Արծրունիները Հայկական լեռնաշխարհի բնիկներ են, համաձայն Արարատյան
թագավորության ժամանակաշրջանի արձանագրությունների՝ սերվում են Արծրունի տոհմից, որն ապրում էր Վանա լճի արևելյան կողմում՝ Տոսպում: Հետագայում նրանց է անցել նաև Աղբակը, իսկ ավելի ուշ Արծրունիները միավորվելով Մարդպետական տոհմի հետ՝ դարձել են Հայաստանի հզորագույն իշխանատոհմերից մեկը: Արշակունյաց թագավորական <<Գահնամակի>> համաձայն՝ Արծրունիներն զբաղեցնում էին երեք բարձ (Բագրատունի և Սյունի տոհմերից հետո):
Արծրունիներն իրենց հզորությունն օգտագործելով՝ գերագահություն ձեռք բերեցին ամբողջ Վասպուրական աշխարհում, և նրանցից վասալական կախվածության էին Ռշտունի, Անձևացի, Ամատունի, Ակեացի, Տրպատունի տոհմերը, որոնք ևս հետագայում սկսեցին ներկայանալ որպես Արծրունիներ: Սրանով է բացատրվում այն փաստը, որ 850-ական թվականներին Արծրունիները բաժանվում էին 16 ճյուղի:
Արծրունիները իրենց կարողություններով մշտապես եղել են հայրենյաց նվիրյալներ:
Ավարայրի ճակատամարտում հայոց բանակի կենտրոնական զորախմբի հրամանատարը Ներշապուհ Արծրունին էր: Նրանք ակտիվորեն մասնակցել են 480, 774-ական թվականների ազատագրական պատերազմներին, իսկ 851 թվականին Բագրատունիների հետ գլխավորել են Արաբական խալիֆայության դեմ ուղղված ժողովրդական ապստամբությունը:
Արծրունիները, մասնակցելով Բագրատունիների կողմից Հայաստանի անկախ պետականության վերականգնման գործին, միաժամանակ հանդես բերեցին անջատողական դրսևորումներ և 908 թվականին ստեղծեցին Վասպուրականի անկախ թագավորությունը, որն ընդունելով Բագրատունիների գերագահությունը՝ գոյատևեց մինչև 1021 թվականը: Վասպուրականում հաջորդաբար թագավորել են Գագիկ-Խաչիկը, Աշոտ-Դերենիկը, Աբուսահլ-Համազասպը, իսկ 968 թվականից՝ միաժամանակ Աշոտ-Սահակը, Գագիկ-Խաչիկը, Սենեքերիմ-Հովհաննեսը:
Սելջուկ-թուրքերի հարձակումների և Բյուզանդիայի ճնշման հետևանքով Սենեքերիմ-Հովհաննեսը 1021 թվականին Վասպուրականի ազատանու և բնակչության մի մասի հետ գաղթել է Փոքր Հայք, որտեղ կազմավորել է Արծրունիների ավատական իշխանությունը՝ Սեբաստիա կենտրոնով: 1080 թվականին Արծրունիների այս իշխանապետությունը ևս ընկավ:
Արծրունիների որոշ ներկայացուցիչներ հաստատվեցին Կիլիկիայում, մի մասը շարունակում էր գոյատևել Վասպուրականում, ևս մեկ ճյուղ հաստատվեց Հյուսիսային Հայաստանի Կայան գավառում՝ հիմնելով Մահկանաբերդի Արծրունյաց իշխանությունը և ծառայության անցնելով Վրաց արքունիքում՝ հասավ բարձրագույն պաշտոնների: Ավելի ուշ այս տան ներկայացուցիչները խնամիանալով Զաքարյանների հետ՝ շարունակեցին ազդեցիկ դիրք գրավել Զաքարյանների իշխանապետությունում: Թիֆլիսի ամիրապետի և արքունի գանձարանապետի տեղակալի պաշտոններն Արծրունիների ժառանգական պաշտոններն էին:
1250 թվականին՝ Ավագ Զաքարյանի մահից հետո, Սադուն Արծրունին դարձավ Վրաստանի և Հայաստանի աթաբեկ և ամիրսպասալար: Այս պաշտոնում նրան փոխարինեց որդին՝ Խութլուբուղան, որը հայտնի վերջին Արծրունի իշխանապետն է:
Արծրունի տոհմից սերված հոգևորականները 1113 թվականից ժառանգաբար նստել են Աղթամարի կաթողիկոսության գահին: Մատենագիրների կողմից հիշվում են այլ Արծրունի հոգևորականներ ևս:
Արծրունիների հնագույն շրջանի, վաղ միջնադարյան տոհմաճյուղերի, թագավորության շրջանի զինանշանների մասին տեղեկություններ հայտնի չեն:
Զինանշանային պատկերներ պահպանվել են Վասպուրականի Գագիկ Արծրունի թագավորի կողմից Աղթամար կղզում 915-922 թվականների Մանուել ճարտարապետի ձեռքով կառուցված Սուրբ Խաչ եկեղեցու քանդակներում:
Աղթամարի տաճարի արևմտյան ճակատին, կենտրոնական պատուհանի աջ կողմում պատկերված է Գագիկ Արծրունի թագավորի բարձրաքանդակը: Նա ձախ ձեռքով բռնել է տաճարի մանրակերտը, որը նվիրաբերում է Քրիստոսին:
Արծրունյաց թագավորի հանդերձանքի մանրամասները վերարտադրված են ճշգրիտ: Թագավորը հագած է շրջանակներով ձևավորված պատմուճան: Խիստ կարևոր է թիկնոցը, որի վրա մեդալիոնների մեջ փորագրված են գլխով դեպի աջ դարձած արծիվներ: Թիկնոցի վրայի արծիվների պատկերներն ապացույց են այն փաստի, որ Գագիկ թագավորի զինանշանը եղել է արծիվը, այլ պարագայում անհնար է, որ այն պատկերվեր թագավորի թիկնոցի վրա:
Եկեղեցու արևելյան ճակատին պատկերված է խնջույքի տեսարան. կենտրոնում նստած է Գագիկ Արծրունի արքան, Գագիկ թագավորից ձախ, խաղողի երկրորդ որդագալարի մեջ պատկերված է ութաթև աստղի վրա հպարտորեն կանգնած վեհատեսք արծիվ: Արծրունի ինքնանվան հիմքում ընկած է <<արծիվ>> բառը: Եվ արքայի կողքին պատկերված արծվի քանդակն ինքնին հաստատում է, որ գործ ունենք արքայատան զինանշանային պատկերի հետ: Թռչունը գլխով դարձած է դեպի աջ՝ դեպի գագիկ թագավորը, թեևերը սեղմված են մարմնին: Երևացող թևը ձևավորված է երկու ուղղահայաց, երկու զուգահեռ փոսիկներով: Երկու փոսիկով է ձևավորված դեպի ներքև թեքված պոչը: Մարմնի վիճակն այնպիսին է, որ երևում են կուրծքը, երկրորդ թևի ուսագոտին և երկու ոտքերը: Կտուցը սուր է, աչքը՝ կրկնակի փոսիկով, ավելի ընդգծուն է դարծված:
Թեև պատկերն անպաճույճ ու անզարդ է, սակայն իր վեհատես անմիջականությամբ խիզախություն, նվիրում, սլացք, արագություն, ամենատեսություն է ցուցանում: Արծիվը կանգնած է ութաթև արև-հավերժություն արտահայտող աստղիվվրա, որը հաստատում է դրա զինանշանային պատկեր լինելը:
Թեև Արծրունիների ինքնանվանումը հուշում է, որ վերջիններիս խորհրդանիշի հենքը կարող է առաջին հերթին միայն արծիվը լինել, սակայն Աղթամարի տաճարի զինանշանային քանդակներում առկա առյուծապատկերներն այդպես կարծելու հիմք չեն տալիս: Տաճարի արևելյան ճակատին, Գագիկ թագավորի ձախ կողմում, արծվի պատկերին համաչափորեն հակակշիռ, աջ կողմում պատկերված է առյուծ:
Նույն արևելյան ճակատին, եռանկյունաձև խորշի երկու կողմերում պատկերված են դիմահայաց առյուծներ: Այս քանդակները զինանշանային հենք ունեն ու նման են մանրանկարի պատկերին: Այստեղ կենաց ծառի դերն իր վրա է վերցրել եռանկյունաձև խորշը:
Գագիկ Արծրունի թագավորը, որպես երկրորդ ստացող, 10-րդ դարի սկզբին ձեռք է բերել 862 թվականին ստեղծված <<Ավետարան>>, որը 912 թվականին նրա կինը՝ Մլքե թագուհին նվիրել է Վարագի Սուրբ Աստվածածին եկեղեցուն: Այն պատմագիտությանը հայտնի է որպես <<Մլքե թագուհու Ավետարան>>:
Այս <<Ավետարանի>> խորաններից մեկի վրա պատկերված է զինանշան: Խորանի կապույտ ֆոնի վրա ոսկեգույն պատկերված են դիմահայաց առյուծներ, իսկ նրանց միջև տեղադրված է կենաց ծառ: Առյուծներից յուրաքանչյուրի առջևի մեկ թաթը դրված է կենաց ծառի վրա: Նրանց մեջքի մասում գունդ է պատկերված, որն իշխանության խորհրդանիշ է: Առյուծներից յուրաքանչյուրի տակ ոսկեգույն լցված շրջան է նկարված, որը նույնպես իշխանության խորհրդանիշի հաստատումն է: Առյուծներից պատկերված են գլուխները բարձր պահած դիրքով, իսկ պաչերն իջած են, որ նշան է կենդանու հանդարտ, հանգիստ, սեփական արժանապատվության մեջ համոզված լինելուն:
Հնարավոր է, որ Արծրունիների ճյուղերից մեկը առյուծապատկերը որդեգրել է որպես խորհրդանիշ-զինանշան, ինչպես նաև 862 թվականին <<Ավետարանը>>, ամենայան հավանականությամբ, ստեղծվել է Արծրունիների մեջավայրում և մանրանկարի զինանշանային պատկերը պատկանում է նրանց: Ամենայն հավանականությամբ, այս մանրանկարն իր գունային լուծմամբ արտացոլում է Արծրունիների պետական դրոշի մանրակերտը:
<<Հայկական իշխանական զինանշանները>> գրքից, էջ 29, Տիգրան Հայազն

Комментариев нет:
Отправить комментарий