03.07.2013

ՆԱԽՆԱԿԱՆ ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՑԵՂԻ ՄԱՍԻՆ


Ա) ՑԵՂԻ ՍԱՀԱՄԱՆՈՒՄԸ- Ցեղը բնագիտական-մարդաբանական ըմբռնում է: Դրանով
մարդաբանության մեջ հասկացվում է ժառանգական ընդհանուր ստացվածքով օժտված մարդկային որևէ խմբակցություն: Ժառանգականությունը կենսաբանական զորությամբ պայմանավորված այն օրենքն է, որով տեսակները բնորեն ձգտում են հավիտենականացնել իրենց գոյությունը: Գոյության ինքնահավիտենականացման այս մղումը օրգանապես բարդ կառույց ունեցող էակների մոտ բավարարություն է ստանում անուղղակի ձևով: Ո՛չ թե անհատ էակն է հավիտենականանում, այլ տեսակը: Այս առաջընթացը տեղի է ունենում սերնդագործման միջոցով:  Սերնդագործումն այն երևույթն է, որի մասին մեր իմաստասերներից Հովհան Օձնեցի կաթողիկոսն ասում է. <<...ստուգապես ծնունդ այնմ ասի, ուր հավելու անձն, նոյն մնալով բնությունն>>:  Այս <<բնությունը>> ինքը՝ Ցեղն է: Որով՝ Ցեղը նախ և առաջ բնության պահպանման զորություն է, նկարագիր է և խառնվածք: Այս պահպանումը հնարավոր է դառնում անհատների միջոցով, որոնք կրում են տվյալ ցեղին հատկորոշ մարմնական և հոգեկան բնածին գծերը: Որով՝ ցեղը առանձնատիպ ոգի է և արյուն:
  Այս առանձնատիպ ոգու և արյան ներդաշնակության շնորհիվ մարդկային խմբակցությունները խստորեն տարբերվում են միմյանցից:
    Ըստ Հանս Գիվթների, մի ցեղ ներկայանում է մարդկային ա՛յն խմբակցության մեջ, որ իրեն հատուկ մարմնական նշանների և հոգեկան որպիսությունների միությամբ տարբերվում է մարդկային յուրաքանչյուր այլ խմբակցություներից և միշտ իրեն նմանն է սերնդագործում: Ըստ այսմ՝ ցեղը ինքնանմանը սերնդագործելու զորություն է:
   Էապես տարբեր բան չի ասում Շայտդը, որը Ցեղը համարում է <<Ժառանգական ընտրյալ հատկությունների>> խմբավորում:

    Այս հատկությունների բնական ընտրությունը նախատեսում է կենսաբանական նպատակահարմարության մի առաջընթաց: Որով՝ ցեղը գոյության մարզում կենսաբանորեն նպատակահարմարը ստեղծելու և խնամելու զորություն է: Այդ է պատճառը, որ պատմության մարզում ցեղը հանդիսանում է ժողովուրդների գոյության պայքարի առաջնորդը և զենքը:
   Ցեղի ըմբռնումը պետք է խստորեն զատել ժողովրդի ըմբռնումից: Ցեղը գոյության ըմբռնում է, ժողովուրդը՝ պատմական-ընկերային: Երբ երկու և ավելի ցեղեր ձուլվում են և ստեղծու են մարդակային մի նոր տիպ - առաջ է գալիս ազգությունը: Երբ ազգը ընկերային մի հավաքականություն է կազմում - առաջ է գալիս ժողովուրդը:
    Ժողովուրդների և ազգերի կյանքի երևույթները սերտորեն կապված են իրենց ցեղային բաղկացությանը: Ինչպես մարդաբան Ֆիշերն է ասում, ժողովուրդների և պետությունների  ճակատագիրը ամենաուժեղ և ամենավճռական կերպով գտնում է իրենց ցեղային բնության ազդեցության ներքո:
    Ցեղը կենսաբանական ըմբռնում է, ազգությունը՝ պատմական, ժողովուրդը՝ ընկերային: Որով՝ ցեղն է ազգության և ժողովրդի գոյության նախապատճառը և հիմքը:
   Ցեղը ուժածին գործոն է, ազգությունը և ժողովուրդը՝ նրա արդյունքներն են:
    Ցեղի ըմբռնման այս սահմանումը մեզ մղում է մի քանի կարճ խորհրդածությունների: Պետությունը ստեղծում են ազգերը, որոնց ցեղային բաղկացության գծերը հանգում են ներդաշնակության: Այս ներդաշնակությունը հնարավոր է այն դեպքում, երբ ազգությունը բաղկացնող խմբակցություններից մեկը կարողանում է իր ցեղային խառնվածքը պարտադրել և հարազատեցնել մյուսներին: Հայաստանի  ներանջատական բնության շնորհիվ այս առաջընթացը մեզանում չափազանց դանդաղ կերպով տեղի ունեցավ: <<Արմենները>> չկարողացան ի սպառ նվաճել <<հայերին>>:  Հայաստանում ապրեցին քաղաքական տարբեր   զգացումներ: <<Արմենները>> մահը նախընտրեցին ստրկությունից, <<հայերը>> հացի աշխատանքը՝ ազատությունից: Մեկը հետապնդեց ազատության իդեալը, մյուսը՝ շինարարության և հենց դրա շնորհիվ էլ հայոց մշակութային և քաղաքական <<Ես>>-ը մնաց պառակտված:
    Հայաստանում միայն բանապես և ո՛չ թե զգացումների ողջ խորությամբ տիրեց այն համոզումը, թե ազատությունը և մշակութային ստեղծագործությունը պայմանավորվում են միմյանցով:
    Երբ մի ազգի մեջ ցեղի ոգու բացարձակ տիրապետությունը չկա- նրա առաքինությունները չեն կարող ներդաշնակ լինել: Իսկ ուր չկա առաքինությունների ներդաշնակություն, այնտեղ չկա ուրախ կյանքի ստեղծագործություն, այլ մտային - կամային տագնապ և ողբերգություն:
   Սեբեոսը պատմում է, որ Բյուզանդիոնի կայսերապաշտական նպատակներին ծառայող հայրենասեր հայ իշխանները մի անգամ Մորիկ կայսերը դառնությամբ հիշեցրել են, թե պատմությունը հայերին երբե՛ք շնորհ չարեց ապրել և մեռնել սեփական պետության համար:
   Հայոց պատմության այս ցավոտ կանչը դեռևս երկար ժամանակ կարող է անարձագանք մնալ, քանի դեռ չի գտել մեր սրտի ճամբան:
   Սիրտը՝ դա ցեղի ոգու խառնարանը, որում գործում է ճակատագիրը տնօրինող տարերքը:
   Ցեղի ոգին՝ դա հայրենաստեղծության հավիտենական ճիգն է, դա և՛ հայկականություն է, և՛ արմենականություն, և՛ աշխատանքի կարոտ, ՛՛ ազատության կռիվ:
 Բ) ՑԵՂԻ ԾԱԳՈՒՄԸ - Գոյութան (ի մասավորի կենսաբանական) խորհուրդներից մեկն անհատականացման, այսինքն՝ օրգանապես անբաժանելի ամբողջականություն դառնալու երևույթ է: Գոյություն և անհատականացում, իբրև ըմբռնումներ անխուսափելիորեն կապված են միմյանց: Դրանց հարաբերությունը ավելի օրգանական է, քան տրամաբանությունը, սովորական իմաստով սահմանում է բովանդակության և ձևի աղերսը:  Առանց գոյության ոչինչ անհատականանալ, առանց անհատականացման ոչինչ կարող է ըմբռնվել իբրև գոյություն:
   Մեր իմաստասեր կաթողիկոս՝ Հովհան Օձնեցին, ճշտորեն նկատում է. <<...ո՛չ գոյ բնություն անանձն և ո՛չ գույություն առանց դիմաց, վասնզի հանձինս և ի դեմս տեսանին գոյություն և բնություն...>>:
   Այո՛, աշխարհում ամենայն ի՛նչ անձնավորվում է, ամենայն ինչ դիմագծվում, ամենայն ինչ անհատականացվում: Մի բան գոյություն է ստանում ա՛յն ժամանակ միայն,  երբ նա մտնում է անհատականանալու առաջընթացում: Գոյությունը, էապես, անհատականացման առաջընթաց է:
   Անհատականացմամբ է պայմանավորվում տեսակավորումը: Տեսակը ոչ այլ ինչ է, քան ինքնատիպությունը հավերժացնող բնաճիգ: Ցեղի գոյությունը նախ և առաջ պայմանավորվում է այս բնաճիգով: Այս բնաճիգը նախատեսում է բազմազանության բնական անհրաժեշտություն: Եթե բազմազանությունը բնական անհրաժեշտ առաջընթաց չլիներ - բնության մեջ չէր կարող գոյություն ունենալ ինքնատիպություն, որով և՛ տեսակ պահելու բնաճիգ:
    Մարդկային սերունդների բազմակերպությունը, այսինքն՝ ցեղային բազմազանությունը Ֆիշերը բացատրում է <<ընտանեցման ազդեցությամբ>>:
    Ըստ Շայդտի, Ցեղի կազմավորումը պատկերվում է հետևյալ կերպով. Ժառանգական տարբեր գծերով անհատներից կազմված մի բնակչություն ապրում է որոշ մի միջավայրում: Այս միջավայրը մարդիկ ձևավորում են ըստ իրենց ճաշակի (մշակութային աշխատանք): Յուրաքանչյուր անհատ ընտրում է միջավայրի այն գիծը, , որ ամենից շատ պատշաճ է իր էությանը: Ըստ այսմ՝ ցեղը նախ և առաջ պատշաճեցման բնաճիգ է: Ոչնչացման են դատապարտված բոլոր այն անհատներն ու խմբակցությունները, որոնք ընդունակ չեն իրենց մշակութային կամքը պարտադրել իրենց միջավայրին:
   Սակայն մարդիկ էլ ձևակերպվում են միջավարից: Միջավայրի առաջացրած այս ձևակերպումները ժառանգելի չեն, բայց նրանք ոչնչացուցիչ անդրադարձում ունեն այն անհատների և խմբակցությունների վրա, որոնք հարմարվելու ընդունակությունից զուրկ են: Հարմարումի այս երկու կողմերը - ներգործական հարմարում կամ պատշաճեցում՝ մշակութային աշխատանքով և կրավորական հարմարում՝ միջավայրի ազդեցությամբ - աստիճանաբար (3-ից մինչև 10 և 20 սերունդ) առաջ են բերում կենսաբանորեն կարևոր ժառանգական տվյալներով օժտված միացյալ մի բնակչություն:
   Ամբողջությունը բնական ընտրությամբ ձեռք բերված այս ինքնատիպ ունակությունների՝ կազմում է ցեղը:
    Կենդանիների, բույսերի և մարդկանց բովանդակ ժառանգությունը բաղկացած է ցեղային և անհատական հատկանիշներից: Ցեղային հատկանիշները ժառանգական տվյալներ և ընդունակություններ են, որոնք փոխանցվում են ընտրության միևնույն և որոշ նախընթացին ենթական նախորդներից:
   Ըստ Ֆրից Լենցի, ցեղը փոփոխության ենթակա մի երևույթ է, որովհետև ցեղերի զարգացման ընթացքին մի՛շտ էլ ժառանգորեն անկանոն զարտուղիություններ են հրապարակ գալիս, որոնցից կենսաբանորեն հարմարագույններն ընտրվում են, մյուսները՝ ոչնչանում: Անփոփոխելի է միայն առանձին օրգանիզմների ցեղային հատկությունը, բայց ոչ նույնը՝ մի ժողովրդի:
   Այս նշանավոր մարդաբանների սահմանումները դեռևս մեզ սպառիչ ոչ մի բան չեն ասում ցեղի ծագման մասին:
    Ցեղը միայն <<ընտանեցման կերպ>> չէ, ինչպես Ֆիշերն է ասում; Ո՛չ էլ դա միշտ այնպես է կազմավորվում, ինչպես Շայդտն է ուզում ապացուցել: Վերջապես, Լենցի մատնանշած փոփոխությունները չեն վերաբերվում առանձին օրգանիզմների ցեղային հատկության:
    Մեր խորին համոզումով <<ընտանեցումը>>, <<պատշեծացումը>> և <<հարմարումը>> ո՛չ թե ցեղածագման պատճառներն են, այլ ցեղային հատկության հետևանքներ:
    Ցեղը կենսաբանական երևույթ է, բայց նրա ծագումը կապված է գոյի ընդհանուր խնդրին: Պատճառների շղթայակցությամբ նա մեզ տանում է մինչև բազմազանության մարզը: Ցեղը որքան բնություն է, նույնքան և ոգի: Որով նրա կնճիռը կլուծվի բնագիտության և պատմության տվյալների բնազանցական ընդհանրացումով:
   Այս նկատումով էլ ցեղի ծագման մասին դեռևս ասելիք կա:
   Ցեղի ծագման շուրջ արված այս խորհրդածությունները կարող են մասամբ լույս սփռել Հայաստանի ողբերգության բնական պատճառների վրա: Ապրում են ա՛յն ժողովուրդները, որոնք ցեղորեն օժտված են միջավայրը իրենց պատշաճեցնելու և նրան հարմարվելու ընդունակությամբ:
    Կարողացա՞ն հայերը պատմական անցյալում նպատակահարմար կերպով լրացնել կենսաբանական այս պահանջները:
   Ո՛չ:
   Րաֆֆին դառնությամբ նկատում է, որ մեր ճակատագիրը այլ կլիներ, եթե վանքերի փոխարեն հայերը բերդեր շինած լինեին:
    Իրականում հայերի վանքերի հետ կառուցվել են և՛ բերդեր - ստեղծվել են բերդային մի սիստեմ: Եղել են հայեր, որոնք Հայրենիքի պաշտպանությունը համարել են կրոնական պարտականություն, հանդերձյալում աստվածային գթություն հայցելու միջոց:
   Անի քաղաքների պարիսպների վրա մենք կարդացել ենք մի արձանագրություն, որ մեր ցեղի հավիտենականության ճամբին բոցավառվող մի լույս է:
   Հայ իշխանուհի (ուրեմն՝ այն էլ մի կին) վերակառուցել և ամրացրել է հայրենի քաղաքի պարիսպների մի մասը՝ Աստծո ողորմությամբ և իր հարազատների հոգու փրկության համար:
    Ցեղի ինքնապաշտպանության գործը երկնքի ողորմության և սիրո դուռը բացող, աստվածահաճո և հավիտենավայել աղո՜թք... այո, հայկական միջնադարը մեզ թողել է և՛ այս սրտաճմլիկ հիշատակը:
    Բայց ինչո՞ւ զուր անցան սերունդների հուզումները, խռովքը, նվիրումը: Ինչո՞ւ հայոց հերոսականը չկնքվեց հաղթանակով: Արդյո՞ք միայն նրա համար, որ հայերն ավելի վանագործ եղան, քան բերդաշեն:
   Այդ չէ բուն պատճառը, այլ՝ ավելի խոր մի երևույթ:
    Հայերը վատ կերպով կարողացան հարմարվել իրենց հայրենիքն: Նկատելի է, որ հայոց բերդերի և վանքերի հետքերը մեծ մասամբ գտնվում են մինչև 2000 մետր բարձրության սահմաններում: Հայերը չեն հասկացել իրենց լեռների խորհուրդը և խուսափել են  բնակության կայաններ հաստատել նրանց ձյունամերձ բարձրունքներում: Իրենց չքնաղ լեռներում նրանք համառորեն պահել են հովտական ժողովրդի կենցաղ և հոգեբանություն:  Եվ հենց այս պատճառներով էլ չեն կարողացել օգտվել իրենց անառիկ լեռների ռազմագիտական արժեքից: Դեռ հնուց ի վեր նրանք թույլ են տվել, որ իրենց լեռներից օգտվեն օտար վաչկատուները, որոնք աստիճանաբար տիրացել են երկրի այդ բնական բերդերին: Ծանոթ է նույնպես, որ հայերն իրենց պատմության բախտորոշ ճակատամարտերը տվել են ավելի հովտային մարզերում, քան լեռներում: Հենց դրանով էլ պիտի բացատրել Տիգրան Մեծի պարտությունը՝ Տիգրանակերտի դաշում և Վարդան Մամիկոնյանի ողբերգությունը Ավարայրում:
    Վատ կերպով միայն հարմարվելու իրենց միջավայրին՝ հայերը չկարողացան նաև դրսևորել իրենց մշակութային ողջ կորովը: Խոսափելով լեռներից՝ նրանք չկարողացան նաև հաղթահարել իրենց գետերը: Երկրի ջրառատությունն անհրաժեշտ չդարձրեց ոռոգման սիստեմի զարգացումը, իսկ գետերի կատաղընթացությունը խանգարեց որևէ նավագնացություն: Հայաստանի գետերը ո՛չ թե հաղորդակցության միջոցներ էին, այլ՝ խափանիչներ: Նրանց հաղթահարումը անհնարին համարելով, հայերի մեջ չզարգացավ պատշաճեցումի կամք: Այս կամքի բացակայությունը մեկ կողմից պիտի պատճառվեր համահայկական կորովի ցրում, որով պիտի ընծայեր տեղական, բեկորային մի մշակույթի կարելիություն, մյուս կողմից՝ ժողովուրդը պիտի համակեր ինքնապաշտպանողական, և ո՛չ թե հարձակվողական հոգեբանությամբ: Հայոց պատմությունն էապես ինքնապաշտպանության մի ճիգ է, իսկ հայոց բերդային սիստեմը՝ այս ճիգի մի արտահայտությունը: Չհասկացանք մեր լեռների խորհուրդը և չկարողացանք հաղթահարել մեր գետերի քմահաճույքը:
   Հարմարվելու մեջ ապիկար եղանք և պատշաճեցումի նվազ կորով հայտնաբերեցինք: Դրա համար էլ թե՛ հայրենիքը կորցրեցինք, թե՛ հայոց հազարամյակի հերոսական ողբերգական վախճանը տեսանք:
   Ի՞նչը կփրկի մեզ - մեր ցեղային թերությունների սրբագրումը, կենսաբանորեն ասած՝ ցեղային վերաշինությունը:

<<Ցեղ և Հայրենիք>>, 1936թ., թիվ 1, 2
Հայկ Ասատրյան, <<ՀԱՏԸՆՏԻՐ>>

Комментариев нет:

Отправить комментарий