Արամեի օրոք իրականացված ռազմավարության արդյունքները տեսանելի էին դարձել դեռևս Սարդուրի Ա գահակալության տարիներին:
Տեղեկանք: Ասորեստանի դեմ հաղթական պատերազմից հետո Սարդուրի Ա-ն արձանագրություններից մեկում իրեն կոչում է <<մեծ թագավոր, հզոր թագավոր, տիեզերքի թագավոր, Նաիրիի թագավոր, որին հավասարը չկա, զարմանալի հովիվ, մարտից երկյուղ չունեցող, անհնազանդներին ծնկի բերող... արքաների արքան (եմ) , որը բոլոր թագավորներից հարկ ընդունեց>>:
Այս ամբողջը միայն մեկ արձանագրության մեջ է գրված, ակնհայտ է, որ սրանք կարող են լինել միայն Ասորեստանի պես ախոյանին պարտության մատնած թագավորի խոսքերը:
Վանի թագավորությունը շարունակաբար հզորանում էր: Այս միտումը առավել հստականում է Իշպուինի (Ք.ա.825-810թթ.) արքայի օրոք, հատկապես գահակալման երկրորդ կեսին, երբ Վանի հայկական պետության կառավարման գործում կարևոր դեր է սկսում խաղալ եռանդուն արքայազն Մենուան (թագավորել է Ք.ա. 810-786թթ.): Այդ նույն ժամանակաշրջանում ներքին հակասություններից պառակտվող Ասորեստանը, սկսում է զիջել դիրքերը, և տարածաշրջանում միաժամանակ խաղաղություն է հաստատվում:
Ռազմավարության բարեփոխումները
Իշպուինիի գահակալության առաջին տարիներին Արարատյան թագավորությունը տնտեսապես հզորանում էր, սակայն պարզ էր, որ Ասորեստանը վաղ թե ուշ հաղթահարելու էր ծագած ներքին դժվարություններն ու վերսկսելու էր դաժան բռնություններով ուղեկցվող նվաճողական քաղաքականությունը: Պետք էր պատրաստվել դիմադրելու նոր՝ ավելի հզոր արշավանքներ:
Արքայազն Մենուան Ասորեստանի նվաճողական քաղաքականության դեմ առաջարկում է իր ռազմավարական ծրագիրը, ըստ որի՝ հզոր ախոյանի արշավանքներից կարելի է խուսափել միայն ամբողջ Հակական լեռնաշխարհի բոլոր մարտունակ ուժերը միավորելով, քանի որ միայն պասիվ պաշտպանական գործողություններով հնարավոր չէր դիմակայել Ասորեստանին: Տարածաշրջանի հզոր տերությանը դիմագրավելու ունակ ուժ դառնալով՝ Վանի հայկական թագավորությունն իր շուրջը կհամախմբեր նաև հարևան երկրներին՝ վերածվելով Ասորեստանի նվաճողական քաղաքականությանը դիմակայող ուժերի առաջնորդի:
Ռազմավարությունը
Մենուայի առաջարկած նոր ռազմական քաղաքականության իրականացմանն են ուղղվում պետության բոլոր միջոցները: Հիմնական ուշադրությունը պետք է դարձվեր երկու խնդրի.
-զորքի տեղաշարժման համար անհրաժեշտ հենակետերի ստեղծմանը, որպեսզի ռազմերթի ժամանակ զորքը սննդամթերքի, զինամթերքի և անհրաժեշտ այլ պարագաների պակաս չզգար.
- նախօրոք ուսումնասիրել ռազմական գործողությունների ապագա թատերաբեմերը՝ հատուկ ուշադրություն դարձնելով տեղանք-զորատեսակ կապին:
Արտաքին ակտիվ քաղաքականությանը զուգընթաց՝ լայնածավալ միջոցառումներ էին իրականացվում երկրի հզորության ամրապնդման ուղղությամբ: Մասնավորապես, մեծ թափ էր ստանում նոր հզոր ամրոցների շինարարությունը: Դրանց պարիսպների հաստությունը 4 մ-ից ավելի էր:
Եթե հաջողվեր ավարտել ռազմական բարեփոխումները, ապա ընդհամենը մեկ տասնամյակում բանակն ի վիճակի կլիներ հսկայածավալ գործունեություններ իրականացնել: Իրականում այդպես էլ լինում է, և հայկական երկրամասերի (Էրիախի՝ Շիրակ - Մեծ Հայքի Այրարատ նահանգի գավառը, Տայախվե՝ Դիաուեխի - համապատասխանում է Մեծ Հայքի Տայք նահանգին և այլն) վերամիավորման և կենտրոնական իշխանության շուրջ համախմբման նպատակով Մենուայի օրոք ձեռնարկվող արշավանքների ծավալները Հայկական լեռնաշխարհում տպավորիչ են: Օրինակ, դեպի Տայք ու Շիրակ կատարած արշավանքների ժամանակ զորքը անցնում է ավելի քան 600 կմ, ինչը կարող էր կատարած իրականացնել միայն հստակ գործող թիկունքի (մատակարարման) ծառայություն ունեցող պետության բանակը:
Արշավանքների նախապատրաստումըԱրարատյան թագավորության զորքը մեծաթիվ չէր, և արշավանքներին պետք է մասնակցեր ամբողջ բանակը, բացի կայազորային ծառայություն տանող անձնակազմից: Մարտական գործողությունները վարելու էին իրարից որակապես տարբերվող տեղանքում. դեպի հյուսիս արշավելիս՝ Հայկական լեռնաշխարհի կենտրոնական և հյուսիսային շրջաններում, իսկ դեպի վերև արշավելիս՝ համեմատաբար հարթ տարածք ունեցող Միջագետքի հյուսիսում և հյուսիս-արևելքում: Այս էական տարբերությունները նկատի ունենալով՝ որոշվում է հետևակայիններին և կառամարտիկներին վարժեցնել նաև հեծելազորի կազմում, իսկ հեծելազորի մի մասին՝ հետևակի մարտակարգում մարտ վարելուն: Այս դեպքում ցանկացած պահի զորավարը կունենար իրեն անհրաժեշտ քանակի հետևակ կամ հեծելազոր, որով հնարավոր կլիներ լուծել մարտավարական խնդիրների հիմնական մասը: Նոր ռազմավարական համակարգն առաջին հերթին աչքի էր ընկնում իր պարզությամբ, որով էլ բացատրվում է հետագայում նրա բարձր արդյունավետությունը:
ԱրշավանքներըՄենուայի մշակած ռազմավարության համաձայն՝ բանակը սկսվում է վարժեցվել նոր համակարգով: Հատկանշական է նաև, որ տարածաշրջանային առաջատար լինելու համար, համեմատաբար ոչ մեծ ներուժ ունեցող պետությունը ձեռնամուխ է լինում նաև հարևան երկրներին (օրինակ՝ Պարշուան) իրեն ենթակայեցնելու ծրագրի իրականացմանը: Այդ են վկայում արշավանքներին ներգրավված զորքի կազմի մասին եղած տեղեկությունները:
Պատմական տեղեկանք. Պարշուա երկրի (Ուրիմիա լճից հարավ) և Մեշթա քաղաքների նվաճումը:
<<Իշպուինին զորեղ էր, Մենուան զորեղ (էր): Զորքի մեջ (կար) հարյուր վեց մարտակառք, ինը հազար հարյուր յոթանասունչորս հեծյալ, երկու հազար յոթ հարյուր չորս հետիոտն: Առաջնորդեց (?) Խալդեն Իշպուինի Սարդուրորդուն (և) Մենուա Իշպունորդուն, որոնք գրավեցին Մեշթա, Կուա, Շաթիրու (և) Նիգեբե (քաղաքները) Պարշուա երկրի:
Եկավ այստեղից (...) հազար չորս հարյուր ութսուներեք (՞), (...) հազար (...) հարյուր (...), տասնվեց հազար (՞) վեց հարյուր..., հազար հարյուր քսան ձի, տասներկու հազար (գլուխ) խոշոր եղջերավոր անասուն, մեկ (՞) հազար վաթսունհինգ ուղտ, տասնհինգ հազար (?) (գլուխ) մանր եղջերավոր անասուն (ոչխար)...>>:
ՀԺՊՔ, հատ. 1, էջ 43-44: КУКН, стр. 37-42
Արարատյան կենտրոնական թագավորության դրոշի տակ հայկական իշխանությունների միավորելու նպատակով դեպի Վիտերուխե, Լուշա և Կաթարզա երկրամասերը իրականացված արշավանքներից մեկին մասնակցում էր վաթսունվեց մարտակառք, տասնհինգ հազար յոթ հարյուր վաթսուն հետևակային և միայն հազար (կամ երկու հազար) չորս հարյուր վաթսուն հեծյալ:
Առաջ է գալիս լեռներում ռազմական գործողությունների առանձնահատկությունների խնդիրը: Դաշտավայրային տեղանքում, որտեղ հեծելազորի ու մարտակառքերի ծավալվելու համար անհրաժեշտ տարածք կար, վերջիններս կարևոր դեր էին կատարում մարտադաշտում: Այստեղ հեծելազորը, մասամբ՝ նաև մարտակառքերը, անփոխարինելի էին, իսկ նրանց հոծ խմբերի հարձակման հզոր թափը անկասելի էր: Լեռներում իրադրությունն այլ էր: Կտրտված տեղանքը հեծելազորին և, առավել ևս, մարտակառքերին զրկում էր գործողությունների առանձնահատկությունների ազատությունից, նրանց հնարավորություն չէր տալիս օգտագործել իրենց հարձակման արագությունը: Լեռներում այդ կատարում էր հետևազորը:
Արշավանքները նախապատրաստվում էին մանրամասնորեն, և հաշվի էին առնվում ոչ միայն հակառակորդի ուժերը, այլև տեղանքը՝ մարտական գործողությունների թատերաբեմը. որպես հետևանք արշավանքներն ավարտվում էին հաղթանակներով: Այս ռազմավարությունն արդյունավետորեն գործում է նաև հետագայում, երբ Մենուայի գահակալման վերջին թագավորությունն այնքան է հզորանում, որ մարտահրավեր է նետում Ասորեստանին՝ վիճարկելով տարածաշրջանում ամանահզորը լինելու նրա հավակնությունները:
Արարատյան թագավորության վարած պատերազմների ընթացքում թեև մարտակառքերի դերն անընդհատ նվազում էր, սակայն մարտակառքերը Հայոց բանակի կարևոր հարվածային ուժն էին, և առանց դրանց գրեթե ոչ մի արշավանք չէր ձեռնակրվում:
Այսպիսով՝ օգտագործելով տարածաշրջանում ստեղծված բարենպաստ իրադրությունը՝ Իշպուինի և Մենուա արքաների օրոք Վանի թագավորությունը կայուն հզորացման ուղին է բռնում: Ճիշտ ընտրված ռազմավարության շնորհիվ ընդհամենը մեկ-երկու տասնամյակում ոչ միայն չեզոքացնում է Ասորեստանի պես հզոր հարևանի մշտական սպառնալիքը, այլև պայմաններ են ստեղծում Վանի հայկական թագավորությունը տարածաշրջանային գերտերության վերածելու համար:
Մարտավարական տեղեկանք. Սեպագրերը, ինչպես նաև հնագիտական պեղումների արդյունքում հայտնաբերված նյութը հնարավորություն է տալիս մոտավոր պատկերացում կազմել հայոց բանակի վարած ճակատամարտերի ընթացքի մասին:
Մարտը սովորաբար սկսում էին մարտակառքերը, որոնց վրա էր դրվում հակառակորդի մարտակառքը խախտելու գործը: Թեթևազեն հետևակը շարունակում էր մարտակառքերի սկսածը: Աստիճանաբար դաշտը մնում էր ծանրազեն հետևակին, որը և անդրադարձնում էր հակառակորդի գլխավոր ուժերի հիմնական (առաջին) գրոհը: Որոշ ճակատամարտերում գրոհի անդրադարձմանը մասնակցում էր նաև հեծելազորը: Արդեն այս շրջանում ճակատամարտի ելքը սկսում է վճռել հեծելազորը: Այն մարտի էր մտցվում որքան հնարավոր է ուշ: Նահանջող հակառակորդին հետապնդելը ևս դրվում է հեծելազորի վրա: Սակայն հեծելազորը գործում էր հախուռն, առանց քիչ թե շատ հստակ մարտակառք ձևավորելու, իսկ եթե հաջողվում էր հեծելազորին մարտակառք հիշեցնող դասավորության հաղորդել, ապա հակառակորդի հետ բախման սկզբից քիչ անց ձևավորված մարտական դասավորությունը ցրվում էր: Դրա փոխարեն, մարտադաշտում միմյանց օգնելու համար ստեղծվում էին երկու-երեք հեծյալներից բաղկացած փոքր խմբեր: Այդ խմբերն էլ անկանոն գրոհում էին նշված ուղղությամբ:
Վանի հայկական թագավորության բանակի մարտավարությունը Միջագետքի (մասնավորապես՝ Ասորեստանի) բանակների մարտավարությունից տարբերվում են նրանով, որ վահանակիրները քիչ ավելի փոքր և քաշով էլ թեթև վահաններով զինված լինելով՝ կարողանում էին դրանք մեկ ձեռքով կրել, իսկ մյուս ձեռքում նիզակ կամ սուր էր լինում : Դրանով առաջին տողանի գործողություններն ավելի ակտիվ էին: Այս առանձնահատկությունները ևս մեծապես պայմանավորվում էին ռազմական գործությունների լեռնային թատեաբեմի պահանջով: Քանի որ լեռներում հետևակի դերն աճում էր, պասիվ գործողությունները չէին կարող բավարարել նրա՝ որպես մարտադաշտում ճակատամարտի հիմնական ծանրության կրողի, առջև դրվող պահանջները:
Մարտավարության տեսանկյունից կարևոր էր զորքի մարտակառքը տողաններով դասավորելը, որը, մարտակառքին խորություն հաղորդելով, այն դարձնում էր հստակ կազմակերպված:

“Մեր Հաղթանակները” ժողովածուի Ա հատոր. Արտակ Մովսիսյան, Սուրեն Մարտիկյան:
Комментариев нет:
Отправить комментарий