Показаны сообщения с ярлыком Գուրգեն Հարությունյան. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Գուրգեն Հարությունյան. Показать все сообщения

08.08.2013

ՏԱՎՇՈ ԻՇԽԱՆՈւՀԻ (ԴԻՑԱԲԱՆԱԿԱՆ)


Ցուրտ է իջել դաշտերին,
Խավար՝ հայոց երկնքում,
Սառույց կապել ջինջ ջրերին,
Լեռներն առել մշուշում:
Չարքերն էին բացել դարպասներն Տավշո,
Խուժել անիրավ եզերքն հայրենի:
Արևն էին ծածկել գորշագույն հողմով,
Թախիծով պատել հոգիներն Արի:
Յուր տան արևի խանդով համակված,
Կրակ բոցկլտած հոգում օրիորդի:
Հրե նժույգով դեպի լեառն Մասյաց,
Ուղեկիցը դարձան փերիները հուրի:
Մասյաց լեռան լանջի խոր վիհում,
Կանթեղ նշմարվեց լույս ճառագող:
Ճամփա այն տվեց Տավշո տիրուհուն,
Դեպի դիցերի հրե դուռն այրվող:
-Ապրում է նա, ով հաղթո՛ւմ է -
Հնչեց ձայնը խոլ Միհրական:
Կրակ նա խառնեց տիրուհու ջահին,
Որ լույս նա տանի սուրբ դիցական:
-Հաղթում է նա, ով կռվո՛ւմ է -
Ասաց Վահագնը զորավոր:
Շեփոր տվեց նա տիրուհուն,
Որ հնչեցնե զորքի հոգում:
-Կռվում է նա, ով խիզա՛խ է -
Ասաց Նանեն իմաստուն, -
Եղի՛ր արի ու անվա՛խ,
Պապերիդ պես արարո՛ւն-:
Ստացած խորհուրդը խորին,
Իջավ սարից սուրբ Արարատ:
Վառեց ճշմարիտ լույսը Միհրի,
Փչեց շեփորը՝ ի մա՛րտ:
Խենթ մի ցասում մոլեգնեց,
Կրակ հոգիներում շիկացած:
Ստոր չարքերի դեմ հանդգնեց,
Հզոր բանակ արիացած:
Իր քաջ հոգով, խոհեմությամբ,
Հաղթե՛ց կռվում բյուր չարյաց:
Կրկին արև ու ծաղկունք
Տիրեց հողում մեր ցեղաց:

25.07.2013

ՏԱՎՇՈ ԻՇԽԱՆՈՒՀԻ


Գուգարք աշխարհի փարթամ լեռներում,
Ամրոց կա փարված ժայռի պռնկին:
Իր հին աշխարհի դարպասն է հսկում,
Տավշո հպարտ իշխանուհին:
Ամրոցն է ողջ իր շուրջն առել,
Վարդ ծաղկունքի բույրն արբեցնող:
Բյուր ասպետաց հոգի է գերել,
Տավշո դուցուհու սրտին տենչացող:
Քաջ բազեները լուր են բերել,
Հայոց հզոր տներից:
Ազնվազարմ իշխաններն են եկել,
Լինեն դիցուհու հավանին:
Ոսկի, արծաթ ու ադամանդ,
Ընծա տվին լուռ օրիորդին:
Հազար գլուխ հորթ ու գառնուկ,.
Կրկին լուռ էր շուրթ-վարդեղեն:
Հով սարերից Արարատյան,
Իջավ որսորդ մի լեռնական:
Հմայված էր Նա Տավշո տան,
Չքնաղ դստրով իշխանական:
Չուներ նա զարդ ու պերճանք,
Ոչ էլ դաշտ ու անասուն:
Սակայն  նվեր տվեց միայն,
Իր հուր սիրտն արփիական:

20.07.2013

Տավշո իշխանուհի


Ամեն մի նոր արևագալ սոխակներն են երգ ասում,
Մեղմ ծղրիդով արթուն կացնում Տավշո չքնաղ իշխանուհուն:
Շունչ է առնում բնությունը, առավոտյան ցողի տակից,
Շաղ են գալիս բյուր ցողեր, եթերային քո դեմքին:
Չկա թիթեռ ու գառնուկ քո պարտեզում իշխանական,
Այլ՝ արծիվներն են թևածում, և կորյունները՝ մռնչում:
Իշխանական դափնեպսակ  է պատրաստում արծիվն իր սուր ճանկերով,
Տավշո սիգապանծ լեռների պես հպարտ ճակատիդ է այն դնում:
Կորյուններն են վազ տալիս իշխանուհու առջևից,
Ոչինչացնում ճամփին եղած թշնամական օձերին:
Ամառային զով քամի է արտաշնչած քո ամեն շունչը,
Ձմեռայինն ջերմ մի շող է քո շռայլած մեկ հայացքը:
Ես կոպիտ մի լեռնական եմ, եկած Սյունյաց ծերպերից,
Թո՛ւյլ տուր քեզնով ոգեշնչվել, Տավշո հպարտ Նաիրուհի...:

11.07.2013

էն տխուր օրիորդին


Հուր կայծակ է ճայթքում ահեղ,
Մութ երկնքից ամ
պամած,
Նաիրյան արևի լույսն է մարել,
Ախր հոգին էր քո փոթորկված:
Քամին է ահա՛ սուլում խելագառ,
Անդնդախորշ կիրճերից մեր հով:
Սասանում է ժայռ ու անտառ,
Ախր սիրտն էր քո խռով:
Անձրև է լալիս երկինքը մռայլ,
Դառը առուներ ստեղծելով նա հորդ:
Քշո՜ւմ-տանո՜ւմ է ծիլ ու ծաղիկ,
Ախր աչքերն էին քո արցունքոդ:
Հե՜յ, դիցուհի՛, լսի՛ր իմ ձայն,
Որ կանչում է քեզ հեռվից:
Քո ժպիտի մի ջերմ շողով,
Արև կախիր երկնքից:
Զույգ աչքերիդ փայլով անմար,
Լո՛ւjս տուր խավար այս կյանքին:
Հրե սրտիցդ բոցեր տուր ինձ,
Որ ամոքի ցուրտ իմ հոգին:
Ծիծաղիր քաղցր ձայնով լիաթոք,
Խինդով արբեցրու կյանքն ամենքի:
Վառ գույներ տուր դաշտ ու հովին,
Բույր պարգևիր ծլին ու ծաղկին:  

02.07.2013

Ես...


Որպես նյութե բանական գոյ, 
Ցեղիս ոգու ծնունդն եմ ես:
Մայր բնության ծլի նման,
Ցեղից անմաս հյուլեն եմ ես:
Որպես մտքի արարող ուժ,
Ցեղիս լուսե ճակատն եմ ես:
Գիր-դպրություն պահող-ստեղծող,
Լույսիդ անմար հուր-ջահն եմ ես:
Որպես զենքի ուխտյալ մարտիկ,
Ցեղիս տերն ու ստրուկն եմ ես:
Գոյության մեր սուրբ կռվի,
Վճռական բոց-կրակն եմ ես:
Որպես ապրող ազգային տեսակ,
Ցեղիս արյան կրողն եմ ես:
Մեր տեսակին հավատարիմ,
Արյունապաշտ զավակն եմ ես:
Որպես մասնիկ մեր ինքնության,
Ցեղիս անվան պաշտպանն եմ ես:
Հայ կոչումը սրտիս զարկած,
Հայրենապաշտ որդին եմ ես:

26.06.2013

ԲԱՐԵ՜Վ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ



Ահա՛ կրկին այգաբաց է
Հին աշխարհում Արարատյան,


Արևն է մեզ ողջույն տալիս 
Իր շողերով արևահամ:

-ԲԱրև՜ հպա՛րտ հայ զինվոր
Զենքը ուսիդ, հայացքով սեգ, 
Արարչագործ բարևն այս սուրբ
Արյուն-ավյուն եռցնի քո մեջ:
Նենգ բորենուն մոխիր դարձնող
Փա՜ռք հուր-հոգուդ արփիական,
Հայկյան շնչով հուր կռնչող

Անշեջ ուժիդ գեհենական:
-ԲԱրև առ քեզ որդի հայոց.-
Ձայն տվեցին լեռները հին,
Պատգամ տվին զինվոր տղոց
Հոգով երդվել հայոց զենքին:
Ստոր թշնամուն սարասափ պատող
Փա՜ռք քո բազկին Տիգրանական,
Անհաս ժայռերում կռիվ վարող
Ճկուն մտքիդ արծվական:
-ԲԱրև՜ հայոց անպա՛րտ մարտիկ.-
Ձայն տվեցին ջրերն առվոց,
Ջուր տվեցին ծարավ սրտին
Եվ օրհնեցին. - գնա՜ս փառքով:
Կռիվներում արյամբ թրծված
Փա՜ռք քո գործին զինվորական,
Հազա՜ր պայքար, կռիվ տեսած,
Բայց մնալով բարոյակա՛ն:
-ԲԱրև-բԱրև ի՛մ Հայաստան, -
Ձայնեց զինվորը խնդագին,-
Հավերժ խոնա՜րհ պիտի մնամ,
Հաղթանակի՛դ բագինին: