<<Կորովի, հաղթող, ընդարձակ ձեռնարկությունների, մեծագործությունների մարդ էր նա և աշխարհակալ թագավոր>>
Լեո
<<ՀԱՅՐԵՆԻՔ>> ակումբ, Եր., 2008
Վանի (կամ Արարատյան) հայոց թագավորության հզորության հիմնաքարը դրեց Մենուա արքան, որը փառավոր գործունեություն ծավալեց և՛ ռազմի դաշտում՝ իր սուրը պսակելով բազում հաղթանակներով, և՛ հատկապես ներպետական կյանքում՝ բարեկարգելով, շենացնելով երկիրը: Մենուան էր, որ հիմք դրեց Արարատյան թագավորների միավորիչ քաղաքականությունը: Նրա օրոք էր, որ Ասորեստանի հետ հակամարտության մեջ եղող Արարատյան երկիրը, եթե մինչև այդ վարում էր պաշտպանական պատերազմ՝ անցավ նախահարձակ գործողությունների: Վերջապես, Մենուան փառավոր անուն թողեց սերունդներին նաև իր մշակութային, շինարարական գործունեությամբ (առհասարակ, Վանի թագավորները տոգորված էին շինարարական ոգով, սակայն Մենուան իր մշակութային գործունեությամբ գերազանցեց բոլորին):
Մենուան իր կառավարման գործում ներգրավվեց հոր՝ Իշպուինիի օրոք և վերջինիս գահակիցն էր: Սեպագիր արձանագրությունները վկայում են, որ դառնալով հոր գահակիցը՝ Մենուան մեծ ակտիվություն հաղորդեց երկրի քաղաքական կյանքին և հաճախ ինքն էր գլխավորում ռազմական ձեռնարկումները: Մ.թ.ա. 9-րդ դարում Առաջավոր Ասիայում զորեղացած դիրք էր գրավում Ասորեստանը: Միջագետքյան անապատների հյուսիսում բարձրացող Հայկական բարձրավանդակի նվաճումը ասորեստանյան արքաների համար ուներ ռազմավարական մեծ նշանակություն, քանի որ ամեն վայրկյան արարատյան բանակները կարող էին իջնել անառիկ լեռներից և շեշտակի հարվածներով հոդս ցնդեցնել հակառակորդի նվաճումները: Այս նպատակով Ասորեստանը բազմաթիվ արշավանքներ ձեռնարկեց դեպի հայկական լեռնաշխարհ, սակայն ապարդյուն՝ հայրենի բարձրաբերձ լեռներին ապավինած նաիրյան ցեղերը շարունակում էին մնալ աննվաճ, ինքնիշխան:
Սակայն, հիրավի հետագա հարձակումները կանխելու համար հայերին անհրաժեշտ էր միավորված երկիր, տնտեսական հիմք և հստակ նպատակներ հետապնդող ռազմական ձեռնարկումներ: Մ.թ.ա. 810թ. հոր մահից հետո Մենուան երկիրը միայնակ սկսեց կառավարել և պետության առջև ծառացած խնդիրների լուծման ուղղությամբ եռանդուն գործունեություն ծավալեց: Երկրի ամբողջությունն ապահովելու նպատակով Վանի թագավորությանը կրկին միացվեցին Ծոփքը, Աղձնիքը, հյուսիս-արևմուտքում՝ Արածանիի վերին հոսանքի, Ճորոխի ավազանի շրջանները, Տայքը, հյուսիսում՝ Արարատյան դաշտի մի մասը: Միավորված շրջաններում կենտրոնական իշխանության համար հենարաններ ստեղծելու նպատակով կառուցվեցին բազմաթիվ քաղաք-ամրոցներ, որոնցից առավել նշանավոր են Մասիսի ստորոտում Մենուաի անունը կրող Մենուախինիլին և Մանազկերդը՝ Վանա լճի հյուսիսում: Երկրում աշխուժացավ տնտեսական կյանքը: Ապահովելով որոշ միասնություն, ստեղծելով տնտեսական նախադրյալներ՝ Մենուան ձեռնամուխ եղավ արտաքին խնդիրների լուծմանը: Նրա առաջնորդությամբ արարատյան բանակները մտնում են Ասորեստանին սահմանակից երկրները: Այս ձեռնարկմամբ հայոց բանակները Արևելքում սպառնագին դիրքեր զբաղեցրեցին Ասորեստանի նկատմամբ: Այնուհետև անցնելով Եփրատը՝ Մենուան վերացրեց Մելետինեի խեթական փոքր թագավորությունը:
Սակայն, Մենուան պատմության մեջ մտավ ոչ միայն որպես օժտված զորապետ, այլև իբրև շինարար, ստեղծարար տիրակալ, որը նույնքան ջանադիր և եռանդուն եղավ նաև պետության ներքին կյանքում՝ ապահովելով երկրի ընդհանուր բարեկեցությունը: Կառուցվեցին բազմաթիվ քաղաք-ամրոցներ, ջրանցքներ, սրբատեղիներ... Մենուաի նախաձեռնած կառույցներից է ցայսօր գործող և Վանին ջուր մատակարարող <<Շամիրամի ջրանցքը>>: Վերջինս մոտ 70 կմ է, անցնում է լեռների, ապառաժների միջով և ժամանակի բարդ կառույցներից է, եզակի ողջ Արևելքում: Այս ամենը վկայում է երկրում ծաղկող գիտության, արհեստների մասին:
Մենուայի ստեղծած տնտեսական հիմքերը հնարավորություն տվեցին մոտ 70 տարի ապահովել երկրի հզորությունը: Մեծագործ արքան վախճանվեց մ.թ.ա. 786թ.: Նրան հաջորդեց որդին՝ Արգիշթին, որը եղավ հոր արժանավոր հետնորդը, շարունակեց վերջինիս քաղաքականությունը և Վանի թագավորությունը հասցրեց հզորության գագաթնակետին:
Ազգային պետական գործիչներ,Մենուան իր կառավարման գործում ներգրավվեց հոր՝ Իշպուինիի օրոք և վերջինիս գահակիցն էր: Սեպագիր արձանագրությունները վկայում են, որ դառնալով հոր գահակիցը՝ Մենուան մեծ ակտիվություն հաղորդեց երկրի քաղաքական կյանքին և հաճախ ինքն էր գլխավորում ռազմական ձեռնարկումները: Մ.թ.ա. 9-րդ դարում Առաջավոր Ասիայում զորեղացած դիրք էր գրավում Ասորեստանը: Միջագետքյան անապատների հյուսիսում բարձրացող Հայկական բարձրավանդակի նվաճումը ասորեստանյան արքաների համար ուներ ռազմավարական մեծ նշանակություն, քանի որ ամեն վայրկյան արարատյան բանակները կարող էին իջնել անառիկ լեռներից և շեշտակի հարվածներով հոդս ցնդեցնել հակառակորդի նվաճումները: Այս նպատակով Ասորեստանը բազմաթիվ արշավանքներ ձեռնարկեց դեպի հայկական լեռնաշխարհ, սակայն ապարդյուն՝ հայրենի բարձրաբերձ լեռներին ապավինած նաիրյան ցեղերը շարունակում էին մնալ աննվաճ, ինքնիշխան:
Սակայն, հիրավի հետագա հարձակումները կանխելու համար հայերին անհրաժեշտ էր միավորված երկիր, տնտեսական հիմք և հստակ նպատակներ հետապնդող ռազմական ձեռնարկումներ: Մ.թ.ա. 810թ. հոր մահից հետո Մենուան երկիրը միայնակ սկսեց կառավարել և պետության առջև ծառացած խնդիրների լուծման ուղղությամբ եռանդուն գործունեություն ծավալեց: Երկրի ամբողջությունն ապահովելու նպատակով Վանի թագավորությանը կրկին միացվեցին Ծոփքը, Աղձնիքը, հյուսիս-արևմուտքում՝ Արածանիի վերին հոսանքի, Ճորոխի ավազանի շրջանները, Տայքը, հյուսիսում՝ Արարատյան դաշտի մի մասը: Միավորված շրջաններում կենտրոնական իշխանության համար հենարաններ ստեղծելու նպատակով կառուցվեցին բազմաթիվ քաղաք-ամրոցներ, որոնցից առավել նշանավոր են Մասիսի ստորոտում Մենուաի անունը կրող Մենուախինիլին և Մանազկերդը՝ Վանա լճի հյուսիսում: Երկրում աշխուժացավ տնտեսական կյանքը: Ապահովելով որոշ միասնություն, ստեղծելով տնտեսական նախադրյալներ՝ Մենուան ձեռնամուխ եղավ արտաքին խնդիրների լուծմանը: Նրա առաջնորդությամբ արարատյան բանակները մտնում են Ասորեստանին սահմանակից երկրները: Այս ձեռնարկմամբ հայոց բանակները Արևելքում սպառնագին դիրքեր զբաղեցրեցին Ասորեստանի նկատմամբ: Այնուհետև անցնելով Եփրատը՝ Մենուան վերացրեց Մելետինեի խեթական փոքր թագավորությունը:
Սակայն, Մենուան պատմության մեջ մտավ ոչ միայն որպես օժտված զորապետ, այլև իբրև շինարար, ստեղծարար տիրակալ, որը նույնքան ջանադիր և եռանդուն եղավ նաև պետության ներքին կյանքում՝ ապահովելով երկրի ընդհանուր բարեկեցությունը: Կառուցվեցին բազմաթիվ քաղաք-ամրոցներ, ջրանցքներ, սրբատեղիներ... Մենուաի նախաձեռնած կառույցներից է ցայսօր գործող և Վանին ջուր մատակարարող <<Շամիրամի ջրանցքը>>: Վերջինս մոտ 70 կմ է, անցնում է լեռների, ապառաժների միջով և ժամանակի բարդ կառույցներից է, եզակի ողջ Արևելքում: Այս ամենը վկայում է երկրում ծաղկող գիտության, արհեստների մասին:
Մենուայի ստեղծած տնտեսական հիմքերը հնարավորություն տվեցին մոտ 70 տարի ապահովել երկրի հզորությունը: Մեծագործ արքան վախճանվեց մ.թ.ա. 786թ.: Նրան հաջորդեց որդին՝ Արգիշթին, որը եղավ հոր արժանավոր հետնորդը, շարունակեց վերջինիս քաղաքականությունը և Վանի թագավորությունը հասցրեց հզորության գագաթնակետին:
Գևորգ Հովհաննիսյան
<<Հանրապետական>>, 1996, դեկտեմբեր, թ. 12
<<ՀԱՅՐԵՆԻՔ>> ակումբ, Եր., 2008
Комментариев нет:
Отправить комментарий