Աքադները արևմտասեմական ցեղեր էին, պատկանում էին սեմական լեզվաընտանիքին, նրանց անունը առաջացել է Աքադ քաղաքի անունից: Աքադները շումերների հետ հաղորդակցվելու և տնտեսություն վարելու համար ստեղծեցին աքադա-շումերական բառարաններ, որոնք սկսել են ուսումնասիրել վերջին 20 տարիների ընթացքում միայն: Շումերերնի հետ համեմատած՝ աքադերենը աղքատ էր ձայնավորների և բաղաձայնների քանակով: Բնականաբար որոշ շումերական բառեր երբ տրանսկրիպցիայի են ենթարկվում աքադերենով, աղավաղվում են (ինչպես օրինակ հիմա լինում է, երբ հայերեն բառը գրում ենք լատինատառով): Ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ հենց հայերենն է ցոսյց տալիս, թե շումերերեն բառը ինչպես կարդալ: Հայերեն բառերի 85-90 %-ի ծագումնաբանությունը անհայտ է, բայց այդ բառերի ծագումը կարող ենք հասկանալ շումերերենով: Օրինակ՝
«շոր» բառը շումերերն նշանակում է «կտրել»: Այստեղից էլ առաջանում է հայերեն «կտոր» բառը:
Նույն «շոր» բառից ծագում է նաև «կաթնաշոռ» բառը, այսինքն՝ կտրված կաթ:
Դիտարկենք շումերեն և հայերեն լեզուներում մարմնի տարբեր մասերի անվանումները.
«ձեռք» – շումերերն «մատն», «կոշ», «տիգ»
«բազուկ» բառը և շումերերնում, և հայերենում ունի նաև «ուժ» արտահայտող իմաստ:
«թև» – շումերերն «կուռ», «կոշ»
«մեջք»- շումերերն «բեջ» (գրաբար հայերենում նույն բառն է , պարզապես «դ»-ով):
Աքադերեն տրանսկրիպցիաներում շումերերեն «ջ»-ն գրվում է «դ»-ով: Սա կա նաև հայերենում:
«շալակ»- շումեր. «շելեկ»
«վիզ»- շումերերն «շլինգ», «ուլն»
«Ուլն» բառից առաջացել է հայերեն «ուլունք» բառը (վզնոց)
Կա նաև «կուլ տալ» արտահայտությունը, որը կապ ունի վզի հետ:
Շումերերնում «արմ» անվանում են թևի ծալվելու հատվածին (հայ.՝ «արմունկ» բառն է)
«դեմք»- շումեր. «նմուշ»
«ոտքի տակ» (ներբան)- շումեր. «կին», «կնի»:
Շումերերն «կնիք» անվանում էին փայտե գլանակին, որի վրա փորագրված էր: Երբ այն գլորում էին թաց կավի վրա, այն հետք էր թողնում (վերջին «ք»-ն հայերենի հոգնակի թիվն է): Այսինքն «կնի» բառը ծագել է ոտքի տակի հետքից:
«ոտքի կոճ»- շումեր- «կոռ», «վեգ»
«ծունկ»- շումեր. «ծուն», «ծունգ»
«ուս»- շումեր. «կռնակ»
«հետույք»- շումեր. «ոռ» : Շումերենում «ոռ» առարկաների դեպքում նշանակում է հատակ, կենդանիների դեպքում՝ հետույք: Ի դեպ, այդ բառը մարդկանց համար չի օգտագործվել (այն ժամանակներում մարդիկ արդեն ունեին ամոթի զգացում:
«թոք»- շումեր. սակատ (հայերենում «սակատ» անվանում են կողքային մասի ներքին օրգաններին)
«ստուգ»- շումեր. «կերակրափող»: Բառը ծագում է «անցք» բառից: «ստուգն» շումերերնում նշանակում է կիրճ, խորխորատ, մեզ մոտ ստացել է «կերակրափող» իմաստը:
«ազատ» – շումեր. նշանակում է «գլուխ»:: Այս բառից հայերենում ծագում են բոլոր իշխանություն (գլուխ) արտահայտող բառերը: »ազատ» բառը կա շատ ժողովուրդների մոտ: Հարց է ծագում. ո՞վ է ումից վերցրել: Բանն այն է , որ այդ բառը միայն հայերենում է պահպանվել սկզբնական՝ «գլուխ» իմաստով (հենց շումերերենով էլ բացատրվում է հետևյալ տողերի իմաստը. «երբ դու որսի գնասազատն ի վեր դեպի Մասիս…» , այսինքն՝ «գագաթն ի վեր՝ դեպի Մասիս):
«ազատ» անվանում են նայև զոխավոր բույսերին: Օրինակ՝ «գլուխ սոխ»:
«որովայն»- շումերերն «որով», «պարկ»
«արյուն»- շում. «արուն», «արին» (լինելով սեմական լեզու՝ աքադերենը աղավաղում է ձայնավորները, հոլովվում են բաղաձայնները)
Երկու տարբեր ազգերի միջև չի լինում այնպես, որ մարմնի մասերի անվանումները՝ մատներից մինչև կռնակ համընկնեն:
Հիմա դիտարկենք մի քանի այլ բառեր.
այգի, բոստան – շումեր. «կան»: Հայտնի է, որ խաղողի նոր տնկված այգին 4 տարի բերք չի տալիս: Մինչ բերք տալը խաղողի շիվերի արանքում մշակում են այլ մշակաբույսեր: 4-րդ տարին կոչում են «կան», այսինքն, երբ այն և այգի է, և բոստան:
«կան» բառին գումարվում է «չի» և ստացվում՝ «կանաչի»:
բուսականություն- շումերերեն «կանաչի»
«սև»- շում. «սեա»
կարմիր- շումեր. «սոս»: Աճառյանի բառարանում բերվում է նախադասություն, որում թվարկված են բոլոր գույները, բացի կարմիրից.. կարմիրի փոխարեն գրված է «սոս»):
Հայ Աստվածը ունի 36 անուն, բայց ամենահինը գրվում է «ԷՆԿԻ»: «էն» նշանակում է տեր, «կի»՝ երկինք: Առասպելը ցույց է տալիս, որ այն կապված է ջրի, ծովի հետ:
«կե» սեպանշանը ունի ևս մեկ իմաստ, նշանակում է «կենդանի»: Այսինքն հայ Աստծո անունը թարգմանվում է «տեր կենդանի»
հավատ- շում. «ներալ»: Հայերենում կա նախադասություն, որտեղ նշվում է. «նրանք ներալում են, որ օգնական ուժեր կգան..»
խուսափել , փախչել- շում. «կառնոյ»: Կա հայերեն նախադասություն. «նա զվարթությամբ մտնում էր կռվի դաշտ, և չէր կառնոյ մահվան»:
«Նեռ» (անտիքրիստ) բառը բառարաններում մեկնվում է Ներոն կայսեր անունից:
իսկ շումերերնում «նեռ» նշանակում է հակառակորդ: Սեմական «սատանա» բառը նույնպես նշանակում է հակառակորդ: Այսինքն՝ այդ տերմինը՝ «նեռ» եղել է նաև նախաքրիստոնեական շրջանում:
Շումերերենը ցույց է տալիս մի օրինաչափություն, որ հայերենում «ն»-ն կարող է ընկնել: Օրինակ՝
նայել- հայել
շնող- շող
Եթե հայերենում «նեռ» բառի «ն»-ն հանենք, կստացվի «հեռ»- որը նշանակում է հակամարտություն, թշնամիներ: Այսինքն՝ հայերեն «հեռ» և շումերերն «նեռ» բառը նույն բառն է, որին հետագայում տրվել է կրոնական իմաստ:
կարգ, համար- շում. «նամ»: Սրանից է ծագել նաև անգլերեն «նամբեր» բառը: Հայերենում գոյություն ունի «համբեր» բառ, որը նույնպես նշանակում է կարգ:
«հավասար»- շումեր. «սար» («հավու»-ն քերականական մասնիկ է):
մարտ, կռիվ- շումեր. «մա»:
Ի դեպ, «կռիվ» բառը շումերերնում նույնն է, ինչ հայերենում՝ «կռիվ»:
հավ- շում. «հու» («ու»-ն պետք է կարդալ «աու»: այսինքն՝ «հաու»)
ձուկ- շում. «վիշ» (անգլերեն »ֆիշ» բառը ծագել է այստեղից):
«վիշավ» շումերերնում նշանակում է ծով, եթե մինչ այդ դրված է ձուկ նշանը՝ ծովի ձուկ: Հայերենում «վիշավ» նշանակում է կետ, ձուկ:
Կան նաև բազմաթիվ այլ բառեր, որոնք ակնհայտորեն համընկնում են շումերերն նույն բառերի հետ:
Էս ե՞ր անժխտելի ապացույցը։ Լավ ուսումնասիրեք կաողա իրականում գտնեք անժտելի ապացույցներ։ Շումերերնը 2-րդ հազարամյակում մեռավ, բայց մինչ մեր թվարկությունը կլասսիկ լեցու էր լատիներենի նման։ և բնականաբար այս կամ այն ազգերը կարող էին օգտվել նրա բառամթերքից այ ծակ գիտնականներ դուք հերիք չի մեր հայրենսեր ու պատմություն սիրող պատանիներին հիտլերիկ սարքեք։ Չգիտեմ որ ապուշն էլ գրել էր տանկերը (հեղուկ կրող նավ) հայկական բառ է՝ առաջացած թան և կրել արմատներից։ Մանուկ Աբեղյանը կամ Հրաչյա Աճառյանը ձեր չափ խելք ու գիտելիք չունէին, որ էտ կիսագրագետ թեզերը առաջ քաշէին։ Աստվածների երկրի զավակներ Հայաստանը դատարկվում է, իսկ դուք ընկել էք Շումերա-Արիական էքստազի մեջ։ Մինչև ուշքի գաք Էջմիածնի տեղը Ուչքիլիսա կտեսնեք։ Այ դիլետանտներ ազգի ճյուղերն ու տերևները փոթորիկի ու կայծակի բաժին են դառել. դուք մտել հողի տակ արմատներ եք սրսկում ։ «Խելացիներ» մենք ազգ ու հայրնիք ենք կորցնում, դուք դրել հին աշխարհի պատմություննեք հայկականացնում։ Ծաղկաքաղների վրա հիմնվելով գիտություն չեն ստեղծում, թողեք էտ գործը պրոֆեսիոնալներին։
ОтветитьУдалитьԱյս հաղորդումը ձեր նման սիրողական մակարդակ ունեցողների համար է բացատրելու փորձ : Իսկ եթե ուզում եք խորանալ, ապա ծանոթացեք Արմեն Դավթյանի 500 էջանոց գիտական աշխատության հետ:
Удалить