Հովհաննես Խան Մասեհյան

Հովհաննես  խան Մասեհյանը հարգի և ազդեցիկ է եղել շահական պարսկաստանում: Եղել է Շահի  թարգմանիչը:  1901թ-ին նշանակվել է Գերմանիայում Պարսկաստանի դեսպանի  խորհրդական, իսկ 1912թ-ին Դեսպան: Որպես Պարսկաստանի դեսպան` խան Մասեհյանը  պաշտոնավարել է նաև Անգլիայում և Ճապոնիայում: Նա հայ իրականությոն մեջ   ամենախոշոր թարգմանիչներից մեկն էր: Տիրապետել է բազմաթիվ լեզուների:  Թարկմանել է Գյոթեյի, Օմար Խայամի, Սաադիի, Շիլլերի ստեղծագործությունները:  Ժամանակին, երբ Խաչիկ Դաշտենցը փորձում էր նոր թարգմանություններով  համալրել հայալեզու գրականությունը` Ավ. Իսահակյանը նրան հանձնարարում է  շարունակել Հովհաննես խան Մասեհյանի` տասնամյակներ ձեռնարկած շեքսպիրյան  թարգմանությունների գործը և ամբողջացնել հայոց շեքսպիրականը
Եփրեմ խան
 Իրանական  իսլամական Հանրապետության արդի ժամանակների պատմության առանցքային  դեմքերից է հայ ազգային ազատագրական գործիչ, ֆիդայական պայքարի  ակտիվիստներից Ամտ. Հայաստանում` Եփրեմ խանը: Եփրեմը գործուն  մասնակցություն է ունեցել 1905-11թթ իրանական հեղափոխությանը: Իրանական  պատմագրության մեջ նա գնահատված է, որպես ժամանակի առաջադեմ գործիչ,  ժողովրդական հերոս և տաղանդավոր զորավար: Իսկ  Դանիել Վարուժանի հանճարեղ  գրիչն այսպես է բնութագրել Եփրեմ խանին.
  <<Զքեզ խրճիթմը ծնավ,
       Հայ վիշտը քեզ օրորեց,
       Այդ վշտին չափ եղար մեծ>>
Շահի  բռնապետական ռեժիմի դեմ մղած պայքարում նշանավոր հայորդին փայլեց իր  շնորհների ողջ կարողությամբ: Մինչև Թեհրանի ամբողջական ազատագրումն ու շահի  գահընկեցությունը տևած մարտերում Եփրեմ խանը հանդես եկավ, որպես Իրանի  Սահմանադրական շարժման իսկական հրամանատար, որի համար արժանացավ ոչ միայն  Խան իտիտղոսին, այլև` Սարդարի զինվորական աստիճանի: Սահմանադրական  նորահաստատ կառավարության կողմից Եփրեմը նշանակվում է նախ մայրաքաղաք  Թեհրանի, ապա  ողջ Իրանի ոստիկանապետ: Այդ ձևով Եփրեմ խանը մինչև  մահ  շարունակեց մնալ Սահմանադրական շարժման քաղաքական նվաճումները պաշտպանող  առաջատար մարտիկ: Նրան ասում էին Սահմանադրական շարժման մշտարթուն պահակ:  Եփրեմ խանը զոհվել է Սուրջեյի ճակատամարտում: Թաղվել է Թեհրանի Հայկազյան  դպրոցի բակում: Նա իր հատուկ տեղն ունի նաև Իրանի ազգային պանթեոնում:
Комментариев нет:
Отправить комментарий