02.08.2012

Սլավոնները հայե՞ր են


Սլավոնները ազգերի խումբ են, որոնք ընդհանուր նախնիներ ունեն: Այդ խմբի մեջ են մտնում. արլ խումբը /ռուսները, ուկրաինացիները, բելոռուսները/., արևմտյան խումբը /լեհերը, չեխերը, սլովակները/, հարավային խումբը /բուլղարացիները, սերբերը, խորվաթները, սլովենացիները, մակեդոնացիները, բոսնացիները/:
   Լեզուները` հնդեվրոպական են /Սլավոնական խումբ/:
Ռուսները, ինչպես նաև ուկրաինացիներն ու բելոռուսները գոյացել են արևելասլավոնական ցեղերից և հիմնադրել են հին ռուսական պետությունը Կիև քաղաքի շուրջ: Ազգը ձևավորվել է 14-15-րդ դարերում:
Սլավոնական նախնիների ու նրանց զարգացման մասին կան հայերի հետ կապված շատ տեղեկություններ:
Գոյություն ունի ենթադրություն, որ սլավոնները /ռուսները, ուկրաինացիները, մակեդոնացիները և այլոք/ ծագել են այդ տարածքը եկած հայերի կոնտակտներից տեղի ցեղերի հետ: ՌՈՒՍ նշանակում է Ռ-ՈւՍ~ "մեծ է, բարձրահասակ" և Ռուսաստան` Ռուս-ա-ստան~ "ռուսների երկիր":  Բացի այդ, Մեծ Հայքում մթա 1-ին հազարամյակում Արարատյան թագավորությունում մթա 735-590 թթ ժամանակահատվածում  եղել է Ռուսա անունն ունեցող չորս թագավոր: Ռուսա նշանակում է Ռ-ՈւՍ-Ա~ "մեծ, բարձրահասակ մարդ": Այսպիսով, ենթադրությունը կայանում է նրանով, որ այս թագավորներից մեկի թագավորության ժամանակ հայերի մի զգալի մասը գնացել է դեպի հյուսիս / հնարավոր է Ռուսա անունով թագավորներից մեկի առաջնորդությամբ/ և կանգ են առել Ռուսաստանում որևէ մի տեղ: Ավելի ուշ հայերը խառնվել են տեղի ցեղերի հետ: Այդպիսով մթա 1-ին հազարամյակի վերջում տեղի բնակչությունը ստացել է "ռուս" անունը, իսկ երկիրն անվանել "Ռուսիա":
Հայոց իշխան Սմբատ Բագրատունին Լիվիայում տարած իր հաղթանակից հետո նավարկեց դեպի Ղրիմ, գնաց  իր զորքով դեպի հյուսիս և Դնեպր գետի ափին մթա 585թ. հիմնեց "Սմբատաս" անունով բերդը, որի շուրջը հետագայում աճեց Կիև քաղաքը: Կիևի ծննդականը /հիմնադրման տարեթիվը/ գտնվել է Երևանի Մատենադարանում:
Այդ ժամանակ այժմյան Ուկրաինայի տարածքներում կային նաև այլ հայկական քաղաքներ. Արմեն /Ռոմեն/, Արտան, Արտավետ, ուր ապրում էին հայեր, որոնք պատրաստում էին բարձրորակ պողպատե դաշույններ ու թրեր:
Հայտնի է, որ Մոսկվա քաղաքը հիմնադրել է Յուրի Դոլգորուկին, և նրա ձիավոր արձանը կանգնեցված է Մոսկվայի քաղաքապետարանի դիմաց: Բայց ո՞վ էր նա, չի պարզաբանված:
Կա մի վարկած, որ դա հայ իշխաններ Երկարաբազուկյաններից մեկն էր: Նրանց դամբարանը մինչև այժմ գտնվում է Հայաստանի Սանահին քաղաքի մոտ:
Հայերին հարգել և միշտ հաճույքով են ընդունել Ռուսաստանում: Դա վերաբերվում է նաև Ռուսաստանի թագավորներին:

   Հայտնի է, ու Ռուսաստանի առաջին թագավոր Իվան 4-րդ Ահեղի տատը, Իվան 3-րդի կինը հայուհի է եղել և եղել է Բյուզանդիայի վերջին կայսր Պալեոլոգի դուստր Սոֆիա Պալեոլոգը: Երբ Իվան 4-րդը կառուցում էր Մոսկովյան Կրեմլի մոտ գտնվող Վասիլ Բլաժեննի տաճարը, Մոսկվան պաշարել էին թաթարները, որոնք մտադիր էին ռմբակոծել Մոսկվան հրանոթներից, բայց հրաձիգները հայեր էին / հրետանային կրակ վարելու համար հարկավոր էին հատուկ գիտելիքներ/, և նրանք հրաժարվեցին ռմբակոծել Մոսկվան, որի համար թաթարները կապել էին հայերին հրանոթների փողերին ու կրակել: Իմանալով այս սխրանքի մասին, Իվան ահեղը կառուցված տաճարի երկրորդ հարկը և տաճարը շրջապատող ութ գմբեթներից մեկը իր հրամանով նվիրում է հայերին:
Իվան Ահեղի այդ հրամանը գործում է մինչև այսօր և ոչ ոք չի կասեցրել:
Մոսկվայի Կրեմլի տաճարները և նրանց բեմերի զարդերը նույնպես կառուցվել են հատուկ հրավիրված հայ վարպետները:
Պետրոս Մեծը հայերի մասին արձակել է հատուկ հրաման, որը սկսվում է հետևյալ բառերով. "Այդ ժողովուրդը հոգուս մեջ է": Այդ հրամանում ասվում է, որ  պետք է նպաստել հայերի Ռուսաստան գալուն և թույլ տալ նրանց առևտուր անել առանց տուրք վճարելու:
Երբ Պետրոս առաջինի մոտ գալիս է Ղարաբաղից Իսրաել Օրին օգնություն խնդրելու, նա խոստանում է օգնել, շնորհում է նրան ռուսական բանակի գնդապետի աստիճան և ուղարկում է որպես իր դեսպան Պարսկաստանի շահի մոտ:
Ռուսաստանի մեծ աշխարհահռչակ զորավար Ալեքսանդր Սուվորովը, որը հաղթել էր բոլոր ճակատամարտերում, նույնպես հայկական ծագում ուներ:
Ռուսական այբուբենը /կիրիլիցան/ ստեղծող  եղբայրներ Կիրիլը և Մեֆոդին եղել են Բյուզանդիայի հայազգի կայսի որդիները:
Լեհաստանի թագավոր Սիգիզմունդը շատ բարեկամաբար էր վերաբերվում հայերին, թույլատրել էր նրանց ազատ առևտուր և անկախ դատավարություն հայկական օրենքներով /Մ. Դոշի դատաստանագրով/: Լեհաստանում շատ հայեր արիստոկրատներ էին:

Պարիս Հերունի

6 комментариев:

  1. Այլ կարծիք էլ կա, որ «ռուս» նշանակում է լույս, որը ռ-լ տառադարձման հետևանք է։
    Հիշենք, որ Ռուսա անունով 4 թագավոր ենք ունեցել։
    Ռուսերեն արտահայտություն կա "волосы русые", այսինքն լուսավոր։

    ОтветитьУдалить
    Ответы
    1. Խնդիրը խորացված ու բազմակողմանի քննարկման ենթակա է, սակայն լճացած է, եթե իհարկե երբևէ քննարկվել է

      Удалить
    2. Ռուսների նպախնիները թուրքալեզու ցեղեր էին, որոնք մոնղոլների հետ գաղթեցին ու բնակություն հաստատեցին գավված նոր տարածքներում։ ինչպես օրինակ բուլղարները, հունգարները։ Նրանք բոլորը եկվորներ են։ Քպանի որ գրապված տարածքներում ապրող ազգերից ավելի ցածր մակարդակ ունեին ւնդունեցին նրանց լեզուն և մշապկույթը։ Էժապնագին բապներ պետք չե գրել։

      Удалить
  2. Կա? մի հին ազգ, որի անունը կապված չէ իր աստվածացրած կամ հիմնադիր առաջնորդի հետ: Այդպիսին են նաև արևելյան սլավոններ: Վերջիններիս պետականության հիմնադիրը Ուռուս-Ռուսա Ա էր: Վանի Արարատյան
    /Ուրարտու/ թագավորը, որին Սարգոն 2-րդը ներկայացրել է, որպես ինքնասպան թագավոր /պատմությունը գիտեք՝ չկչկնեմ/: Ռուսան ԻՆՔՆԱՍՊԱՆ ՉԻ ԵՂԵԼ, Ռուսան գահը հանձել է Արգիշտի Ա որդուն, իսկ ինքը իր առաջապահ ջոկատների հետ հետացել է հյուսիս, հասնելով հավերժական սառույցների երկիր: Այստեղ Ռուսան հիմնադրել է նոր պեռություն՝ Ուռուսավան: Մի գետի ափին էլ կնքել է իր մահկանացուն, գետակը կոչվել է Ռուս-Ուռուսա՝ մահացած թագավորի անունով: Ըստ Նեստորի գետի ռուս անվանումը անցել է ցեղերին /սլավոնները/ և Ռուսայի ՀԻՄՆԱԴՐԱԾ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ անվանակոչվել է Ռուսիա, ինչը նորման Կիի թագավորության օրոք, դառնալու էր Կիևյան Ռուս...

    ОтветитьУдалить
  3. Անկասկած Դնեպրի ավազանի հասարակությունն ազդվել է Արարատյան մշակույթից, դա արտացոլված է սլավոնական դյուցազներգության ոչ միայն հարավային, այլև հյուսիսային տարբերակներում: Ինձ համար կասկածելի է Իլյա Մուրոմեցի թեմատիկայի ակունքները իրանական համարելն այն պարզ պատճառով, որ Սվյատոգոր-Սանասարը որպես տիտան ենթադրում է անչափելիորեն արխայիկ ժամանակաշրջան: Կարծում եմ, որ սլավոնների ակունքը բխում է հյուսիս գաղթած տավրոսցիներից:

    ОтветитьУдалить
  4. Միջնադարում հայերը ռուսներին անվանել են վայրագներ, որտեղից և առաջացել է վայրագություն բառը։

    ОтветитьУдалить