Показаны сообщения с ярлыком ԱՐԹՈՒՐ ԱՐՄԻՆ. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком ԱՐԹՈՒՐ ԱՐՄԻՆ. Показать все сообщения

06.08.2013

Ո՞Վ Է ԱԶԳԱՅՆԱԿԱՆԸ


Հայ ազգայնական չէ նա՝ ով սատարում է ՀՀ ներկայիս կառավարության այս կամ այն
չինովնիկի ապազգային գործընթացները: Հայ ազգայնական չէ նա՝ ով իր վրա է վերցրել դիտորդի պասիվ դերակատարություն եւ անմասն է ազգային խնդիրների լուծման գործնթացներից: Հայ ազգայնական չէ նա՝ ով ի վնաս ազգային շահերի կատարում է օտարերկրյա գրանտերի եւ կազմակերպությունների պատվերը: 
1. Հայ ազգայնական է նա՝ ով իր Ազգի, Հայրենիքի(ողջ Պատմական Հայաստանի), պատմության, մշակույթի նկատմամբ ունի ուժեղ հոգեբանական կապվածություն, ինքնանույնացնվում է դրանց հետ՝ որպես իր սեփական «ես-ի ինքնության մաս, անկախ իր ծննդավայրից: 
2. Հայ ազգայնական է նա՝ ով իրեն համարում է Ազգի հարատևման եւ զորացման գերագույն նպատակի համար զինվոր, եւ արարում է այդ գերակա նպատակի համար: 
3. Հայ ազգայնական է նա՝ ով հասկանում է, որ իր եւ իր ընտանիքի լիարժեք
երջանկությունը հնարավոր է միայն հայ ազգատեսակի ընդհանուր երջանկության կառուցումով: Ազգայնական է նա՝ ով հասկանում է, որ իր եւ իր ընտանիքի լիարժեք երջանկությունը հնարավոր է միայն՝ ազգային բարոյահոգեւոր արժեքների հիմքով արդար հասարակության եւ ազգային պետության կերտումով: 
4. Հայ ազգայնական է նա՝ ով իր անձնական շահի համար չի ոտնահարում իր ազգակիցների եւ հայ հասարակության ընդհանրական շահը: Ազգայնական է նա՝ ով անձնական մակարդակով պատասխանատվություն է զգում իր Ազգի և Հայրենիքի համար, եւ իր կենսագործունեությամբ նպաստում է ազգային խնդիրների լուծմանը: 
5. Հայ ազգայնական է նա՝ ով գիտակցում է իր ազգությունը, ում համար իր ցեղակիցների/ազգակիցների/ հետ հաղորդակցման նախընտրելի բանավոր լեզուն Հայերենն է, իսկ նախընտրելի գրավոր լեզուն՝ Հայատառը: 
6. Հայ ազգայնական է նա՝ ով համարում է, որ իր Հայրենիքը Հայաստանն է/ե՛ւ արեւելյան, ե՛ւ արեւմտյան/, որտեղ ապրելը, արարելն ու սերունդ տալը նրա համար պարտավորություն և բարձրագույն պատիվ է, անկախ իր քաղաքացիությունից: Ազգայնական է նա՝ ով նույնիսկ արտերկրում ապրելով գործում է ի շահ հայ ազգային խնդիրների իրագործման, եւ ձգտում է իրականություն դարձնել հայրենիքում ապրելու իր երազանքը: 

