Բուղան շարժվում է հարավային Արցախ: Այստեղ իշխան Եսայի Աբու Մուսեի
կարգադրությամբ ժողովուրդը բռնում է տարածքի լեռնակողմերը, փակում լեռնանցքները, ամրացնում բերդերը և պատրաստվում կռվի: Եսայի Աբու Մուսեն իր մարդկանց կռվի է նախապատրաստում նաև հոգեպես: Դիմելով նրանց և օրինակ բերելով ծանարներին, նա ասում է. «ոչ …վատագոյն մեք քան զԾանարսն եղիցուք, զի և ամուրս հզօրագոյնս և բարձրագոյնս քան զնոսա ունիմք և դիւրափակս` առ ի յունել զմուտս կրճիցն. միայն միաբանութեամբ սրտիւ կացցուք ապաւինեալ յօգնականութիւնն Աստուծոյ. և թէ մեռանիլ ևս ումեք հասցէ` ի պարծանս անձին և ազգին իւրոյ համարեալ է, և պսակ մարտիրոսական ընկալցի ի Քրիստոսէ. զի ոչ եթէ ըստ հասարակաց սահմանաւոր մահու է, այլ ի վերայ սուրբ եկեղեցւոյ և ժողովրդեան Աստուծոյե1: Բուղան Եսայի Աբու Մուսեին հնազանդության կոչ է անում: Սակայն հպարտ իշխանը, ամրանալով Մյուս Հաբանդ գավառի Քթիշ (Գտիչ) կոչվող ամրոցում (ներկայիս ԼՂՀի Հադրութի շրջանի Տող գյուղի մոտ) և այնտեղ հավաքելով շրջակա գավառների բնակչությանը` կանանցով ու երեխաներով, մթերք պաշարելով, պատրաստվում է կռվի: Սկսվում են գրոհները, որոնք բոլորն էլ վերջանում են անհաջողությամբ: Տեսնելով դա` Բուղան նորից է դիմում Եսայի Աբու Մուսեին և «ողոքական բանիւքե2 կրկնում հպատակության իր առաջարկը: Պատասխան խոսքում Եսայի Աբու Մուսեն Բուղային հայտնում է նրա դեմ մինչև վերջին շունչը կռվելու իր անբեկանելի որոշման մասին և խորհուրդ տալիս հեռանալ խաղաղությամբ, եթե իր համար թանկ է սեփական կյանքն ու զորքի ողջությունը: Նամակում նա նախ պարսավում է արաբ զորավարին, որ հակառակ աշխարհակալների մոտ ընդունված օրենքի, որը նրանց պարտավորեցնում է հոգ տանել հպատակների մասին, թեթևացնել նրանց տառապանքները, ինքը ավերածություններ ու կոտորածներ է սփռում, ապա շարունակում. «Եւ արդ յայտնի լիցի, զի որչափ բաւէ զօրութիւն իմ ու իցեմ կենդանի` կացից ընդդէմ զօրութեամբ և ուժով տեառն Աստուծոյ, և ոչ տեսից զքեզ սիրով խաղաղութեան. այլ տեսից զքեզ զինու և աղեղամբ և սրով, քաջ արամբք և ընտիր երիվարօք և քեզ եթե հաճոյ թուիցի ապրեցուցանել զքեզ և զզօրս քո` արի ել աստի և գնա ի սահմանաց իմոց … ի քո ձեռս է խաղաղութիւն և խռովութիւն: Եթէ, որպէս ասացի, ի բաց գնաս յինէն` խաղաղութիւն է, և թէ ոչ` պատերազմ և կռիվ, և ճակատամարտե3:

Եսայի Աբու Մուսեի պատասխանից շփոթահար, Բուղան նամակներ է հղում խալիֆին, պատմում իրադարձությունների ընթացքի ու քաջ իշխանի մասին և կարգադրությունների սպասում: Սպասման ընթացքում արաբ զորավարը շրջափակում է Քթիշ բերդը: Գրոհները բերդի վրա հաջորդում են մեկը մյուսին, սակայն հայերը մնում են անընկճելի: Բուղայի բոլոր փորձերը` կոտրել լեռնցիների դիմադրությունը, անցնում են ապարդյուն: Նրան չեն օգնում ոչ հավաքագրած ընտիր զորքը, ոչ ամրոցի շուրջը պատնեշների կառուցումը, ոչ կուտակած քարերն և ոչ էլ բերված քարանետ մեքենաները:
Հերթական պարտությունից հետո, ամոթահար Բուղան 10 օր շարունակ փակվում է վրանում և, մտատանջությունների մեջ ընկած, ստեղծված դրությունից դուրս գալու ելք է փնտրում: Այդ ժամանակ արքունիքից ստացվում է Բուղայի նամակի պատասխանը, որով պատերազմը մինչև հաղթական վախճան անվհատ շարունակելու կարգադրություն է արվում: Եվ Բուղան խնամքով նախապատրաստվում է կռվի. Քթիշ բերդը մի վերջին վճռական գրոհով վերցնելու նպատակով, նա այնտեղ է հավաքում իր տրամադրության տակ գտնվող ամբողջ զորքը, թվով 200 հազար մարդ, հանդերձավորում և զինում զենքի բոլոր տեսակներով: Զորքին էլ ավելի ահեղ տեսք հաղորդելու համար, նա այն զարդարում է պեսպես և շողշողուն նշաններով: Վերջացնելով նախապատրաստությունը, արաբ զորավարը այդ ահագին բազմությունը, որը հենց միայն իր փայլատակող սպառազինությամբ, ծածանվող բազում դրոշներով, փողերի ու շեփորների որոտմունքներով ու զենքերի շաչյուններով արդեն իսկ երկյուղ էր ներշնչում, շարժում է բերդի պաշտպանների վրա: Այս անգամ նրան հաջողվում է նույնիսկ մոտենալ բերդին: Բուղային թվում է, թե մոտ է հաղթանակը, վերջապես կոտրված է բերդեցիների դիմադրությունը, և նրանք շուտով կհանձնվեն իր ողորմածությանը: Բայց աննկուն արցախցիները, կուռ շարքեր կազմելով, անցնում են հակահարձակման, հուժկու հարվածներով արաբներին ետ մղում լեռան վրայից և շարունակելով ջարդել փախչող հակառակորդին, հետապնդում են մինչև վերջիններիս ապաստանելը իրենց բանակատեղիում: Անսասան լեռնցիները ձեռք են բերում նաև մեծաքանակ ավար: Թովմա Արծրունին այսպես է նկարագրել հերոսական այս ճակատամարտը. «Եւ զօրքն Տաճկաց, պնդեցան և փակեցին շուրջանակի ի ներքս զգունդն Աղուանից և դիմեցին յանդուգն ի վերայ նոցա. և նոքա կային անշարժ, և ոչ ել այր քան զընկեր յառաջ. և մինչ նոքա կարծեցին թէ ի ձեռն նոցա մատնեցան` և նոքա կային յաղօթս և զԱստուած կարդային օգնել նոցա. և դիմեցին ի մէջ նոցա ի չորս առաջս ըստ նմանութեան տեառնանման խաչին, և բախեցին զճակատն և պատառեցին զռազմն դարձուցին ընդ զառ ի վայրն և իջուցին ի լեռնէ անտի, և հարին ի հարուածս մեծամեծս. որպէս յարդ ի հողմոյ վարեալ, կամ ծուխ վատնեալ ի մրրկէ` այնպէս կորեան գնացին յերեսաց զօրացն Աղուանից (Հայոց Արևելից կողմանց – Հ. Ս.): Եւ դարձան կուտեցին աւար, որոց ոչ գոյր թիւե4:
Պատմիչի այս նկարագրության մեջ երևում է Եսայի Աբու Մուսեի ռազմավարական հմտությունը: Զորքը բաժանելով չորս մասի և դասավորելով Քրիստոսի խաչի նման, այսինքն` քառաթև, որով յուրաքանչյուր թևը ապահովված կլիներ թիկունքից, ու կարգադրելով մնալ անշարժ և առաջ չընկնել մեկը մյուսից, որից արաբները կխաբվեին` կարծելով, թե բերդում պատսպարվածները չեն դիմադրելու իրենց և ավելի կմոտենային բերդին, նա հարկավոր պահին միաժամանակ բոլոր կողմերից հարձակվում է հաղթանակի հույսով միամտված արաբների վրա և, ճիշտ օգտագործելով տեղանքի զառիվայր մակերևույթը` վերևից խփելով դեպի բերդ բարձրացող արաբներին, ջարդ է տալիս ու հեռացնում իրենից:
Այսպես մի ամբողջ տարի Բուղան հուսահատ փորձեր է անում գրավել Քթիշ ամրոցը: Այդ ընթացքում նա 28 անգամ գրոհ է կազմակերպում ամրոցի փոքրաթիվ բանակի վրա, սակայն ամեն անգամ դառը պարտություն կրելով, հարկադրված է լինում գլխիկոր հեռանալ5: Տեսնելով, որ զենքի ուժով չի կարողանում ծնկի բերել հզոր իշխանին, Բուղան դիմում է նենգության: Խալիֆի հետ պայմանավորվելով` թուրք զորավարն առաջարկում է, որ յուրաքանչյուրն առանձին նամակ հղի խալիֆին և բացատրություն տալ իրենց գործողությունների համար: Իր նամակում Եսայի Աբու Մուսեն հավատացնում է խալիֆ Մութավաքիլին, որ ինքն ապստամբ չէ և խալիֆայության դեմ չէ, որ կռվում է, այլ զենք է վերցրել հարկադրաբար` Բուղայի վայրագ գործողությունների հետևանքով: Նա միաժամանակ հայտնում է իր պատրաստակամությունը խաղաղություն կնքելու մասին: Մինչ նամակների պատասխանների գալը, հայտարարվում է զինադադար: Շուտով ստացվում են և դրանք: Եսայի Աբու Մուսեին ուղղված թղթում խալիֆը նրան անմեղ է ճանաչում և թողություն շնորհում նրա պատճառած վնասների, զորքի կոտորածի ու ավարների համար: Նա իշխանին նաև պատվական հանդերձներ է ուղարկում, նախշազարդ սաղավարտ ու սուր, կնիքով հավաստված երդմնագիր և առաջարկում իջնել Բուղայի մոտ, իսկ վերջինիս հանձնարարում է ընդունել նրան պատվով, անբարյացակամություն ցույց չտալ և զգուշությամբ ուղարկել իր մոտ6:
Միամիտ լեռնականը, որը որքան աննկուն էր ու քաջ բաց ճակատամարտում, նույնքան էլ անզոր պալատական դավերի ու խաբեության հանդեպ, հավատալով իրեն տրված խոստումներին, թողնում է անառիկ ամրոցը և գնում է Բուղայի մոտ: Սա ստացած հրամանի համաձայն նրան ընդունում է մեծ շուքով, զորահանդեսային ծեսերով և խաբկանքի երեքօրյա ճոխ հյուրասիրությունից հետո ձերբակալում է և շղթայակապ անում7:
Դիմադրությունն Արցախում ճնշված էր:
855 թ. Բուղան ետ է կանչվում: Նա իր հետ («առեալ ընդ իւրե8) «ի կալանս կապանացե Սամարա` խալիֆայության այն ժամանակվա մայրաքաղաքն9 է տանում ձերբակալված հայ իշխաններին` Գարդմանի Կտրիճ իշխանին, Տուս գավառի իշխան Ստեփանոս Կոնին, Խաչենի իշխան Ատրներսեհին ու նրա հորը` Սահլ Սմբատյանին, Եսայի Աբու Մուսեին և այլ իշխանների ու ազնվական մարդկանց10:
Սամարայում հայ իշխանները ենթարկվում են անլուր չարչարանքների: Մահվան սպառնալիքի տակ արաբները գերեվարվածներից պահանջում են ընդունել մահմեդականություն, որին ոմանք առերես համաձայնում են: Բայց մի խումբ իշխաններ էլ, նրանց թվում և Հայոց Արևելից կողմերից` Ստեփանոս Կոն իշխանը, հավատարիմ մնալով հայրերի դավանանքին, մերժում են արաբների առաջարկը և ընդունում մահը11:
______________________
1 Թ ո վ մ ա Ա ր ծ ր ո ւ ն ի, էջ 276:
2 Նույն տեղում, էջ 278:
3 Նույն տեղում: Նամակը, որ համեմված է գեղեցիկ համեմատություններով ու պատկերավոր արտահայտություններով, գեղարվեստական խոսքի արժեք ունի: Ամբողջությամբ տե՛ս նույն տեղում, էջ 278-280:
4 Նույն տեղում, էջ 284-286:
5 Մղված բոլոր ճակատամարտերի մանրամասն նկարագրությունները տե՛ս նույն տեղում, էջ 280-286:
6 Նույն տեղում, էջ 286-288:
7 Նույն տեղում, էջ 288, Տ ա բ ա ր ի.– Արաբացի մատենագրեր…, էջ 100–101:
8 Դ ր ա ս խ ա ն ա կ ե ր տ ց ի, էջ 130:
9 Սամարան խալիֆայության մայրաքաղաքն էր 836-892 թթ.:
10 Կաղականտվացի, էջ 340 Թ ո վ մ ա Ա ր ծ ր ո ւ ն ի, էջ 296-298, Դ ր ա ս խ ա ն ա կ ե ր տ ց ի, էջ 130, Ա ս ո ղ ի կ, էջ 107, Վ ա ր դ ա ն Ա ր և ե լ ց ի, էջ 81, Տ ա բ ա ր ի.– Արաբացի մատենագրեր…, էջ 100–101:
11 Դ ր ա ս խ ա ն ա կ ե ր տ ց ի, էջ 132, Ա ս ո ղ ի կ, էջ 107, 110, Գ ա ն ձ ա կ ե ց ի, էջ 79,

Օ ր բ ե լ յ ա ն, էջ 173, Ս ա մ վ ե լ | Ա ն ե ց ի, էջ 94: |
Իրադրությունն Արցախում IX դ. առաջին կեսին Հենրիկ Սվազյան |
Комментариев нет:
Отправить комментарий