Երբեմնի հզոր ու անպարտելի թվացող Ասորեստանի վերջին տիրակալն էր Աշուրբանապալը, ով թագավորել է մ.թ.ա.681-669 թթ: Այո՛, ընդամենը 12 տարի, սակայն դա էլ բավական էր, որ նրա անունը հավերժ հիշվի: Սակայն ոչ այն պատճառով, որ մեծ կայսրության տիրակալն էր, կամ էլ որ նրան հաջողվեց, գրավելով Եգիպտոսը, իր երկիրը դարձնել հզորագույնը տարածքում, այլ…
Երկուս ու կես հազար տարի անց, 19-րդ դարի կեսերին անգլիացի փաստաբան Լեյարդը վերջապես իրականացնում է իր վաղեմի երազանքը եվ մեկնում է Միջագետք՝ արկածներ փնտրելու: Ճիշտ է ասված՝ ով փնտրի, նա կգտնի:
Անգլիացի փաստաբանին ու նրան միացած իրաքցի հնեագետ Ռասսամին ճակատագիրը ժպտում է՝ նրանք հայտնաբերում են ոչ միայն Ասորեստանի մայրաքաղաք Նինվեն, այլև այդ երկրի տիրակալ Աշուրբանապալի հարուստ գրադարանը՝ ավելի քան 30 հազար գիրք՝ կավե սալիկների վրա դաջված տեքստերով:
Բազմաթիվ կրոնական, ծիսական, բժշկական, տնտեսական ու այլ կարգի տեքստերի հետ մեկտեղ հայտնաբերվում և վերծանվում է նաև «ԷՆՈՒՄԱ ԷԼԻՇ» սկզբնաբառերով հայտնի կամ էլ «Արարաման մասին» վերնագիրը կրող յոթ սալիկների սեպագիր տեքստը՝ աշխարհարարման մասին մարդկությանը մինչ այժմ հայտնի գրավոր վկայություններից ամենաամբողջականը:
Էնումա էլիշ լա նաբու շամամու
ԵՐԲ ԵՐԿԻՆՔԸ ԴԵՌ ԵՐԿԻՆՔ ՉԷՐ ԿՈՉՎՈԻՄ,
Շապլիշ ամմաթում շումա լա զակրաթ
ԻՍԿ ՆԵՐՔԵՎԸ ԴԵՌ ԱՆՈԻՆ ԻՍԿ ՉՈԻՆԵՐ,
ԱԲԶՈՒ մա ռեշտու զարուշուն
ԱՌԱՋՆԱԾԻՆ ԱՊՍՈԻՆ, ԱՐԱՐԻՉՆ ԱՄԵՆԻ
ՄՈՒՄՄՈՒ ՏԻԱՄԱՏ մուալլիդաաթ գիմրիշուուն…
ԵՎ ՏԻԱՄԱՏ ՆԱԽԱՄԱՅՐԸ ԿԵՆՍԱՏՈՒ, ՈՐ ԾՆԵՑ ԲՈԼՈՐԻՆ,
ԻՐԵՆՑ ՋՐԵՐԸ ԻՐԱՐ ԽԱՌՆԵՑԻՆ…
Այսպես Ապսուն ու Տիամատը ծնունդ են տալիս առաջին Աստվածներին, այդ թվում՝ նաև Հայային: Որոշ ժամանակ անց երիտասարդ Աստվածների «բուռն, հախուռն և աղմկոտ» պահվածքը սկսում է անհանգստացնել Ապսուին եվ վերջինս որոշում է սպանել իր զավակներին: Նախամայր Տիամատը հանդես է գալիս առարկությամբ՝ «Ինչպե՞ս, սպանել սեփական որդուն» – հարցնում է նա: Ապսուի վտանգավոր մտադրության մասին իմանում են նաև երիտասրդ աստվածները, և Հայան ստիպված է լինում «քնեցնել Ապսուին ու տիրանալ նրա Հզորությանն ու Կոչումին»:
Սկզբնական շրջանում Տիամատը ոչինչ չի ձեռնարկում, սակայն հետագայում, ենթարկվելով Ապսուի որոշ կողմնակիցների սադրանքներին, որոշում է վրեժ լուծել: Տիամատի հետ մենամարտի է դուրս գալիս Հայայի ավագ որդի Մարդուկը, ում հաջողվում է «կիսել Տիրամոր մարմինը»՝ ստեղծել երկինքը եվ երկիրը:
Արարելով և կարգավորելով տիեզերական համակարգը, սահմանազատելով աստվածների տեղն ու դիրքը, Մարդուկը
ՏԻԱՄԱՏԻ ԳԼՈՒԽԸ ԴՐԵՑ, ԼԵՌ ԴԻԶԵՑ ՎՐԱՆ,
ԲԱՑԵՑ ԸՆԴԵՐՔԸ ԵՎ ԾՆՈՒՆԴ ՏՎԵՑ ՋՐԵ ՇԻԹԵՐԻՆ,
ՄԻ ԱԿՆԻՑ ՆՐԱ ԵՓՐԱՏԸ ԲԽԵՑ,
ԻՍԿ ԱԿՆԸ ՄՅՈՒՍ ՏԻԳՐԻՍԻ ԱԿՈՒՆՔԸ ԴԱՐՁԱՎ…
Ընթերցելով այս տողերը եկեք վերհիշենք, որ սա մարդկությանը մինչ այժմ հայտնի աշխարհարարման մասին ամենահին վկայություններից է, և խոսվում է Տիամատի՝ Աստվածների Մոր մասին: Եթե Տիամատի գլուխը Լեռ է դառնում, իսկ նրա աչքերից հոսող արցունքները դառնում են սրբագույն Եփրատի ու Տիգրիսի ակունքները, որոնք միշտ եղել են Արարատյան լեռներում, ապա մնում է միայն արձանագրել՝ Տիամատի Գլուխը Հայկական լեռնաշխարհում է՝ Հայաստանում:
Հարկ է իմանալ նաև, որ Տիամատը, որպես Ժամանակի Սկիզբ և Աշխարհարարման Կենտրոն, միշտ էլ պատկերացվել է որպես Մեծն Վիշապ և նրա շուրջն է ձևավորվել Տիեզերական ողջ Համակարգը: Բայց սա դեռ ամբողջը չէ: Աքքադերեն (այդ լեզվով է գրված քննարկվող նյութը) Մեծն Վիշապ և Նախամայր Տիամատի անունը գրվում է երկու սեպանշանով՝
= ՏԻ և = ԱՄԱՏ, որտեղ երկրորդ բառը ունի «Մայր, Կին, Աղախին» իմաստները:
Չխորանալով լեզվաբանական բազմաշերտ մեկնաբանությունների մեջ՝ ցանկանում եմ Ձեր ուշադրությունը հրավիրել լոկ մեկ «պատմական անոմալիայի» վրա. սեպանշանը ունի ընթերցման հետևյալ ձևերը՝ «amat, amtu, gin5»: Այո՛,Կ/գ / ԻՆ: Ասեմ ավելին. « amat, amtu, gin5» սեպանշանը կարելի է ընթերցել նաև SALKUR, որտեղ SAL = «էգ, իգական, կին», ինչը դետերմինատիվ է և չի ընթերցվում, իսկ KUR սեպանշանն ունի «kin3, gin3» ընթերցումներ: Հետևաբար՝
= Ti – amat = Ti – kin3 = ՏԻ ԿԻՆ:
Արարչածին Հայոց Լեզուն լայն հնարավորություններ է ընձեռում մեզ բացահայտելու շատ ու շատ գաղտնիքներ, այդ թվում նաև Արարատյան Լեռների Գաղտնիքները:
Հեղինակ՝ Յուրի Սարգսյան
ՆՅՈՒԹԻ ԱՂԲՅՈՒՐԸ ԴԻՏԵ՛Ք ԱՅՍՏԵՂ
ՆՅՈՒԹԻ ԱՂԲՅՈՒՐԸ ԴԻՏԵ՛Ք ԱՅՍՏԵՂ
Комментариев нет:
Отправить комментарий