Показаны сообщения с ярлыком ՀԱՅ ԶՈՐԱՎԱՐՆԵՐ. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком ՀԱՅ ԶՈՐԱՎԱՐՆԵՐ. Показать все сообщения

17.12.2013

ՂՈՐՂԱՆՅԱՆ ՆԻԿՈԼԱՅ



Հայաստանի Առաջին Հանրապետության բանակի դերակալ գեներալ (26.03.1919թ.)

Նիկոլայ Ադամի Ղորղանյանը (ծն. 1878թ., Թիֆլիս - 16,02,1921թ., Երևան, կացնահար սպանվել է բոլշևիկների հրամանով թուրք մսագործի ձեռքով, թաղվել է Սունդուկյանի թատրոնի զբոսայգու եղբայրական գերեզմանում) Հայաստանի Առաջին Հանրապետության բանակի ռազմական գործիչ է, ռուսական բանակի հեծելազորային գեներալ Ադամ Սողոմոնի Կորգանովի որդին: Ավարտել է Միխայելեվո-Վորոնեժյան կադետական կորպուսը, Նիկոլաևյան հեծելազորային ուսումնարանը, սպայական հեծելազորային դպրոցը: Առաջին համաշխարհային պատերազմին մասնակցել է Արևմտյան  է գնդապետի կոչման, պատերազմի վերջին եղել է Արխանգելոգրադյան հեծյալ գնդի հրամանատարը: 1917 թ-ին եկել է Հայաստան և ծառայության անցել Հայկական կորպուսում: Մասնակցել է Վանաձորի ճակատամարտին և 4 օր պահել ճակատի կենտրոնական հատվածը: 1918թ. օգոստոսի 9-ին նշանակվել է Ապարանի հեծելազորային միացյալ գնդի հրամանատար, 1919 թ-ի մարտի 26-ին՝ ռազմական նախարարության հանձնարարությունների գծով գեներալի պաշտոնակատար (դերակալ գեներալ), 1920 թ-ի սկզբին՝ Վաղարշապատի կայազորի պետ: 1918-1920թթ-ին մասնակցել է Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը: 1921 թ-ին, հավատալով բոլշևիկների խոստմանը, չի հեռացել Հայաստանից: Սակայն ձերբակալվել է և զոհ է գնացել կարմիր նենգությանը:

06.10.2013

ԻՎԱՆ ԼԱԶԱՐԵՎ


Ռուսական բանակի գեներալ-լեյտենանտ (27.03.1866թ.)
Ռուսական բանակի գեներալ-համհարզ (1878թ.)

Իվան Դավիդի Լազարևը (Հովհաննես Դավիթի Լազարյան) (ծն. 1820թ., Լեռնային Ղարաբաղ, Շուշի - 14.08.1878թ., Չաթ, թաղված է Թիֆլիսում) ռուսական բանակի ռազմական գործիչ է, հայ-գրիգորյանական, գեներալ-մայոր Ալեքսանդր Իվանի Լազարևի հայրն է: Սերում է Արցախի մելիքական տոհմից: Սովորել է Շուշիի ռեալական ուսումնարանում: 1839 թ-ին զինվորական ծառայությունն սկսել է գեներալ-ֆերդմարշալ, կոմս Պասկևիչի անվան հետևակային գնդում: 1850-1854 թթ-ին եղել է Մեխտուլինի խանության, 1854-1859 թթ-ին՝ Դարգինի օկրուգի կառավարիչ, 1859 թ-ին՝ Միջին Դաղստանի զորքերի ժամանակավոր հրամանատար, Մերձկասպյան երկրամասին միացված Դաղստանի գրավյալ տարածքների ժամանակավոր վարչության պետ, 1865-1868 թթ-ին՝ 21-րդ հետևակային դիվիզիայի հրամանատար, 1868-1878 թթ-ին՝ Կովկասյան բանակի գեներալ-համհարզ, 1878 թ-ին՝ Կովկասյան 2-րդ կորպուսի հրամանատար, 1879 թ-ին՝ Ախալցխայի էքսպեդիցիայի պետ: 1840-1841, 1844-1851 թթ-ին կռվել է Կովկասի լեռնականների դեմ, որոնց առաջնորդ Շամիլը Գունիբում գերի է հանձնվել Իվան Լազարևին: Մասնակցել է 1877-1878 թթ. ռուս-թուրքական պատերազմին: Նշանակվել է Կարսը պաշարած ռուսական զորաջոկատի հրամանատար, գլխավորել է Կարսի գրոհը և գրավումը: 1878-1879 թթ-ին եղել է Կովկասյան բանակի 2-րդ կորպուսի հրամանատար: Պարգևատրվել է Սուրբ Գեորգիի 4-րդ (1842թ.), 3-րդ (27.10.1877թ.), 2-րդ (1877թ.), Սուրբ Վլադիմիրի 4-րդ (1842թ.), 2-րդ (1859թ.), 1-ին (1860թ.) աստիճանի շքանշաններով, <<Խիզախության համար>> ոսկե թրով (1585թ.):

02.10.2013

ԼԱԶԱՐ ԼԱԶԱՐԵՎ


Ռուսական բանակի գեներալ-մայոր (27. 03. 1866թ.)



Իշխան Լազար Հովակիմի Լազարևը (Եղիազար Լազարյան) (ծն. 1793թ. - 14.11.1871թ., Բրյուսել, թաղվել է Սիլեզիայի Դիգորնֆուռտ դղյակում) ռուսական բանակի ռազմական գործիչ է, հայ-գրիգորյանական: 1810-1813 թթ-ին սովորել է Սանկտ-Պետերբուրգի ճանապարհային հաղորդակցության կորպուսում: Ծառայությունը Սումիական հուսարական գնդի կազմում սկսել է 1813 թ. մայիսի 29-ին: 1826թ. մայիսի 14-ին արժանացել է գնդապետի աստիճանի: 1828-1829 թթ-ին եղել է Թավրիզ քաղաքի պարետ: 1829թ-ին նշանակվել է հայերին Արևելյան Հայաստան գաղթեցնող հանձնաժողովի նախագահ: 1827-1828 թթ. մասնակցել է ռուս-պարսկական պատերազմին: Պարգևատրվել է Սուրբ Աննայի 1-ին (16.09.1829թ.), պարսկական՝ Առյուծի և Արևի 2-րդ (1830 թ.) աստիճանի շքանշաններով, քաջության համար ոսկե թրով, երեք արծաթե մեդալներով:


