19.08.2013

ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ՌԱԶՄԻ ԵՐԳԵՐ




Ի ԼԵՎՈՆ ՈՐԴԻ ՀԵԹՈւՄՈՅ Ա

Աւա՜ղ ըզԼէոնն ասեմ,
Որ տաճկաց դուռն գերի: 
Իմ լուս, իմ լուս, ու սուրբ կոյս, 
Սուրբ խաչն օգնական՝ Լէոնիս ու ամենուս: 

Սուլդանն ի մօյտան ելել,
Իր ոսկի գունտն կու խաղայ,
Իմ լուս, իմ լուս, ու սուրբ կոյս, 
Սուրբ խաչն օգնական՝ Լէոնիս ու ամենուս: 

Խաղաց ի Լէոնն երետ,
<<Ա՛ռ, խաղա ու տուր տատայիդ>>:
Իմ լուս, իմ լուս, ու սուրբ կոյս, 
Սուրբ խաչն օգնական՝ Լէոնիս ու ամենուս: 

<<Լէո՛ն, դու տաճիկ լինիս>>
Ես ու իմ տատաս քե գերի>>:
Իմ լուս, իմ լուս, ու սուրբ կոյս, 
Սուրբ խաչն օգնական՝ Լէոնիս ու ամենուս: 

Լէոնն ի բերդին նստել, 
Դաստռակն աչիցն ու կու լար.
<<Քէրվա՛նտ որ ի Սիս կէրթաս, 
Դուն խապար տանիս պապայիս>>: 

Ոնց որ պապան ալ զան լըսեց, 
Շատ հեծել քաշեց երամով,
Էկավ ի սուլդանն ելավ: 
Շատ գետեր էհան արընեց: 

Իառ ղիր Լէոն որդին, 
Ու հասավ սըրտին մուրատին: 
Իմ լուս, իմ լուս, ու սուրբ կոյս, 
Սուրբ խաչն օգնական՝ Լէոնիս ու ամենուս:




ԱԶԱՏ-ԽԱՆԻ ԸԳՈւԼԱՑ ՉԱՓՄԻՇ ԱՐԻԼԸ


Ազատ-ճունը բահալ փօյլը,
Ղօշուն ակալ Դսարին սօյլը.
Ո՞ւվ նելիլ Ըգուլաց տայրը.
Նօտիլ ըք կլօլակը ... մայրը:

Ղօշունն ակալ Ըգուլաց վարան,
Խմեն գինիս տառահըս կարան,
Ըղչկերաց, կնանաց համման,
Ուրը կտարան, ուրն ալ տարան,

Ձիավուրն ակալ Սէթից սօրը,
Ձըքընարին սօր սօր թօրը.
Մռահալ ալ ըրխան մօրը.
Նո՞ւր այ ըլելաց միր ճորը:

Ա՜յ տղօյ՝ տահիքյ ունչ հարայ այ,
Ազատ-խունը հէս ակալ այ.
Գինդարու սօր միզ զալայ այ.
Վա՜յ եմ ըրխաք, վա՜յ եմ բալայ:

Ակալ այ Հուռին գլուխը,
Թվանգյ զխկել՝ արալ ծօհր,
Միր մաջ ընգել այ պահ-պօհը.
Անգեղ յըմահաք միր մոհը:

Կարմունջը լցվել այ քալլօվ,
Գիտը նարկվալ կարմիր ըրնօվ,
Ըղչկերքը տարան սուրուօվ,
Քշեն համման մոյն ղամչիով:

Միր գօռբագօռ փիս մելիքյը,
Առաջ տվել չի ասկիքյը,
Օր կտարան միր մարդիքյը,
Հանալ էխտը ըրթօվա լիքյը:

Խունն Ըգուլաց հայփ այ ակալ,
Ըռտասունքը սրբել, ահալ՝
<<Ի՞մ չիս  մոյնը տվել հալալ,
Վիցը քիզ հատի պահալ>>:

Զխկել շուն պես ստըկցահալ,
Յետով տարան գօռավ արալ.
Միր սաբաբը նօ այ դառալ,
Օր ական Ըգուլիս քանդալ:



Հայ ժողովրդական ռազմի և զինվորի երգեր
Ա.Ս. Ղազինյան, Եր., 1989

1 комментарий:

  1. Շատ հետաքրքրական: Իսկ արդի mp3 տարբերակներ ստեղծվե՞լ են այս երգերին:

    ОтветитьУдалить