19.12.2013

ԹԱՎՐԻԶԻ ԿՆՈՋ ՏԱՐԱԶ



Թավրիզ, նախկինում Դավրեժ, քաղաք՝ Իրանի հյուսիս-արևմուտքում: Հայերի Թավրիզ հաստատվելու մասին ստույգ տեղեկություններ չկա, սակայն հայտնի է 11-րդ դարում Սելջուկները Հայաստանից հազարավոր հայեր գերեվարել և բնակեցրել են Թավրիզում:
    Թավրիզում հայերի թիվը նվազել  կամ աճել է Իրանում տեղի ունեցած քաղաքական իրադարձությունների պատճառով: 19-րդ դարի երկրորդ կեսերին Իրանի կառավարությունը երկրի շահերը նկատի ունենալով, որոշ արտոնություններ է տալիս իրանահայ համայնքին և Թավրիզի հայերին: 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին հայ բնակչության թիվը հասել էր 5500-ի: Թավրիզը եղել է նաև Ատրպատականի հայոց թեմի կենտրոնը:
      Միջնադարում Թավրիզը գեղարվեստական, արհեստագործական, մասնավորապես՝ գորգագործության և կերպարվեստի խոշոր կենտրոնն էր:
     1334 թ-ին Թավրիզում գրված  հայկական մի ձեռագիր հիշատակարանում հիշվում է երկու եկեղեցի՝ Սուրբ Սարգիս և Սուրբ Աստվածածին, իսկ 1345 թ-ին մեկ այլ ձեռագրում հիշվում է թե Թավրիզը համարվում է ոչ միայն պարսիկների, այլ նաև հայերի մայրաքաղաք: 1829-30 թթ հայերից շատերը գաղթեցին Արևելյան Հայաստան:
     Եկեղեցիներին կից գործել են դպրոցներ, 1852 թ-ին բացվել է Ներսիսյան դպրոցը., իսկ 1875 թ-ին Հայկազյան և Արամյան դպրոցները: 1889 թվականին Թավրիզում հիմնադրվել է առաջին հայկական տպարանը: Հանրային և մշակութային կյանքը 1898 թ-ին կազմակերպել և ղեկավարել լսարանական կազմակերպությունը, որը հիմք է  դրել քաղաքի հանրային և մշակութային կյանքին:
      1903 թ-ին լույս է տեսել Գործ թերթը, իսկ մշակութային կենտրոն է հիմնվել 1916 թ-ին իսկ առաջին թատերական ներկայացումը տրվել 1879 թվականին: Թավրիզում է ծնվել մատենագիր, պատմաբար Առաքել Դավրիժեցին:

Տարազ
Գլխի կոտը ծածկված էր հաստ կտորով տարբեր գույներից պատրաստված: Թավրիզի ազնվական դասի կոտը զարդարված էր ձեռագործով կամ ոսկեշարով:
     Կանայք կապում էին գոտի, որի ծայրերը կախվում էր դեպի ներքը, հագուստի կուրծքի մասը զարդարված էր երիզներով, նույնը կար նաև թևերի մասում:

Նևրիկ Ազատյան,
Հայկական տարազները և տեղագրություն, 2006

Комментариев нет:

Отправить комментарий