Показаны сообщения с ярлыком ՀԱՅԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ.. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком ՀԱՅԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ.. Показать все сообщения

10.02.2013

ՇՈՒՄԵՐԵՐԵՆԸ ՀԱՅԵՐԵՆ Է


Աքադները արևմտասեմական ցեղեր էին, պատկանում էին սեմական լեզվաընտանիքին, նրանց անունը առաջացել է Աքադ քաղաքի անունից: Աքադները շումերների հետ հաղորդակցվելու և տնտեսություն վարելու համար ստեղծեցին աքադա-շումերական բառարաններ, որոնք սկսել են ուսումնասիրել վերջին 20 տարիների ընթացքում միայն: Շումերերնի հետ համեմատած՝ աքադերենը աղքատ էր ձայնավորների և բաղաձայնների քանակով: Բնականաբար որոշ շումերական բառեր երբ տրանսկրիպցիայի են ենթարկվում աքադերենով, աղավաղվում են (ինչպես օրինակ հիմա լինում է, երբ հայերեն բառը գրում ենք լատինատառով): Ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ հենց հայերենն է ցոսյց տալիս, թե շումերերեն բառը ինչպես կարդալ: Հայերեն բառերի 85-90 %-ի ծագումնաբանությունը անհայտ է, բայց այդ բառերի ծագումը կարող ենք հասկանալ շումերերենով: Օրինակ՝

«շոր» բառը շումերերն նշանակում է «կտրել»: Այստեղից էլ առաջանում է հայերեն «կտոր» բառը:

Նույն «շոր» բառից ծագում է նաև «կաթնաշոռ» բառը, այսինքն՝  կտրված  կաթ:
Դիտարկենք շումերեն և հայերեն լեզուներում մարմնի տարբեր մասերի անվանումները.
«ձեռք» – շումերերն «մատն», «կոշ», «տիգ»
«բազուկ» բառը և շումերերնում, և հայերենում ունի նաև «ուժ» արտահայտող իմաստ:
«թև» – շումերերն «կուռ», «կոշ»
«մեջք»- շումերերն «բեջ» (գրաբար հայերենում նույն բառն է , պարզապես «դ»-ով):
Աքադերեն տրանսկրիպցիաներում շումերերեն «ջ»-ն գրվում է «դ»-ով: Սա կա նաև հայերենում:
«շալակ»- շումեր. «շելեկ»
«վիզ»-  շումերերն «շլինգ», «ուլն»
«Ուլն» բառից առաջացել է հայերեն «ուլունք» բառը (վզնոց)
Կա նաև «կուլ տալ» արտահայտությունը, որը կապ ունի վզի հետ:
Շումերերնում «արմ» անվանում են թևի ծալվելու հատվածին (հայ.՝ «արմունկ» բառն է)
«դեմք»- շումեր. «նմուշ»
«ոտքի տակ» (ներբան)-  շումեր. «կին», «կնի»:
Կնիքը ինչպես գիտենք, իրենից ներկայացնում է հետք:

25.08.2012

«Ղարաբաղ» տեղանվան մասին



Պատմագիտական և աղբյուրագիտական բազմաթիվ նյութեր վկայում են, որ Ղարաբաղի տարածքն ունեցել է հայերեն երկու զուգահեռ անվանումներ, վարչատարածքային Արցախ և էթնիկական` Ղարաբաղ: Անվանումների նման զուգորդումը միանգամայն բնական ու սովորական է համաշխարհային պրակտիկայում, և կարևորը էթնիկական Ղարաբաղ անվանումն է, որը համեմատական լեզվաբանության հիման վրա մաթեմաթիկական ճշտությամբ մատնացույց է անում տարածաշրջանի տիրոջ` տեղաբնիկ ժողովրդին:
Ղարաբաղ տեղանունն առաջին անգամ հիշատակվել է արաբ պատմիչի կողմից 1319թ. նրան հետևել է պարսիկ աշխարհագրագետ Ղազվինը և հայ պատմիչ Թովմա Մեծոփեցին: Եվրոպացիների կողմից առաջին հիշատակությունը պատկանում է 19-րդ դարի ռուս ճանապարհորդ Շոպենին:

Իսկ ի՞նչ անվանում է ունեցել վերոհիշյալ տարածաշրջանը մինչև 14-րդ դարը, այսինքն` արաբական առաջին հիշատակությունը: Ինչպես տեսնում ենք , հազարամյակների ընթացքում անվանափոխություն տեղի չի ունեցել: Պարզապես Ղարաբաղ տեղանունը հայոց լեզվի հետ միաժամանակ կրել է հազարամյակների զարգացման անկասելի ու միանգամայն բնական փոփոխության կնիքը: Բայց և պետք է ընգծել , որ լեզվաբանությանը հայտնի են նմանատիպ բազմաթիվ փաստեր, երբ միմյանց հետ իմաստային ոչ մի առնչություն չունեցող, տարբեր լեզվաընտանիքներին պատկանող լեզուների առանձին բառեր երբեմն ունենում են արտաքին պատահական նմանություն:

11.08.2012

Հայկական Արևխաչ




Հայկական արեւխաչի մասին շատ է գրվել, գրվում ու պիտի շարունակվի գրվել, քանզի այն իր մեջ հավերժական խորհուրդների համակարգ է կրում:

Մեր նպատակն արդեն գրված գիտական նյութերի քննարկումը չէ, առավել եւս հակառակվելը, որովհետեւ ուսումնասիրությունները, հետազոտությունները ճշմարիտ են հավանական լինելու հարթությամբ:

Արիաները (Արիացիները) տարածվելով Նախահայրենիքից՝ Հայկական լեռնաշխարհից, իրենց հետ տարել են նաեւ շատ խորհուրդներ ու խորհրդանշաններ:
Դիցուկ՝ Հնդկաստան էին բերել աշխարհաստեղծման սեփական իմաստասիրությունը:
Չծավալվենք այդ իմաստասիրության ու գաղափարաբանության սահմաններում ձեռք բերված գիտություններում եւ գիտելիքներում. դա մեզ կհեռացնի մեր բուն նպատակից, պարզապես դիտարկենքԿեռխաչ-Սվաստիկան որպես խորհրդանիշ:
Արիա իմաստունները, ովքեր Սանկհյայի եւ Յոգայի բարձրագույն գիտակներ էին եւ իրենք էլ Յոգի (հայերեն բառ է՝ Հոգի) էին կամ Սանկհյային նվիրված մարդիկ (այսօր՝ հնդարիականությունում պահպանված),
Տիեզերքում տեսել էին եւ հիմա էլ տեսնողները տեսնում են էներգետիկ երկու հզոր աղբյուր:
1. Փուռուշա (նորից հայերեն բառ է. փուռ-ջերմություն + ու-շաղկապ + շա, – արեւ, լույս), արական սկզբունքներով, որ գոյություն ունի առանց պատճառի եւ հետեւանքի, տարածության եւ ժամանակի համար:
2. Պրակրիտի (նորից հայերեն բառ. պրակ-հատված + րիտի-կին, իգական իմաստ) իգական սկզբունքով, ստեղծողը նյութական աշխարհի, բայց այն ինչ ստեղծում է Պրակրիտին, բերում է Փուռուշայի մեջ, լիցքավորում է էներգիայով, ապա բաց թողնում դեպի Տիեզերական Գիտակցություն՝ Մհաթմա: Փուռուշան իր արական սկզբունքով, ինքը կարող է մտնել Պրակրիտիի մեջ, երբ ցանկանում է բազմապատկվել կամ որեւէ իմացություն նյութականացնել, ապա նորից բաց թողնել դեպի Տիեզերական Գիտակցություն:
Նկարելով, քանդակելով, գրելով, պատմելով՝ Արիա իմաստուններն ու իմաստասերները ցույց են տվել էներգետիկ այդ հզոր հոսանքների շարժման ուղղությունը՝ մեկնելով Փուռուշայի եւ Պրակրիտի հանգույցները:

Դրանք նման են շարժման մեջ կեռխաչի պտույտներին եւ, ի վերջո, բոլոր տիեզերական պտույտները պարուրաձեւ են եւ գործողության մեջ ստանում են կեռխաչային ձեւ……

Մտածելակերպի այս տարբերակով լուծվում է Հայկական ժայռապատկերներում հանդիպող Կեռխաչ-Սվաստիկայի ներքեւի թեւին եղած ելուստի առեղծվածը. դա Տիեզերական Գիտակցությունն է:
Կարիք կա՞ արդյոք հիշեցնելու, որ հայկական ժայռապատկերներում հանդիպող կեռխաչերը 2-3 հազարամյակով մեծ են Հնդկաստանում, Եգիպտոսում, Հունաստանում, Պարսկաստանում եւ այլուր հանդիպող կեռխաչերից:

04.08.2012

Բասկերը Արմենոիդնե'ր են Մաս 2


Բասկերը համարվում են Արևմտյան Եվրոպայի հնագույն ժողովուրդը: Բոլոր դեպքերում, նրանք այստեղ հայտնվեցին հնդեվրոպացիներից շատ առաջ: Ստացվում է, որ այդ ժամանակահատվածում արդեն հայ ազգային լեզվաբանական տարրը թափանցել էր Եվրոպա: Նման տեսակետը հաստատվում է  այն հանգամանքով, որ թե' Հայկական լեռնաշխարհում, և թե' Բասկոնիայում գոյություն ունեն բազում նման տեղանուններ: Բավարարվենք մի քանի օրինակով. Աշտարակ /քաղաք Հայաստանում/ - Աստարակ /բասկերի բնակավայր հարավային Ֆրանսիայում/, Գորիս /քաղաք Հայաստանում/ - Գորիս /բնակավայր Բասկոնիայում/, Շուբրիա /Հայկական Սասուն աշխարհի հնագույն անվանումը/ - Շուբերոս /Ֆրանսիայում բասկերի պրովինցիա/, Արաքս /գետ Հայաստանում/ - Արաքսես /Բասկոնիայում գետի անուն/, Առան /հայկական տեղանուն/ - Առան /տարածված տեղանուն Բասկոնիայում/, Քարքար /տեղանուն Ամտ. Հայաստանում/ - Քարքար /ճանաչված տեղանուն Բասկոնիայում/: Անվանումների շարքը կարող ենք շարունակել:

03.08.2012

Բասկերը Արմենոիդնե'ր են Մաս 1.






