ՊԱՅՔԱՐ ԲՌՆԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԵՄ
Աստվածաշունչն, ինչպես հայտնի է, կարևոր պատմական տեղեկություններ է պարունակում Հին Առաջավոր Ասիայի (այդ թվում` Հայաստանի) իրադարձությունների վերաբերյալ:
Այլևս չկար Ասորեստանը, որ դարեր շարունակ աղետ էր դարձել Առաջավոր Ասիայի մի շարք երկրների ու ժողովուրդների համար: Այն անկում ապրեց Ք.ա VII դ. վերջին, ինչին մասնակցություն էին ունեցել նաև հայկական զորքերը. Մովսես Խորենացու հաղորդման համաձայն` Ք.ա. 612թ. Ասորեստանի մայրաքաղաք Նինվեն նվաճվում է Մարաստանի, Բաբելոնի և Պարույրի գլխավորած հայկական իշխանության զորքերի կողմից: Այդ մասնակցության համար Պարույրը թագավոր է ճանաչվում Մարաստանի արքայի կողմից:
Պատմական տեղեկանք. ՙԲաց թողնելով դեպքերից ոչ շատ կարևորները, ասենք ինչ որ անհրաժեշտ է։ ... Մեր Պարույրն եղավ Սարդանապալի ժամանակ։ Սա քիչ օգնություն ցույց չի տվել մարացի Վարբակեսին՝ թագավորությունը Սարդանապալից վերցնելու... Որովհետև Վարբակեսը՝ ծննդավայրով մեդացի, այս շատ ամուր երկրի ծայրի աննշան կողմերից, կյանքում չափազանց խորամանկ, ... իր սիրալիր վարմունքով ու առատաձեռնությամբ ավելացնում է իրեն բարեկամներ այն քաջ ու պիտանի մարդկանցից, որոնց ձեռքով այն ժամանակ ամուր ու հաստատուն կերպով հայտնապես կառավարվում էր Ասորեստանի աշխարհակալ պետությունը: Իր կողմն է գրավում նաև մեր քաջ նախարար Պարույրին՝ խոստանալով նրան թագավորության շուք և ձև։ Գումարում է նաև քաջ մարդկանց մեծ բազմություններ, որոնք չափազանց շատ հմուտ էին նիզակ, աղեղ և սուր գործածելու մեջ։ Այս կերպով Սարդանապալից թագավորությունը գրավելով՝ տիրում է Ասորեստանին և Նինվեին։ Բայց Ասորեստանի վրա վերակացուներ թողնելով՝ թագավորությունը փոխադրում է Մարաստան՚։
Մովսես Խորենացի,
Հայոց պատմություն, գիրք Ա, գլ. ԻԱ
Բռնակալությունը կործանող
հյուսիսի ՙմեծ ազգը՚
Բաբելոնիայի բռնապետության դեմ կրկին օգնության են կանչվում Հայաստանի զորքերը: Բաբելոնի վրա հարձակվելու և այն կործանելու Երեմիա մարգարեի մարտահրավերը թվագրվում է Ք. ա. 594-592թթ.։
Պատմական տեղեկանք. ՙԱհա հյուսիսից մի զորագունդ է գալիս, մի մեծ ազգ, նաև բազում թագավորներ ոտքի են ելնելու երկրի ծայրերից` աղեղն ու նիզակը ձեռքներին: Նրանք հանդուգն են ու անողորմ, նրանց ձայնը որոտում է ինչպես ծով, ձիեր հեծած` նրանք պատրաստ են կրակի պես կռվի նետվելու քեզ վրա, ով բաբելացիների դուստր:
Բաբելոնիայի բռնապետության դեմ կրկին օգնության են կանչվում Հայաստանի զորքերը: Բաբելոնի վրա հարձակվելու և այն կործանելու Երեմիա մարգարեի մարտահրավերը թվագրվում է Ք. ա. 594-592թթ.։
Պատմական տեղեկանք. ՙԴրոշ բարձրացրեք երկրի վրա, բոլոր ազգերի մեջ փող հնչեցրեք, զորագնդեր կանչեցեք նրա (Բաբելոնի) դեմ, նրա վրա կանչեցեք Արարատյան թագավորություններին ու Ասքանազյան գնդին՚։
Աստվածաշունչ,
Երեմիայի մարգարեություն, գլ. ԾԱ, 27
Երեմիայի մարգարեություն, գլ. ԾԱ, 27
Աստվածաշնչի եբրայական բնագրում և նրա լատինական թարգմանություններում երկրանունները թվարկված են հետևյալ կերպ՝ ՙԱրարադի, Միննիի և Ասքանազի թագավորություններին՚, իսկ հունականում՝ ՙԱրարատի թագավորությանն ու Ասքանազյան գնդին՚: Միննին (սեպագիր աղբյուրներում` Մաննա) գտնվել է Ուրմիո լճի ավազանի հարավակողմում և Աստվածաշնչի հունական թարգմանության մեջ, փաստորեն, համարվում է Արարատի թագավորության` Հայաստանի մի մասը (ՙԱսքանազյան՚ թագավորության կամ գնդի վերաμերյալ ուսումնասիրողները միասնական կարծիք չունեն. մի մասը հակված է դրանք համարելու փռյուգիական և տեղորոշելու Փոքր Ասիայում, մյուսը`սկյութական և տեղադրելու Կուրի ստորին հոսանքի շրջանում:):
Պատմական տեղեկանք. ՙԱհա հյուսիսից մի զորագունդ է գալիս, մի մեծ ազգ, նաև բազում թագավորներ ոտքի են ելնելու երկրի ծայրերից` աղեղն ու նիզակը ձեռքներին: Նրանք հանդուգն են ու անողորմ, նրանց ձայնը որոտում է ինչպես ծով, ձիեր հեծած` նրանք պատրաստ են կրակի պես կռվի նետվելու քեզ վրա, ով բաբելացիների դուստր:
Բաբելացիների արքան, երբ նրանց լուրն առավ, նրա ձեռքերը թուլացան, նեղությունը ծննդկան կնոջ երկունքի պես տագնապի մեջ գցեց նրան՚…
Աստվածաշունչ,
Երեմիայի մարգարեություն, գլ. Ծ, 41-4 43
Արդարության համար մարտնչող և բռնակալություններ կործանող հյուսիսի ՙմեծ ազգի՚ մասին հիշողությունը Հին Արևելքում գնում է դեպի հազարամյակների խորքը: Հիշենք, որ մարդկության պատմության մեջ ստեղծված առաջին` Աքադի բռնակալությունը կործանվել է Կորդվաց աշխարհի (Կուտիական երկրի) առաջնորդությամբ մարտնչող Հայկական լեռնաշխարհի և հարակից շրջանների տասնյոթ իշխանությունների դաշինքի հարվածներից (Ք.ա. 2200թ.): Այդ իրադարձության արձագանքները պահպանվել են մեր ժողովրդի վիպական հիշողության մեջ` արտահայտվելով հնուց եկող ՙՀայկ և Բել՚ վիպասքում:
Շուրջ երկու հարյուր տարի անց, երկրորդ հայտնի բռնակալության` Ուրի III դինաստիայի տերության կործանմանը ևս մասնակցում էին Սուբուր-Արման երկրի զորքերը:
Հին բաբելոնյան բռնակալությունը Ք.ա. 1595թ. կործանվում է Հայկական լեռնաշխարհից արշաված քասեցիների (կասիտների) կողմից: Ի վերջո, հայերը մասնակցում են նաև Ասորեստանի կործանմանը Ք.ա. VII դարի վերջին:
“Մեր Հաղթանակները” ժողովածուի Ա հատոր. Արտակ Մովսիսյան, Սուրեն Մարտիկյան:
“Մեր Հաղթանակները” ժողովածուի Ա հատոր. Արտակ Մովսիսյան, Սուրեն Մարտիկյան:
Комментариев нет:
Отправить комментарий