12.07.2012

Աղոթքի Երգերից




Եվ եկա՜ ես
Լույս երազներով ես քո դուռը եկա...
Եկա պատմելու, թե ինչպես թորձեցի երևակայել աշխարհն առանց քեզ...  և հանկարծ սառեց Արևը, մեռավ Երգև, անհետացավ Գեղեցիկը.... Եվ ինձ մենա՜կ զգացի, մենա՜կ   անապատ աշխարհում, մենակ Ատծո պես:
Եվ եկա ես....
Եկա պատմելու , թե ինչպես էն լուռ ու տխուր գիշերին  կրակ կարոտով դռներիդ մոտեցա, վշտացած հրեշտակի պես գլուխս քարին դրի, լացի ու հեռացա....
  Եվ եկա ես...

Ա՜հ, եկա պատմելու, թե ինչպես են քնաթաթախ դաշտերում` բնության միստիկ տաճարի մեջ ծունկ իջավ, մխացի ես, արցունքով աղոթեցի քեզ համար...

Комментариев нет:

Отправить комментарий