<<1000 հայազգի գեներալներ-ծովակալներ>> էջ 293,  Տիգրան Հայազն



13.09.2013

Կոմս ԼՈՌԻՍ - ՄԵԼԻՔՈՎ ՄԻՔԱՅԵԼ


Դուսական բանակի գեներալ-լեյտենանտ (17.03.1863թ.)
Ռուսական բանակի գեներալ-համհարզ (30.08.1865թ.)
Ռուսական բանակի հեծելազորի գեներալ (30.08.1875թ.)
Ռուսաստանի Պետական խորհրդի անդամ (1879թ.)
Կովկասի փոխարքայի պաշտոնակատար (1880թ.)
Ռուսաստանի դիկտատոր (1880-1881թթ-ին)
Ռուսաստանի ներքին գործերի նախարար (1881թ-ին)

Միքայել Տարիելի Լոռիս-Մելիքովը (ծն. 21.10.1824թ., Թիֆլիս - 12.12.1888թ., Ֆրանսիա, Նիցցա, թաղված է Թիֆլիսի Ս. Գևորգ եկեղեցու բակում) Ռուսաստանի պետական, ռազմական ու դիվանագիտական ականավոր գործիչ է, հայ-գրիգորյանական, Ռուսաստանի գիտությունների կայսերական ակադեմիայի ակադեմիկոս (1880թ.): Արժանացել է Ռուսաստանի բարձրագույն Սուրբ Անդրեյ Նախավկայի շքանշանի (01.11.1880թ.): Սերում է Լոռիս-Մելիքյանների ազնվական տոհմից: Սովորել է Մոսկվայի  Լազարյան ճեմարանում և Պետերբուրգի հեծելազորային յունկերների դպրոցում: Զինվորական ծառայությունն սկսել է 1845 թվականին Կովկասում, որտեղ ընդհանուր առմամբ ծառայել է 32 տարի: 1852 թ-ին, 27 տարեկան հասակում արժանացել է գնդապետի, 1856 թ-ի օգոստոսի 4-ին՝ 31 տարեկան հասակում՝ գեներալ-մայորի աստիճանի: Մասնակցել է Շամիլի գլխավորած լեռնականների դեմ ռազմական գործողություններին: 1853-1856 թթ. Ղրիմի պատերազմի ժամանակ հեծելազորի ջոկատի հրամանատար էր, աչքի է ընկել մի շարք մարտերում: 1860-1873 թթ-ին եղել է Հարավային Դաղստանի զինվորական պետ և Դերբենդի քաղաքապետ, Թերեքի մարզի պետ: 1877 թ-ին նշանակվել է Կովկասյան բանակի առանձին կորպուսի հրամանատար և մասնակցել ռուս-թուրքական պատերազմին: Գլխավորել է Արդահանի գրոհը և գրավումը, Ալաջայի բարձրունքներում ջախջախել է Մուխթար փաշայի զորքերին, գրավել Կարսը: Պատերազմի արդյունքում Ռուսաստանին է միացվել 17 հազար քառակուսի մետր տարածք: 1879 թ-ին նշանակվել է Աստրախանի, Սարատովի, Սամարայի և Խարկովի ժամանակավոր պաշտոնակատար: 1880 թ-ի փետրվարի 12-ին նշանակվել է Ռուսաստանի կայսրության  Գերագույն կարգադրիչ հանձնաժողովի նախագահ՝ դիկտատորի լիազորություններով: Նախապատրաստել է Ռուսաստանի կայսեր իրավունքները սահմանափակող ռեֆորմի նախագիծ, որով Ռուսաստանը վերածվելու էր սահմանադրական միապետության: Մանիֆեստի հրատարակության նախօրյակին՝ 1881 թ-ի մարտի 1-ին  Ռուսաստանի կայսր Ալեքսանդր 2-րդը սպանվել է: Նոր կայսրը հրաժարվել է ռեֆորմից և վերացրել է կարգադրիչ հանձնաժողովը: Հանձնաժողովի վերացումից հետո Լոռիս-Մելիքովը նշանակվել է Ռուսաստանի ներքին գործերի նախարար: 1881 թ-ին պաշտոնաթող է եղել:

30.08.2013

ԴԱՎԻԹ ԴԵԼՅԱՆՈՎ


Ռուսական բանակի գեներալ-մայոր (1813թ.)

Դավիթ Արտեմի Դելյանովը (Դավիթ Հարությունի Դելանյան) (ծն. 1761 թ., Սանկտ-Պետերբուրգ - 1837թ.)  ռուսական բանակի ռազմական գործիչ է: Սերում է Պարսկաստանի Նոր Ջուղա քաղաքից Սանկտ-Պետերբուրգ փոխադրված հայկական Դալլաքյանների ազնվական տոհմից: Սովորել է Պետերբուրգի կադետական կորպոսում: Ծառայությունը Նարվայի հրաձգային գնդում սկսել է 1780 թ-ին: 1807 թ. արժանացել է գնդապետի կոչման: 1812 թ-ին եղել է Սումիական հուսարական գնդի հրամանատար, 1812-1815 թթ-ին՝ 2-րդ դրագունյան դիվիզիայի 2-րդ բրիգադի հրամանատար, 1815-1823 թթ-ին՝ 2-րդ հուսարական դիվիզիայի 2-րդ բրիգադի հրամանատար: 1792-1793 թթ-ին մասնակցել է ռուսական բանակի լեհական արշավանքին, 1805-1807 թթ-ին Սումիական հուսարական գնդի կազմում Պրուսիայում կռվել է Նապոլեոնի զորքերի դեմ, աչքի է ընկել 1807 թ. Ֆրիդլանդի ճակատամարտում: 1812 թ. Հայրենական պատերազմի ժամանակ մասնակցել է ռուսական բանակի Բորոդինոյի և Մոժայսկի ճակատամարտերին: Մասնակցել է ռուսական բանակի 1813-1814 թթ. արտասահմանյան արշավանքներին, իր զորամասով մտել Փարիզ, աչքի է ընկել  Բար-Սյուր-Օբի կռիվներին ժամանակ: Պարգևատրվել է Սուրբ Գևորգիի 4-րդ (1813թ.), Սուրբ Վլադիմիրի 3-րդ (1814թ.), Սուրբ Աննայի 3-րդ, 2-րդ (02.07.1807թ.), Սուրբ Աննայի ադամանդազարդ 2-րդ (26.08.1818թ.), 1-ին (1819թ.) աստիճանի, պրուսական՝ <<Արժանապատվության համար>> շքանշաններով: Որդին՝ կոմս Իվան Դավիթի Դելյանովը (1818-1897թթ.) 1874-1897 թթ-ին եղել է Ռուսաստանի Պետական խորհուրդի անդամ, 1882-1897 թթ-ին՝ Ռուսաստանի լուսավորության նախարար:

