկական պատմական ավանդության, Հայկազուն հարստությանը պատկանող իր տիրակալներով:
    Մի շարք մանր իշխանությունների միավորման հետևանքով Ք.ա. 16-րդ դարում Արևմտյան Խաբուր գետի վերին հոսանքի շրջանում՝ Հայաստանի հարավ-արևմուտքում և Միջագետքի հյուսիսում ստեղծվում է Միտանիի թագավորությունը՝ Վաշուգանե մայրաքաղաքով: Միտաննիի պետական կառուցվածքի բնորոշ գծերից էր նրա կազմի մեջ բազմաթիվ կիսանկախ շրջանների և մանր թագավորությունների առկայությունը, որոնք պարտավոր էին տուրք վճարել և մարտիկներ տրամադրել պատերազմների ժամանակ:
    Միտաննիի թագավորությունը սկսվում է էական դերակատարություն ունենալ Առաջավոր Ասիայում Ք.ա. 16-րդ դարի վերջին: Միտաննիի հզորության հիմնադիրներն են համարվում Պարատառնա և Սաուսադատար թագավորները (Ք.ա. 15-րդ դարի առաջին կեսին): Եգիպտոսի, Բաբելոնի, Խեթական Թագավորությունների տիրակալների շարքում Միտաննիի արքաներև ևս կրում են <<Մեծ Թագավոր>> տիտղոսը:

20.04.2013

ՀԻՔՍՈՍՆԵՐԻ ԱՐՇԱՎԱՆՔԸ [Ք.ա. մոտ 1710թ.] ՁԻ ԼԾԱԾ ՄԱՐՏԱԿԱՌՔԵՐՈՎ ԴԵՊԻ ԵԳԻՊՏՈՍ


Քասեցիների՝ Բաբելոնը գրավելուց շուրջ երեսուն տարի անց դեպի Եգիպտոս հաղթական
արշավանք էին կատարել հիքսոսները: Քասեցիների և հիքսոսների միջև ուսումնասիրողները հաճախ տանում են կարևոր մի զուգահեռ՝ երկու արշավանքների բնութագրող կողմն ու ընդհանրությունը ձիեր լծած մարտակառքերի կիրառումն էր:
   
     Հիքսոսները
Հիքսոսների հայրենիքը պետք է լիներ կամ հզոր պետություն, կամ փոքր իշխանություններից կազմված հզոր միություն դաշիք, որոնցից ոչ մեկն էլ առկա չէր արևելամիջերկրյածովյան ավազանում: Միջագետքի կենտրոնում և հարավում Հին Բաբելոնյան պետությունն էր, որի արձանագրություններում չի հիշատակվում նման արշավանք ո՛չ իրենց կողմից, ո՛չ արևելքից՝ իրենց տարածքով:
   Նշանակում է՝ արշավանքը պետք է մեկնարկեր Հյուսիսային Միջագետքի և Հայկական լեռնաշխարհի տարածքից, որտեղ դեռևս Ք.ա. 23-22 դդ. գործում էր հզոր մի համադաշնություն, որը կործանել էր աքադական բռնապետությանը:
   Սրան ավելացնենք, որ հետագայում՝ հիքսոսների լծից ազատագրված Եգիպտոսը վրիժառու պատերազմ է սկսում նրանց դեմ՝ հարվածները ուղղելով Միտաննի երկրի դեմ, ինչից էլ պարզ է դառնում, որ հիքսոսյան արաշավանքների մեկնակետը, այլ կերպ ասած՝ հիքսոսների հայրենիքը եղել է Միտաննին: Վերջինս գտնվում էր Միջագետքի հյուսիսում և Հայկական լեռնաշխարհի հարավում, իսկ այնտեղ իշխում էր հնդեվրոպական արքայական տոհմը: Հիքսոսյան արշավանքների մեկնակետը հայկական լեռնաշխարհում տեղադրելու օգտին է վկայում նաև լեռնաշխարհի՝ ձիաբուծության հայրենիքը լինելու հանգամանքը, հիշենք, որ առաջին անգամ գրավոր աղբյուրնեը սանձված ձիեր են հիշատակում Արատտա երկրում (Ք.ա.28-27 դդ. ):

