Հայկական բարձրավանդակի դարավոր պայքարը մտել է մի նոր փուլի մեջ. խորացել են պատմական կիրճերը, խտացել են դարերի բոլոր զգացումները, բևեռացել են ցեղերի գոյության կռահումները. եռում է կյանքի կաթսան, և մոտ է ժամը, որ նա կպայթի:
Պատմությունը հաճախ է երկընտրանքներ հասունացնում. ժամանակի հոլովական զորույթը, իրերի տրամաբանությունը հաճախ են հարցերը հղկում և անհրաժեշտականության թափով ու երանգով դնում ազգերի առջև՝ <<կա՛մ-կա՛մ>>:
Ուր սուր հակասություններ կան՝ այնտեղ հայ պատմական առաջընթացների հղությունը, դրությունը հեղաշրջելու խռովք: Ուր իրարամերժ նպատակներ կան, իդեալների խաչաձևում, նաև կուտակված ատելություն, արյան հետքեր, նախճիրների հիշողություն՝ այնտեղ անխուսափելի է բախումը:
Հոգով սպառվածները կարող են մոխիր ցանել իրենց գլխին, հիմարները՝ <<խաղաղություն>> զառանցել, բոլշևիկները՝ <<հայկական հարցը լուծված>> համարել, բայց պատմությունն առօրյա տրամադրություններից տարբերվում է նրանով, որ նա քայլում է դարերի գծով:
Արի-արմենականների և մոնղոլ-թաթարների հակամարտությունը - դա հազարամյակների ժառանգություն է: Հայկական Բարձրավանդակի պայքարը - դա դարերի առեղծվածն է:
Ի՞նչ է կատարվել մեր օրերին: Մեր օրերին այդ առեղծվածը մոտեցել է լուծումի:
Մի կողմից՝ Միացյալ Հայաստանի երազը, մյուս կողմից՝ թուրքերի պաշարած Այրարատը:
Մի կողմից՝ տարագիր հայերի ներգաղթի տենչը, մյուս կողմից՝ կիսաամայի թուրքաց Հայաստանը:
Մտքի սովորական հակասություններ չեն սրանք, այլ՝ գոյության: Դատողության օրենքով չեն հասունացել դրանք, այլ՝ էության, բնազդների, զգացումների հղության ուժով: Դասակարգերի, կրոնների, տնտեսական շահերի հակամարտություն չէ դա, այլ՝ հայրենիքների և ցեղերի:
Ի՞նչ է ասում իրերի տրամաբանությունը:
Խ. Հայաստանում մեկ քառ. կմ վրա՝ 40, իսկ Հայաստանի թուրքապատկան նահանգներում՝ միայն 8 մարդ:

Հայկ. բարձրավանդակի 80 առ հարյուրը թուրք-թաթարներ են, և միայն 13 առ հարյուրը՝ հայերին:
Կամ այն 8-ը, կամ այս 13-ը. երկուսից մեկը պիտի հաղթահարվի:
Ի՞նչ է ասում ոգիների տրամաբանությունը.
<<Արթնացի՛ր, Հայաստան>>:
Հայ ժողովրդի ողբերգությունը նրանումն է, որ արև է երգում (<<Արեգակն արդար>>), բայց քնամոլ է (<<Ի ննջմանէ ծանրութէան>>), իդեալիստ է, բայց դրամատենչ, հայրենասեր է, բայց անձնապաշտ, իմացական է, բայց ո՛չ կռահող, խելք ունի, բայց ո՛չ երևակայություն, սիրում է գիտությունը, բայց ծուլանում է նրանից օգտվել, գոռոզ է, բայց հարմարվում է նվաստությանը, քաջ է, բայց խորտակումի զգացում չունի, խիստ է, բայց անկարգապահ է, երազատես է, բայց ներկային գերի, ուժի պաշտամունք ունի, բայց ոչ հզորության կամք, կենսաբանական զորություն ունի, բայց ոչ կազմակերպական հակում, մշակութային տենչ ունի, բայց ոչ քաղաքական կորով, արդարամիտ է, բայց ոչ ճշմարտասեր, ցեղ է, բայց գերադասում է ժողովրդի բարոյականը:
Զգացումների շփոթ է հայ ժողովուրդը, շուռ եկած էություն:
Իսկ թուրքը - դա հայ ժողովրդի հակապատկերն է՝ կենսաբանական տկարություն և ուժի ծարավ, անհանճար ոգի և քաղաքական կամք, անմաքուր սիրտ և գրավիչ լեզու, բութ միտք և կարգապահական հակում, վախի զգացում և խորտակումի մոլուցք:
Հայը խորքով է արժանավոր, թուրքը՝ մակերեսով, նա էությամբ է բարձր, սա՝ արտահայտության ձևով: Հայը հոյակապ ցեղ է և անպիտան ժողովուրդ, թուրքը ստորին ցեղ է և սքանչելի ժողովուրդ:
