20.11.2012

Հայկ թագավորի օրացույցը



<<Հայոց բուն տոմար>> անունով հայտնի ֆիքսված հայկական օրացույցի մասին շատ բան է հայտնի: Այն ընդունվել է  մ.թ.ա. 2492 թվականին Հայոց թագավոր Հայկի հրամանով, որը կրում էր ԿԵՍԱՐ տիտղոսը, այսինքն՝ ԿԵՍ-ԱՐ, Կես Արև, Կիսաստված, քանի որ Հայոց թագավորը միաժամանակ եղել է նաև Գերագույն հոգևորականը կամ Արևի Որդի ու գլխավոր Աստծո՝ Հայր Արիի ներկայացուցիչը Երկրի վրա: Կեսարը հանդիսանում էր Երկրային Աստվածը:  Հայկական կեսար բառը հետագայում Հունաստանից Եվրոպա է անցնում և օգտագործվում որպես ՑԵԶԱՐ, ԿԱՅԶԵՐ, ՑԱՐ և այլն, բայց արդեն կայսր իմաստով:
Ինչպես վկայում է 5-րդ դարի պատմիչ Մ. Խորենացին, թագավոր Հայկը հաղթանակ է տանում Հայաստանը նվաճելու համար արշաված Բաբելոնի զորքի դեմ, նա ճակատամարտում հաղթեց, սպանելով Բաբելոնի տիրակալ Բելին ու հրահանգեց ամեն տարի տոնել այդ օրը և տարվա ամիսները վերանվանել իր ուստրերի ու դուստրերի անուններով:

Մ.թ.ա. 2492 տարեթիվը վերականգնել է 19-րդ դարի պատմաբան Ղևոնդ Ալիշանը: Հայտնի էր, որ Նոր Տարին /1-ը Նավասարդի/ 428 թվին հայկական արեգակնային շարժական օրացույցով համընկնում էր Հուլիանոսի օրացույցի օգոստոսի 23-ի օրվա հետ: Օգտագործելով այս փաստը , և 1460-ամյա Հայկական Ցիկլը, նա հաշվարկել է, որ 1460 - 428 = 1032 + 1460 = 2492:  Ինչպես գրում է Ղ. Ալիշանը, միևնույն մ.թ.ա. 2492 թվականը  համարել են որպես Բելի մահվան տարեթիվը նաև հին հեղինակներ՝ Աֆրիկանոսն ու Եվսեբիոսը:
Բուն հայկական տոմարը բաղկացած է 123 ամիսներից, յուրաքանչյուրում 30-ական օր, այսինքն՝ 360 օր գումարած 5 ավելյաց օրերը:  Յուրաքանչյուր ամիսը և յուրաքանչյուր օրը, ինչպես նաև 24 ժամից յուրաքանչյուր ժամը ունեն իրենց առանձին անունները՝ հայերեն բառերով: 7-րդ դարի հայ գիտնական Անանիա Շիրակացին բերում է այդ անունները:

            Հին Հայկական տոմար                                                   Նոր տոմար

1.   Նավասարդ (Հայկի աղջիկը), 1-30.....օգոստոս 11 - սեպտեմբեր 9
2.   Հոռի (աղջիկը), 1-30....................սեպտեմբերի 10 - հոկտեմբերի 9
3.   Սահմի (աղջիկը), 1-30......................հոկտեմբերի 10 - նոյեմբերի 8
4.   Տրե (Հայկի տղան), 1-30.....................նոյեմբերի 9 - դեկտեմբերի 8
5.   Քաղոց (տղան), 1-30...........................դեկտեմբերի 9 - հունվարի 7
6.   Արած (տղան), 1-30...............................հունվարի 8 - փետրվարի 6
7.   Մեհեկան (աղջիկը), 1-30..........................փետրվարի 7 - մարտի 8
8.   Արեգ (աղջիկը), 1-30.......................................մարտի 9 - ապրիլի 7
9.   Ահեկան (հին անուն), 1-30...............................ապրիլի 8 - մայիսի 7
10. Մարերի (աղջիկը), 1-30...................................մայիսի 8 - հունիսի 6
11. Մարգաց (աղջիկը), 1-30..................................հունիսի 7 - հուլիսի 6
12. Հրոտից (տղան), 1-30...................................հուլիսի 7 - օգոստոսի 5
13. Ավելյաց, 1-5............................................օգոստոսի 6 - օգոստոսի 10

Ավելյաց 5 օրերը անվանել են այն ժամանակ հայտնի մոլորակների անուններով:
Ամսվա օրերն անվանել են հայկական սրբազան սարերի, Արևի տաճարների ու աստվածների անուններով:

1.   Արեգ                        16.  Մանի
2.   Հրանդ                      17.  Ասակ
3.   Արամ                       18.  Մասիս
4.   Մարգար                  19.  Անահիտ
5.   Ահրանք                   20.  Արագած
6.   Մազդեղ                   21.  Գրգուռ
7.   Աստղիկ                   22.   Կորդուիք
8.   Միհր                         23.   Ծմակ
9.   Ձոպաբեր                 24.   Լուսնա
10.  Մուրց                      25.   Ցրոն
11.  Երեզկան                 26.   Նպատ
12.  Անի                          27.   Վահագն
13.  Պարխար                 28.   Սիս
14.  Վանատուր             29.   Վարագ
15. Արամազդ                30.   Գիշերավար

Օրվա սկիզբը համարվում էր առավոտյան ժամը 6-ը:
Օրվա ժամերի անունները նույնպես հայտնի էին:

      Օրվա ժամերը                                        Գիշերվա ժամերը

1.  Այգ, 6-7 ժ.                                          13. Խավարակ, 18-19 ժ.              
2.  Ցայգ, 7-8 ժ.                                        14. Աղջամուղջ, 19-20 ժ.
3.  Զորացեալ, 8-9 ժ.                              15. Մթացեալ, 20-21 ժ.
4. Ճառագահթեալ, 9-10 ժ.                    16. Շահավոտ,  21-22 ժ.
5. Շառավեղեալ, 10-11 ժ.                      17. Կամավոտ, 22-23 ժ.
6. Երկրատես, 11-12 ժ.                           18. Բավական, 23-24 ժ.
7. Շանթարկող, 12-13 ժ.                         19. Խոթափեալ, 0-1 ժ.
8. Հրակոթ, 13-14 ժ.                                 20. Գիզակ, 1-2 ժ.
9. Հուրթափայլ, 14-15 ժ.                         21. Լուսակն, 2-3 ժ.
10. Թաղանթեալ, 15-16 ժ.                      22. Առավոտ, 3-4 ժ.
11. Արագոտ, 16-17 ժ.                              23. Լուսափայլ, 4-5 ժ.
12. Արթող, 17-18 ժ.                                 24. Փայլածու, 5-6 ժ.


Հայաստանի Սանահին քաղաքի մոտ հայտնաբերվել է մ.թ.ա. 2-րդ հազարամյակի յոթօրյա շաբաթի մի օրացույց-գոտի: Այդ օրացույց-գոտու օրերը անվանված են Արևի, Լուսնի և 5 մոլորակների հին հայկական անուններով:

1. Արև                Son          -      Sunday      -       կիրակի
2. Լուսին            Moon       -     Monday     -      երկուշաբթի
3. Հրատ             Mars        -     Tuesday       -     երեքշաբթի
4. Փայլածու      Mercury    -  Wednesday   -      չորեքշաբթի
5. Լուսնթագ      Jupiter       -    Thursday      -      հինգշաբթի
6. Արուսյակ      Venus        -    Friday         -      ուրբաթ
7. Երևակ           Saturn       -    Saturday       -      շաբաթ


Հետաքրքիրը այն է, որ շաբաթվա օրերի երկու առաջին ժամանակակից անգլերենով ներկայացված անունները բացարձակորեն համընկնում են հայկական Արև և Լուսին անունների հետ և Saturn /շաբաթ/ բառը, համընկնում է Սատուրն բառի հետ:
Այս տոմարը մինչև հիմա էլ Հայաստանում օգտագործվում է: Շատերը տոնում են նաև հին Նոր Տարին /օգոստոսի 11/: Ոչ ոք դեռևս չի վերացրել Հայկ թագավորի մ.թ.ա. 2492 թ-ի հրամանը:
Հին եգիպտական օրացույցը, Հին հայկական օրացույցին նման էր, բայց նրա ամիսների օրերն անուններ չուներին: Հայկական բուն տոմարը հնագույն գործող և ճշգրիտ օրացույցն է աշխարհում: 2008թվականի օգոստոսի 11-ին լրացավ Հայկական բուն տոմարի 4500 ամյակը:

2 комментария:

  1. Լատիներեն
    1. Արև Son - Solis dies
    2. Լուսին Moon - Lunae dies
    3. Հրատ Mars - Martis dies
    4. Փայլածու Mercury - Mercuri dies
    5. Լուսնթագ Jupiter - Jovis dies
    6. Արուսյակ Venus - Veneris dies
    7. Երևակ Saturn - Saturni dies

    ОтветитьУдалить