Որևէ ժողովուրդ կամ ազգ զորավոր է երկու ամենագլխավոր հիմնական արժեքներով՝ ցեղով և ցեղային գիտակցությամբ, ինչպես նաև հողով, հայրենի միջավայրում:
Ցեղը արյունն է, դարավոր ա՛յն շրջանառությունը, որ անցյալի մեջ Մեծն Տիգրանի և Վարդան Զորովարի երակներով է անցել, երեկ՝ Անդրանիկի կամ Մուրադի մեջ կշրջեր, իսկ այսօր՝ մեր երակներում գոյություն ունի այդ գենը, վաղն էլ մեր պիտի փոխանցվի մեր սերունդներին: Հայ Գենի միջոցով է, որ ապրած է, ու պիտի ապրի հայ ժողովուրդը:
Ինչպես յուրաքանչյուր անհատ, այնապես էլ ցեղը, ունի իր սեփական հոգեբանությունն ու նկարագիրը, իր սեփական բարքերն ու ապրումները: Այս տեսակետով էլ պետք է հոգ տարվի հայ գենի մաքրության գործը: Ցեղը որքան շատ ինքնահատուկ և առհավական ժառանգներ ունի, այնքան ավելի քաղաքակրթված ու առաջադեմ է, ստեղծագործող, պատմաշատ ու հաղթաշահ: Ցեղը իր հավաքական մեծությամբ չէ, որ հզոր է և արի, կամ մեծագործ ու անվանի, այլ՝ որակական խտացյալ արժեքներով ու հատակություններով:
Ցեղն է ակնաղբյուրը ժողովրդի ու ազգի բոլոր մտավոր և հոգևոր ստողծագործությունների: Ցեղն է ժողովրդի կյանքը պահպանողն ու զարգացնողը: Առանց ցեղային ինքնատիպության չկա ինքնահատուկ և ինքնադրոշմ արվեստ կամ այլ ստեղծագործություն: Ժողովրդի և ազգի մեջ որքան զորավոր են ցեղն ու ցեղայինը, այնքան առանձնահատուկ է, գունագեղ ու գրավիչ է ամեն ստեղծագործություն:

Անգամ երբ հարցրեցին աշխարհահռչակ գրող, ծագումով և հոգով հա՛յ Վիլյամ Սարոյանին, թե ինչի՞ն է պարտական իր տաղանդով ու ստեղծագործական կարողությամբ, անվանի երիտասարդ գրողը պատասխանեց՝ <<Ցեղի՛ս, միայն ցեղի՛ս>>:
Առանց ցեղի՝ անհատները աշնան դեղնած ու չորացած տարևներ են և ուրի ոչինչ: Առանց ցեղի՝ ժողովուրդներն ու ազգերը սնամեջ եղեգներ են, որոնք շուտով կտապալվեն և պատամության մեջ կանցնեն: Ցեղը հավիտենականն է՝ դրված ժողովուրդների մեջ: Ցեղը աստվածային արարչագործությունն է ազգի կյանքի ընթացքին:
Իսկ հողը, հայրենի՛ հողը, ոչ նվազ կենսական է ազգի գոյության և նրա առաջադիմության համար: Հայ ժողովուրդը բոլորովին տարբեր ճակատագիր կունենար, եթե ամփոփված և համախմբված ապրեր իր հայրենի հողի վրա: Այսօր այլ կլիներ մեր թիվը, մեր մշակույթի աստիճանը, մեր տնտեսական կացությունը, մեր ազգային կյանքն ու մեր ապագա կարելիություննները: Երբ ուրիշ ժողովուրդների մասին կխոսենք, պիտի չմոռանանք, որ նրանք հարյուրավոր տարիներ ապրել են իրենց հայրենի հողի վրա, չեն տեսել ո՛չ հուր, ո՛չ սուր և ո՛չ ավեր ու մահ: Ընդհակառակը, վայելում էին իրենց պետության հոգածությունն ու աջակցությունը, վայելում էին ամեն դյուրությամբ, որ անհրաժեշտ է անհատի բարձրացման և առաջադիմության համար:
Իսկ հայ ժողովո՞ւրդը .......
Այո՛, անշունչ և անբարբառ հողն էլ հոգի և նկարագիր կտա իր ժողովրդին: Մեր այսօրվա պառակտյալ, քաոսային վիճակը առավելապես մեր հայրենի հողից հեռու ապրելու պատիժն է: Հայրենիքից հեռու ապրող ժողովուրդը չի՛ կարող մնալ այն, ինչ որ կար իր հայրենիքի մեջ: Ինչպես ծաղիկը անհարազատ միջավայրի մեջ դժգնում և խամրում է, նույնպես էլ ժողովուրդը կայլասերվի և կօտարանա տարագրության մեջ: Միջավայրի ազտեցությունը պատմական փաստ է և գիտականորեն անառարկելի: Մեր գաղթահայ կյանքի, հատկապես փոքրոգի չարություններն ու ամոթանքը, տնաքանդ պայքարները, դավերն ու աղվեսային խաղերը արդյունքն են մեր ոտքերի տակ հայրենի հողի պակասին: Մեր ժողովուրդը օտարության մեջ շատ բան կորցրեց իր ցեղային առաքինություններից, և դարձավ մարնասեր, անստեղծագործ, նյութապաշտ և կրավորական: Չեմ հավատում, որ այս ողբերգությունները տեղի կունենար հայրենի հողի վրա: Որքան էլ հայ ժողովրդի մեջ տարակարծություններ և ներքին պայքարներ գոյություն ունենային, ամեն պարագայի տակ, այս վարկաբեկիչ համեմատությունները հազիվ թե ծագեին: Հողի հրաշքն ու զորությունը անվիճելի է, որոհետև մեր աչքերով կտեսնենք այսօր այն ժողովուրդներին, որոնք իրենց ոտքերի տակ հայրենի հող ունեին, և որոնք այդ հայրենի հողի շնորհիվ դարձել են հզոր, միակամ և առաջադեմ՝ ամեն կողմերում: Իսկ ուրիշ ժողովուրդներին օրինակ բերելու կարիք չկա: Մենք ամենապերճախոս փաստն ենք իբրև անհող ժողովուրդ:
Հայրենի հողի զորությունն ու հրաշքը մեզ հանճարեղ կերպով պատմել է մեր հին, անմահ մատենագիրներից Փավստոս Բուզանդացին, երբ նկարագրում էր Արշակ թագավորի և պարսից Շապուհի միջև եղած միջադեպը: Արշակը Շապուհի պալատում փռված պարսկական հողի վրա դառնում է հեզ ու հպատակ, իսկ պալատի այն մասում, որտեղ հայկական հող է փռված լինում՝ դառնում է խիզախ, ըմբոստ ու հանդուգն: Սրանից ավելի շքեղ ու վեհագույն օրինակ չի կարելի երևակայել հայրենի հողի հրաշքն ու զորությունը բացահայտելու համար: Ի՛նչ մեծ խորհուրդ, ի՛նչ խոր իմաստ հայոց այս պատմության մեջ, որը գրված է ավելի քան 1650 տարի առաջ:
Գաղթականության մեջ հայ ժողովուրդը ուրիշ նպատակ պիտի չունենա բացի նրանից, որ զենքը մղի հայրենի հողի տիրացման: Հողատիրությո՛ւն- ահա միակ արմատական դարմանը հայ ժողովրդի գոյության և նրա ապահով զարգացման համար: Հայ հողն է, որ մեզ պիտի պահի և մենք նրա՛ վրա կանգնելուց հետո է, որ շատ թերություններ ու տկարություններ պիտի մոռանանք:
Հայաստանի հողի փառաբանությունն է, որ կկատարենք, խորապես հավատալով նրա զորության և փրկարար հրաշքին:

Ն. Նավասարդունի (Օ. Զարմունի)
<<Ռազմիկ>>, Սոֆիա, 1943թ.
Комментариев нет:
Отправить комментарий