տոհմերի կողքին, աստիճանաբար երևան եկավ մինչ այդ անհայտ Մամիկոնյան տոհմը, որը Տարոնի տերը դառնալով` կամաց-կամաց սկսեց մեծ ազդեցություն ձեռք թերել հայկական արքունիքում և երկրի ներքին կյանքում։ Հատկանշական է, որ հայրենանվեր շատ գործիչներ տված այս տոհմը` միշտ լինելով կենտրոնական իշխանության հավատարիմ նվիրյալը, սերնդե-սերունդ իր մեջ զարգացրեց հայրենիքի համար իմացյալ մահով մեռնելու կամքը և դարձավ հայոց ռազմի խորհրդանիշն ու մարմնավորողը։ Այս տոհմի ականավոր զավակն էր Վաչե Մամիկոնյանը, որից Էլ սկիզբ առավ հայոց ռազմի ասպետների շուրջ չորս դար շարունակվող շքեղ փաղանգը։
Թեպետ Վաչե Մամիկոնյանի վերաբերյալ մեզ շատ քիչ տեղեկություններ են հայտնի, այնուամենայնիվ եղած տվյալները թույլ են տալիս ամբողջական պատկերացում կազմել նրա հայրենանվեր գործունեության մասին։ Խոսրով Կոտակ արքայի օրոք Հայաստանը կանգնել Էր ներքին դժվարությունների առջև։ Մեծ թափով են սկսում դրսևորվել կենտրոնախույս ձգտումները։ Թագավորի անճարակությունից և թուլամորթությունից օգտվելով ապստամբում և ինքնիշխանության են ձգտում նախարարական շատ տներ։ Անվճռական Խոսրովը չէր կարող երկար թագավորել նման պայմաններում։ Այստեղ է, որ իր անձը լիովին թագավորական իշխանության ամրապնդման գործին է տրամադրում հայոց բանակի սպարապետ Վաչե Մամիկոնյանը։ Իր ամենահուսահատ պահերին անգամ, երբ կասկածանքի տակ էին գտնվում բազում նախարարական տներ` Խոսրովը միշտ էլ լիակատար վստահությամբ է վերաբերվել Վաչեին։ Չլիներ վերջինս` Հայաստանը կմասնատվեր հարազատ և օտար շատ իշխանավորների ձեռքով։ Կենտրոնական իշխանության ամրապնդման գործում Վաչեն չխնայեց ջանք ու եռանդ։
Խոսրով Կոտակի գահակալության տարիներին իրար դեմ անխնա պայքար են սկսում Մանավազյան և Որդունի նախարարական տները։ Արյունահեղ այս կռիվները մեծ զոհեր են խլում, ավերում շրջակա բնակավայրերը։ Թագավորի և կաթողիկոսի հորդորներն ի զորու չեն լինում հաշտեցնել կռվող կողմերին։ Կարգ ու կանոնը վերականգնելու նպատակով Վաչե սպարապետը` նախապես ստանալով արքայի կարգադրությունը, շարժվում է նրանց դեմ։ Մանավազյանների և Որդունիների դիմադրության փորձը ծախողվում է։ Ի ցույց բոլոր անհնազանդ ուժերի Վաչեն կոտորել է տալիս այս երկու տոհմերի բոլոր արու զավակներին և գրավում նրանց կալվածքները։ Հայոց սպարապետը որքան անողոք էր ներքին պառակտիչ ուժերի նկատմամբ, այնքան էլ քաջ էր արտաքին թշնամու դեմ մղած մարտերում։ 335թ. մազքութները, օգտվելով Վաչեի բացակայությունից, մտնելով Հայաստան` գրավում են Վաղարշապատը։ Կաթողիկոսի հետ երկրի խորքերը փախած Խոսրովն անընդունակ լինելով կազմակերպելու ինքնապաշտպանության գործը` թույլ է տալիս նրանց մեկ տարի շարունակ անարգել ավերել երկիրը։ Դրությունն իսկույն փոխվում է, երբ Հայաստան է վերադառնում Վաչե Մամիկոնյանը։ Շնորհիվ իր արտակարգ եռանդի, կազմակերպչական տաղանդի և այն մեծ վստահության, որ վայելում էր երկրում` նրան հաջողվում է շտապ ի մի բերել հայոց ցրված ուժերը և ստեղծելով մարտունակ մի բանակ` մազքութներից ազատագրել Վաղարշապատը։ Օշականի վճռական ճակատամարտում հայոց բանակը գլխովին ջախջախում Է թշնամուն. կռվում սպանվում Է նաև մազքութների արքան։
Վաչե սպարապետն իրեն փառքով է պսակում հատկապես պարսիկների դեմ մղած մարտերում։ 337թ. պարսկական մի բանակ մտնելով Հեր և Զարևանդ գավառները` ավերում Է երկիրը։ Այդ բանակի դեմ ուղարկված հայկական զորքերի հրամանատար Դատաբեն Բզնունին ինքնագլուխ հաշտություն Է կնքում թշնամու հետ։ Այստեղ Է, որ կրկին ի հայտ է զալիս հայոց սպարապետի ռազմական կորովը։ 30 հազարանոց բանակով շարժվելով թշնամուն ընդառաջ` Առեստի ճակատամարտում Վաչեին հաջողվում Է ցուցաբերած բացառիկ արիության շնորհիվ ջախջախել թշնամուն։ Մեծաքանակ գերիների թվում Էր և Դատաբեն Բզնունին, որը հայրենանվեր սպարապետի հրամանով որպես հայրենիքի դավաճան քարկոծվելով սպանվում Է։ Նույն բախտին է արժանանում նաև Աղձնյաց ապստամբ բդեշխ Բակուրը, որը պարսից զորքի օգնությամբ կռիվ Էր սկսել կենտրոնական իշխանության դեմ։
Սուրը ձեռքին թշնամու դեմ մարտում Էլ զոհվում Է արի սպարապետը, որն իր ջանքն ու եռանդը չխնայեց հայրենիքի հզորության համար։ Գործիչ, ով իր սպարապետության տարիների ընթացքում եղավ պահպանիչն ու հիմքը հայկական թագավորական իշխանության, զորավար, ով համատարած հուսալքության պայմաններում անձնական օրինակով բարձրացրեց հայ ռագմական ոգին և մարտական կորովը` մինչև վերջին շունչը կռվելով հանուն Հայաստանի անկախության։
Գևորգ Հովհաննիսյան
ՙՀանրապետական՚, 1995, մայիս, թ. 7
Ազգային պետական գործիչներ,
<<ՀԱՅՐԵՆԻՔ>> ակումբ, Եր., 2008
-"Հայաստանում Արշակունյաց թագավորական տան հաստատումից..." - պարթևական թագավորական տան մի ճյուղ!? -"Աստիճանաբար երևան եկավ մինչ այդ անհայտ Մամիկոնյան տոհմը..." - Ճեն աշխարհից, Ճեն Բակուրի արքայական տոհմից!? ԽՆԴՐՈՒՄ ԵՄ ՁԵՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ:Շնորհակալություն
ОтветитьУдалитьՇնորհակալություն: Կառաջարկեմ կարդալ Գևորգ Հովհաննիսյանի մեկնաբանությունը http://hay-geni-haxtanak.blogspot.com/2012/08/blog-post_18.html
Удалить