Նախաքրիստոնեական շրջանում գոյություն ունեցած հայերեն գրի եւ գրականության մասին վկայություններ են պահպանվել անտիկ օտար հեղինակների երկերում: Հռչակավոր հույն փիլիսոփա եւ պատմագիր Մետրոդորոս Սկեփսիացին, ապրելով Պոնտոսում եւ Հայաստանում մինչեւ մ.թ.ա. 70թ., գրել է Տիգրան II-ի պատմությունը եւ «Կենդանիների բանականությունըե փիլիսոփայական երկը: Այս վեր…ջինը, ըստ Փիլոն Եբրայեցու (Ալեքսանդրացու) հաղորդման, որն ապրել է մ.թ.ա. Iդ. վերջին քառորդից մինչեւ մ.թ. Iդ. կեսը, թարգմանված է եղել հայերեն: Փիլոն Եբրայեցու նման քաջատեղյակ եւ բծախնդիր օտար հեղինակի այս համոզիչ հաղորդումը մեր թվարկության դարագլխին գոյություն ունեցած հայալեզու գրականության մասին, որ վկայակոչվում է առաջին անգամ, չի կարող չսասանել նույնիսկ ամենակարծր հակաթեզերը: Հենց միայն Փիլոնի սույն վկայությունը բավական է ժխտելու այն տարածված կարծիքը, որ եթե նախամաշտոցյան շրջանում գոյություն է ունեցել գրավոր հայ գրականություն, ապա միայն հունարեն, ասորերեն կամ պարսկերեն լեզուներով, իսկ հայոց լեզվով եղել է միայն բանավոր գրականություն, այսինքն՝ բանահյուսություն: Եւ անմիջապես հարց է ծագում՝ ի՞նչ գրով են գրված եղել երեք հայալեզու գրքերը, եթե ոչ հայերեն այբուբենով, որի մասին վկայում է III դարի ժամանակագիր եւ եկեղեցական մեկնիչ Հիպպողիտոսը: Հունարեն բնագրով իր «Ժամանակագրությանե մեջ՝ գրված Ալեքսանդր Սեւերոս կայսեր 13-րդ տարում՝ մ.թ. 234-235թթ., Հաբեթի ցեղի 47 ազգերի շարքում որպես գրագետ (գիր ունեցող), Հիպպողիտոսը հիշատակում է հետեւյալ յոթին՝ իբերներ, լատիններ, որոնց գիրը եւ հոռոմներն են գործածում, իսպանացիք, հույներ, մարեր, հայեր:
Խորենացու վկայությամբ, Բարդածան ասորի պատմագիրը, որ Եդեսիայից էր, մտավ Անի կամ Հանի ամրոցը, կարդաց Ողյումպ քրմի մեհենական պատմությունը, որի մեջ թագավորների գործերի հետ միասին հիշատակված էր Տիգրան վերջին հայոց թագավորի ձեռքով նրա եղբայր Մաժան քրմապետի գերեզմանին կառուցված բագինը Բագրեւանդի Բագավանում: Ի՞նչ լեզվով էր գրված այդ մատյանը - եթե Բարդածանը, ինչպես վկայում է Խորենացին, այդ պատմությունը փոխադրել է ասորերենի եւ ապա հունարենի, նշանակում է՝ մեհենական պատմության բնագիրը պետք է եղած լիներ հայերեն եւ գրված հայերեն գրերով:








