08.08.2013

ՏԱՎՇՈ ԻՇԽԱՆՈւՀԻ (ԴԻՑԱԲԱՆԱԿԱՆ)


Ցուրտ է իջել դաշտերին,
Խավար՝ հայոց երկնքում,
Սառույց կապել ջինջ ջրերին,
Լեռներն առել մշուշում:
Չարքերն էին բացել դարպասներն Տավշո,
Խուժել անիրավ եզերքն հայրենի:
Արևն էին ծածկել գորշագույն հողմով,
Թախիծով պատել հոգիներն Արի:
Յուր տան արևի խանդով համակված,
Կրակ բոցկլտած հոգում օրիորդի:
Հրե նժույգով դեպի լեառն Մասյաց,
Ուղեկիցը դարձան փերիները հուրի:
Մասյաց լեռան լանջի խոր վիհում,
Կանթեղ նշմարվեց լույս ճառագող:
Ճամփա այն տվեց Տավշո տիրուհուն,
Դեպի դիցերի հրե դուռն այրվող:
-Ապրում է նա, ով հաղթո՛ւմ է -
Հնչեց ձայնը խոլ Միհրական:
Կրակ նա խառնեց տիրուհու ջահին,
Որ լույս նա տանի սուրբ դիցական:
-Հաղթում է նա, ով կռվո՛ւմ է -
Ասաց Վահագնը զորավոր:
Շեփոր տվեց նա տիրուհուն,
Որ հնչեցնե զորքի հոգում:
-Կռվում է նա, ով խիզա՛խ է -
Ասաց Նանեն իմաստուն, -
Եղի՛ր արի ու անվա՛խ,
Պապերիդ պես արարո՛ւն-:
Ստացած խորհուրդը խորին,
Իջավ սարից սուրբ Արարատ:
Վառեց ճշմարիտ լույսը Միհրի,
Փչեց շեփորը՝ ի մա՛րտ:
Խենթ մի ցասում մոլեգնեց,
Կրակ հոգիներում շիկացած:
Ստոր չարքերի դեմ հանդգնեց,
Հզոր բանակ արիացած:
Իր քաջ հոգով, խոհեմությամբ,
Հաղթե՛ց կռվում բյուր չարյաց:
Կրկին արև ու ծաղկունք
Տիրեց հողում մեր ցեղաց:

______________________________

Գուրգեն Հարությունյան
06.08. 2013թ.


Комментариев нет:

Отправить комментарий