30.07.2013

ՄԱՄԻԿՈՆՅԱՆՆԵՐ (ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ)


Վաչե Մամիկոնյան
Հայոց սպարապետ (4-րդ դար)

Վաչե Մամիկոնյանը (ծննդյան թվականն անհայտ - մոտ 338թ.)  Մամիկոնյան տոհմի նահապետն է, հայ նշանավոր զորավար: Հայոց Խոսրով Բ Կոտակ արքայի հրամանով բնաջնջել է միմյանց դեմ կռվող և երկրի ռազմական հզորությունը թուլացնող Մանավազյանների ու Որդունիների նախարարական տոհմերը: Փայլուն հաղթանակներ է տարել մի շարք ճակատամարտերում: 337 թ-ին Վանա լճի հյուսիս-արևելյան ափին՝ Առեստ ավանի մոտ պարտության է մատնել Հայաստան ներխուժած պարսից զորքին, ձերբակալել և մահապատժի ենթարկել թշնամուն միացած Բզնունյաց նախարար Դատաբենին: Զոհվել է պարսից արքա Շապուհ Բ-ի զորքի դեմ մղած կռվում:


16.07.2013

ԱՐՏԱՎԱԶԴ Բ


Հայոց արքայից-արքա (մ.թ.ա. 55-34 թթ-ին)
Արտավազդ Բ թագավորը (ծննդյան թվականն անհայտ - մ.թ.ա. 31 թ.) հայ պետական, քաղաքական, ռազմական, դիվանագիտական գործիչ է: Տիգրան Բ Մեծ արքայից արքայի կյանքի վերջին տարիներին գահակցել է հորը: Նրա մահից հետո հռոմեա-պարթևական հակամարտության, հռոմեական նվաճողական քաղաքականության  ծավալման պայմաններում վարել է դիվանագիտական ճկուն դիմակայության քաղաքականություն: Նախապես ունեցել է հռոմեական կողմնորոշում: Մ.թ.ա. 54-53 թթ.-ին հռոմեական եռապետ Մարկոս Կրասոսի պարթևական  անհաջող արշավանքի ժամանակ Արտավազդ Բ-ն մ.թ.ա. 53 թ-ին դաշինք է կնքել Պարթևստանի արքա Որոդես Բ-ի հետ և դաշինքն ամրապնդելու համար իր քրոջը կնության է տվել Որոդես Բ-ի որդի ու գահաժառանգ Բակուրին (զոհվել է մ.թ.ա. 38 թ-ին Անտիոքից ոչ հեռու՝ Գինդարոս լեռան մոտ): Մ.թ.ա. 53 թ-ին Խառանի մոտ հռոմեական զորքերը ջախջախվել են, ինքը՝ Կրասոսը զոհվել , իսկ հայ-պարթևական զորքերը մինչև  մ.թ.ա. 38 թ-ը ասպատակել են Հռոմի Արևելյան տիրույթները, գրավել Պաղեստինը, Փյունիկյան, Ասորիքը, Փոքր Հայքը: Մ.թ.ա. 37 թ-ին Պարթևստանի Որոդես Բ թագավորի դավադիր սպանությոինից հետո, ինչպես նաև նոր արքա Հրահատ Դ-ի և Ատրպատականի թագավոր Արտավազդի Հայաստանի դեմ ուղղված դաշինքի պատճառով Արտավազդ Բ-ն դիվանագիտական անցում է կատարել դեպի հռոմեական կողմը: Մ.թ.ա. 36 թ-ին հռոմեական զորավար Մարկոս Անտոնիոսի պարսկական արշավանքի ժամանակ 5 հազարանոց զորքով ներկայացել է Անտոնիոսի զորակայան և խորհուրդ է տվել դեպի Պարսկաստան արշավել Հայաստանի տարածքով, որտեղ լեռները բնական ամրություն են և թույլ չեն տա պարսկական հեծելազորին ընդլայնված ճակատով մարտ վարել, և ամենակարևորը, Հայաստանում հռոմեական զորքին ինքը կարող է անխափան սնունդ մատակարարել: Գոռոզամիտ Անտոնիոսը դեպի Պարսկաստան շարժվել է Միջագետքի անապատային մասով և, ինչպես սպասվում էր, անհաջողության մատնվել:

04.07.2013

ՏԻԳՐԱՆ Բ ՄԵԾ


Հայոց արքայից արքա (մ.թ.ա. 96-55թթ-ին)
Տիգրան Բ Մեծը (մ.թ.ա. մոտ 140-55թթ.) հայ պետական, քաղաքական, ռազմական, դիվանագիտական գործիչ է, Արտաշեսյան հարստության ամենահզոր արքան, Տիգրան Ա-ի որդին, Արտաշես Ա Բարի թագավորի ծոռը: Երկար տարիներ պատանդ է եղել Պարթևստանում: Տիգրան Բ-ն մ.թ.ա. 96 թ-ին պարթև  Միհրդատ Բ Արշակունուն  (մ.թ.ա. 123-87թթ-ին) զիջել է Հայաստանի հարավ-արևելյան գավառները (70 հովիտները), վերադարձել Հայաստան և մ.թ.ա. 96թ-ին ժառանգել հայրական գահը: Դիվանագիտական ճկունություն է դրսևորել երկու հզոր հարևանների Պարթևստանի և Հռոմի նվաճողական ձգտումներին հանդեպ և Հայաստանը դարձրել է զարգացող ու հզոր երկիր և զերծ պահելով վտանգներից: Սրան զուգահեռ ռազմական ճանապարհով ամբողջացրել է իր նախորդների սկսած Հայաստանի հողահավաքի քաղաքականությունը: Մ.թ.ա. 93-91 թթ-ին դիվանագիտական պայքար է ծավալել Կապադովկիայում հռոմեական տիրապետության հաստատման դեմ, որը սպառնալիք էր դառնալու Հայաստանի արևմտյան սահմաններին: Մ.թ.ա. 93թ-ին արշավել է Կապադովկիա և գահից զրկել Հռոմի դրածո թագավորին: Հայաստանի սահմանները հյուսիսից անվտանգ դարձնելու համար մ.թ.ա. 94-91 թթ.-ին  դաշինք է կնքել Պոնտոսի արքա Միհրդատ Զ Եվպատորի (մ.թ.ա. 111-63թթ-ին) հետ: Հին աշխարհում ընդունված կարգի համաձայն կնության է առել Միհրդատ Զ-ի դստերը: Կապադովկիայի համար պայքարում մ.թ.ա. 93թ-ին տեղի է ունեցել հայ-հռոմեական առաջին բախումը, որն ավարտվել է հայ զորքի պարտությամբ: Նույն թ-ին Հայաստանի սահմանին է մոտեցել զորավար Սուլլան, որ Եփրատի մոտ հանդիպել պարթևների հետ և քննարկել Հայաստանի դեմ հռոմեա-պարսկական դաշինք ստեղծելու հարցը: Երկու կողմերը որոշել են Եփրատ գետը դարձնել Հռոմի և Պարսից տերության ազդեցության ոլորտների սահման:

29.06.2013

ԱՐՏԱՇԵՍ Ա ԲԱՐԻ


Հայոց թագավոր (մ.թ.ա. 189-160թթ-ին)

Արտաշես Ա Բարի թագավորը (կենսագրական տեղեկություններ չկան) հայ պետական, քաղաքական, ռազմական, դիվանագիտական գործիչ է: Հայոց Երվանդունիների տոհմից վերընձյուղված Արտաշեսյան արքայատոհմի հիմնադիրն է, Զարեհի որդին: Մինչև թագադրումը զորավար է եղել Սելևկյանների բանակում: Մ.թ.ա. 190թ-ին Մագնեսիայի ճակատամարտում՝ Սելևկյան թագավոր Անտիոքոս Գ-ի պարտությունից հետո, Արտաշես Ա Բարի թագավորը Մեծ Հայքը հռչակել է անկախ թագավորություն: Վերամիավորել է հայկական հողերի մեծ մասը, ստեղծել կենտրոնացված հզոր հայկական պետություն: Նրան չի հաջողվել Հայաստանին միավորել միայն բուն հայկական հողատարածքներ Փոքր Հայքը, Ծոփքը և Կոմմագենեն: Կարգավորել է պետական կառույցը, կատարել հողային բարենորոգումներ, երկիրը վարչականորեն բաժանել է 120 ստրատեգիաների: Մեծացրել և հզորացրել է Հայկական բանակը: Կառուցել է Արտաշատ մայրաքաղաքը, Զարեհավան և Զարիշատ քաղաքները: Մ.թ.ա. 179 թ-ին Արտաշես Ա-ն միջնորդ դատավորի (խաղարար) կարգավիճակով դիվանագիտական բանակցություններ է վարել Փոքր Ասիայի հինգ պետությունների՝ Փոքր Ասիայի, Պոնտոսի, Պերգամոնի, Կապադովկիայի, Գաղատիայի թագավորների հետ և կնքել է խաղաղության պայմանագիր: Այդ պայմանագրով Փոքր Հայքի Միհրդատ թագավորը և Պոնտոսի Փառնակես Ա թագավորը հրաժարվել են մյուս երեք թագավորություններից և մուծել են  ռազմատուգանք:

25.06.2013

ՀՐԱՉՅԱ


Հայոց Հայկազյան թագավոր (մ.թ.ա. 610-590-ական թթ-ին)

Հրաչյան (կենսագրական տեղեկություններ չկան) Հայկազյան տոհմից է և հաջորդել է  հորը՝ Պարույր Հսկայորդուն: Քերթողահայր Մովսես Խորենացին Հրաչյա թագավորին համարել է Նոր Բաբելոնիայի թագավոր Նաբուգոդոնոսոր Ա-ի (մ.թ.ա. 604-562 թթ-ին) ժամանակակիցը: Շարունակել է հոր՝ Պարույր Հսկայորդու աշխարհաքաղաքական գործունեությունը մնալով Մարաստանի, Պարսկաստանի, Հայաստանի պետությունների կողմից ստեղծած Արիական Եռադաշինք ռազմա-քաղաքական միավորման կազմում, ինչպես նաև գործակցել է հայկական մյուս մեծ տիրակալությունների՝ Արարատյան և Մանայի թագավորությունների հետ: Այս փաստը ժամանակակիցներից արձանագրել է հրեաների հոգևոր առաջնորդ Երեմիան (մ.թ.ա. 628-586 թթ-ին): Հայկական այդ ուժերի զորաբանակով (մոտ 50.000 զինվոր, 100 մարտակառք) Հրաչյան մ.թ.ա. 610 թ-ի ամռանը Արիական Եռադաշինքի միացյալ բանակի կազմում մասնակցել է Ասորեստանի Խառան քաղաքի գրավման գործողությանը, 605 թ-ի մայիսի վերջին՝ եգիպտական մոտ 10.000 բանակի դեմ տարած Կարքեմիշի հաղթական ճակատամարտին (հայկական բանակը ունեցել է մոտ 30,000 զինվոր, 100 մարտակառք): Կարքեմիշի ճակատամարտով փաստորեն ավարտվել է Ասորական պատերազմը, որի մեծագույն արդյունքը Առաջավոր Ասիայում Ասորեստանի ավելի քան հազարամյա տիրապետության ավարտումն էր ու այդ պետության պատմության ասպարեզից առհավետ հեռանալը: Հրաչյա Պարույրորդին արշավել է Փոքր Ասիա, ջախջախել կիմմերական տրերների ցեղամիության առաջնորդ Կոբասին և Փոքրասիական տարածաշրջանում հաստատել է իր գերիշխանությունը:

18.06.2013

ԱՐԳԻՇՏԻ Ա, ՍԱՐԴՈՒՐԻ Բ, ԱՐԳԻՇՏԻ Բ



ԱՐԳԻՇՏԻ Ա
Արարտյան թագավորության տիրակալ (մ.թ.ա. 784-764թթ-ին)

Արգիշթի Ա-ն (կենսագրական տեղեկություններ չկան) Մենուայի երկրորդ որդին է, հաջորդել է եղբորը՝ Իշպուինի արքային: Նրա գահակալության տարիներին Վանի թագավորությունը հասել է ռազմա-քաղաքական հզորության գագաթնակետին: Կռվելով Ասորեստանի դեմ՝ Արգիշթի Ա-ն ընկճել է նրա զորությունը, դուրս մղել նրան Հյուսիսային Միջագետքից և Կոմմագենեից, նաև՝ Հյուսիսային Ասորիքից, իր գերիշխանության տակ առել Միջերկրական ծովի արևելյան և Փոքր Ասիայի հարավ-արևելյան շրջաններով անցնող ռազմական ու առևտրական մայրուղիները: Նա միասնական մի տերության մեջ է միավորել Հայկական լեռնաշխարհը: Արգիշտի Ա-ի օրոք են հիմնադրվել Էրեբունի (Երևան) և Արգիշտիխինիլի (Արմավիր) բերդաքաղաքները, կառուցվել ջրանցքներ, տաճարներ, պալատներ, շտեմարաններ, զարգացել են երկրագործությունը, անասնապահությունը, արհեստները, առևտուրը: Արգիշտի Ա-ի անունով հայտնաբերվել են բազում մեհենագրեր, որոնց մեջ նշանավոր է Խորխորյան տարեգրությունը: Հնագետները ենթադրում են, որ Արգիշտի Ա-ն թաղվել է Բիայնիլիի կրոնական Մուսասիր տաճարում, որտեղ աստվածների կուռքերի կողքին եղել է Արգիշտի Ա-ի երկու տոննա կշռող բրոնզաձույլ արձանը:

03.06.2013

ՍԱՐԴՈՒՐԻ Ա



Արարատյան թագավորության տիրակալ (մ.թ.ա. 845-825թթ-ին)

Սարդուրի Ա-ն (ծննդյան թվականն անհայտ - մ.թ.ա. 825թ.) հաջորդել է Արամեին: Սերում է Հայկազունների հարավային թևը ներկայացնող Վասպուրական-Բիայնական (Արծրունյաց)  երկրորդական հարստությունից: Սարդուրի Ա-ն, լեռնաշխարհում իր գերակայությունը հաստատելիս, մրցակցության մեջ է մտել Հայկազունների արքայատոհմի գլխավոր ճյուղերի ներկայացուցիչների հետ, որոնք կենտրոնացել են Աղձնիքում, Սասունում: Թագավորության մայրաքաղաք է հռչակավել հայրենի Վան-Տուշպա քաղաքը, Վանի ժայռի վրա կառուցվել  մայրաքաղաքի միջնաբերդը: Սարդուրի Ա-ն հաջողությամբ դիմակայել է Ասորեստանի արշավանքներին, ընդարձակել և ամրապնդել է թագավորության սահմանները, միավորել է Արածանի գետի միջին և ստորին ավազանի երկրները: Ասորեստանում Սալմանասար Գ-ի դեմ ապստամբություններն ու գահակալական կռիվները (մ.թ.ա. 827-825 թթ-ին) զգալիորեն հեշտացրել են Սարդուրի Ա-ի առաջխաղացմանը Հայկական Տավրոս լեռնաշղթայի ուղղությամբ, որտեղ նա հսկողություն է սահմանել լեռնանցքների վրա:

01.06.2013

ԿԱՐԱՆԻ: ՀՈՒԿԱՆԱ: ԱՆՆԻԱՍ: ԶԱՐՄԱՅՐ ՀԱՅԿԱԶՆ


ԿԱՐԱՆԻ
Հայք-Հայասայի թագավոր (մ.թ.ա. 15-րդ դար)

Կարանին (կենսագրական տեղեկություններ չկան) Հայք-Հայասայում թագավորել է խեթական թագավորներ Թութխալիաս Գ-ի (մ.թ.ա. շուրջ 1400-1380 թթ-ին) և Սուպպիլուլիումաս Ա-ի (մ.թ.ա. 1380-1340 թթ) օրոք: Մ.թ.ա. 15-րդ դարի վերջին խեթական զորքերը հարձակվել են Հայք-Հայասայի վրա և գրավել Բարձր Հայքի արևմտյան մասը: Կարանի թագավորի գլխավորությամբ հայկական զորքորը հարձակվել են, հաղթել թշնամուն և դուրս շպրտել հայկական տարածքներից: Կարանի թագավորի անունից է առաջացել Կարին քաղաքի անունը:



*          *
*

30.05.2013

ՀԻԱՆ


Հիան Հայկազունի (հեղ. Վահան Ղարիբյան)
Հայկազյան-հիքսոսյան զորավար,
Եգիպտոսի փարավոն (մ.թ.ա. 18-րդ դար)

