«Այն ժամանակ ես հազիւ 22-23 տարեկան էի, դեռ երես ածիլելը ինչ է չգիտեի: Իհարկե, բեղ-մօրուս ունէի և անհրաժեշտ էր, որ ածիլուեմ:
Բայց որտեղից գտնել սարի գլխին կանոնաւոր սափրիչ, գէթ ածելի, ո'չ այս կայ, և ո'չ այն: Դես ու դեն ենք ընկնում: Վերջապես, յայտնում են, որ գյուղի ու վանքի ամենալաւ «թրաշչին» վանքի ծառայ Սահակն է, որն ունէր մի լաւ սուր դանակ, որով, և' ոչխար էր մորթում, և' փայտ կտրում, և' մարդու երես ածիլում... Ճար չկար. ոնց որ եզը կը տանեն սպանդանոց, ինձ էլ նստացրին Սահակի առջև: Տնաքանդը սապոնով «թրաշ» անելու սովորութիւն էլ չուներ. այդ բանը նրա գլուխը ձգեց Յարութիւնը: Վերջապէս, երկար-բարակ նախապատրաստութիւններից վերջը` դանակը սրեց և գործի սկսաւ:
Ղըրթա ղըրթ. անտէր երեսս շատ սարթ է. խեղճի դանակը չի կտրում. սոսկալի ցաւ է պատճառում արդէն այստեղից այնտեղից մի քանի ածելի առնելը: Իսկ երբ մի երեսս վերջացրեց և սկսեց վիզս, ուղղակի ահռելի էր: Դիմանալ չկարողացայ: Արդէն մի քանի տեղից կտրել էր, տղայի պես խռովեցի և ըմբոստացայ: Վարդապետը, Փայլակը, Արտուրը և Յարութիւնը կանգնած կը խնդային ու կը հեգնէին: Միայն վերջինն էր, որ փորձեր էր անում օգնել: Ծառան վախեցած փախաւ: Գործը շարունակեց Յարութիւնը: Մնացածը երեւակայելու է: Վերջանալուց յետոյ ամբողջ երեսս արիւնոտուել էր»:
Նյութի աղբյուրը՝ Արամ Մանուկյան ֆեյսբուքյան էջ:

Комментариев нет:
Отправить комментарий