
Աղվեսը հանգստացնելով մեռնող արծվին, իմացավ թե որտեղ է գտնվում նրա բույնը: Նա բարձրացավ լեռան գագաթն ու անցավ իր պարտականություններին: Աղվեսը համոզեց արծվի ձագերին, որ երկնքով սավառնելն անմիտ զբաղմունք է, համոզեց, որ արծվիկների հավատամքը` արևի ու երկնքի մասին, հնարովի է:
Յուրաքանչյուր տեսակ` ըստ իր էության , ունի գոյապայքարի իր ձևը: Օտարի կողմից ներմուծված գաղափարներն ու հավատամքը` միտումնավոր են ու մոռացումի են մատնում սեփական էությունը:
Արձան քրմապետ
Հայոց վերջին քրմապետը գիտեր ապագան: Բայց նախարարները չլսեցին, չհասկացան: Նրանք մոլորված էին. նրանց մտքում միայն քրմական տաճարների հարստությունն իրար մեջ բաժանելու պատկերներն էին պտտվում:
Արևի լեռան տիեզերական գաղափարաբանությունը.
Արևի լեռան տիեզերական գաղափարաբանությունը.
Комментариев нет:
Отправить комментарий