Հիան (Հիանալի) Հայկազունին (կենսագրական տեղեկություններ չկան) մ.թ.ա. 18-րդ դարի վերջին քառորդին ստեղծել է արագաշարժ ու հզոր բանակ, որը  զինված էր երկաթե սրերով, զրահավորված էր երկաթե զրահներով, ապահովված էր երկանիվ մարտակառքերով, որոնց լծված էին ձիեր: Հայկական լեռնաշխարհից շարժվել է դեպի հարավ, անցել է Մերձավոր Արևելքի երկրները և մ.թ.ա. 1710 թ-ին դուրս է եկել Սինա թերակղզու եզրը: Եգիպտական փարավոնի բանակը փորձել է կանգնեցնել Հիանի առաջխաղացումը: Ճակատամարտն ավարտվել է եգիպտական բանակի ջախջախիչ պարտությամբ, հայկական թուրը կիսել է եգիպտական փարավոնի բրոնզե սաղավարտն ու գլուխը: Եգիպտական Միջին թագավորության այդ վերջին փարավոնի մումիան, կիսված գլխով ցուցադրվում է Կահիրեի հնեաբանական թանգարանում: Հիան Հայկազունին նվաճել է Եգիպտոսը և իրեն հռչակել է Եգիպտոսի փարավոն՝ դրել է Եգիպտոսի տիրակալների Հայկազյան-հիքսոսյան արքայատան հիմքը: Այս արքայատունը Եգիպտոսում տիրել է 130 տարի՝ մինչև մ.թ.ա. 1580թ-ը: Հայկական-հիքսոսյաններն են ստեղծել հիերոգլիֆ այբուբենը, որ փյունիկացիների միջոցով դարձել է աշխարհի գրեթե բոլոր այբուբենների հիմքը: Նրանք են կատարելագործել եգիպտական

27.05.2013

ՀԱՅԿ ՆԱՀԱՊԵՏ: Մ.թ.ա. 25-րդ դար



Հայկ Նահապետը (կենսագրական տեղեկություններ չկան) հայ պետական, քաղաքական, ռազմական, դիվանագիտական գործիչ է, Հայոց ավանդադիրը: Ջվանշեր պատմիչի մոտ պահպանված ավանդազրույցի համաձայն Կովկասյան լեռնաշղթայի, Պոնտոս (Սև) և Կասպից ծովերի միջև տարածված երկիրը Հայկը ժանառգել է հորից՝ Թորգոմից: Հայկը հարկատու է եղել աշշուրակա-բաբելոնական բռնապետ Բելին (Նեբրովթ): Համախմբելով իր եղբայրների, որդիների, թոռների ուժերը Հայկն ապստամբել ու թոթափել է օտար բռնակալի իշխանությունը: Բելն իր որդիներից մեկի գլխավորությամբ դիվանագիտական պատգամավորություն է ուղարկել Արարատի երկիրը և Հայկից պահանջել հնազանդվել և վերստին ճանաչել իր գերագահ իրավունքները: Հայկը ենթակա աստծո գահն իր համար անպատվաբեր համարելով՝ հետ է ուղարկել Բելի պատգամավորներին: Հայկին պատժելու նպատակով Բելը մեծաքանակ զորքով մտել է նրա բնակությքան սահմանը: Քերթողահայր Մովսես Խորենացին հիշատակում է, որ Կադմոս թոռան միջոցով իմանալով Բելի ներխուժման մասին, Հայկը հավաքել է իր զորքերին և արագ երթով հասել է <<աղի ջրեր ու մանր ձկներ ունեցող ծովակի>>՝ Վանա լճի ափը և մ.թ.ա. 2492թ-ին Խոշաբ գետի ափին, բռնակալ Բելի դեմ կռվի է ելել իր փոքրաթիվ զորաբանակով: Հայկյանները, չերկնչելով ստվար թշնամուց, մարտն ընդունել են քաջաբար. <<Երբ երկու կողմի հսկաներն իրար մոտ հասան, երկրի վրա ահագին դղրդուն բարձրացրին իրենց գրոհներով և իրար վրա ահ ու սարսափ էին գցում իրենց հարձակումների ձևով: Այնտեղ երկու կողմից ոչ սակավ հաղթանդամ մարդիկ սրի բերանի հանդիպելով թավալվում ընկնում էին գետին, և կռիվն (անորոշ էր մնում), երկու կողմերն էլ անպարտելի մնալով:

23.05.2013

200 Հայ ԶՈՐԱՎԱՐՆԵՐ



Համաշխարհային պատմության գանձարանում հայ ժողովրդի մեծագույն ներդրումներից մեկը հայ զինվորականությունն է: Ունեցե՞լ է հայ ազգը պետականություն, երկար դարերով զրկվա՞ծ է եղել պետականությունից՝ ոչ մի նշանակություն չունի, Հայաստանում, թե Հայաստանից հեռու, հայ զորավարների պակաս չի եղել: Նրանց քանակն ու առավել ևս նրանց անունն ու հռչակը շատ ու շատ ազգերի երազանքը կարող էր լինել: 