15.06.2013

ԼԵԶՈՒ


Չկան կենդանի և մեռած լեզուներ, քանի որ լեզուները նախ և առաջ անդրանցական
նախատիպարների վիբրացիաներ են և ունեն պարբերական բնույթ՝ լինում են ներփակ և արտահայտված:
 Ըստ անալիտիկ հոգեբանության <<Նախագոյաբանակն տիպարների լավագույն արտահայտությունները միֆապատումներն ու հեքիաթներն են>>: Սակայն մինչև միֆապատումներն ու հեքիաթները, որպես նախագոյաբանական տիպարների խորհրդանշանային արտահայտություն, առավել առաջնային է ազգային լեզուն: 
    Առաջին մտածող մարդացեղերը, բնության երևույթները և առարկաները անվանել են՝ գաղափար/սիմվոլի բառաձայնային արտաբերմամբ, իսկ բնաձայները տարբեր ցեղեր ընկալել ու արտաբերել են տարբե՛ր: Մայր լեզուների բառարաններն, ի վերջո, նույնպես գաղափարների իմաստային սիմվոլներ են՝ ինչպես միֆապատումները և հնագույն հեքիաթները: Եվ ուրեմն, բառանունները նույնպես անդրանցական հավաքական անգիտակցականի ընկալման արտահայտություններ են: 
    Ըստ գենետիկայի գիտափաստումների՝ գոյություն ունի անմիջական կապ գենոտիպերի և լեզուների վիբրացիոն համակարգերի ու առանձնահատկությունների միջև:  

23.01.2013

ԱԶԳԱՅԻՆ ԳԵՆՈՏԻՊ


Բնության մեջ ցեղային խառնամուսնությունների արդյունքում կարող են տեղի ունենալ միայն տեսակների որակական փոփոխություններ, բայց ո՛չ նոր տեսակ:
Բնության մեջ  երկու ազգային տեսակների խառնամուսնությունների արդյունքում երբեք չի ստեղծվում ազգային երրորդ տեսակ: Խառնածինի ու նրա հետագա սերունդների ազգությունը  որոշվում է նրա հոր կամ մոր ազգային պատկանելիությամբ, և հատկապես՝ նրա կեցության միջավայրի լեզվամտածողությամբ ու մշակույթով:

Մարդկային ցեղի պատմությունը ցույց է տալիս՝ <<Ազգերը ջորի են դառնում և դատապարտված են, երբ նկատի չի առնվում նրանց գենոտիպի առանձնահատկությունները և կնքվում են անգետ, ազատ ամուսնություններ>>(Թորգոմ Սարայդարյան): Այսպիսի ժողովուրդները ժամանակավոր գոյատևում են ի շնորհիվ՝ կրոնի, ուժի և վախի, և կամ ի շնորհիվ՝ թշնամիների հակազդեցության: Բայց երբ այդ ճնշումները բացակայում են, նրանք ձյան պես հալվում են ու անհետանում:

      Կայացած ազգատեսակի նախնական գենոտիպը երբեք չի վերանում խառնամուսնությունների արդյունքում, եթե դրանք չեն կրում գերակշռող մասսայական բնույթ: Կայացած ազգատեսակի նախնական ուրույն գենոտիպը վերահառնում է կրկին, եթե ազգային տեսակը՝ ա) խոսում և ստեղծագործում է իր մեջ <<տկարացած>>  իր նախնական գենոտիպի լեզվով, բ) առաջնորդվում է իր գենոտիպից բխող բարոյահոգևոր արժեքային համակարգով, գ) ունի կամ վերականգնում է իր ազգային - գենետիկ ինքնության գիտակցությունը և նկարագիրը:

18.01.2013

«ՄԻ՛ ՍՊԱՆԻՐ»



«ՄԻ՛ ՍՊԱՆԻՐ» ... նման պատվիրանը միայն վայրենի ցեղերին կհամարի, որպեսզի կարելի լինի նրանց սաստել: Դու անկարող ես չսպանել: Դու սպանում ես ամեն օր: Դու սպանում ես՝ սնվելո՛ւց, քայլելո՛ւց: Ամեն անգամ ջրում ընկղմվելով դու սպանում ես բյուրավոր հյուլեական աշխարհներ, որ քո մորթու վտառուտներում են ապրում:
   Այդ պատվիրանը պետք է ճշտվի ըստ բնության օրենքների: 
    Մի՛ սպանիր քո տեսակը: Առանց ծայրահեղ անհրաժեշտության մի՛ սպանիր կենդանական ու բուսական տեսակները, այլ՝ պահպանի՛ր:
Տիեզերքն ամբողջական բնություն է: Զորեղ տեսակը պետք է ապահովի ստորին տեսակի հոգևոր ու գիտակցական աճը:

30.10.2012

ԱՐԾՎԻ ՈՒ ԱՂՎԵՍԻ ԱՌԱԾԸ


Արծիվն ու աղվեսը մի օր բարեկամացան ու պայման կապեցին, որ եթե մեկը զոհվի, ապա մյուսը պետք է իր վրա վերցնի զոհվածի ձագերի պաշտպանությունն ու դաստիարակությունը: Ժամանակ անց, արծիվը, որ պատահաբար կոտրել էր թևն ու մեռնում էր լեռան ստորոտում, ուրախացավ, երբ աղվեսը հայտնվեց նրա մոտ: Վեհանձն արծիվը չկասկածելով մայր աղվեսի ազնվությանը, հիշեցրեց նրան իրենց պայմանի մասին:
Աղվեսը հանգստացնելով մեռնող արծվին, իմացավ թե որտեղ է գտնվում նրա բույնը: Նա բարձրացավ լեռան գագաթն ու անցավ իր պարտականություններին: Աղվեսը համոզեց արծվի ձագերին, որ երկնքով սավառնելն անմիտ զբաղմունք է, համոզեց, որ արծվիկների հավատամքը` արևի ու երկնքի մասին, հնարովի է:

27.10.2012

ԱԶԳԱՅԻՆ ՄՇԱԿՈՒՅԹ հասկացությունը



Հինգերորդ դարում, հայոց արքա Վռամշապուհը և հայոց ազնվականությունը հասկացան, որ հնարավոր չէ պահպանել պետական հասարակական կառույցն առանց ազգային դպրության և մշակույթի: Վռամշապուհի հրահանգով և Մաշտոցի ու նրա աշակերտների ջանքերով վերականգնվեցին հայոց դպրությունը և հեթանոսական ազգային մշակույթի ահռելի մասը: Հեթանոսական շարականները և ծիսական արարողությունները հարմարացնելով ժամանակի քաղաքական կայսրապետական նոր կրոնի մոտիվներին, ստեղծվեց քրիստոնեական ազգային մշակույթ, որը և հնարավորություն տվեց հայ ժողովրդին գոյատևել մինչև մեր օրերը:

25.10.2012

Ազգ և Ժողովուրդ


"Ազգ" և "Ժողովուրդ" երևույթների տարբերությունը գալիս է հնագույն ժամանակներից, և հիմարությունների են այսօրվա "գիտական" այն մոտեցումները` իբր "ազգ" երևույթն իր ձևավորուրումը և դրա հասկացողությունը ձեռք էբերել միայն ինդուստրացիայի հետևանքով Եվրոպական երկրներում, 18-19դդ ընթացքում: Միտումնավոր լռելով ազգային գենոտիպի առանձնահատկությունների մասին, համաշխարհայնացման ջատագովների հրահանգները կատարող որոշ "գիտնականներ" փորձում են շփոթ առաջացնել` ազգը բնորոշելով միայն որպես լեզվի ու մշակույթի ընդհանրությամբ և դրանց ճանաչողության հիմքով ձևավորված խումբ: Սակայն վերջին տասնամյակների գիտական առաջընթացի շնորհիվ միջուկային գենետիկան ապացուցեց, որ բազմաթիվ ազգեր ունեն ԴՆԹ-ի ընդհանրական առանձնահատկություններ` հստակ գենոտիպով:

Հայ Ազգային Գաղափարախոսություն



Ազգային գարափարախոսությունը` պատրիոտիզմ չէ, գաղափարաբանական հավատամք չէ, մասնագետների նեղ շրջանակի համար փիլիսոփայական մտավարժանք չէ:  Ազգային գաղափարախոսությունը` ազգային տեսակի հավաքական բարոյահոգևոր նկարագրից բխած արժեքային համակարգ և լինելիության ծրագիր է: Ազգային գաղափարախոսությունը` հայ մարդու և հայ ընտանիքի տարրական երջանկության հնարավորության մասին է: