ՏԽՈՒՐ ԱԿԿՈՐԴՆԵՐ
Աստղե՜րը, էն վառվռուն աստղերը
Խորհրդորեն ու տխուր ի՞նչ են փնտրում,
Ո՞ւմ դարդն են լալիս երկնքի աչքերը,
Ո՞ւմ մահն են ողբում անվերջ, անդադրում....
Քամինե՜րը, էն ազատ քամիները
Խենթ ու լալահառաչ ինչո՞ւ են փոթորկում,
Ինձ պես հալածո՞ւմ են այդ ըմբոստ ոգիները,
Որ հանգիստ չունեն այս սև աշխարհում:
Առվա՜կը, էն առվակը քաղցրահչյուն
Ինչո՞ւ է մորմոքում, ինչո՞ւ է լալիս օրնիբուն,
Ա՜խ, նա է՞լ գիտե, որ այս ցավ աշխարհում
Ամեն ինչ մեռնո՜ւմ է, մոռացվում:
Ա.-ի ԱԼԲՈՄՈՒՄ
Նախանձո՜ւմ եմ են լո՜ւռ գիշերին
Պատուհանիդ տակ երգող մեղմ զեփյուռին....
Նախանձո՜ւմ եմ են լո՜ւռ գիշերին
Քունդ, է՛յ, փերի, քունդ պահպանող անմեղ հրեշտակին....
Նախանձո՜ւմ եմ են ուշ գիշերին
Քե՛զ, է՛յ, նազ հուրի, քեզ այցի եկող անուշ Երազին....
ԱՇՆԱՆ ԱԼԲՈՄԻՑ
Մեռնող բնության անապատ կրծքին
Անվերջ հուսահատ աշունն է լալիս...
Քամին է վայելում տխուր, լալագին,
Տերևն է դողում, ծաղիկն է մեռնում....
Անկյանք, անարև իմ հիվանդ կրծքին
Անվերջ հուսահատ տխրությունն է լալիս....
Ա՜խ, հույզերս են մարում, երազներս՝ մեռնում,
Աշո՜ւն, ցուրտ աշուն է և իմ հոգում....
ԴՈՒՔ ԳԻՏԵ՞Ք
Դուք գիտե՞ք, այն սերը,
Որով զեփյուռը՝ ծաղկին,
Ծաղիկը զեփյուռին է սիրում....
Դուք գիտե՞ք այն սերը,
Որով ցողը՝ ծաղկին,
Ծաղիկը ցողին է սիրում...
Կամ գիտե՞ք այն սերը,
Որով շողը՝ ծաղկին,
Ծաղիկը շողին է սիրում:
Եվ այդ սիրով, ծաղկի սիրով,
Ցողի սիրով, շողի սիրով,
Ես սիրում եմ երազով....
ԽԵՆԹ ԱԿԿՈՐԴՆԵՐ
Անեզր, անհատակ օվկիան է սիրտս,
Եվ հազար գետեր հազար ցավ շալակած՝
Դեպ օվկիանն են գալիս, դեպ սիրտս են գալիս,,,,
Գալի՜ս են գետերը, ցավաբեր գետերը...
Անտեր, անճարի սրտից են գալիս,
Անտեր, անճարի ծովը ցավ բերում,
Գալի՜ս են գետերը....
Ա՜հ, թո՛ղ գան, թո՛ղ բերեն....
Թո՛ղ սրտիս տիեզերական Մեծ ցավը բերեն...
Անհաշտ, անխաղաղ օվկիան է սիրտս...
Եվ գոռ մրրիկը՝ խենթություն շալակած,
Դեպ օվկիանն է գալիս, դեպ սիրտս է գալիս....
Գալի՜ս է մրրիկը՝ խենթություն շալակած,
Ազատ ու ապստամբ հոգիներից է գալիս,
Ազատ հոգիների խենթությունն է բերում...
Գալի՜ս է մրրիկը....
Ա՜հ, թո՛ղ գա, թող բերե,
Թո՛ղ հոգուս տիեզերակործան
Խենթությունը բերե....
Աստղե՜րը, էն վառվռուն աստղերը
Խորհրդորեն ու տխուր ի՞նչ են փնտրում,
Ո՞ւմ դարդն են լալիս երկնքի աչքերը,
Ո՞ւմ մահն են ողբում անվերջ, անդադրում....
Քամինե՜րը, էն ազատ քամիները
Խենթ ու լալահառաչ ինչո՞ւ են փոթորկում,
Ինձ պես հալածո՞ւմ են այդ ըմբոստ ոգիները,
Որ հանգիստ չունեն այս սև աշխարհում:
Առվա՜կը, էն առվակը քաղցրահչյուն
Ինչո՞ւ է մորմոքում, ինչո՞ւ է լալիս օրնիբուն,
Ա՜խ, նա է՞լ գիտե, որ այս ցավ աշխարհում
Ամեն ինչ մեռնո՜ւմ է, մոռացվում:
Ա.-ի ԱԼԲՈՄՈՒՄ
Նախանձո՜ւմ եմ են լո՜ւռ գիշերին
Պատուհանիդ տակ երգող մեղմ զեփյուռին....
Նախանձո՜ւմ եմ են լո՜ւռ գիշերին
Քունդ, է՛յ, փերի, քունդ պահպանող անմեղ հրեշտակին....
Նախանձո՜ւմ եմ են ուշ գիշերին
Քե՛զ, է՛յ, նազ հուրի, քեզ այցի եկող անուշ Երազին....
ԱՇՆԱՆ ԱԼԲՈՄԻՑ
Մեռնող բնության անապատ կրծքին
Անվերջ հուսահատ աշունն է լալիս...
Քամին է վայելում տխուր, լալագին,
Տերևն է դողում, ծաղիկն է մեռնում....
Անկյանք, անարև իմ հիվանդ կրծքին
Անվերջ հուսահատ տխրությունն է լալիս....
Ա՜խ, հույզերս են մարում, երազներս՝ մեռնում,
Աշո՜ւն, ցուրտ աշուն է և իմ հոգում....
ԴՈՒՔ ԳԻՏԵ՞Ք
Դուք գիտե՞ք, այն սերը,
Որով զեփյուռը՝ ծաղկին,
Ծաղիկը զեփյուռին է սիրում....
Դուք գիտե՞ք այն սերը,
Որով ցողը՝ ծաղկին,
Ծաղիկը ցողին է սիրում...
Կամ գիտե՞ք այն սերը,
Որով շողը՝ ծաղկին,
Ծաղիկը շողին է սիրում:
Եվ այդ սիրով, ծաղկի սիրով,
Ցողի սիրով, շողի սիրով,
Ես սիրում եմ երազով....
ԽԵՆԹ ԱԿԿՈՐԴՆԵՐ
Անեզր, անհատակ օվկիան է սիրտս,
Եվ հազար գետեր հազար ցավ շալակած՝
Դեպ օվկիանն են գալիս, դեպ սիրտս են գալիս,,,,
Գալի՜ս են գետերը, ցավաբեր գետերը...
Անտեր, անճարի սրտից են գալիս,
Անտեր, անճարի ծովը ցավ բերում,
Գալի՜ս են գետերը....
Ա՜հ, թո՛ղ գան, թո՛ղ բերեն....
Թո՛ղ սրտիս տիեզերական Մեծ ցավը բերեն...
Անհաշտ, անխաղաղ օվկիան է սիրտս...
Եվ գոռ մրրիկը՝ խենթություն շալակած,
Դեպ օվկիանն է գալիս, դեպ սիրտս է գալիս....
Գալի՜ս է մրրիկը՝ խենթություն շալակած,
Ազատ ու ապստամբ հոգիներից է գալիս,
Ազատ հոգիների խենթությունն է բերում...
Գալի՜ս է մրրիկը....
Ա՜հ, թո՛ղ գա, թող բերե,
Թո՛ղ հոգուս տիեզերակործան
Խենթությունը բերե....
Комментариев нет:
Отправить комментарий