     Քրիստոսի ծննդից առաջ 2492 թվականին, մեզանից ուղիղ 4503 տարի առաջ, Հայ ազգի ավանդադիր Հայկ Նահապետը զորավարական սխրանք է գործել և իր եռաթև նետը մխրճել թշնամու՝ Բելի սիրտը: Սրա մասին գրել ու կատարված սխրանքի նկարագրությունն ավանդել է Պատմահայր Մովսես Խորենացին:
     Հիշենք մի պատմություն, որ հայ պատմիչ Փավստոս Բուզանդն է արձանագրել: 360-ական թվականների սկզբներին Պարսից Շապուհ Երկրորդ արքան պատերազմ է սկսել Հայաստանի դեմ: Սակայն բոլոր ճակատամարտերում պարտվել է Հայոց սպարապետ Վասակ Մամիկոնյանին: Չկարողանալով զենքով տիրել Մեծ Հայքին, Շապուհը դիմել է խորամանկության և, խաղաղության ու բարեկամության դաշն կնքելու պատրվակով, իր մայրաքաղաք Տիզբոն է հրավիրել Հայոց Արշակ Բ արքային և Հայոց Սպարապետ Վասակ Մամիկոնյանին: Հրավիրել և ուխտադրժորեն ձերբակալել է իր հյուրերին: Պատմիչը գրել է. <<Շապուհ թագավորը հրամայեց իր առաջը բերել Վասակ Մամիկոնյանին՝ Մեծ Հայքի զորավար-սպարապետին: Սկսեց նրան անարգել, որովհետև Վասակը փոքր էր մարմնով: պարսից Շապուհ թագավորն ասաց. <<Աղվես, այդ դո՞ւ էիր այն խանգարիչը, որ այսքան տարի մեզ չարչարեցիր, դո՞ւ էիր, որ այսքան տարի կոտորում էիր արիներին, հիմա ինչպե՞ս ես, որ քեզ աղվեսի մահով սպանեմ>>: Վասակը, պատասխան տալով, ասաց. <<Այժմ դու ինձ տեսնելով մարմնով փոքր, իմ մեծության չափը չզգացի՞ր, որովհետև մինչև այժմ ես քեզ համար առյուծ էի, իսկ այժմ՝ աղվե՞ս: Բայց մինչև ես Վասակն էի, ես հսկա էի. մի ոտքս մի լեռան վրա էր, մյուս ոտքս՝ մի այլ լեռան վրա. երբ աջ ոտքիս վրա էի հենվում, աջ լեռն էի գետին տանում, երբ ձախ ոտքիս վրա էի հենվում, ձախ լեռն էի գետին տանում>>: Շապուհ թագավորը հարցրեց և ասաց. <<Դե ասա, իմանանք, այդ ի՞նչ լեռներ են, որ դու գետին էիր տանում>>: Վասակն ասաց. <<Երկու լեռներից մեկը դու էիր, մյուսը՝ Հունաց թագավորը>>: Գիտենալով, որ իր ապրելու ժամանակն անգամ որոշված է, միևնույնն է, Վասակ Մամիկոնյանն ամբողջացրել է հայ զորավարի կերպարը. խնդիրը տարածքային մեծության ու բազմաքանակ բանակի մասին չէ, հայ զորավարն, այո, հզոր ու անփոխարենելի է:

21.05.2013

Իշխան ԱՐՂՈՒԹՅԱՆ-ԵՐԿԱՅՆԱԲԱԶՈՒԿ ՄՈՎՍԵՍ


Հայկական Մարզի կառավարիչ (1829-1832թթ-ին)
Ռուսական բանակի գեներալ-լեյտենանտ (25,06,1845թ.)
Ռուսական բանակի գեներալ-համհարզ (20.07.1848թ.)


Իշխան Մովսես Զաքարի Արղության-Երկայնաբազուկը (ծն. 1798թ., Թիֆլիս- 20,02,1855թ., թաղված է Սանահինի վանքի տոհմական գերեզմանոցում, այժմ՝ ՀՀ Լուռու մարզ) ռուսական բանակի ռազմական գործիչ է, հայ-գրիգորյանական: 1816թ. ավարտել է Թիֆլիսի ազնվական ուսումնարանը (վարժարանը): Բանակում ծառայությունն սկսել է 1817 թ-ին, Կովկասի գլխավոր հրամանատար Ա.Պ. Երմոլովի միջնորդությամբ, Սանկտ-Պետերբուրգի լեյբ-գվարդիայի հեծյալ գնդում: 1827թ-ի մարտի 23-ին, իր խնդրանքի համաձայն, զինվորական մայորի կոչումով փոխադրվել է Կովկաս, որտեղ ծառայել է ավելի քան 27 տարի: Մասնակցել է 1826-1828թթ. ռուս պարսկական, 1828-1829թթ. ռուս-թուրքական  պատերազմներին, Երևանի, Աբասապատի, Սարդարապատի, Թավրիզի գրավմանը (1827թ.): Աչքի է ընկել Օլթիի գրավման ժամանակ: Եռանդուն մասնակցություն է ցուցաբերել պարսկահպատակ հայերի ներգաղթի կազմակերպման գործում: 1829թ-ին նշանակվել է Հայկական մարզի կառավարիչ: 1832-1837թթ-ին եղել է Թիֆլիսի հետևակային գնդի հրամանատար (այդ ժամանակ գունդը գտնվում էր Երևանի բերդում), 1837-1838թթ-ին՝  Թիֆլիսի եգերական գնդի հրամանատար, 1838-1841 թթ-ին՝ Նուխիի ջոկատի հրամանատար, 1841-1842թթ-ին՝ Սամուրյան ջոկատի հրամանատար, 1844-1847թթ-ին՝ Դերբենդի զինվորական օկրուգի, Միջին և Հարավային Դաղստանի ռուսական զորքերի հրամանատար: 1847թ-ին նշանակավել է Դերբենդի նահանգապետ, ապա Մերձկասպյան երկրամասի զորքերի հրամանատար և քաղաքացիական նահանգապետ: Դաղստանում հիմնել է Թեմիրխան-Շուրա քաղաքը (այժմ՝ Բույնակսկ, Դաղստան): Իր զորաջոկատով բազմիցս արշավել է լեռնականների առաջնորդ Շամիլի դեմ: 1854թ-ի ձմռանը հաղթահարել է Կովկասյան գլխավոր լեռնաշղթան և դուրս եկել Շամիլի թիկունքը:

09.05.2013

ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆ



ՀՀ բանակի գեներալ-գնդապետ (25.05.2007.)
ՀՀ պաշտպանության նախարար (2008թ -)


