16.12.2012

ՈւՂԵՐՁ




Ո՛վ, Արի Հա՜յ, ի՞նչ Չարի Աստված, երբ ի՜նքդ ես աստված՝ Արայից սերված Արորդի՜ ես դու, Աստվածամա՜րդ ես դու, բոլոր մարդկային Ցեղերի մեջ միակ արարող զորությո՜ւնն ես դու և Արայի Որդի Վահագն Աստծո Սիրո, Զորության ճառագո՜ւմն ես դու:
   Էլ ի՞նչ ես որոնում քեզանից դուրս - զորությո՞ւն՝ զորությունը քո մեջ է. հավա՞տ՝ հավատը քո մեջ է. սե՞ր՝ սերը քո մեջ է. իմաստությո՞ւն՝ իմաստությունը քո մեջ է: Հրաշալի  էա՜կ  ես դու, ո՛վ, Արի Հա՜յ/Հայ Գենի Հաղթանակը/

   Բայց դեռ ինչքա՞ն, ինչքա՞ն դու քեզ չճանաչես, դեռ ինչքա՞ն դու քեզ մերժես: Դեռ ինչքա՞ն դու ապրես ուրիշի կենսագրությամբ և դեռ ինչքա՞ն դու խարխափես հոգևոր թմրության մեջ՝ գոհ քեզ պարգևված անտոհմիկ որբի խղճուկ վիճակից:
   Դու երբևէ չե՞ս նայել Արեգակին՝ ո՜չ մայրամուտի, այլ արշալույսի՜ Արեգակին և նրա ճառագայթների անհուն ծովի մեջ չե՞ս փորձել տեսնել քեզ, քո սկիզբը և խորհել, թե ո՞վ ես դու, ո՞րտեղից ես գալիս, ի՞նչ ծագում ունես:
   Արիական ծագում ունես դու, ո՛վ, Արի Հա՜յ, որ Արայից է գալիս. անարատ արյուն ունես դու, որ Արայից է հոսում քո երակներում. ազնիվ դիմագիծ ունես դու, որ Արայից ես ժառանգել. աստվածային զորություն ունես դու, որ արտացոլումն է Արայի էության/Հայ Գենի Հաղթանակը/
   ԵՎ դու դեռ կասկածո՞ւմ ես քեզ: ԵՎ կարծում ես, թե քո ծագումը կորե՞լ է անդարձ, որ օտարներից քո գոյության հաստատումն ես մուրում:
   Բայց Արայի կամքով՝ ոչ մի բնական չի կորչում երբեք: Քո ծագումն էլ՝ բնական, չի կորել անհետ: Այն պահպանվել է հարյուրամյակներ և պահպանվել է դարձյալ հենց քո՜ մեջ:
   ԵՎ Հայր Արայի կամքով ու Ամենազոր Վահագնի հովանավորությամբ, քո ծագումը պեղվում է հենց քո՜ միջից և վերադարձվում է քեզ, որ միանաս, ձուլվես նրան ու ամբողջացնես էությունը քո:
   Մտի՜ր նրա մեջ, ո՛վ, Արի Հա՜յ, գնա՜ քո հավերժության խորքը, մինչև քո առաջին նախնիները, միացի՜ր նրանց, ապրի՜ր նրանց հետ, բոցավառվի՜ր նրանց աստվածային ջերմությամբ, օծվի՜ր նրանց կենաց արևով և ապա փառաբանի՜ր Հայր Արային ու Մայր Անահիտին այն աստվածային Շնորհի համար, որ տրված է քեզ՝ լինել Արի Հա՜յ, լինել աստվածամա՜րդ, լինել Արորդի՜:   /Հայ Գենի Հաղթանակը/

Комментариев нет:

Отправить комментарий