19-րդ դարի վերջում անգլիացի գիտնական Էդվարդ Սպենսեր Դոջսոնը կատարեց հետաքրքիր բացահայտում, նկատելով, որ շատ հայերեն ու բասկերեն բառեր գործնականում նույնն են: Երկու լեզուների հիմնական բառերի վերաբերյալ իր վերլուծությունը Դոջսոնը հրապարակեց` "Բասկերեն բառերը հայկական լեզվում" խորագրով: Անցան տասնամյակներ և 20-րդ դարի սկզբներին ապագա ակադեմիկոս Բեռնարդո Էստարես Լասան, որ զբաղված եր Նավարայի գավառում ժողովրդական բանահյուսության օրինակների հավաքումով, գրի առավ արտաքին աշխարհի  համար հետաքրքիր մի պատմություն, որը հազարամյակներ շարունակ հարատևել է տեղական բանահյուսությունում:

02.08.2012

Սլավոնները հայե՞ր են


Սլավոնները ազգերի խումբ են, որոնք ընդհանուր նախնիներ ունեն: Այդ խմբի մեջ են մտնում. արլ խումբը /ռուսները, ուկրաինացիները, բելոռուսները/., արևմտյան խումբը /լեհերը, չեխերը, սլովակները/, հարավային խումբը /բուլղարացիները, սերբերը, խորվաթները, սլովենացիները, մակեդոնացիները, բոսնացիները/:
   Լեզուները` հնդեվրոպական են /Սլավոնական խումբ/:
Ռուսները, ինչպես նաև ուկրաինացիներն ու բելոռուսները գոյացել են արևելասլավոնական ցեղերից և հիմնադրել են հին ռուսական պետությունը Կիև քաղաքի շուրջ: Ազգը ձևավորվել է 14-15-րդ դարերում:
Սլավոնական նախնիների ու նրանց զարգացման մասին կան հայերի հետ կապված շատ տեղեկություններ:
Գոյություն ունի ենթադրություն, որ սլավոնները /ռուսները, ուկրաինացիները, մակեդոնացիները և այլոք/ ծագել են այդ տարածքը եկած հայերի կոնտակտներից տեղի ցեղերի հետ: ՌՈՒՍ նշանակում է Ռ-ՈւՍ~ "մեծ է, բարձրահասակ" և Ռուսաստան` Ռուս-ա-ստան~ "ռուսների երկիր":  Բացի այդ, Մեծ Հայքում մթա 1-ին հազարամյակում Արարատյան թագավորությունում մթա 735-590 թթ ժամանակահատվածում  եղել է Ռուսա անունն ունեցող չորս թագավոր: Ռուսա նշանակում է Ռ-ՈւՍ-Ա~ "մեծ, բարձրահասակ մարդ": Այսպիսով, ենթադրությունը կայանում է նրանով, որ այս թագավորներից մեկի թագավորության ժամանակ հայերի մի զգալի մասը գնացել է դեպի հյուսիս / հնարավոր է Ռուսա անունով թագավորներից մեկի առաջնորդությամբ/ և կանգ են առել Ռուսաստանում որևէ մի տեղ: Ավելի ուշ հայերը խառնվել են տեղի ցեղերի հետ: Այդպիսով մթա 1-ին հազարամյակի վերջում տեղի բնակչությունը ստացել է "ռուս" անունը, իսկ երկիրն անվանել "Ռուսիա":
Հայոց իշխան Սմբատ Բագրատունին Լիվիայում տարած իր հաղթանակից հետո նավարկեց դեպի Ղրիմ, գնաց  իր զորքով դեպի հյուսիս և Դնեպր գետի ափին մթա 585թ. հիմնեց "Սմբատաս" անունով բերդը, որի շուրջը հետագայում աճեց Կիև քաղաքը: Կիևի ծննդականը /հիմնադրման տարեթիվը/ գտնվել է Երևանի Մատենադարանում:
Այդ ժամանակ այժմյան Ուկրաինայի տարածքներում կային նաև այլ հայկական քաղաքներ. Արմեն /Ռոմեն/, Արտան, Արտավետ, ուր ապրում էին հայեր, որոնք պատրաստում էին բարձրորակ պողպատե դաշույններ ու թրեր:
Հայտնի է, որ Մոսկվա քաղաքը հիմնադրել է Յուրի Դոլգորուկին, և նրա ձիավոր արձանը կանգնեցված է Մոսկվայի քաղաքապետարանի դիմաց: Բայց ո՞վ էր նա, չի պարզաբանված:
Կա մի վարկած, որ դա հայ իշխաններ Երկարաբազուկյաններից մեկն էր: Նրանց դամբարանը մինչև այժմ գտնվում է Հայաստանի Սանահին քաղաքի մոտ:
Հայերին հարգել և միշտ հաճույքով են ընդունել Ռուսաստանում: Դա վերաբերվում է նաև Ռուսաստանի թագավորներին:

29.07.2012

Բրիտանացիները հայե՞ր են


"Մեծ Բրիտանիայի և Հս Իռլանդիայի Միացյալ թագավորությունն ունի որպես ազգային
տարածքներ. Անգլիա, Ուելս, Շոտլանդիա և Իռլանդիա:
Մթա 1-ին հազարամյակում և ավելի վաղ այժմյան Միացյալ Թագավորության տարածքում ապրել են կելտեր-հայերը: Ինչպես ասվեց "Կեսար Հայկը" թեմայի մեջ մթա 3-րդ հազարամյակում Հայկը Հայաստանից եկել է Բրիտանիա; Նրա հետ էին հայ հին գիտնականներ, քուրմեր: Շատ հնարավոր է, որ նրանց թվում եղել են հայտնի տոհմին պատկանող Ալբիոնիդները: Ալբինոիդ հայերեն նշանակում է ԱՐ-Բ-Ի-Ո-Ն-Ի-Դ~ "Արև բերող մարդ, նա սուրբ է իմ դիմաց": Ըստ երևույթին հենց նրանց անունից է ծագել Անգլիաի հնագույն Ալբիոն անունը: Մթ 5-6-րդ դդ այստեղ եկել են անգլո-սաքսոնացիները:
Անգլո-սաքսոնացիները ամտ. սաքսերն էին, որոնք Միացյալ Թագավորություն էին եկել մթ 449թ.: Այստեղ նրանք խառնվել են տեղի բնակչության` կելտերի հետ:  Անգլիա անվանումը գալիս է մթ 7-րդ դարից: Քրիստոնեությունն ընդունել են մթ 6-7 դդ, իսկ լատինական այբուբենը` մթ 7-րդ դարում:
   Հնագույն անգլիական եռալեզու "Անգլո-սաքսոնական ժամանակագրություն" գրքում գրված է. "Այս հողերի առաջին բնակիչները եղել են բրետոնացիները, որոնք եկել են Հայաստանից...":  Հետագայում որոշ գիտնականներ նշել են, որ "Հայաստանից" գրելը սխալ է, պետք է լիներ "Արմորիկայից": Գրքի լույս ընծայվելու պահից մինչև հիշատակված թարգանությունները  անցել է ավելի քան 1000 տարի, որոնք Արմորիկա էին եկել Հայաստանից, և որ "Արմորիկա"-ն Բրետոնի հին հայկական անվանումն է: Այնպես որ հին գրքի հեղինակը արդարացի էր. ասելով "Հայաստանից":
Միացյալ Թադավորության տարածքում հայերի գերիշխող դերի մասին վկայում են նաև ժամանակակից անգլերենի վերլուծության տվյալները,   ըստ որի լեզվի բառերի 55 տոկոսը փոխառված են  ֆրանսերեն լեզվից, և 10 տոկոս լատինական լեզուների խմբից:

Ուելսի, Շոտլանդիայի և Իռլանդիայի այժմյան բնակչությունը առ այսօր էլ մոտ է հայերին իր  ավանդույթներով, մենտալիտետով, սովորույթներով, ժողովրդական երգերով, երաժշտական գործիքներով, պարերով և այլն:

