1932թվականի նոյեմբերին, Սոֆիայում, Հայկ Ասատրյանի խմբագրությամբ, <<Խռովք>>
իմաստասիրական-գիտական ամսագրի հրատարակումով ազդարարվեց հայկական ցեղային-վերանորոգչական շարժման սկիզբը:
Ի՞նչ խնդիրներ էր առաջադրում <<Խռովքը>>:
Հայոց անցյալի ողբերգականությունը պայմանավորող ենթակայական գործոնների մեջ մատնանշելով նաև այն, որ <<մեր կյանքի և գործի մեջ գիտականություն չմտցրինք>>. <<Խռովքը>> նպատակ էր դնում իրականացնել հետևյալ առաջադրությունները.
ա) Համակարգել հայ իմաստասիրական մտքի արդյունքները, այսինքն՝ վեր հանել հայ իմաստասիրության գծերն ու մշակել նրա պատմությունը և ներգործությունը: Ուսումնասիրել նաև հայ կյանքում առկա հոգևոր խմորումները և վերլուծել գործող հայ հոսանքների գաղափարաբանությունը:
բ) Հոգեբանորեն կազմակերպել հայության ինքնապաշտպանության գործը, որի համար՝ վերծանել հայոց հոգեբանական առանձնահատկությունները, միջոցներ առաջարկել մեր հոգեբանական թերությունները սրբագրելու և առավելությունները համահայկականացնելու:

գ) Մշակել հայոց պատմության փիլիսոփայությունը: Գիտական ուսումնասիրության նյութ դարձնել Հայկական Բարձրավանդակը:
դ) Արժեքավորել հայոց հնագույն և նորագույն ազատագրական կռիվները, գտնել մեր պատմության զարգացման տրամաբանությունը, մատնանշել հայոց քաղաքական-հասարակական վերածնության ուղիները:
Ցավոք, <<Խռովքը>> լույս տեսավ ընդհամենը մեկ համար, որում ամփոփված լրջախոհ հոդվածների զգալի մասը մնացին շարունակելի: Հատկապես հիշատակելի է Գ. Նժդեհի <<Ցեղակրոնությունն իբրև հաղթանակի զորույթ>> հոդվածը, որը Ցեղակրոն ուսմունքի վերաբերյալ՝ մեզ հայտնի առաջին հրապարակումն է:
Չնայած կարճ ընթացքին, <<Խռովքը>> էական դեր ունեցավ հայկական ցեղային շարժման համար: Այս պարբերականում <<հստակորեն բնութագրված է ցեղակրոնությունը, ուրվագծված է տարոնականությունը և առաջադրված է վերանորոգչական շարժումը>>: <<Խռովքի>> առաջադրությունները խթան հանդիսացան Ցեղակրոն և տարոնական շարժումների ծավալման և դրանց գաղափարաբանությունների ձևավորման համար:
<<Խռովքի>> օրգանական շարունակությունն է <<Ցեղ և Հայրենիք>> հանդեսը, որը հիմնականում Հայկ Ասատրյանի ինչպես նաև Ներսես Աստվածատուրյանի ջանքերով, սկսեց լույս տեսնել Սոֆիայում, 1936թ.-ի <<Ցեղ և Հայրենիքի>> և 1938 -ից հրատարակվող <<Տարոնի Արծիվի>> միջև:
Սակայն, ինչպես և պետք էր սպասել, շուտով հալածանք կազմակերպվեց <<Ցեղ և Հայրենիքի>> դեմ՝ կապված Հ.Ասատրյանի և Հ.Յ.Դ ղեկավարության հարաբերությունների սրման հետ, ու ընդհամենը երեք համար լույս տեսնելուց հետո, հանդեսը փակվեց:
Հանդեսի վերնագիրն արդեն վկայում է, որ նրա գաղափարաբանության հիմքում ընկած են Ցեղի և Հայրենիքի հավիտենարժեք գաղափարները: Գաղութահայ կյանքի ողբերգական վիճակը պայմանավորելով հայության մեջ հաղթանակի կամքի կորստով, նրանում հանրապարտադիր բարոյականի չգոյությամբ՝ <<Ցեղ և Հայրենիք>>-ը կարևորում էր այն ճշմարտությունը, թե իր կյանքի առօրյան իր գոյության հավիտենականին կապելու բարոյականը և իմաստությունը չունեցող ժողովուրդը դառնում է հոգևոր խաժամուժ:
<<Կվիճենք, որովհետև տկար ենք: Կչարախոսենք, որովհետև չենք առաջնորդվիր ներցեղային բարոյականի սկզբունքներով>>, - գրում է հանդեսը՝ խնդիր դնելով մեր ներքին տկարությունների հաղթահարումը և համահայկական բարոյականի գործադրումը:
Այն հայության ուշադրությունը սևեռում է երկու ճշմարտության վրա ևս. <<Սեփական ես-ի մեջ տեսնել իր դժբախտության պատճառները և սեփական ոգու մեջ որոնել իր հզորանքի գաղտնիքը>>:
<<Ցեղ և Հայրենիքի>> գերխնդիրը հայրենազուրկ գաղթահայության մեջ հայրենատեր դառնալու կամքի մշակումն է: <<Ա՛յս է, որ պիտի քարոզենք, ասոր համա՛ր է, որ պիտի մաքառենք, ասոր վրա՛ է, որ պիտի ջանանք կենտրոնացնել հայ մտավորական ընտրանիի և նոր սերունդի ուշադրությունը>>:
Ձգտելով առաջ բերել հոգևոր-բարոյական հեղաշրջում, հանդեսը նախապայման է տեսնում՝ <<Ցեղ>> ըմբռնման հարազատումը սփյուռքահայ կյանքում, քանզի <<Ցեղն է բոլոր աստվածներու, մարդկային ողջ կյանքի արմատը և չափանիշը>>, Ցեղի կամքը՝ մեր պատմության առաջնորդը:
<<Թո՛ղ ամեն հայ գիտենա, որ մենք Ցեղեն և հայրենիքեն դուրս ամե՛ն գաղափար, ամե՛ն արժեք, ամեն երջանկություն ու ամե՛ն իմաստ կժխտենք>>, - գրում է հանդեսը, որով՝ հայն ու Հայաստանը հաստատագրում իբրև բացարձակ և գերակա արժեքներ:
<<Ցեղ և Հայրենիքը>> իր էջերում տպագրում էր արժեքավոր ուսումնասիրություններ Հայկական Բարձրավանդակի վերաբերյալ, տալիս սահմանումային և ծագումնաբանական ծանոթություններ Ցեղի մասին, վերագնահատում մեր պատմության առանձին դրվագներ, ներկայացնում գաղթահայությանը վերաբերվող հարցրեր և այլն: Նրա էջերում հանդես էին գալիս Հայկ Ասատրյանը, Ներսես Աստվածատուրյանը, հայ խոշոր տնտեսագետ (կոոպերացիայի տեսաբան), պրոֆ. Վահան Տոմոյանցը, դոկտ. Պերճ Հաճոլյանը (մասնագիտությամբ բժիշկ), բանաստեղծ և ուսուցիչ Օնիկ Զարմունին (իսկական ազգանունը՝ Փանիկյան) և ուրիշներ:
<<Ցեղ և Հայրենիքը>> փորձել է արժեքավորել նաև Գ. Նժդեհի տեսական ժառանգությունը և Ցեղակրոն շարժումը: Այս տեսակետից, ուշագրավ են Հ. Ասատրյանի խորհրդածությունները Նժդեհի <<Ամերիկահայությունը - Ցեղը և իր տականքը>> գրքի վերաբերյալ (դրանք, ցավոք, կիսատ են մնացել) և Օ. Զարմունու <<Ցեղակրոնությունը և գաղթաշխարհի հայ երիտասարդությունը>> հոդվածը:

<<Ցեղակրոն և Տարոնական շարժումները>>
Մուշեղ Լալայան, Եր., 2011
Комментариев нет:
Отправить комментарий