ՄԱՅՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՐԱԽՈՒՅՍՆ
ԱՌ ԶԵՅԹՈՒՆՑԻՍ
Հըրաբուխ մը ժայթքեց Զեյթուն իր վեհ կողերեն,
ԶԵՅԹՈՒՆ ԱՆԿԱԽ
ԶԵՅԹՈՒՆՑԻՆԵՐ
Արևն ելավ, զեյթունցիներ,
Զինված, պատրաստված, Զեյթունի քաջեր,
Խնդացեք վեհ բնության զարթեր,
Ո՜վ, մեծափառ սուլթան, մեզ հետ լավ վարվե,
Հայ ժողովրդական ռազմի և զինվորի երգեր
Հըրաբուխ մը ժայթքեց Զեյթուն իր վեհ կողերեն,
Սրբեց մուրը նախատինքի հայ ճակատներեն:
Քաջ զեյթունցիք ձըգեցին տուն և հպարտ ու վես
Զարկին թրքաց վատ խուժանը առյուծներու պես:
Հոն կանգնեցին սուրբ դըրոշակ, արյամբ ներկեցին,
Անոր վըրա ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ կամ ՄԱՀ գրեցին.
Եվ Հայաստան վեց դարերու քնեն արթնցած
Ծնելասեր հայ մայրերու, <<Մի լաք>> որոտաց:
<<Ահա ես եմ, Մայր մայրերու, տերն իմ զավակաց,
Ես՝ որ դարեր իրենց համար լացած, արտասված:
Մահն ամեն տեղ մեկ է, տղե՛րք, վայ որ վատանամ,
Մեռեք հոժար, որ փրկության օրը մոտենա:
Սևեր պատած իմ հովիտներս, լեռներս ու ձորեր,
Ձեր արյունով թող ներկվին վարդ-վարդ կարմիրներ:
Որ մահիկի պատըռտված անարգ ցնցոտին
Ըլլա հետին պատանքն աղտոտ, հոտած Սուլթանին:
Հապո՛ն, ի զե՛ն, զեյթունցիներս, ձեզ հետ թո՛ղ ըլլան,
Մեծ խաչակրին աչքն ու թևեր ձեզ պատսպարան>>:
ԶԵՅԹՈՒՆ ԱՆԿԱԽ
Զեյթուն, անկախ դու աշխարհիկ,
Քո սար ու ձոր են անառիկ,
Ամեն մի քար և անկյունդ,
Շաղախել է քո արյունդ:
Հելլե՛, հելլե՛, հելլե՛, հելլե՛, հելլլե՛:
Դեռևս քո զորեղ բազկում,
Ռուբինյանց արյունն է շարժում:
Հիշատակ նախնի դյուցազանց,
Պատկերն է քո քաջ զավակաց:
Մզրախն է ունեցած կայքդ:
Քո ապրուստն է և քո կայքն,
Բռնության լուծը թյուրք մարդո
Էդ զենքով ես թոթափել դո.
Կոցցե գրիգորյան հավատը,
Հայ պահել է իր ժողովուրդը,
Ոչ մի կրոն աշխարհիս վրա,
Չունի ազատ ոգին սորա:
ԵՐԳ ՄԸ ԶԵՅԹՈՒՆԻ ԼԵԶՎՈՎ
ԵՐԳ ՄԸ ԶԵՅԹՈՒՆԻ ԼԵԶՎՈՎ
Բերդիզ չոյը ծիծվիցոնք,իկոնք ղըշլեն կեխիցոնք,
Էսկերնին եսիր առոնք, մեր պայրոխը տընկիցնոնք:
Փեշեն լսից կատղիցով, իկիվ Ջիրմոկ բնակիցով,
Սանտոխը հետվուս ծիծվիցով, ի րեզուլ էղեով քեշվիցով:
Բարդողիմեոս վարդապիտ, էռեջ գնոց չիմընոց յիտ,
Թիֆոնք բեճը, թուրը մեջքը, կըռվիլո համար էր պարպիտ:
Տերտիրնեն Յարոխվյուրըն, տերացուք թիֆոնք վյուրըն:
Հելվյուրնին շոտ գուվիցին, կնկտեքնե ուրախ վյուրըն:
Գեղացըք մըտոն փուսըն, կպեցըք տեղեք, ասըն,
Թուրք լեշը շոտ կը փըռվեր. մի խըմըշեք հեչ չասըն:
Ենկի Տյունո, Շովր օղլու, Սյուրեն օղլու, Եադպ օղլու:
Չյուրսը մեկ բիրոն էղոն, փեշեն եղով ղայպ օղլու:
Գեղացըն ղըշլեն առով, էսկերը թեմալլոն էրեով,
Խեչ պայրոխը տընկեցին, թշնամին անիծեցին:
Աշըխ իմ իս յուվաննո, գեղացըն կըտրըճ կունո,
Ասպոծ յուղյուրդ թուղ բիրե, տաիմո յուժեով մընո:
ԶԵՅԹՈՒՆՑԻՔ
ԶԵՅԹՈՒՆՑԻՔ
Զեյթունցի ենք մենք քաջազունք,
Տաճիկներին վրեժ առնենք,
Մեր մայրերեն սուրբ կաթի տեղ,
Կաթիլ-կաթիլ արյուն քամենք:
Կեցցե՜ Զեյթուն, ապրի՜ Զեյթուն,
Թող չտեսնե՛ ստրկություն,
Քանի ունի ձեզ պես որդիք,
Կեցցե՜ Զեյթուն, ապրի՜ Զեյթուն:
Քանի թմրինք, բավ է, եղբայրք,
Շրջենք աչերս աջ ու ահյակ.
Շատ ստրուկներ եղան ազատ,
Միայն մենք ենք հլու հպատակ:
Արյունծարավ զեյթունցիներ,
Զենքեր ունինք դիմենք հառաջ.
Հերիք մինչ այժմ գլուխ ծռած,
Բռնավորին գերի ըլլանք:
Ամբողջ հինգ դար գերի ենք մենք,
Մենք մեր շղթայք պատրաստեր ենք.
Ինչու այժմ մենք չստիպենք,
Մեր գերողին կրելու ան:
Զեյթունցի ենք, մեր սփոփանք
Է պատերազմ և արշավանք,
Գնդակ, վառոդ, սուր, հրացան,
Խաղալիքն է մեզ հավիտյան:
Կեցցե՜ Զեյթուն, ապրի՜ Զեյթուն,
Թող չտեսնե՛ ստրկություն.
Քանի ունի ձեզ պես որդիք,
Կեցցե՜ Զեյթուն, ապրի՜ Զեյթուն:
ՔԱՅԼԵՐԳ ԶԵՅԹՈՒՆԻ
ՔԱՅԼԵՐԳ ԶԵՅԹՈՒՆԻ
Քանի՞ թմրինք, բավ է եղբայք,
Շրջենք աչերնիս աջ ու ահյակ,
Շատ ստրուկներ եղան ազատ,
Մինակ մենք մնանք թուրքին հնազանդ:
Բավ է եղբայրք, որչափ կրեցինք գերություն,
Քիչ մ'ալ ելլենք, ցույց տանք նորանց քաջություն:
Կեցցե Զեյթուն, ապրի Զեյթուն,
Քանի ունի մեզ պես քաջեր,
Կեցցե Զեյթուն, ապրի Զեյթուն:
Զեյթունցի ենք, քաջեր ունիմք,
Տաճիկներեն մենք վախ չունինք,
Մեր մայրենի սուրբ կաթի հետ,
Կաթիլ-կաթիլ արյուն ունինք:
ԵՐԳ ԶԵՅԹՈՒՆԻ
ԵՐԳ ԶԵՅԹՈՒՆԻ
Արևն ելավ, զեյթունցիներ,
Դե՛հ ձի հեծնենք, առնենք զենքեր, դիմենք հառաչ,
Քանի՞ այսպես գըլուխ ծըռած,
Բըռնավորին մենք վիզ պարզած:
Բավ է եղբայրք, հերիք համբերենք,
Հերիք տաճկին լուծը կըրենք,
Չենք ունենար թագ, խոսք, օրենք:
Զեյթունցիներ, մեր զբոսանք,
Է պատերազմ և արշավանք,
Սուր, թուր, գնդակ և հրացան
Մեր խաղալիքն է հավիտյան:
Կեցցե Զեյթուն, ապրի Զեյթուն,
Թող չի տեսնե ըստրկություն,
Քանի ունի մեզ պես որդիք,
Կեցցե Զեյթուն, ապրի Զեյթուն:
Զեյթունցիներ, մենք քաջ ունինք,
Տաճիկներեն վըրեժ ունինք,
Մեր մայրենի սուրբ կաթի տեղ,
Կաթիլ-կաթիլ արյուն հոսին:
Կեցցե Զեյթուն, ապրի Զեյթուն,
Թագն ու պըսակ ամեն հայուն,
Զեյթուն լինի մայրաքաղաք,
ԵՎ Կիլիկիա ազատ երկիր
ԶԵՅԹՈՒՆՑԻՆԵՐ
Արևն ելավ, զեյթունցիներ,
Դե՛հ, ձի հեծնենք, առնենք զենքեր,
Դիմենք առաջ,
Ինչու՞, ինչու՞ գլուխ ծռենք,
Բռնավորին մեր վիզ պարզած:
Զեյթունցի ենք, մեր սփոփանք
Են պատերազմ և արշավանք.
Սուր, թուր, գնդակ և հրացան
Են խաղալիքն մեր հավիտյան:
Քանի թմբրինք, բավ է եղբայրք,
Շրջենք աչերս աջ ու ահյակ,
Շատ ստրուկներ եղան ազատ,
Միայն մենք ենք հլու հպատակ:
Կեցցե Զեյթուն, ապրի Զեյթուն,
Թող չտեսնե ստրկություն.
Քանի ունի մեզ պես որդիք,
Ապրի Զեյթուն, կեցցե Զեյթուն:
Ամբողջ հինգ դար գերի ենք մենք,
Մեր շղթայք մենք պատրաստեր ենք.
Ինչու՞ այժմեն մենք չստիպենք,
Մեր գերողին կրելու զայն:
Զեյթունցի ենք մենք քաջազունք,
Բռնավորեն վրեժ առնենք,
Մեր մայրերու սուրբ կաթի տեղ
Կաթիլ-կաթիլ արյուն քամենք...
Կեցցե Զեյթուն, ապրի Զեյթուն,
Թող չտեսնե ստրկություն,
Քան ունի մեզ պես որդիք
Ապրի Զեյթուն, կեցցե Զեյթուն:
ԶԻՆՎԱԾ, ՊԱՏՐԱՍՏՎԱԾ
ԶԻՆՎԱԾ, ՊԱՏՐԱՍՏՎԱԾ
Զինված, պատրաստված, Զեյթունի քաջեր,
Սուրբ ազատության վկայք անվեհեր.
Վրեժով լցված առյուծի նման,
Քաջ-քաջ կռվում են թուրքի դեմ դաժան:
Կեցցե՛ք դուք միշտ, զեյթունցիք,
Որ պիտ փրկեք հայրենիք,
Դուք Հայաստանի պարծանք,
Մեր կյանքից էլ ձեզ կը տանք.
Մանուկն օրորոցում հանգիստ չէր պառկած,
Խնդրում Էր մորից. <<Բազուկներս բաց.
Ես չուզեմ մնալ այս օրորոցում
Մինչ իմ եղբայրներ լաց կոծ են անում...>>
Ի՞նչ ես կաշկանդել, քանդիր ինձ, մայրիկ,
Ես կուզեմ կռվել թուրքի դեմ ճարպիկ,
Տուր ինձ հրացան և մի սուր դաշույն,
Ես կուզեմ ծծել կաթի տեղ արյուն:
ԶԵՅԹՈՒՆԻ ԵՐԳԸ
Խնդացեք վեհ բնության զարթեր,
Նախշուն քնքուշ ծաղիկներ,
ՈՒրախացե՛ք, սիրուն վարդեր,
Պայծառ երկնից աստղիկներ:
Անառիկ Զեյթուն,
Յուր անհաղթ քաջերով,
Վրեժ է գոչում,
Անվախ առյուծներով:
Երկինքը մեր գլխին պարզվեց,
Լացը փոխվեց հրճվանքի,
Ստրուկ հայը արդեն ցնցվեց,
Ձեռքը մեկնեց նա զենքի:
Խորհրդավոր քնից զարթնեց,
Հայ պատանին քրտնաթոր.
Աչքը բացեց և ի՞նչ տեսավ
Նա. քաջերին զինավոր:
Ամեն մի հայ պարտք համարեց,
Յուր սուրբ դատը պաշտպանել:
Ազատ, անկախ ու անվեհեր,
Թշնամյաց դեմ մարտնչել:
ԶԵՅԹՈՒՆՑԻ ԵՆՔ ՄԵՆՔ
ԶԵՅԹՈՒՆՑԻ ԵՆՔ ՄԵՆՔ
Ո՜վ, մեծափառ սուլթան, մեզ հետ լավ վարվե,
Վախկոտ մարդկանցից չենք, զեյթունցի ենք մենք:
Թնդանոթներովդ մի մխիթարվիր,
Ձեռքիցդ կխլենք, զեյթունցի ենք մենք:
Մահից վախենալը մեզի համար չէ,
Մեռնելու սովոր ենք, զեյթունցի ենք մենք:
Քաղցած, անսիրտ, խուժան զորքերդ ես տար,
Թե չէ սուր կքաշենք, զեյթունցի ենք մենք:
Դեռ քո Օսման պապը չէր եկել աշխարհ,
Մենք մեր երկրում կայինք, կանք ու կմնանք:
Հայ ժողովրդական ռազմի և զինվորի երգեր
Ա.Ս. Ղազինյան, Եր., 1989
Комментариев нет:
Отправить комментарий