13.07.2012

Մեծանուն հայորդիներ







Իրավիճակի բերումով հայության ստվար հատվածներ հայտնվելով պատմական հայրենիքից դուրս այլ երկրներում են հասել ռազմաքաղաքական, գիտակրթական, հասարակական ու մշակույթային բարձր դիրքերի: Ապրել են մոլորակի տարբեր պետություններում, տարբեր կիսագնդերում  և երբեմն էլ ակամա հայտնվել բաժանարար գծի իրարամերժ կողմերում: Պատահել է, որ հայ զորականը կամ գործիչը չգնահատվելով իր հայրենիքում կամ հանապազօրյա հաց վաստակելու խնդիր ունենալով, ստիպված է եղել օտար ափերում ինքնադրսևորվել: Ում մտքով կանցներ, որ անկում ապրած արքայատան շառավիղը` ձիապան դարձած Վասիլ Արշակունին, երկար թափառուներից հետո պիտի հասներ Բյուզանդիա և հիմներ Բյուզանդական կայսրության ամենահզոր  արքայատոհը: Բյուզանդիայի պարագայում, օրինակ, հայկական ծագումով  4 կայսերական հարստություններ հաջորդաբար մի քանի դար ղեկավարել են ժամանակաշրջանի ամենահզոր կայսրությունը: Խոսուն մի փաստ. 4-12դդ. հայազգի 141 զորահրամանատարներ առաջնորդել են բյուզանդական բանակները:

Եվ պատահական չէ,  որ կայսրությունը թուլացավ և կործանվեց այն բանից հետո, երբ սկսեցին օտարել հայ զինվորականներին:  Հայ զորահրամանատարները ցանկության թիրախ էին  եղել հայ հզոր կայսրությունների համար: Օրինակ` Արտավանը, Ներսեսը նախապես կռվել են պարսիկների կողմից, այնուհետև սկսել են առաջնորդել բյուզանդական զորքերը: Ի դեպ, Ներսեսը համարվում է համաշխարհային ռազմական պատմության 100 մեծագույն զորավարներից մեկը: Հայերը նշանակալից դեր են ունեցել նաև Օսմանյան կայսրության, Հնդկաստանի, Պարսկաստանի, Ռուսաստանի բանակների համար; Արտերկրում ի հայտ են եկել ավելի քան 30 հայ կամ հայազգի սպաներ` Ստ. Դեմիրճյան` Շվեդիայում, Գորգին Խան` Հնդկաստանում, Եփրեմ Խան` Պարսկաստանում, Հովհ. Գյումջյանը, Դավուդ փաշան, Ֆերիտ փաշան` Օսմանյանյան կայսրությունում, Միրզա Ղառնայը` Մոնղոլիայում, Բաղրամյանը, Խանփերյանցը, Բաբաջանյանը, Իսակովը և Աղանովը Խորհրդային միությունում: Ունեցել ենք մոտ մեկուկես տասնյակ գեներալիսիմուսներ. Գր, Այվազյան` Բիրմայում, Սուվորով` Ռուսական կայսրությունում, հակոբ Փաշա- Գազազյան, Աբրահամ փաշա- Երամյան, ` Օսմանյան կայսրությունում:
    Պետք է նկատել, որ հայ գեն կրողները զգալի հաջողություններ են ունեցել ոչ միայն ռազմարվեստում, այլ նաև այլ ասպարեղներում ևս: Սովորաբար լինում է, երբ զավակին ճանաճում են նրա ազգից: Սակայն Կային երանելիներ, որոնց անունից ազգն է ներկայացել: Հայ ժողովրդի զավակներն իրենց բազմահմուտ ընդունակություններով հարուստ, ներկայությունն են ապահովում հեռու-մոտիկ երկրների պատմություններում:

Աշխարհում համբավ ու հռչակ ձեռք բերած հայորդիների մասին համարյա բոլորս էլ գիտենք:

  

Комментариев нет:

Отправить комментарий