Վահրամյանները Զաքարյան ավատական տան ներկայացուցիչներից են, Զաքարե Ա-ի Վահրամ որդու հաջորդները:
Զաքարե Բ-ի և Իվանե Ա-ի ազատագրական պատերազմներին ակտիվորեն մասնակցում էին հորեղբորորդիներ Զաքարե Գ-ն և Սարգիս Գ-ն: Թամար թագուհին շռայլորեն վարձատրեց Զաքարյաններին: Սարգիս Բ-ի ժառանգներից անկախ՝ Զաքարե Գ-ն Վաճառի իր փաքրիկ կալվածքներին ավելացրեց Գագի բերդը (ներկայումս՝ Նոյեմբերյանի տարածաշրջանում) և շրջակայքը, իսկ նրա եղբայր Սարգիս Գ-ն ստացավ Ջավախքը՝ Թմբուկ բերդով, և 14 -րդ դարում ընդունելով քաղկեդոնականություն՝ վրացիացավ ու մեծ դեր խաղաց վրացական մշակույթի զարգացման գործում:
Մինչև 1210-ական թվականները Զաքարե Գ Վահրամյանն իր արյունակիցների օգնությամբ Վերագրավեց Քուռի աջափնյա հայկական պատմական հողերը՝ մինչև Սևանի լեռներն ու մինչև Գանձակ, և ստեղծեց մի մեծ, ուժեղ իշխանատիրույթ, որը իր տարածքով երրորդն էր Զաքարյանների իշխանապետությունում:
Վահրամյաններն իրենց իշխանատիրույթի սահմաններն ընդարձակելու, երկրամասը խաղաղ պահելու համար կռիվներ են մղել հարևան ելտկուզյանների, Ջալալ էդ-Դինի դեմ, վերագրավել են վերջինիս նվաճած Շամքորը:
Վահրամյանների իշխանատիրույթի մայրաքաղաքը Գագ ամրոցն էր, իսկ հոգևոր կենտրոնը՝ Նոր Վարագավանքը (ներկայումս՝ Տավուշի տարածաշրջանում):
Այս հզորագույն իշխանատան ներկայացուցիչները իրենց լայնածաված իշխանատիրույթում ևս հովանավորում էին մշակույթի զարգացումը: Պատերազմական կարճատև դադարների տարիներին երկրամասում ծավալվում էր աննախադեպ շինարարական եռուզեռ, գրվում ու ընօրինակվում էին արժեքավոր ձեռագիրներ:
Զաքարյանները տարբեր առիթներով շեշտել են, որ իրենք Բագրատունիների սերնդից են և որպես իրավահաջորդ՝ ժառանգեցին Բագրատունի զինանշանը: Մեզ է հասել Վահրամյանների զինանշանի ընդհամենը մեկ օրինակ: Այն գտնվում է Խորանաշատի (ներկայումս՝ Տավուշի տարածաշրջանում) Սուրբ Աստվածածին եկեղեցու արևելյան պատին:
Սուրբ Աստվածածին եկեղեցու կառուցումն սկսվել է 1206-1210-ական թվականներին և ավարտվել մինչև 1221 թվականը: Եկեղեցին հիմնադրել ու կառուցումը հովանավորել է միջնադարի մեծ ուսուցչապետերից մեկը՝ Վանական Վարդապետը: Հավանաբար, նրա պահանջով եկեղեցու արևելյան ճակատին, ամենաաչքի ընկնող տեղում, զույգ պատուհաններից վերև, վեհասքանչ խաչի աղեղնաձև հիմքի տակ տեղադրվել է իշխանատիրույթի տերերի զինանշանը՝ ճանկերով ինչ-որ կենդանու ողնաշարից բռնած արծիվը: Արծիվը քանդակված է թևերը բաց, թռիչքի պահին հարթ, առանց մանրամասների ընգծման և գրեթե կրկնում է Անիի Մայր տաճարի արևմտյան ճակատի Բագրատունիների զինանշանի զույգ արծիվներին: Արծվի ճանկերի մեջ՝ գլխով դեպի ձախ դարձած կենդանին, գիշատիչ գազան է, հավանաբար, աղվես: Նման եզրակացության հիմք է տալիս կենդանու սուր, բաց երախը, երկար ականջները: Հակառակ արծվի՝ այս կենդանու մամնի մանրամասներն ավելի որոշակի ընգծված են ու խոսուն:
Վահրամյանները, որպես տոհմական զինանշան ընդունելով ազատ, անընկճելի արծվին, միաժամանակ իրենց թշնամիներին, որ սելջուկ-թուրքերն էին, պատկանել են թալանի, արյան, խորամակության մարմնացում կենդանու՝ աղվեսի տեսքով, որին իրենք ողնաշարախեղ են դարձրել, ինչպես վարվեցին թուրք ելտկուզյանների հետ, երբ ազատագրում էին իրենց լայնածաված իշխանատիրույթը:
Խորանաշատում առկա է ևս մեկ զինանշանային պատկեր՝ 1216-1250-ական թվականների ընթացքում կառուցված գավթի արևմտյան պատին, մուտքից վերև: Այստեղ տեսնում ենք երկու նստած առյուծներ, որոնց կենտրոնում պատկերված մարդը բռնել է առյուծների պարանոցներին ագուցված շղթան: Կենդանիները արձանային աշխատանքներ են, իսկ մարդը՝ հարթաքնդակ: Ինչպես մարդը, այնպես էլ առյուծները դեմքով նայում են դիտողին: Առյուծներ՝ այն էլ շղթայակապ, առկա են Գեղարդում, իրար դեմ առ դեմ կանգնած առյուծների պատկերները կան Մակարավանքում, Գանձասարում: Առյուծների մեջ կանգնած մարդը շքեղ հագուստով է, իշխանավորի տեսքով: Այստեղ կոնկրետ կերպարներ են քանդակված, և քանդակն անժխտելիորեն զինանշանային արժեք ունի: Առյուծները կարող են լինել հայր ու որդի Զաքարե Գ-ն և Աղբուցա Բ-ն, իսկ պարեգոտով մարդը՝ իշխանատոհմի հիմնադիր Վահրամը:

<<Հայկական իշխանական զինանշանները>> գրքից, էջ 51-53, Տիգրան Հայազն
Комментариев нет:
Отправить комментарий