26.06.2013

ԲԱՐԵ՜Վ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ



Ահա՛ կրկին այգաբաց է
Հին աշխարհում Արարատյան,


Արևն է մեզ ողջույն տալիս 
Իր շողերով արևահամ:

-ԲԱրև՜ հպա՛րտ հայ զինվոր
Զենքը ուսիդ, հայացքով սեգ, 
Արարչագործ բարևն այս սուրբ
Արյուն-ավյուն եռցնի քո մեջ:
Նենգ բորենուն մոխիր դարձնող
Փա՜ռք հուր-հոգուդ արփիական,
Հայկյան շնչով հուր կռնչող

Անշեջ ուժիդ գեհենական:
-ԲԱրև առ քեզ որդի հայոց.-
Ձայն տվեցին լեռները հին,
Պատգամ տվին զինվոր տղոց
Հոգով երդվել հայոց զենքին:
Ստոր թշնամուն սարասափ պատող
Փա՜ռք քո բազկին Տիգրանական,
Անհաս ժայռերում կռիվ վարող
Ճկուն մտքիդ արծվական:
-ԲԱրև՜ հայոց անպա՛րտ մարտիկ.-
Ձայն տվեցին ջրերն առվոց,
Ջուր տվեցին ծարավ սրտին
Եվ օրհնեցին. - գնա՜ս փառքով:
Կռիվներում արյամբ թրծված
Փա՜ռք քո գործին զինվորական,
Հազա՜ր պայքար, կռիվ տեսած,
Բայց մնալով բարոյակա՛ն:
-ԲԱրև-բԱրև ի՛մ Հայաստան, -
Ձայնեց զինվորը խնդագին,-
Հավերժ խոնա՜րհ պիտի մնամ,
Հաղթանակի՛դ բագինին:



____________________
Գուրգեն Հարությունյան 26.06.2013թ., 05:10

Комментариев нет:

Отправить комментарий