Նկարի հեղինակ՝ Վահան Ղարիբյան |
Մայրությունը և մոր կերպարը հնուց և մինչ այժմ, եղել է պաշատամունքի ու երկրպագության աղբյուր Հայկական Լեռնաշխարհում, այստեղից էլ մարդկային միգրացիայի հետ միասին, այդ մշակույթը տարածվել ամբողջ տարածաշրջանով: Եթե Արևը համարվել է հայրը, արականը, սերմնացանը, ապա ամենայնին ծնունդ տվող բնությանը՝ Մայր ենք կոչել, մեզ սնող ու բարեբեր հողին էլ ենք՝ Մայր անվանել, սրանով էլ ավելի սրբացնելով Մայրության ու Մայրանալու Խորհուրդը: Այս Խորհուրդն ամրագրվել է նաեւ Հայոց ազգային հավատքում՝ ի դեմս Դիցամայր Անահիտի: Այսպիսով՝ մայրությունը ոչ միայն երկրային, այլեւ՝ երկնային երեւույթ է՝ աստվածային ու արարչական: Մայր Անահիտի օրը, ըստ Հայոց Սրբազան Տոմարի, ԱրԷգ ամսվա Անահիտ օրն է(մարտի 21-ից հաշված 19-րդ օրը), ներկայիս ապրիլի 8-ը: Եվ այդ օրվանից Մայր Բնությունը սկսում է գունազարդվել, գունեղանալ, գույնզգույն փնջերով զատվում է բնական աշխարհը՝ բազմերանգությամբ զատվում են կենդանական ու բուսական տեսակները: Եթե Մարտի 8-ը որպես տոն, մեր մեջ արմատավորվել է խորհրդային տարիներից, երբ սոցճամբարի երկրներում այդ օրը նշում էին կանանց համերաշխության օրը, ապա ապրիլի 7-8-ը մեր նախնյաց Զատիկի տոնն է `Մայր Անահիտի օրը, որը խորհրդանշում է բնության զարթոնքը մայրանալու՝ պտղաբերելու խորհուրդը:
Պատմությունից մեզ ավանդվել է, որ Անահիտը հայոց մայրության, զգաստության, պտղաբերության և հայերի մեջ ամենասիրված աստվածուհին է:
Անահիտն Արտաշատ մայրաքաղաքի հովանավորն էր, հայոց գերագույն աստվածուհին: Նրան կոչում էին նաև Մեծ Տիկին, Ոսկեմայր, Ոսկեծղի, Ոսկեմատն: Նրա գլխավոր տաճարը գտնվում էր Եկեղյաց գավառի Երիզա ավանում, ամբողջ գավառը կոչվել է Անահտավան:
Նրան նվիրված մեհյաններ կային նաև Արտաշատում, Արմավիրում, Քաջարանում, Անահտաձորում, Աշտիշատում, Վասպուրականի Անձևացյաց գավառում, Սյունիքի Անատձոր վայրում: Այդ տաճարաներում եղել են Անահիտի ոսկե կամ արծաթե արձանները,և կամ էլ՝ կիսանդրին թանկարժեք քարերով, զարդանախշերով: Անահիտի բոլոր տաճարներն ու արձաններն անխնա ոչնչացվել են: Հիշատակվում է նաև, որ մ.թ.ա. 34 թվականին հռոմեացի զորավար Անտոնիոսը եւ նրա զինվորները ջարդել են Անահիտի Երիզայում գտնվող ոսկեձույլ արձանը եւ բեկորները միմյանց մեջ բաժանելով տարել Հռոմ:
19-րդ դարում Փոքր Հայքի Սատաղ քաղաքում հայտնաբերվել է Անահիտի բրոնզաձույլ դիմաքանդակը, որը դարձել է Լոնդոնի բրիտանական թանգարանի սեփականությունը, հետագայում դրան ավեցվել է նույն տեղանքում գտնված արձանի ձեռքը: 1968 թ.-ից դիմաքանդակի կրկնօրինակը գտնվում է Հայաստանի պատմության թանգարանում:
Անահիտի պաշտամունքը զուտ հայկական է և ազդեցություն է թողել իրանա-պահլավական հավատամքային համակարգի վրա, որտեղ նույնպես պաշտվել է Անահիտա անունով: Ըստ Մ. Աբեղյանի՝ ասորեստական Իշտար աստվածուհու Անատաու մականունը, հայոց հնագույն աստվածուհու՝ Նանեյի, Նարիյի (հետագայում՝ Ծովինար ջրի տիրուհին, որը կյանք է պարգեւում բույսերին, կենդանիներին եւ մարդկանց), ավելի ուշ հռոմեական Դիանա/<->Անաիդ/ աստվածուհիների անունները նույնպես կապված են Անահիտ անվան հետ:
Անահիտի պատվին շատ տոնահանդեսներ են նվիրված եղել՝ գարնանացանի, ամառային բերքի հասունանալու, աշնանային բերքահավաքի եւ ամբարման տոնաշրջանները: Նրան էր նվիրված հայոց տոմարի յուրաքանչյուր ամսվա 19-րդ օրը: Առավել մեծ շուքով տոնվել է ապրիլի 7-8-ին՝ որպես որպես գարնանային զարթոնքի, նոր կյանքի սկզբնավորման, ու մայրության օր, և Օգոստոսի 15-ին՝ որպես պտղաբերության, առաջին բերքի զոհաբերման օր՝ Խաղողօրհնեքի տոն:
Անահիտին նվիրված տոնակատարությունները նշվում էին ողջ Հայոց աշխարհում: Տաճարի ներսում քրմական դասը հանդիսավոր արարողություն էր կատարում՝ ցողելով դիցուհու արձաններն ու պատկերները անուշահոտ ջրերով: Իսկ տաճարից դուրս, բազմամարդ հավաքներ էին՝ երգ ու պար, խաղեր ու բեմականցված ներկայացումներ, մարզական մրցույթներ, լարախաղացների ելույթներ, ուտելիքների ու ըմպելիքների համտեսում, հյուրասիրություններ: Տոնակատարության հանդիսավոր պահը արքայական ձիարշավն ու զորավարժություններն էին: Այդ աշխարհահավաք տոնին՝ դիցամորը փառաբանող զոհաբերություններ էին կատարվում ինչպես բուսական, այնպես էլ կենդանական: Անահիտին, որպես երկրագործության հովանավորի եւ գերանդավոր դիցուհու. ուռենու եւ այլ նորաբողբոջ ծառերի ու թփերի մատղաշ ճյուղեր էին մատուցվում, նրա մեհյաններն ու բագինները զարդարվում էին նորածիլ ոստերով ու ծաղիկներով: Կենդանիներից զոհաբերվում էին կապտափայլ նշանով ցուլիկներ, իսկ ճակատին սպիտակ նշանով երինջները նախիրներով արածում էին դիցուհու տաճարների շուրջ քանի որ նրա սրբազան կենդանիներն էին համարվում: Նրանց խնամում էին տաճարի քրմերը, հիերոդուլները:
Անահիտի պաշտամունքից մեր մշակույթում, կենցաղում, քիչ բան է պահպանվել: Անահիտի պաշտամունքին առնչվող պահպանվել է նախ նրա կերպարի ընկալումը, որպես կանացիության ու գեղեցկության խորհրդանիշ, որը հիմա էլ իր առինքնող տեսքով հանդես է գալիս իբրեւ քնարերգության խորհրդանիշ, զարդարում է արվեստի օջախները, կանանց գեղարվեստական հարդարանքի հաստատությունները: Նրա պաշտամունքին աղերսվող շատ սովորույթներ էլ քրիստոնեության բովով անցնելով փոխակերպվել եւ հարմարեցվել են հայ եկեղեցու տոնակարգին ու ծիսակարգին: Դրանց մեծ մասը ներկայումս չեն ընկալվում որպես Անահիտ դիցուհու պաշտամունք, այլ եկեղեցական տոնակարգի եւ ժողովրդական սովորութակարգի մաս են կազմում:
Այսքանը օրվա ու տոնի խորհրդի մասին՝ իր նախապատմությունով, իսկ այժմ էլ ուզում եմ օգտվելով առիթից ասել՝ մեր շատ սիրելի Հայկազուն կանայք , գեղազուն օրիորդներ, սիրառատ քույրեր ու մայրեր...
Շնորավորում եմ բոլորիդ գարնանաշունչ ու արևաշատ այս տոնը , ուրախ ժպիտները թող միշտ զարդարեն ձեր դեմքերը, սիրահույզ լինեն՝ ձեր սրտերը միշտ, և թող մտահոգության թուխպը, երբեք չմթագնի ձեր լուսավոր ճակատները:
Նյութի կազմմանը օժանդակել են Հիքսոս Արթուրը , Արման Մխիթարյանը և Գուրգեն Հարությունյանը

ՆԱՒԱՍԱՐԴԵԱՆ ԱՂՕԹՔ ԱՌ ԴԻՑՈՒՀԻՆ ԱՆԱՀԻՏ
Ո՜վ Դիցուհի, ես մեղկութեան կրօններէն ահա իմ խիղճս լուացի
Ու պերճօրէն դէպի զՔեզ կը քալեմ։ Հողաթափներս դեռ սուրբ են։
Բաց մարմար դուռը մեհեանիդ, անոր դիմաց ես ճակատդ թող արիւնեմ...
Բա՛ց բագինըդ եւ տուր ինծի շէկ զօրութիւնը Արտաշիսեան նախնիքներուս...։
Լսէ՛ ինծի, Ոսկեղեն մա՛յր, Քո՛յր արգաւանդ, քո՛յր բարութեան,
Առատութեւանց պարգեւիչ եւ Տիրուհիդ հին հայոց,
Նաւասարդի առաւօտով Քու նախկին ցեղդ ահաւասիկ կը ցնծա՜յ...
Թոյլ տուր որ ես, ծնրադիր՛ ձեւիդ աչջեւ աղօթեմ...։
Լսէ՛ ինծի Հրաշքի՛ Վարդ, ոսկի ոտքով աստուածուհի,
Գիշերային սպիտակ Հարս եւ Տարփուհիդ Արեգական
Եւ լուսամարմին մերկութիւն Արամազդեան Առագաստի,
Արեւն իր մէկ ճառագայթով թո՛ղ քու բագինդ դարձեալ վառէ...։
Կը հաւատամ ես ի Քեզ։ Բագրեվանդեան բլուրներուն վրայ կանգուն,
Ե՛ս բազմադարեան դիցապաշտ եւ նիզակազէն քու որդիդ,
Իբր առաքեալ եւ խնդրարկու Քեզի կուգամ վեհօրէն,-
Լսէ՛ ինծի, Հայկեան բամբիռս ողթան հողէն է ծներ...
Ուխտի կու գամ։ Քղամիտ մը հասակէս վար եւ բարսամունքի դալար ոստեր ի ձեռիս,
Ահավասիկ արծաթ ցնցուղ մը վարդահիւթով՛ ստինքներդ օծելու...
Ահավասիկ խնկաման մը սափորաձեւ, ուր կործանոումդ իմ արցունքովս ես լացի...
Ու ստուերիս հետեվող եղնիկներով նուիրական՛ Քեզ կը քալեմ...։
Բագրեւանդեան բլուրներէն հեթանոս կեանքը հոսի,
Արեւորդիք գեղահասակ, բեհեզներով պարեգօտուած,
Աղեղներու, նիզակներու եւ նետերու վարժէն յետոյ, զոհարանիդ սեմին վրայ
Յաղթ ցուլերու պարանոցին իրենց սուրերը թող՛ սեւեռէն...
Թող՛ պտղաւորեալ հայ հարսներուն ուսերէն յստակ տարմը տատրակներուն
Դէպի անդրիդ թռիչք առնեն։ Վարդավառի ջրախաղերը թող բացուի՜ն...
Եւ վեշտասնամեա աղջիկներ բագինիդ շուրջ պարի ելած,
Իրենց մարմինը մոգական, ո՜վ զգաստութեանց Տիրամայր, թող քե՛զ բաշխեն...
Քսան դարու Քու վրէժդ թո՛ղ որ այսօր ես լուծեմ,
Ո՛վ աստուածուհիդ Անահիտ։ Ահավասիկ քու բագինիդ կրակներուն մէջ նետեցի
Իմ խորտակուած խաչափայտիս թեւերը թունավոր,
Եւ ցնծա՛ դուն, ո՛վ Ոսկեմայր, Լուսավորչի կողերէն, ժանտ ոսկոր մը քեզ կը ծխեմ...։
Կը պաղատիմ ես Քեզի, ո՛վ զօրութեանց Դուն աներկրորդ գեղեցկութիւն...
Դուն քու մարմնինդ արեգակին ընծայելով՛ բեղմնաւորուէ անոր տարրէն
Եւ անյաղթելի ահեղ Աստուած մը պարգեվէ դուն Հայութեան...
Քու ադամանդեայ արգանդէդ, ո՛վ Դիցուհի, ահեղ Աստուած մը ծնանէ՛ մեզ...
Սիամանթո
Комментариев нет:
Отправить комментарий