26.07.2012

Ֆրանսիացիները Հայե՞ր են


Քառնակի համալիրը

Հին ժամանակներում Ֆրանսիայի տարածքում ապրել են գալլերը /կելտերը/, և երկիրը կոչվել է Գալլիա, իսկ մթ 10-րդ դարից` Ֆրանսիա:
Ֆրանսերենը` ֆրանսիացիների և Բելգիայում, Շվեյցարիայում, Կանադայում ինչպես նաև Աֆրիկայի, Հաիթիի, Ֆրանսիական Գվիանայի շատ պետություններում ֆրանսալեզու բնակչության հնդեվրոպական լեզուն է:
Ֆրանսիայում մթա 1-ին հազարամյակում ապրել են կելտերը-հայերը, որոնք  եղել են ֆրանսիացիների նախնիները: Ֆրանսիայում հայերի ներկայության շատ հետքեր կան: Օրինակ, ֆրանսիայում գտնվող հնագույն քրիստոնեական եկեղեցին, Կարոլինգների եկեղեցին, կառուցել է Ժերմինի դե Պրեում /Լուարի դեպարռամենտ/  806թ-ին հայ ճարտարապետ Օդոն Լե Մեսսինը: Ի դեպ, Կարոլինգ անունը հայերեն նշանակում է Կարո-լինգ, ինչպես հայտնի է, Կարո-ն տղամարդու շատ տարածված անուն է և նշանակում է "Սուրբ քար" , իսկ "լինգ" կամ "լենգ" նշանակում է "կաղ": Կան նաև շատ այլ ֆրանսերեն բառեր ու անուններ, հատկապես "Ար"-ով /Արև/ սկսվող, ինչպես օրինակ, Արմանյակ, դ' Արտանյան, դ'Արտինգ և ուրիշներ, որոնք հայերեն մեկնաբանություն ունեն:
   Հայերի վաղեմի ներկայության մասին շատ նշաններ կան Բրետան թերակղզում:
"Բրետան" /Bretage/  ֆրանսիայի հս-ամտ  գտնվող թերակղզի է: Գլխավոր քաղաքը Ռենն է:   Արմորիկայի բարձունքների շղթայի առավելագույն բարձրությունը 384 մ է:
"Բրետոնացիները" ` Բրետանի բնակչությունն են: Լեզուն` բրետոներենն է, կելտական խմբին պատկանող:

Բրետան թերակղզու անունը հին ժամանակներում և միջնադարում եղել է "Արմորիկա": Այդ բառը հայերեն նշանակում է. ԱՐ-ՄՈՐ-ԻԿԱ~" Արևը գնում է իր մոր մոտ": Իրոք, Բրետանի բնակիչները ամեն օր տեսնում էին, ինչպես է Արևը մայր մտնում Մայր-օվկիանոսում` Արևմուտքում: Հայերի ներկայության մասին շատ ուրիշ նշաններ  էլ գոյություն ունեն. Արմորիկայի բլուրները, Վան քաղաքը, քաղաքի ու հին Մոնումենտի "Քարնակ" անունները, ինչը հայերեն նշանակում է "քարե նշան" կամ "քարե նիշ" և այլն:

25.07.2012

Գերմանացիները հայե՞ր են: Բացառիկ տեղեկություններ



Գերմանացիները` հնդեվրոպական ընտանիքի լեզուներով խոսող հին ցեղեր են, որոնք մթա 1-ին դարում ապրել են Հյուսիսային ու Բալթիկ ծովերի, Ռեյն, Դանուբ, Վիսլա գետերի միջև և Սկանդինավիայի հարավում, ունեցել են ցեղային կենսաձև:
Մթ 4-6դդ նրանք զավթել են Հռոմի կայսրության արևմուտքի մեծ մասը և ձևավորել են մի քանի թագավորություններ. արևմտագոթականը, արևելագոթականը, բուրգունդականը, ֆրանկյանը, լանգոբարդականը:
   Գերմանական լեզուները հնդեվրոպական լեզուների ընտանիքին ազգակից լեզուների մի խումբ են.
- Արևելագերմաներենը` գոթականը և ուրիշներ:
- Սկանդինավյան կամ հյուսիսգերմանականները` շվեդական, դանիական, նորվեգական, իսլանդական և ֆարերական
- Արևմտագերմանականները` անգլերեն, գերմաներենը, իդիշը, իռլանդերենը, հոլանդերենը, ֆրիզերենը, աֆրիկականերենը:
Հին գերմանական հիմնական մեծ ցեղերի առաջնորդները հայեր են եղել հայկական անուններով` Արմեն /արևային ժողովրդից/ և Արման /արևային մարդ/:  Այս անունները ձևափոխվելով դարձել են` Գերման, իսկ երկիրը Գերմանիա: Այնպես որ Գերմանիա անունը Արմենիայի տարատեսակն է:
  Ցեղերը միավորվել են Արմինիուս անունով առաջնորդի ղեկավարությամբ:

Արմինիուսը /մթա 18- մթ 21թթ/ եղել է գերմանական Չերուսկի ցեղի առաջնորդը, որը մթ 9թ-ին ջախջախել է հռոմեական բանակը Վարի հրամանատարությամբ Տևտոբուրգյան անտառում:

Կելտեր



Կելտերը /հռոմեական անունը` գալլեր/ հին հնդեվրոպական ցեղեր են եղել, որոնք մթա 1-ին հազարամյակի երկրորդ կեսին ապրել են այժմյան Ֆրանսիայի, Բելգիայի, Շվեյցարիայի, Գերմանիայի հարավային մասի, Ավստրիայի, Հյուսիսային Իտալիայի, հյուսիսային ու արևմտյան Իսպանիայի, Բրիտանական կղզիների, Չեխիայի և մասամբ Հունգարիայի ու Բուլղարիայի տարածքներում:
Կելտական լեզուները հնդեվրոպական լեզվաընտանիքի ազգակից լեզուների խումբ է, որի մեջ մտնում են. գալլերենը, կելտիբերիականը, իռլանդականը, մենիականը, վալլականը, կորիանը և բրիտանական լեզուները:
Գալլիան` անտիկ ժամանակաշրջանում գտնվել է Պո գետի ու Ալպերի, Միջերկրական ծովի, Պիրենեյների ու Ատլանտիկ օվկիանոսի միջև:
   Մթա 5-րդ դարի սկզբից Գալլերի տարածքը գրավված է եղել գերմանական ցեղերի կողմից, և մթ 5-րդ դարի վերջում մտել է ֆրանկների պետության կազմի մեջ:
"Կելտ" հայերեն նշանակում է. Կ-Ե-Լ-Տ~ "կեսը /մաս/, եկած լավ տեղ": Այնպես որ սա հայերեն բառ է:
    Կելտերը հայ են եղել նաև այն պատճառով, որ Հայաստանը եղել է հնդեվրոպացիների օրրանը, ու լեզուները հայերենից են գոյացել: Այս հաստատող շատ հանգամանքներ կան:
Կելտերը եղել են Հայաստանն ու երիտասարդ եվրոպացիներին կապող հիմնական օղակը: Նրանք են բերել Եվրոպա հնդեվրոպական գեները, գիտելիքները, մշակույթն ու քաղաքակրթությունը: Այնուամենայնիվ, Հայաստանը երբեք չի ունեցել գերիշխանական միտումներ:

22.07.2012

Հայերը Իտալիայում



Մթա առաջին հազարամյակում Ապենինյան թերակղզու հյուսիս-արևմուտքում ապրում էին "էտրուսկները", որոնք բարձր զարգացվածության քաղաքակրթություն ունեին, այն հսկայական ազդեցություն է թողել Հռոմի վրա: Մեր թվարկությունից առաջ 7-րդ դարում էտրուսկները ստեղծեցին 12 քաղաք-պետությունների միություն և մթա 6-րդ դարում արդեն նրա կազմի մեջ էին մտցրել Իտալիայի հարավում գտնվող Կամպանը: Սակայն մթա 5-3դդ նրանք ենթարկվեցին Հռոմին: Գոյություն ունի վարկած, որ էտրուսկների լեզուն պատկանում է հնդևրոպական լեզուների ընտանիքին:
    Հին քաղաքակրթությունների մասին գրքում ասված է. "էտրուսկների խնդիրը մնում է անըմբռնելի: Գոյություն ունեն միայն երկու հիմնավոր տեսություն. կամ նրանք եղել են տեղի ժողովուրդը, որը հույն և այլ առևտրականների հետ ունեցած կապերի շնորհիվ զարգացրել է իր կուլտուրան, կամ  նրանք եղել են արևմտյան Ասիայից այն անհանգիստ ժամանակներում, երբ տեղի էր ունեցել Հեթիթական ու Միքենական կայսրությունների անկումը և հիմնվել են Իտալիայում, խառնվելով տեղում արդեն արմատ գցած /վիլանովական/ բնակչության հետ: Այս հարցն առայժմ հնագիտական առումով  լուծված չի, միայն այն պատճառով, որ էտրուսկերենը արևելյան գրերին նմանություն ունի,   ....  ինչպես նաև էտրուսկյան կրոնական ծեսերը....  նման են արևելյան աղբյուրներին, այլ նաև այն պատճառով, որ այստեղ ժողովրդական ավանդույթներում, հավատալիքներում խորապես արմատավորված է ժամանակին Փոքր Ասիայից տեղափոխվելու մասին գաղափարը: Էտրուսկների արվեստում այնքան վառ արտահայտված լեգենդը Տրոյաից փախուստով ազատված էնեացիների մասին միայն լեգենդ չի:  
Այս և այլ աղբյուրներ վկայում են այն մասին, որ մթա 1-ին հազարամակում Ապենինյան թերակզում էստրուսկներ են ապրել, որոնք, հնարավոր է, եկել էին արևմտյան Ասիայից /Հեթիթիայից/ կամ Բալկանյան թերակզուց /Միքենա/:
  Այս ամենը չի հակասում գոյություն ունեցող ենթադրությանն այն մասին, որ էտրուսկները հայկական ծագում ունեն: Ես գիտեմ այն, որ մթ 19դ-ում Եվրոպայում "Էտրուսկների հայկական ծագումը" գիրք է ընծայվել, բայց ցավոք, չկարողացա այն գտնել:
   Էտրուսկ" /տուսկ/ բառը հայերեն մեկնաբանվում է  Է-Տ-Ր-Ու-Ս-Կ ~/տուսկ/~ կես /մասը/ այս տվյալ տեղի տերն է":  Այս ամենը շատ հետաքրքիր է, որ կարդացվեն հայերեն:
   Թույլ տվեք ավելացնեմ, որ էտրուսկների հայկական ծագման մասին ենթադրությունները ճիշտ է նաև պատճառով, որ մթա. 1-ին հազարամյակում հայեր կային արդեն ողջ Եվրոպայում:

19.07.2012

Հայերը Հունաստանում







Հայերը Հունաստան եկել են մթա 5-3րդ հազարամյակների ընթացքում երկու կողմերից, հարավից` Կրետե, Միքենա և հյուսիսային մասից` Դելֆի;
   Կրետե հայերեն նշանակում է . Կ-Ր-Ե-Տ-Ե~ "կղզի":

   Հույն պատմաբան Պապապոստոլուն իր "Կրետե"  գրքում գրում է.
"Քաղաքակրթության ամենավաղ հետքերը....   նկատված են Կնոսսում և վերաբերվում են մթա 7-րդ հազարամյակի վերջին: Այն Ժամանակ Կրետեում բնակվող մարդը գիտեր ինչպես է հարկավոր մշակել ցորեն և օգտագործել ` քարե պարզ գործիքներ.....   Մթա 5-րդ հազարամյակում սկսել են ձեռքով կավե սափորներ պատրաստել և օգտագործել:
   Այդ ժամանակաշրջանի սկզբում Նեոլիթի ոճի տարրերը դեռ պահպանել էին իրենց դիրքերը և թողնում էին իրենց ազդեցությունը թե' կյանքում և թե' արվեստում: Այդուհանդերձ, բավականին կարճ ժամանակամիջոցում նոր բնակիչները բավականին արագ ստեղծագործաբար զարգացրին ու փոփոխեցին հնաոճության գծերը ու փնտրում էին կղզու հարուստ պաշարները ուսումնասիրելու սեփական ուղիներն ու հնարավորությունները և կապի մեջ մտան Եգիպտոսի, Փոքր Ասիայի ու Սիրիայի հետ: Այստեղից նրանք ստանում էին պղինձ, անագ, փղոսկր և ոսկի:

Միքենա բառը հայերեն նշանակում է Մ-Ի-Ք-ՆԱ~ "մեծ մարդկանց ամրոցը եղավ նա":
   Միքենան հինավուրց քաղաք է Հունաստանի հարավում , եղել է բրոնզե դարի  /մթա 2800-1000/ Էգեյան մշակույթի կենտրոնը:
   Միքենայի ծաղկման շրջանը եղել է մթա 1400-1200, սակայն մթա մոտ 1200թ.  Միքենան կործանվել է հրդեհով:
     Աթենքի Ազգային պատմական թանգարանի պատերին ոսկեգույն մեծ ու երկար ճառագայթներով մեծ արևներ կային: Այդ արևները հնագույն հայկական մշակույթին պատկանելու գլխավոր ցուցիչներն են հանդիսանում: 

Դելֆի բառը հայերեն նշանակում է. Դ-Ել-Փ-Հ-Ի~ "իմ դիմաց ելան բոլոր պաշտող մարդիկ": Այս հայկական Գլխավոր Աստված Ար-ի և Մայր-Աստվածուհու` Հայայի /Երկիր/ բառերն են: Դելֆիում հույները որպես ազգ լիովին ձևավորվելուց  և աստվածների իրենց պանթեոնը ստեղծելուց առաջ կառուցել են ԱՐ-ին նվիրված Արև Աստծո /Ապոլոնի/ հռչակավոր տաճարը: "Մթա 8-6դդ Հունաստանում գոյացան պոլիսներ /քաղաք պետություններ/  Աթենքում,, Սպարտայում և Կրետեում,: Մթա 5-4դդ պոլիսների ծաղկման շրջանն էր: Աթենքի ծաղկման շրջանը եկավ Պերիկլի իշխանության օրոք:
   Հույն պատմաբան Պետրակոսը իր "Դելֆի" գրքում գրում է. "Այդ տեղում կատարված պեղումների շնորհիվ մենք իմացանք, որ այժմ "Միքենյան" կոչվող ժամանակաշրջանում Դելֆին մի փոքր գյուղ է եղել, որի բնակիչները պաշտում էին  կին-աստված , այդ տեղերի տեր` Երկրի Աստվածուհուն: Այդ աստվածուհու կավե արձանիկները հայտնաբերվել են Ապոլոնի և Աթենաս Պրոնիայի տաճարների ամենախոշոր շերտում: 
     Ավելի ուշ, "Երկրաչափական" ժամանակաշրջանում Երկրի Աստվածուհու տաճարը վերածվեց Ապոլոնի տաճարի: 
   Մի շարք հույն պատմաբանների կարծիքով հայերը Դելֆիում են ծագել:  Ես ուրախ եմ, որ նրանք կապ են տեսնում Դելֆիի  ու հայերի մեջ, և համոզված եմ, որ ճիշտ հակառակն է տեղի ունեցել. Դելֆին կառուցել են հայերը:

16.07.2012

Հայերը Եվրոպայում





 Առաջին արշավները դեպի Եվրոպա հայերը, հնարավոր է, կատարել են մթա 5-4-րդ հազարամյակներում: Հիմնական նպատակը եղել է երկրների ուսումնասիրությունները, տարբեր կետերից լայնությունների չափումը և Քարահունջի հետ նմանություն ունեցող պարզ աստղադիտարանների կառուցումը:
   Ավելի ուշ, հայոց կեսար Հայկի ժամանակ շատ հուշարձաններ տեղի ցեղերը վերակառուցել են, տալով նրանց ավելի  շատ կրոնական պաշտամունքային դեր, բացի Քալենշից Շոտլանդիայում, որը մինչ այժմ պահպանել է մեծ նմանությունը Քարահունջի հետ: Այնպես որ, հնարավոր է, Քալենշի տարիքը շատ ավելին է , քան համարում են այժմ:
   Հայերի ներկայության ու նրանց բնակության մասին Եվրոպայում, սկսած մթա 3-րդ հազարամյակից, վկայում են նաև հայկական անվանումները, որոնք առ այսօր պահպանվել են, օրինակ, Բրետանում /Ֆրանսիայում/, ինչպիսիք են. Քարնակը /Մոնումենտի ու քաղաքի անունը/, Վան քաղաքը, Արմորիկա լեռնաշղթան և այլն: "Բրետ" բառը հայերեն նշանակում է Բ-Ր-Ե-Տ~ "բարի արվեցին ելած  /կառուցված/ տներ"

13.07.2012

Բիայնա /Արարատյան/ թագավորություն






Պատմության դասագրքերում ասված է, որ Մեծ Հայքի տարածքում 4300-4200 տարի առաջ ապրել են հուրիտների ցեղեր: Դա սխալ է, որովհետև դրանք ցեղեր չեն եղել և այդպիսի անունն եր չեն կրել:
Նրանք հայ-արիացիներ են եղել, որոնք միշտ բնակվել են Մեծ Հայքի տարածքում:
 Հայաստանում միշտ ապրել են հայեր: Ու կարիք չկա այլ անուններ հորինել Հայաստանի բնակիչների համար:

ՀԱՅԵՐԸ ԲԱԲԵԼՈՆՈւՄ







   Քաղաք և պետություն Բաբելոնը առաջացել է հարավային Միջագետքում Հայոց Կեսար Հայկի կողմից Բաբելոնի աշտարակի կառուցման մոտավորապես մթա 2526-2495թթ. ժամանակաշրջանում, երբ այդտեղ շատ բանվորներ էին բնակվել:
   Այդ երկրում վաղ ժամանակներից շատ հայեր էին ապրում: Այդ երկրի առաջին թագավորը եղել է հայ Բաբը: Բաբ հայերեն թարգմանվել է <<բարի կյանք բերող>>: Նրա անունով այդ երկիրը կոչվել է Բաբելոն, ինչը հայերեն նշանակում է <<եկավ Բաբը, որն ունի մեծ հոգի>>, կամ՝ Եկավ Բարի Բաբը:
   Բաբելոնը հնուց բարեկամական հարաբերությունների հետ էր Մեծ Հայքի հետ, Հայկական Կիլիկիայի ու Լիդիայի հետ: Բաբելոնի ծաղկունքի ժամանակաշրջանը եղել է Համուրապիի թագավորելու ժամանակ, որի անունը հայերեն մեկնաբանությամբ նշանակում է <<ուժեղ հայր>>:


  Մթա 626-538թթ և ավելի ուշ Բաբելոնն անվանում էին Հայկական թագավորություն, որի թագավորները եղել են այսպես կոչված հայդերը կամ հայդեացիները, որոնք բարձր գիտելիքներ ունեցող հայեր էին: Շատ երկրներում <<հալդ>> բառը հին ժամանակներից օգտագործվում էր <<իմաստուն>> և հայերեն մեկնաբանվում է որպես հ-ալ-դ~"արևապաշտ":
   Համաձայն պատմական աղբյուրների Հայդական թագավորության ծաղկման շրջանը եղել է Նաբուգոդոնոսոր 2-րդի օրոք: Նրա անունը խիստ աղավաղված է տարբեր մասերի ավելացմամբ: Գլխավոր մասը առաջինն է` <<Նաբ>>.որը հայերեն նշանակում է նա-բ~ "նա բարի է":
   Աստվածաշնչում հիշատակվում է <<Ուր Հայդեական>>: քաղաքը:
Ավելի ճիշտ  կլինի կարդալ այդ անունը որպես <<Ար Հայկական>>:
  Շատ հին քարտեզներ կան, որտեղ պատկերված է Հայաստանը: Բրիտանական պատմաբան Ռուբեն Գալիչյանի գրքում ներկայացված են ավելի քան 120 այդպիսի քարտեզներ: Դրանցից ամենահինը մթա 6-րդ դարով  թվագրված բաբելոնյան քարտեզն է կավե սալիկի վրա: