Բերդապարսպի ստորին շարքերը մասամբ շարված են անտաշ, իսկ վերին շարքերը և մուտքի հատվածը՝ կոփածո սրբատաշ քարերով:
Բերդի ներսում կան տների և եկեղեցու ավերակներ: Բերդի տարածքում պահպանվել են նաև միևնույն՝ 1501 թվականի պատրաստված երկու զինանշան:
Բերդի մուտքի զինանշանը: Այն փորագրված է մուտքի բարավորի երեսին: Միակտոր քանի ներքևի հատվածը գոգավոր մշակում ունի: Ներքին մասում կոր է գծվել, որով ստեղծվել է կիսաշրջան կամ կիսագնդի պատկեր: Կիսագնդի վերևում պատկերված են վիշապներ, որոնց գլուխները քարի կենտրոնական հատվածում են: Բացված երախները համաչափորեն հպված են իրար, յուրաքանչյուրի բերանում երևում են չորսական իրար սեղմված ատամներ (երկուսը՝ վերևում, երկուսը՝ ներքևում), որոնց արանքում տեսանելի է լեզուն: Կլորավուն գլուխների կենտրոնական մասում տեղադրված են նշաձև աչքերը, գլխի վրա պատկերված են երկու փոքրիկ կոտոշներ, որոնք թագի տպավորություն են ստեղծում: Գլուխների շարունակությունը կազմող հզոր մարմիններն իրար վրայով անցնելով՝ հպվում են կիսագնդին և, արդեն քարի վերին մասում երկրորդ գալարը տալով՝ սրածայր պոչով ձգվում են մինչև քարի ուղղահայաց եզրերը:
Վիշապները պատկերված են հարթաքանդակի եղանակով, իրականացված են առանց մանրամասների ընգծման, բայց խոսուն ու արտահայտիչ են, և թվում է՝ աչքերից հուր է ցայտում:
Կիսաշրջան-կիսագնդի առկայությունը պատկերային համակարգում վերջինիս զինանշանային հաստատումն է:
Զինանշանի կոնկրետ պատկանելիությունն անհայտ է: Մուտքի բարավորի աջակողմյան հենարան քարին փորագրված արձանագրությունից պարզվում է, որ վիշապներով զինանշանը 1501 թվականին ձևավորել է Մանվել քարգործը:
Ստեփանոս եպիսկոպոսի զինանշանը: Բերդի տարածքում շարաքարի երկու բեկորների վրա քանդակված է դիմահայաց, ճանկող արծիվ:
Արծիվը կիսաբաց թևերի եզրերով, հզոր պոչով հենված է գետնին և ճանկերով ողնաշարաջարդ է անում ինչ-որ կենդանու (վերջինս թեև ամբողջովին ջարդոտված է, բայց, ամենայն հավանականությամբ, գառ է): Արծվի գլուխն, ըստ պահպանված մասի, եղել է կլոր, մարմնի վերնամասն ու կուրծքը ձևավորված են իրար վրա շարված եռաշար ռմբափոսիկներով: Թևերի մնացած հատվածները ձևավորված են եռաշարք ուղղահայաց զուգահեռ փոսիկներով, իսկ ոտքերը՝ զուգահեռ բարակ գծերով: Զինանշանն իրականացված է կլոր քանդակի եղանակով:
Արծվապատկեր զինանշանը երեք կողմից առնված է երկաթագիր արձանագրության շրջանակի մեջ: Ահա այն, <<Ստեփանոս եպիսկոպոս նկարող յիշեցեք, ի թվին ՋԾ (1501թ.)>>:
Արձանագրությունից պարզ չէ, թե ով է այս Ստեփանոս եպիսկոպոսը: Հնարավոր է, որ այս Ստեփանոս եպիսկոպոսը 1501 թվականին հաստատվել է Առինջի բերդում, նորոգել բերդը, այստեղ գտնվող եկեղեցին, կառույցները և փորագրել է տվել բերդի վիշապներով և իր՝ ճանկող արծվի զինանշանները:
<<Հայկական իշխանական զինանշանները>> գրքից, էջ 89-91 Տիգրան Հայազն

Комментариев нет:
Отправить комментарий