Показаны сообщения с ярлыком ՊԱՏՎՈ ՎԱՐՔԱԿԱՆՈՆ.. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком ՊԱՏՎՈ ՎԱՐՔԱԿԱՆՈՆ.. Показать все сообщения

29.07.2013

ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿ


Դու’ք Վահագնի ծոռներ արի,
Արամազդի ռազմիկներ,
Դու’ք սրբազան հողի զարմեր,
Հայաստանի մարտիկներ,
Դու’ք արծիվներ սեգ լեռների, հպարտության տիտաններ:
Պատերազմի բովով անցած,
Հայոց բանակ մարտական,
«Մահն իմացյալ» զինվորներից` ունենք բազում նահատակ:
Նրանք մատաղ եղան հողին ու չտեսան հաղթանակ,
Կիսատ կյանքի մասունքները թողնելով մեզ հիշատակ:
Ժամանակը կանգ չի առնի, առաջ պիտի ընթանա,
Վայն եկել է տարել նրան, ով իր տեղում կդոփա:
Պատրաստ եղիր քո երդմանը, տոկա, կոփիր ինքդ քեզ,
Ու Արիացուն վայել փառքը պահիր Արեւ լույսի պես:
Ու թե հանկարծ նենգ թշնամին նորից տենչանք հղանա,
Որ Սեւանի ջրերի մեջ իր ոտքերը պիտ լվա,
Բազկի զարկը մեր բանակի, վզակոթին թող զգա,
Հայաստանի սահմաններից չորս ոտ առած հեռանա:

02.04.2013

ՑԵՂԱԿՐՈՆԻ ԴԱՎԱՆԱՆՔԸ


Հա՛յ եմ:

     Ես ավանդապահն եմ Հայոց ազնիվ արյունին:
     Ես ժառանգորդն եմ ու տերը Հայաստանի:
     Ես պահակն եմ Ցեղիս հոգևոր հարստության ու դրոշակակիրը նրա պատմական կոչումին:
     Ես կդավանեմ ու կպաշտեմ ցեղիս ստեղծագործ Աստվածը:
     Ցեղս մեծ է ու արժեքավոր:
     Ուժի անսպառ աղբյուր է նա, գիտակցության ջահ, առաջնորդ և ապավեն:
     Ցեղս արյունի սրբազան միությունն է, որի ճակատը կպարզի թշնամու դիմաց և կվերացնի իր ներքին պառակտումները:
     Ցեղս ընկերային արդարության անշեղ դատավորն է, որ կմերժե դասակարգային ամեն հասկացողություն:
     Հայաստանը հարազատ մայրն է ամեն Հայու՝ պարգևաբաշխ ու լիառատ:

Ցեղակրո՛ն եմ:
     Ես նվիրված եմ Ցեղիս պայքարին ու հաղթանակին:
     Իմ կյանքը, կարողությունները ու նվաճումները - դիրք, փառք և հարստություն - կպատկանեն    ու կծառայեն ո՛չ թե ինձ, այլ՝ Ցեղիս:
     Իմ գոյությունը մեկ նպատակ ունի միայն - անաղարտ պահել երակներիս արյունը և Ցեղս տևականացնել:
     Իմ կյանքը մեկ արդարացում ունի միայն - տիրանալ հայրենի հողին և կառչել նրան:
     Իմ մեծագործ նախահայրերի պատմությունը, մշակույթը և լեզուն ինձնով չեն վերջանա, այլ՝ կշարունակեն ու ծաղկեն ինձնով:

22.02.2013

ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ՀԱՅ ԱՍՊԵՏՆԵՐ (ՁԻԱՎՈՐՆԵՐ)



Միջնադարյան Հայաստանում իր դաստիարակության համակարգով և բարոյական չափանիշներով եվրոպական ասպետների դասին նմանվում էին հայ ազնվականների ստորին դասը՝ ազատանին: Ազատները վասալական կախման մեջ էին խոշոր հողատերերից և զինվորական ու նաև այլ կարգի ծառայությունների համար նրանցից ստանում էին հողաբաժին՝ խոստակ և ժառանգաբար օգտագործում էին այն՝ դառնալով ավատառու: Ազատներից՝ սեպուհներից ու ոստանիկներից էր կազմում երկրի ընտրյալ զորախումբը: Ազատագունդ զորքը կամ ազատազորքը, այլ խոսքով՝ ազնվականների հեծելազորը:
     Կիլիկյան Հայաստանում այս դասին համապատասխանում էր <<ձիավորների>> ասպետական դասը: Նրանք հիմնականում ազատների դասի մանր ու միջին հողատերերն էին, որոնք իրենց կարգավիճակով երկրում չորրորդ աստիճանում էին՝ թագավորից, մեծ իշխաններից և բարոններից հետո: Եվրոպական ասպետների նման <<ձիավորներ ասպետները>> ևս զինվորական ծառայության դիմաց թագավորից ու մեծ իշխաններից ստանում էին այսպես կոչված <<պարգևական>> հողատարածք (համապատասխանում է եվրոպական նույնիմաստ beneficium տերմինին զուգահեռ): Հողից բացի, ձիավորները ստանում էին ռոճիկ՝ հռոգ, ինչպես նաև նրանց էր հատկացվում ռազմավարի կամ ռազմագերիների դիմաց ստացվող փրկագնի մի մասը: Իրենց սպառազինությամբ ևս նրանք հագնում էին կապույտ համաձգեստ՝ ոսկեղեն խաչով և առյուծի նշանով: Ձիավոր ասպետի կոչումը ստանալու համար ազնվական երիտասարդները հրապարակավ՝ զինախաղերում, ի ցույց էին դնում իրենց ուժը, ճարպկությունը և հմտավարժությունը ռազմական ոլորտում՝ ձիավարությունը, թրի, նիզակի, նետուաղեղի գործածություն և այլն:

01.02.2013

ԳՈՒՐԳԵՆ ՅԱՆԻԿՅԱՆ - ԱՍԱԼԱԻ ԿՆՔԱՀԱՅՐ


Կարող են մարդիկ լեռներ խորտակել, իրենց բազկի ուժով գետերի ընթացքը փոխել: Բայց կարելի՞ է արդյոք, հնարավո՞ր է արդարության, ազատության տե՛նչը խեղդել մարդ կոչված էակի մեջ: Կարելի՞ է արդյոք ստիպել որ մի անհատ, որը այս ազգի զավակ է եթե ինչպիսի նախորդներ է ունեցել. մոռանա այս բոլորը ու հպատակվի չարին ու անարդարությանը մեր այս աշխարհում: Թող աշխարհը իմանա, որ մարդկությունը հայ ազգին պարտք ունի վճարելիք: Տասնյակ դարեր առաջ մեր ազգը պատմություն է ունեցել:Հայ ժողովուրդը յուր անգնահատելի լուման է մտցրել մարդկության առաջադիմության գործում, երբ այսօրվա մեծ ազգերը, որ իրենց զարգացած են համարում՝ կիսավայրենու պես ապրում էին Եվրոպայի անտառներում ու լեռներում: Այսօրվա զարգացած ազգերի հիմքը տարբեր ազգեր իաշխատանքի արդյունքն է, որոնց մեջ մեր ցեղը վերջին տեղը չի գրավում:

30.12.2012

ՄԵՆՔ ԵՆՔ ՄԵՐ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ ԿԵՐՏԵԼ


Արդյո՛ք օտա՞րն է մեղավոր, որ դեռ ամեն հայի մոր կաթը Հայաստանի անկախության գաղափարի սրբազան կաթը չէ, որ բարձր հայրենասիրության կրակն ու լույսը չեն թափանցել մեր ժողովրդի բոլոր խավերի մեջ: Օտա՞րն է մեղավոր, երբ թրքական յաթաղանից հալածական հայության մի մասը ազատ երկրներում իսկ կշարունակե գործածել Հայաստանը գերեզմանատուն վերածող շնական ժողովրդի լեզուն՝ զարմացնելով և զայրացնելով ոչ-իսլամ մարդկությունը մեր վրա: Օտա՞րն է մեղավոր, որ դեռ կան հայեր - ահա՛, և որքան շատ են սրանք - որոնց կողմից անվերջ գողգոթանների և փառքերի տեր հնագույն ժողովրդի անդամ լինելը դեռ գիտակցումը չէ, որպես գերագույն երջանկության: Եվ
ո՛չ մի օրենք, անգա՛մ կանոն՝ պարտադիր բոլորի, բոլորի՛ համար. կան կարծիքներ միայն՝ իրարամերժ, խակ, բուժական: Օտա՞րն է մեղավոր մեր կյանքում տիրող մտա-բարոյական անիշխանության համար: Էսնաֆական և եսապաշտ տրամադրություններ և գորշ ամենօրէություն. Օտա՞րն է մեղավոր այդ բոլորի համար: Ո՛չ, ո՛չ, օտարի իշխանությունից վեր է խլելու մեզանից այն՝ ինչ որ ունենք, և տալու այն՝ ինչ որ կարոտ ենք: Թողենք օտարներին մեղադրելու թույլերին հատուկ ցավը, որպեսզի կարողանանք տեսնել մեր թերությունները, որ ամաչենք մեզանից և սկսենք զբաղվել ինքնաուղղումով:
      Օտարները նյութել են մեր գոյության և բախտի դեմ և պիտի շարունակեն չարիք նյութել, որովհետև թույլ ենք: Մարդկության վերաբերմունքը դեպի մեզ կփոխվի, երբ հոգեփոխվեց մեր ժողովուրդը, երբ մի անգամ ընդմիշտ հասկացանք, թե ազգերի դժբախտության գլխավոր պատճառը իրենց շրջապատող ժողովուրդների մեջ չէ, այլ՝ իրենց թույլ հոգեբանության, երբ հոգևոր ստրկության ճահճեն բարձրանալու ճիգեր կը փորձեն մեր ժողովրդի այն տկար ու անհայրենասեր տարրերը, որոնց կողմից դեռ անտես առնված քաղաքական սրբություն կա:
   Ժողովուրդների ջակատագիրը, վերջիվերջո, բնորոշվում է նրանց մեջ ապրող գաղափարներով, որոնք կմիացնեն մեծամասնությունն այդ ժողովուրդների:
          Կբարձրանան, կհաղթեն ու կապրեն ժողովուրդները, երբ նրանց մեջ տիրաբար կիշխե բացարձակ անկախության ոգին, բայց ազգասիրությունը, երբ անհատը, կուսակցությունը, դասակարգը Հարենիքի և հասարակության շահը կգերադասի անձնականից, երբ մեծամասնությունն իրեն ավելի պարտավորություններին տեր կզգա, քան իրավունքների, և երբ այդ մեծամասնության մեջ կզգացվի անձնավստահությունը և անշեջ հավատը դեպի իր ապագան:

16.12.2012

Հայ Դասական Արիությունը



Վարդան Մամիկոնյան
Արիությո՛ւն:
Միակ ճշմարիտ կրոնը, առանց որի ոչինչ արժեն մյուս կրոնները:
Կեղծ է ամեն մի գրականություն, բարոյական, քաղաքական վարդապետություն, որ ուժ և արիություն չի ներշնչում իր դավանողներին:
Դատապարտելի է ամեն մի դպրոց, եկեղեցի, կուսակցություն, որը արիադավան և արի չէ դարձնում մարդուն որպես անհատ և հավաքականություն:
Արիությո՛ւն- միակ ճշմարիտ բարոյականը:

06.12.2012

Ի՞նչ է ԱԶԳԱՅՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ: Ազգայնականության խնդիրները




Հասարակական գիտությունների կողմից առայսօր չի տրվել ազգայնականության միասնական ընդունված սահմանումը. կա շփոթ՝ ազգայինի և ազգայնամոլության: Մենք, հետևելով Հայ ազգայնականության դասական մոտեցումներին, նույնացնում ենք <<ազգային>> և <<ազգայնական>> հասկացությունները և պատահական չէ, որ արևմտահայերենում դրանք նույնիմաստ են: Միաժամանակ, մերժում՝ ազգայնամոլությունը ինչպես ամեն մի մոլություն: Ըստ այդմ, ազգայնականությունը՝ իբրև զարգացում, մտածում և գործելակերպ, որևէ ազգի արդար և բնական ձգտումն է հավատարիմ մնալ սեփական կենսաձևին և հարատևել իր բնատարածքում՝ Հայրենիքում:

Ազգայնականությունն ինքնին թելադրված է ազգերի գոյությամբ և որպես այդպիսին՝ հավիտենական արժեք է:
Այս ձևակերպմամբ, ազգայնականությանն անհարիր է այլամերժությունը, օտարատյացությունը, անբնական ծավալապաշտությունը, որն հատուկ է ազգայնամոլությանը /շովինիզմ/: Մեզանում, ցավոք, դեռևս ընդունված է ազգայնականությունը գնահատել արևմտյան ինչ-ինչ չափանիշներով կամ նախկին՝ կոմունիստական ըմբնումներով և այն ներկայացնել իբրև ծայրահեղականություն, ազգայնամոլություն:  Այսօր էլ մեր գիտնականների, պետական ու քաղաքական գործիչների զգալի մասը ազգայնականությանը գնահատում է այլ երկրների այն քաղաքական հոսանքների օրինակով, որոնք իբրև հենարան օգտագործում են հասարակության անգիտակից և խաժամուժ տարրերը. երբեք ի ցույց չեն դրվում այդ երկրների ազգայնական առողջ ուժերը: Գրեթե ուրացության են մատնվում բուն հայ ազգայնականության պատմությունը, արդեն ձևակերպված գաղափարաբանությունները, դրանք ներկայացնող անհատների հզոր իմացականությունը:
Ինչևէ, տեսնենք, թե ինչպիսի երանգներ ունի մեզանում այսօր ազգայնական դաշտը: Առանց անվանական թվարկումների ասենք, որ այստեղ տեղ են գրավում ինչպես ազգայնականությունը շահարկողները, օտար ազգայնական հոսանքներին նմանակել փորձողները այնպես էլ՝ հայ դասական ազգայնականություն քարոզողները, այն խմբակներ ու անհատները, որոնց համար ազգայնական գործունեությունը սահմանափակվում է գինետնային հայրենասիրությամբ, <<ազգ>> բառի տեղի-անտեղի օգտագործմամբ:

Այժմ մոտավոր թվարկենք այն նախադրյալները, որոնք այսօր առկա են Հայաստանում և հիմք են տալիս ազգայնականության վերելքի, դրա գաղափարները հայ հասարակության գիտակցության մեջ արմատավորելու  համար:

28.11.2012

ԵՍ


Ես հայ եմ և հպարտ եմ դրանով:
Իմ արարչական Ցեղին անմնացորդ նվիրվելու և ցմահ հավատարիմ մնալու ուխտ եմ անում ահա՛:
Ու երդվում եմ Ցեղիս Ոգուն՝ երբեք չմեղանչել ուխտիս դեմ:

-Ես՝ որպես Ինքնություն, Ցեղից դուրս գոյություն չունեմ, քանզի Հա՛յ մարդ եմ և  ոչ՝ սոսկ մարդ:

-Իմ՝ իբրև Հայ անհատի բնական կապը Արարչի՝ որպես Հավերժի ու բացարձակի հետ, անցնում է իմ տեսակի՝ Հայ Ցեղի անընդհատ զարգացման ու հարատևման ճանապարհով: Այլ խոսքով, միայն Ցեղի միջոցով ես կարող եմ հասնել կատարելիության՝ ոգիանալով միաձուլվել արարչաստեղծ Հայ Ոգուն, և՝ մերձենալ Արարչին:

26.11.2012

ՄԵՆՔ



-Մենք Արարչի կամոք արարվել ենք որպես Հայ Գեն /Ցեղ/ և գոյություն ունենք արարչագործության սկզբից:

-Մենք ունենք Արարչից շնորհված հոգե-մարմնական գծեր՝ պայմանավորված մեր Ոգով և Արյամբ:

-Արարչից մեզ տրված բնատարածքը, որին են միայն հարազատ և բնիկ մեր Մարմինն ու Ոգին, Հայկական բարձրավանդակն է, որը մեր հավիտենական Հայրենիքն է:

29.08.2012

Եղի'ր ԱՍՊԵՏ




Ասպետն առանցքային կերպար է եղել Եվրոպական միջնադարի պատմության մեջ: Նրանք իրենց ժամանակի լավագույն ռազմիկներն էին: ՈՒժեղ, քաջ, հմուտ, լավ զինված զորականների ծառայությունների կարիքը բոլորն ունեին` և' թագավորը, և' ավատատերը, և' եկեղեցին, և' քաղաքացին, և' գյուղացին: Մի քանի հարյուրամյակ շարունակ նրանց ոչ ոք չէր կարողանում դիմակայել:
    Բազմաթիվ մարտերում կոփվելով և սեփական մաշկի վրա զգալով ճակատագրի բոլոր խեղաթյուրումները 14-15դդ վերածվեց ազգաբարո զինվորի արտոնյալ դասի: Երևան եկավ քաջարի ու ամրասիրտ ասպետի  կարգախոսը . <<Հոգիս Աստծուն, կյանքս` թագավորիս, պատիվս ` ինձ>>