Խանդավառվե՞նք, երբ Հայկական Բարձրավանդակում հայերը դեռևս համեմատական բարձրություն են կազմում:
Ընկճվե՞նք, երբ Անատոլիան թուրքերի համար մարդկային շտեմարան է, երբ թուրք և թաթարները հայերից 6-5 անգամ ավելի են, երբ թուրքերը պետություն ունեն և բանակ:
Առարկայական տվյալներ են սրանք, որոնք կարող են և՛ բախտորոշ դեր խաղալ, և՛ մոխիր դառնալով՝ քամուն տրվել:
Ժողովուրդը՝ դա միշտ էլ ներկայապաշտն է, իդեալի և մեծագործության թշնամին, որ իր հացի օրվա մանր փաստերն է ծամծմում: Դա անհավանական <<ռեալիստ>>-ն է, որ չի հասկանում հակասությունների ուժը՝ հեղաշրջված ոգին հեղաշրջում է փաստերը և նրանց դասավորումը:
Տայքի Շտե գյուղում Վահան Մամիկոնյանը 40 զինվորներով ոչնչացրեց թշնամու 4000 - անոց գունդը:
Թուրքիայում հաճախ մի քանի կիսասատակ ոստիկաններ, հայկական զանգվածները քշեցին դեպի աքսորի զարհուրանքը:
Պատմական գործոնների խառնուրդը մի բան է, որից թվագիտությունը ուղիղ եզրակացություն անել չի կարող:
Հաղթում է ո՛չ թե նա, ով փաստերի և դրանց հետևանքների մասին է մտածում, այլ նա, ով գործում է և եզրակացությունը թողնում է պատմությանը:
Թվով սակա՞վ ենք - բայց ահա՛ գիտությունը, որ կրկնապատկում է մարդկային ուժերը:
Հոգով տկա՞ր ենք - բայց ահա՛ արմենական ցեղը, որ կենսաբանական ուժի անսպառ աղբյուր է, կորովի շտեմարան:
Մինչև այժմ ինչո՞վ հաղթեց մեզ թուրքը. իսլամի, քուրդի, Եվրոպայի հակամարտության, գերմանացիների, դաշնակիցների, բոլշևիկների միջոցով:
Ինչո՞ւ այս բոլորը թուրքին նպաստեցին. որովհետև մեր մեջ արմենական ցեղը չտեսան, այլ՝ հայ ժողովուրդը:
Ի՞նչ է հայ ժողովուրդը. դա մի բան է, որին Բեռլինի Վեհաժողովում խղճահարությամբ ծաղրում են և դեռևս տասնյակ տարիներ նրանից քրիստոնեական վշտով լեցուն հառաչագրեր ստանում, որին դարեր անընդհատ խոշտանգում են և օսման. սահմանադրության օրը՝ մի ժպիտով սիրտը գրավում, որին անկախություն են խոստանում և կոտորել տալիս, որին թուրքերի օժանդակությամբ խորտակում են և մոլեռանդ բոլշևիկ դարձնում, որին Լոզանում ձեռնունայն դուրս են նետում և իդեալներից կտրում:
Եվ այս ժողովուրդն է, որ իր քաղաքական հիմարությամբ, իր հոգու աղքատությամբ, իր կոտրտված կամքով, իր մանր հաշիվներով, իր հատվածական տրամադրություններով, իր եսականությամբ, իր անկայուն բարոյականով, իր զգացումների խեղճությամբ, իր սրտի ծուռ բաղձանքով, վաղվա օրհասին, կանգնելու թուրքի առջև՝ Հայաստանի կնճիռը հիմիկվանից լուծված համարեք. նա հավիտենական Թուրան է, Թուրանի կամուրջը և միջնաբերդը:
Բայց կա՛ արմենական ցեղը, որ այսօր իր բոլոր դարերի խռովքն է ապրում. հավիտենական այն ուժը, որ այսօր թե վաղը պիտի վարարի մեր էությունը:
Արժեքների ուսմունք չէ դա, այլ՝ ինքնահզորացման տենչ: Քաղաքական դեգերում չէ դա, այլ՝ ոգու կենտրոնացում: Խնդրանք չէ դա, այլ՝ հրաման: Նահատակության քարոզ չէ դա, այլ՝ կենսագործումի կամք: Ճակատագրին հնազանդվելու պատգամ չէ դա, այլ՝ պայքարի կարոտ: Նահանջ չէ դա, այլ՝ հարձակում:
Հասունացել է Հայկական Բարձրավանդակի առեղծվածը և վերջին, օրհասական կռիվը անխուսափելի է:
Ո՞վ պիտի հաղթանակի: Նա՛, որ իբրև ժողովուրդ ավելի ընդունակ է ինքնահաղթահարումի:
Ցեղի կամքից հաղթահարված ժողովուրդ - դա ո՛չ միայն ոգու անոթ է, այլև՝ կենդանի ուժակիր, ո՛չ միայն պատմագործ հանճար է, այլև՝ հաղթանակի սուր:
<<Ցեղ և Հայրենիք>>, 1936թ., թիվ 3
Հայկ Ասատրյան, <<ՀԱՏԸՆՏԻՐ>>
Հայկ Ասատրյան, <<ՀԱՏԸՆՏԻՐ>>
Комментариев нет:
Отправить комментарий