Սեյրան Մուշեղի Օհանյանը (ծն. 01,07,1962թ., Լեռնային Ղարաբաղ, ք. Շուշի) ԼՂՀ և ՀՀ պետական ու ռազմական գործիչ է, Արցախի հերոս (02.09.1999թ.): 1983թ. ավարտել է Բաքվի համազորային հրամանատարական ռազմական ուսումնարանը: 1979-1992թթ-ին ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում: 1983-1988թթ-ին եղել է Գերմանիայում տեղակայված խորհրդային զորախմբի զորամասերից մեկի մոտոհրաձգային դասակի, ապա՝ վաշտի հրամանատար, 1988-1992թթ-ին՝ Ստեփանակերտում տեղակայված 23-րդ դիվիզիայի 366-րդ մոտոհրաձգային գնդի վաշտի, գումարտակի հրամանատար: 1992թ-ի մարտ-դեկտեմբեր ամիսներին եղել  է Ստեփանակրետում կազմավորված Հայկական առանձին գնդի հրամանատար, 1992-1993թթ-ին՝ ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատարի առաջին տեղակալ, 1993-1994թթ-ին՝ ԼՂՀ պաշտպանության բանակի շտաբի պետ, 1994-1998թթ-ին՝ ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատարի առաջին տեղակալ, 1998-1999թթ-ին՝ զորամիավորման հրամանատար: 1999թ-ի օգոստոսի 2-ին նշանակվել է ԼՂՀ պաշտպանության նախարար, 2000թ-ի հունվարի 17-ին՝ ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատար: 2007թ-ի մայսիս 6-ին նշանակվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ - ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ: 1995թ-ի մայիսի 5-ին արժանացել է ԼՂՀ բանակի գեներալ-մայորի, 2000 թ-ի մարտի 14-ին՝ ԼՂՀ բանակի գեներալ-լեյտենանտի զինվորական աստիճանի: Մասնակցել է Արցախի ազատագրության համար մղված բոլոր մարտերին: Հայրենի հողի համար մարտերից մեկում կորցրել է ոտքը:

25.04.2013

Իշխան ԹԱՐԽԱՆՈՎ Իվան



Ռուսական բանակի բժշկական ծառայության գեներալ-լեյտենանտ (1893թ.)

Իշխան Իվան Ռոմանի Թարխանովը (Իվան Ռամազի Թարխանաշվիլի, Իվան Ռամազանի Թարխան-Մոուրավի, իշխան Թարխանով) (ծն. 03.06 1846թ., Թիֆլիս - 24.08.1908թ., Սանկտ-Պետերբուրգ) ռուսական բանակի ռազմաբժշկական ծառայության գործիչ է, բժշկագիտության դոկտոր (1871թ.) պրոֆեսոր (1877թ.), ակադեմիկոս (1882թ.), Փարիզի կենսաբանական ընկերության թղթակից-անդամ: Սերում է Թարխանյանների հնագույն իշխանական տոհմից: 1869թ. ավարտել է Սանկտ-Պետերբուրգի ռազմաբժշկական ակադեմիան: 1869-1877 թթ-ին եղել է նշանավոր ֆիզիոլոգ Ի. Սեչենովի օգնականը: 1869թ-ին առաջինը գիտական աշխատանք է կատարել զգացող նյարդերում սումմացիայի երևույթների փորձարարա-ֆիզիոլոգիական վերլուծությամբ: 1871թ-ին Ի. Սեչենովի ղեկավարությամբ պաշտպանել է <<Արյունաչզրկված և արյունազրկված գորտերի զգայող նյարդերի, ողնուղեղի և գլխուղեղի վրա ջերմության ազդեցության մասին>> թեմայով դոկտորական ատենախոսությունը: 1877-1895թթ-ին եղել է Սանկտ-Պետերբուրգի ռազմաբժշկական ակադեմիայի ֆիզիոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր: Երկար տարիներ եղել է ռազմաբժշկական ակադեմիայի գիտնական քարտուղարը, որ ակադեմիայի ամենապատվավոր պաշտոնն է եղել: 1895-1901թթ-ին դասախոսել է Սանկտ-Պետերբուրգի համալսարանում: 1895թ-ից համագործակցել է պրոֆեսոր Պելլի մասնավոր դեղագործական լաբորատորիայի հետ և գիտական աշխատանքներ  կատարել սպերմինի վերաբերյալ: Հաճախակի եղել է արտասահմանում,, աշխատել Գրաց քաղաքի համալսարանի լաբորատորիայում:

23.04.2013

ՍԱԼԱՇԻ ՖԵՐԵՆՑ


Հունգարական բանակի գեներալ (1944թ.,)
Հունգարիայի պետության ղեկավար (1944թ. հոկտեմբեր - 1945թ. մարտ)


Ֆերենց Սալաշին (Ֆերենց Արտաշեսի Սալոսյան) (ծն. 06.01.1897թ. - 12.03.1946թ., Բուդապեշտ, գնդակահարվել է) հունգար զինվորական, քաղաքական գործիչ, Հունգարիայի ֆաշիստների պարագլուխ: Հայրը հունգարահայ զինվորական է: Ծառայել է հունգարական բանակում, մասնակցել է Առաջին Համաշխարհային պատերազմին: 1925-1935թ-ին եղել է հունգարական բանակի գլխավոր շտաբի սպա: 1930թ-ին մտել է <<Հունգարական կյանքի ուղի>> գաղտնի կազմակերպության շարքերը: 1935թ-ին փոխգնդապետի կոչումով արձակվել է պահեստազոր: 1935թ-ին հիմնադրել է <<Ազգային կամք>> կուսակցությունը, 1937թ-ին այլոց հետ ստեղծել է Հունգարական ազգային սոցիալիստական կուսակցությունը: 1939-1945թթ-ին եղել է նախորդ երկու կուսակցությունների հիման վրա ստեղծված <<Խաչաձևված նետեր>> կուսակցության (իր անունով՝ սալաշիստների կուսակցության) առաջնորդ: 1938թ-ի մայիսին երեք տարով ազատազրկման է դատապարտվել՝ Հունգարիայի գահաժառանգ, դիկտատոր Միկլոշ Խորտիի դեմ <<հակապետական հրահրման>> մեղադրանքով: 1940 թ-ին ազատ է արձակվել Հիտլերի պահանջով և փոխադրվել է Գերմանիա: 1944 թ-ի մարտի 19-ին Գերմանիան օկուպացրել է Հունգարիան և հնարավոր է դարձել Ֆերենց Սալաշիի վերադարձը Հունգարիա: 1944թ-ի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին, հիտլերականների աջակցությամբ, նախապատրաստվել է իշխանության զավթումը՝ նպատակ ունենալով թույլ չտալ Հունգարիայի դուրս գալը գերմանաֆաշիստական դաշինքից: 1944թ-ի հոկտեմբերի 16-ին իրականացրել է հեղաշրջում, գրավել է իշխանությունը, նշանակվել  Հունգարիայի պետության ղեկավար-վարչապետ, հայտարարվել <<Ազգի առաջնորդ>>: