06.12.2012

Ի՞նչ է ԱԶԳԱՅՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ: Ազգայնականության խնդիրները




Հասարակական գիտությունների կողմից առայսօր չի տրվել ազգայնականության միասնական ընդունված սահմանումը. կա շփոթ՝ ազգայինի և ազգայնամոլության: Մենք, հետևելով Հայ ազգայնականության դասական մոտեցումներին, նույնացնում ենք <<ազգային>> և <<ազգայնական>> հասկացությունները և պատահական չէ, որ արևմտահայերենում դրանք նույնիմաստ են: Միաժամանակ, մերժում՝ ազգայնամոլությունը ինչպես ամեն մի մոլություն: Ըստ այդմ, ազգայնականությունը՝ իբրև զարգացում, մտածում և գործելակերպ, որևէ ազգի արդար և բնական ձգտումն է հավատարիմ մնալ սեփական կենսաձևին և հարատևել իր բնատարածքում՝ Հայրենիքում:

Ազգայնականությունն ինքնին թելադրված է ազգերի գոյությամբ և որպես այդպիսին՝ հավիտենական արժեք է:
Այս ձևակերպմամբ, ազգայնականությանն անհարիր է այլամերժությունը, օտարատյացությունը, անբնական ծավալապաշտությունը, որն հատուկ է ազգայնամոլությանը /շովինիզմ/: Մեզանում, ցավոք, դեռևս ընդունված է ազգայնականությունը գնահատել արևմտյան ինչ-ինչ չափանիշներով կամ նախկին՝ կոմունիստական ըմբնումներով և այն ներկայացնել իբրև ծայրահեղականություն, ազգայնամոլություն:  Այսօր էլ մեր գիտնականների, պետական ու քաղաքական գործիչների զգալի մասը ազգայնականությանը գնահատում է այլ երկրների այն քաղաքական հոսանքների օրինակով, որոնք իբրև հենարան օգտագործում են հասարակության անգիտակից և խաժամուժ տարրերը. երբեք ի ցույց չեն դրվում այդ երկրների ազգայնական առողջ ուժերը: Գրեթե ուրացության են մատնվում բուն հայ ազգայնականության պատմությունը, արդեն ձևակերպված գաղափարաբանությունները, դրանք ներկայացնող անհատների հզոր իմացականությունը:
Ինչևէ, տեսնենք, թե ինչպիսի երանգներ ունի մեզանում այսօր ազգայնական դաշտը: Առանց անվանական թվարկումների ասենք, որ այստեղ տեղ են գրավում ինչպես ազգայնականությունը շահարկողները, օտար ազգայնական հոսանքներին նմանակել փորձողները այնպես էլ՝ հայ դասական ազգայնականություն քարոզողները, այն խմբակներ ու անհատները, որոնց համար ազգայնական գործունեությունը սահմանափակվում է գինետնային հայրենասիրությամբ, <<ազգ>> բառի տեղի-անտեղի օգտագործմամբ:

Այժմ մոտավոր թվարկենք այն նախադրյալները, որոնք այսօր առկա են Հայաստանում և հիմք են տալիս ազգայնականության վերելքի, դրա գաղափարները հայ հասարակության գիտակցության մեջ արմատավորելու  համար:

Կարծիք կա, որ ազգայնականությունն այսօր մեզանում հող չի կարող ունենալ, քանզի Հայաստանն էթնիկապես գրեթե միատարր է: Սա, անշուշտ, ազգայնականության էությունը  չընկալելու և այն ստվերոտ կողմերով  տեսնելու արդյունքն է: Ազգայնականությունը, ինչպես վերը նշվեց, տվյալ ազգի՝ իր բնական հայրենիքում գոյատևելու և սեփական արժեքներին, բարոյականին հավատարիմ մնալու, դրանք զարգացնելու խնդիր ունի: Ըստ այդմ, անկախ այն բանից, Հայաստանը էթնիկապես միատարր է, թե՝ ոչ, միևնույն է, մեզ համար գոյություն ունի Հայկական բարձրավանդակի՝ հայոց Հայրենիքի ամբողջական  վերատիրման և սեփական կենսաձևով ապրելու խնդիր:
Իսկ, որ այսօր անհրաժեշտություն կա հայերնատիրական գաղափարների  վերարծացման, մեր բարոյական , մշակութային արժեքների կորուստի ահազանգման, փաստ է: Հայության մի զգալի մասի մոտ հայրենատիրության կրակն աստիճանաբար մարում է. Հայկական բարձրավանդակի վերատիրման կամ ինչպես ընդունված է ասել՝ Հայ դատի խնդիրը, շատերի համար դարձել է անիրականանալի երազ և դրա արծածումն էլ՝ ժամանակավրեպ է:  Այսօր հայությունը, հիմնականում արևմտյան արժեքների լայնաճակատ քարոզչության ազդեցությամբ, աստիճանաբար հեռանում է իր հոգևոր, մշակութային, բարոյական արժեքներից, և համատարած կապկումի պայմաններում՝ դառնում է անդիմագիծ: Այսօր բարոյալքվում է ընտանիքը, դպրոցը չունի անհատին իբրև Հայ  մարդ դաստիարակելու և կրթելու խնդիր, մամուլն ու հեռուստատեսությունը անդեմ են, եկեղեցին՝ հոգեզուրկ.....   Իսկ Հայաստան թափանցած աղանդները, հազար ու մի <<մարդասիրական>>, <<բարեգործական>>, կազմակերպությունները ազատ, անարգել հունձք են անում: Կարելի է շարունակել, բայց այսքանն էլ բավական է ասելու, որ մեր պետական քաղաքականությունը առայսօր չի բխեցվել ազգային քաղաքականությունից: Իսկ որ այդպես պահանջում է մեր ազգային շահը, անկասկած է, քանզի Հայաստան պետությունը ստեղծվում է Հայ ազգի իրականացման համար, հետևաբար Հայաստանի պետական քաղաքականությունը պետք է խորքում լինի ազգային-հայկական:
Ընդունված է, որ մի շարք խնդիրներ, որոնց արծածումը պետության համար հարմար չէ, իր վրա է վերցնում ազգայնականությունը: Շատ պետությունների քաղաքական դաշտը համարվում է լիարժեք, եթե նրանում իրենց ուրույն տեղն ունեն ազգայնականները: Ի դեպ, որպես կանոն, ազգայնականների համար նպատակ չէ միապետություն կամ հանրապետություն, սոցիալիստական կամ կապիտալիստական կարգեր, դեպոկրատիա կամ դիկտատուրա ունենալը, էականը՝ բովանդակությամբ ազգային ազգի կենսաձևով առաջնորդվող, նրա խնդիրներն իրականացնող վարչաձև, վարչակազմ ունենալն է:
Ազգայնականության ներկայիս խնդիրներն են.
-Հայրենատիրական՝ հայրենի կորսված տարածքների վերատիրման քարոզչություն Հայրենիքում և Սփյուռքում:
-Արցախյան ազատամարտի տարիներին ազատագրված հայրենի հողերի յուրացմանն ու հայացմանը ըստ ամենայնի աջակցում:
-Սփյուռքի հայապահպանման և հայրենադարձության հետ կապված գործողություններ:
-Ազգային վրեժի արծածում, հայ վրիժառության պատմության մեծարում:
-Թուրքիայի և նրան օժանդակող երկրների դեմ քարոզարշավ: Այլ երկրների հակաթուրքական ուժերի հետ միասնական ճակատի ստեղծում:
-Հայաստանի թշնամի երկրներում ազգային -ազատագրական շարժումներին աջակցում:
-Հայաստանի հետ ընդհանուր շահ ունեցող երկրների ազգայնական ուժերի հետ գործնական  կապերի հաստատում:
-Հայաստանից դուրս գտնվող հայերի ազգային իրավունքների պաշտպանություն:
-Հայաստանի ինքնիշխանությանը սպառնացող քաղաքական կողմնորոշումների  դեմ քարոզչություն:
-Ազգային գաղափարախոսության ամբողջացմանն ուղղված աշխատանքներ:
-Համահայկական ազգասիրության և համահայաստանյան հայրենասիրության արմատավորմանն ուղղված գործունեություն:
-Հայաստան մուտք գործած ապազգային ուսմունքների, աղանդների ու թաքնագիտական դպրոցների, կեղծ մարդասիրության, բարեգործական  և նմանատիպ միջազգային կազմակերպությունների նկատմամբ վերաբերմունք:
-Հայոց բարոյականը խաթարող մամուլի, հեռուստաալիքների, գովազդային ծառայությունների, խաղատների, ընդհատակյա պոռնկատների և այդօրինակ հաստատությունների հանդեպ դիրքորոշում:
-Հայոց լեզվի պաշտպանություն /օտարալեզու ցուցանակների, հայ երեխաների համար՝ այլալեզու դպրոցների և այլնի նկատմամբ վերաբերմունք:
-Մեր երկրի շահերն անտեսող կամ ոտնահարող միջազգային հռչակագրերին՝ հայաստանի միացման դեմ քարոզչություն:
-Հայաստանի ազգային փոքրամասնություններ՝ մեր պետությանը սպառնացող քայլերի  դիմագրավումը:
-Հայաստանում խաղամոլական քարոզչության դեմ պայքար՝ մատնանշելով մեր աշխարհագրական դիրքը և մշտապես սպառնացող պատերազմի վտանգը:
-Մարդու իրավունքների գերակայության քարոզչության դիմագրավում:
-Հայ ընտանիքի հիմքերը խարխլող երևույթների /կին-տղամարդ ավանդական հարաբերությունների փլուզում, խառնազգի ամուսնություններ, արյունապղծություն, կնոջ բարոյազրկում, տղամարդկանց պանդխտություն և այլ/ դեմ քարոզչություն:
-Կրթական հիմնարկներում՝ ազգայնական թեմաներով բանախոսությունների անցկացում:
-Հայոց բանակում ազգայնական գաղափարախոսության արմատավորում:
-Հայ եկեղեցու հետ կապված՝ մե շարք խնդիրների արծածում. նրա դավանաբանության ու պատմության վերագնահատում, Էջմիածին-Անթալիաս հարաբերությունների վերանայում և այլն:

Комментариев нет:

Отправить комментарий