23.12.2013

ԱԳՈՒԼԻՍԻ ԿՆՈՋ ՏԱՐԱԶ



Ագուլիս, հին ձևը Ագուլիք, տեղական բարբառով՝ Յագյուլիս, վերին և ներքին: Բնակավայր պատմական Հայաստանի Վասպուրականի Գողթն գավառում, որն այժմ գտնվում է նախիջևանի Օրդուբադի շրջանում: 
    Վերին Ագուլիսում կառուցված էր հին հայկական գյուղաքաղաք լեռան ժայռոդ լանջին: Բնակիչները հայեր էին, որոնք իրենց կոչում էին՝ <<Զոկեր>> և խոսում էին յուրահատուկ բարբառով ու մեծ մասամբ մետաքսագործներ և առևտրականներ էին:
     Առաջին անգամ 16-րդ դարում Ագուլիսը հիշատակվում է որպես Ռուսաստանի, Պարսկաստանի, Արևմտյան Եվրոպայի ու Հնդկաստանի հետ առևտրական կապեր ունեցող վաճառաշահ քաղաք: Տարբեր շրջաններում Ագուլիսում կառուցվել է 12 եկեղեցի և վանք: Հռչակավոր է մասնավորապես Սուրբ Թովմա Առաքյալի՝ Ագուլեցոց վանքը, որի մուտքի վրա փորագրված է 1694 թիվը:  Վերին Ագուլիսը նշանավոր է եղել իբրև հայ կարևոր գրչության կենտրոն. Սուրբ Թովմա Առաքյալի վանքում գրվել են բազմաթիվ ձեռագրեր:
      Ագուլիսում են ծնունդ առել հայ ժողովրդի նշանավոր մտավորականներ Զաքարիա Ագուլեցին, Ա. Արասխանյանը, Ա. Քալանթարը և ուրիշներ:
     Ագուլիսի գրավումը, որը տեղի է ունեցել 1752 թվբականին Ատրպատականի Ազատ Իշխանի կողմից՝ պատմության մեջ հիշվում է որպես մեծ աղետ: Հակառակ դիմադրության Ագուլիսցիները պարտվեցին, մի մասը փրկվելով գաղթեց դեպի Շուշի, իսկ Ազատ Իշխանը 1200 գերիներով հեռացավ դեպի Պարսկաստան: Ագուլիսցիները 1820 թ-ին գնեցին քաղաքը պարսից գահաժառանգ Աբբաս-Միրզայից, ըստ 1879 թվականի մարդահամարի, քաղաքը ունեցել է 990 բնակիչ: 

Տարազ
Գլխահարդարը ճոխ է: Ագուլեցի կինը գլխի վրա կրում է բարձր կոտ ժանյակներով, կոտի վրայից անցնում է շղարշը, ունի բերնակապ, որը  բաղկացած է երկու մասից՝ առաջինը ծածկում է բերանը, իսկ երկրորդը ծաղկավոր կտորից պատրաստված կրծկալի պես իջնում է մինչև կուրծքը: Ներքնազգեստը լինում է կարմիր, իսկ վրայի պարեգոտին կապույտ թավշից, որն ամբողջովին ծածկում է հագուստի երկար թևի ձեռքի վրայի մասը:

Նևրիկ Ազատյան,
Հայկական տարազները և տեղագրություն, 2006

Комментариев нет:

Отправить комментарий