29.08.2013

ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ


1.         Ո՛վ, Արորդի՜ - Հայրենասիրությունը քո արմատի զգացողությունն է Մայր Հողի մեջ: Այդպես է ավանդում ինքը՝ Վահագնը:
2.         Դու քո Բնօրրանում՝ բնության պես վայրի, բնության պես զորեղ ու հմայիչ: Քո Բնօրրանում՝ Մայր Հողի մեջ դու արմատ ունես, և այդ արմատն է քեզ կանգուն պահում
3.         Քո Բնօրրանում է Արա՛ն իր արարչագործությունը կատարում քո Ազգի մեջ. քո Բնօրրանում է Վահագնը իր աստվածային Զորությամբ սնում քեզ:
4.         Քո Բնօրրանում են քո նախնիները. այնտեղ է քո ծագումը, քո արյունը. այնտեղ է քո Հայրենիքը:
5.         Հայրենիքը նույնանում է Մայր Հողին. Մայր Հողից դուրս քո արմատը չկա, Մայր Հողից դուրս Հայրենիք չկա:
6.         Դու չես կարող Հայրենիք ընտրել: Դու ինքդ արմատ ունես քո Հայրենիքում: ԵՎ ինչպիսին էլ լինի քո Հայրենիքը - դու քո արմատով նույնանում ես նրան: Միայն հիվանդ և չարահալած հոգիները կդժգոհեն իրենց Հայրենիքից:
7.         Հայրենասիրությունը սեր է՝ զգացմունք, և ձևավորվում է քո արմատի զգացողությունից, քո նախնիների զգացողությունից, քո շարունակելիության զգացողությունից:
8.         Իր արմատի, իր նախնիների, իր շարունակելիության զգացողություն չունեցող մարդու մեջ չի կարող լինել Հայրենասիրություն որպես զգացմունք. նրա մեջ կլինի միայն հարմարվածություն: Հարմարվածությունը չի կարող նույնացվել Հայրենասիրության հետ:
9.         Հարմարվածությունը ինքնագոհություն է: ԵՎ այդպիսիք սիրում են Հայրենիքը, ինչպես շունը իր թաղն է սիրում:
10.         Հայրենասիրությունը սքանչացում է Մայր Հողով, նախնյաց ոգիներով, ազգահավատքով:
11.         Միայն Ցեղակրոնը կարող է հայրենասեր լինել, քանզի նրա համար Հայրենիքը պարզապես սեփական երկրամաս չէ, ուր ոսկի են արդյունահանում և հունձք են հավաքում, այլ՝ սրբազան երկիր՝ Մայր Հող, ուր գտնվում են նրա նախնյաց ոգիները, ուր իր արմատն է, իր շարունակելիությունը:
12.         Հայրենասիրություն - մարդկային բոլոր առաքինությունների թագն ու պսակն է դա: Հայրենասիրությունը մայրն է բազմազան առաքինությունների՝ բարոյականության, անձնվիրության, արիության, ազնվության...
13.         Ազգային բարոյական հատկություններն իր մեջ միացնող այդ գերագույն առաքինությունն է Ազգերի գոյության անհրաժեշտ պայմանը և անսպառ աղբյուրը նրանց ուժի ու հավերժության:

14.         Հայրենիքներն ապրում են հայրենասիրությամբ, ընկնում՝ դրա պակասի շնորհիվ: Հայրենասիրությամբ հարուստ Ազգը դեպքերի խաղալիքը չէ, այլ՝ դրանց կարգադրողը: Հայրենասիրությունը պատերազմի բարոյական ամրությունն է, անբեկանելի զրահը, անվրեպ զենքը:
16.         Ազգն առանց հայրենասիրության այնպիսին է, ինչպիսին որ մարմինն առանց հոգու:
17.         Հայրենիքի պաշտպանությունը քո ամենամեծ առաքինությունն է, քանզի պաշտպանում ես ոչ թե պարզապես սեփական հող, այլ՝ Մայր Հողը, պաշտպանում ես քո արմատը, քո Աստվածներին, քո նախնիներին և քո շարունակելիությունը:
18.         Բոլոր Արի Ազգերը բնական պահանջով և հավերժության զգացողությամբ հայրենասեր պիտի լինեն. Արի Հայը՝ ավելի, քան բոլորը - հայրենապաշտ պիտի լինի Հայը, քանզի նրա Հայրենիքը հենց Արարատն է՝Արի Ցեղի Բնակը, որն իր մեջ ունի և սնում է ամբողջ Արի Ցեղի Արմատը կեցուցիչ:
19.         Ամեն Արի Ազգ պարտավոր է պաշտպանել իր Հայրենիքը: Արարատը պաշտպանել պարտավոր են բոլոր Արի Ազգերը, քանզի այնտեղից են իրենք ծագել: Արարատն է Արի Ազգերի գոյառման սրբազան սկզբնավայրը՝ Արարման վայրը, ուր պահպանվում է Ցեղի Արմատը՝ Արի Հայը:

20.         Արի Ազգերի շարունակելիությունը պայմանավորված է նրանց գիտակցված ու հարազատ կապով իրենց սրբազան սկզբնավայր Արարատի և Արի Ցեղի Արմատ Արի Հայի հետ:   

Ուխտագիրք
Սլակ Կակոսյան

Комментариев нет:

Отправить комментарий