04.04.2013

ՔԱՍԵՑԻՆԵՐԻ ԱՐՇԱՎԱՆՔՆԵՐԸ ԵՎ ՏԻՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ԲԱԲԵԼՈՆՈՒՄ


Համմուրապի արքայի որդու՝ Սամսուիլունայի (Ք.ա. 1749-1712թթ) իշխանության ութերորդ տարում տեղի է ունենում քասեցիների առաջին արշավանքը:
 (քասեցիների անունը հայտնի է նաև քասիթներ կամ կասսիտներ տարբերակներով)
   ՏԵՂԵԿԱՆՔ: Հին Միջագետքյան բնագրերը նշում են նրանց արշավանքի մեկնակետը՝ Քաշու (կամ Քուսու) երկիրը: Չգիտես ինչու, առանց համոզիչ հիմնավորման , քասեցիների հայրենիքը հաճախ տեղադրվել է Զագրոսյան լեռներում՝ մոռանալով, որ Ք.ա. 1742թ-ից հետո ստեղծվեցին Հյուսիսային Միջագետքում, մինչդեռ Զագրոսից դեպի Միջագետքի հյուսիս նրանց տեղաշարժի մասին վկայող որևէ հիշատակություն չկա: Առկա տեղեկությունների համապարփակ և անաչառ ուսումնասիրությունը ցույց տվեց, որ հիշյալ արշավանքի սկզբնակետ Քաշու Քասեցիների հայրենիքը երկիրը գտնվել է Խաբուր գետի ակունքներում, ուր ասորեստանյան արձանագրությունները հիշատակում են Քաշիարի լեռները: Քաշիարի լեռները հին հունական աղբյուրներում հայտնի են և Մասիոն անուններով և գտնվել են հետագա Մեծ Հայքի Միջագետքի տարածքում: Նրանցից մեզ հասած դիցանուններում և այլ հատուկ անուններում  առկա է խիստ ընդգծված եվրոպականություն, ինչը կողմնորոշում է դեպի Հայկական լեռնաշխարհ: Ավելացնենք, որ քասեցիների եվրոպական ծագման մասին դեռ տասնամյակներ առաջ են հրապարակվել մեծ թվով ուսումնասիրություններ՝ խիստ համոզիչ փաստարկներով: Քասեցիների սկզբնատարածքը պետք է փնտրել Հայկական լեռնաշխարհի արևմուտքում և հարավ-արևմուտքում: Ի դեպ, հենց այդ շրջաններում գտնվող Թեգարամա (Թորգոմա Տուն)  Խիմուվա, Իսուվա (Ծոփք) երկների զորքերը խեթական աղբյուրներում կրում էին <<քասսիական>> անվանումը, իսկ Մասիուս-Մասիոն լեռներն ինչպես նշվեց, ասորեստանյան աղբյուրներում կոչվել են Քաշիարի (Կաս/շիարի)  Բոլոր փաստերի համակողմանի քննությունը ցույց է տալիս, որ քասեցիներն ունեին հնդեվրոպական ծագում, նրանք կրում էին ոչ թե էթնիկ, այլ տեղանվանակերտ անվանում: Քասեցիների հայրենիքը Հայաստանն էր, և նրանց զորքը հայոց ռազմարվեստի և զինագործության նախորդ դարաշրջաններից եկող բարձր ավանդույթների կրողն ու հաջորդ դարաշրջաններին փոխանցողն էր:
   
Քասեցիների արքա-զորահրամանատարն էր Գանդաշը, որը նվաճելով Բաբելոնը՝ յուրացրեց նրա արքաների <<աշխարհի չորս կողմերի արքա, արքա Շումերի և Աքադի, արքա Բաբելոնի>> տիտղոսաշարը: