Զաքարյան եղբայրների մղած ազատագրական կռիվներին մասնակցեցին Խաղբակ Խաչենցու զավակները: 1201-1203- ական թվականներին Վասակ Խաղբակյանը, նրա եղբայրներ Գրիգորը, Ջաջուռը, որդիներ Պապաք Ա-ն, Մգդեմը, Պռոշ Հասանը մասնակցել են Բջնիի, Դվինի, Վայոց Ձորի համար մղված մարտերին: Հաղթական պատերազմներից հետո Զաքարյան Իվանե Ա-ն Վասակ Խաղբակյանին հանձնեց Կեչառիսից մինչև Վայոց Ձոր, Արփա գետի վերին հոսանքներն ընկած հողերը՝ շնորհելով նրան իշխանական կոչում և տալով կողմնակալ-կուսակալի պաշտոնը: Վասակ Խաղբակյանն իր իշխանության մայրաքաղաքը դարձնում է Սրկղունք ավանը (ներկայումս՝ Եղեգնաձորի տարածաշրջանի Վերնաշեն գյուղը): Գրիգոր Խաղբակյանին տրվեց Ուրծ գավառի մի մասը (ներկայումս՝ Արարատի տարածաշրջանի հյուսիսային մասը):
Նոր իշխանատունը տոհմի հիմնադիր Վասակի հոր անունով ի սկզբանե կոչվեց Խաղբակյան, սակայն ի պատիվ Վասակի որդի ու իրավահաջորդ Պռոշ Հասանի՝ ստացավ Պռոշյան անվանումը:
Զաքարյան իշխանապետությունը և բովանդակ հայ պատմությունը շատ աղքատ կլիներ առանց այս առնական, շինարար, մշակութանպաստ տոհմի:
Անկախ նրանից, թե երկրում ինչպիսի իրադրություն էր, հարմար թե անհարմար, միևնույն է, հայը պետք է կառուցեր և կառուցեր հիմնավոր: Կառուցեր բերդեր, որ պաշտպաներ իր ինքնությունը, կառուցեր եկեղեցիներ, գրատներ, դպրանոցներ, համալսարաններ, որ իր ոգուն հավերժություն ապահովեին: Եվ Խաղբակյան տան բոլոր սերունդները իրենց իշխանատիրույթում կանգնեցին ազգանպաստ այդ մեծ գործի գլուխ: Արդեն 1214 թվականին Վասակ Ա-ի պատվերով ավարտվում է Կեչառիսի Կաթողիկե եկեղեցու կառուցումը: Սրան հաջորդում են Գլաձորի սուրբ Ստեփանոսը, Ոծոպը, Կուչին, Վանստանը, Աղջոց Սուրբ Ստեփանոսը, այլ կառույցներ: Բայց այս տոհմի շինարարական գործունեության գլուխգործոցը, անշուշտ, 13-րդ դարի 40-ական թվականներին Պռոշ Հասան իշխանի կողմից Զաքարյան Ավագից գնված Գեղարդավանքում 1280-ական թվականներին փորված վիմափոր եկեղեցիներն են:
Իշխանական այս տոհմից են սերվել բանաստեղծ Խաչատուր Կեչառեցին և հոգևոր գործիչ Զաքարիա Գնունյաց եպիսկոպոսը:
Խաղբակյանները մինչև 13-րդ դարի սկիզբը հողային տիրույթներ ունեին Խաչենում, իբրև իշխանական տոհմ՝ հնարավոր է ունենային նաև զինանշան, սակայն այդ մասին հավաստի տեղեկություններ չկան: Իսկ երբ նրանք տեր դարձան Կեչառիսից մինչև Արփա գետն ընկած հողերին և ստանձնեցին կուսակալի պաշտոն, որդեգրեցին նոր զինանշան:
Նոր զինանշանը ընդունվել է Վասակ Ա-ի օրոք և առաջին անգամ հանդիպում է Կեչառիսի Կաթողիկե եկեղեցում: Պատկերագրության առանցքը դիմահայաց արծիվն է, որը մագիլներով բռնել է խոյի ողնաշարից: Զինանշանը կրող քարը նախապես եղել է Վասակաշեն Կաթողիկե եկեղեցու պատին, բայց հետագայում ցած է ընկել: Զինանշանային այս պետկերագրության ընտրությունը, հավանաբար, կայանում է նրանում, որ Վասակ Ա Խաղբակյանը ցանկացել է հաստատել, որ իրենք՝ Խաղբակնանները, հանդիսանում էն Սյունյաց թագավորության իրավահաջորդները, և այդ ժառանգականությունը ապացուցում են վերջիններիս զինանշանը սեփականելով:
Խաղբակյան տոհմի հաջորդ ներկայացուցիչները հետագայում լրացնելով, հարստացնելով պատկերավորման մանրամասները՝ հավատարիմ մնացին որդեգրած զինանշանին:
Գլաձորի համալսարանի Սուրբ Ստեփանոս եկեղեցու գմբեթի թմբուկի հարավային պատուհանի պսակից վեր, արտաքուստ, կառուցման ժամանակ տեղադրվել է իշխանատիրույթի զինանշանը: Այստեղ ևս արծիվը պատկերված է դիմահայաց: Գլուխը տիրական տեսք ունի, աչքերը խիստ են, կտուցը՝ զորեղ: Թռչնի թևերը ամբողջովին բաց են, վերնամասում դրանք ձևավորված են զիգզագ նախշազարդերով, որոնք այնուհետև զուգահեռ ակոսներով իջնում են մինչև թևերի ծայրը: Կուրծքը լիքն է, ամուր, ձևավորված անկանոն՝ մեծ ու փոքր շրջանակներով: Հզոր մագիլներով սեղմել, գամել է գլխով դեպի աջ դարձած խոյին: Կենդանու՝ դիտողին ուղղված հայացքը, ցավից բնականորեն ձգված ոտքերն ավելի են ընգծում արծվի կամքը, ուժը: Արծվի մարմնի չորս անկյուններում գեղագիր տառերով փորագրված է եկեղեցու կառուցման թվականը՝ <<Թ (վին) ՉԻԲ (1273)>>:
Խաղբակյանների զինանշանային տարբերակներից մեկը Գեղարդի վիմափոր գավիթում է: Սրահի երկու կամարները միացնող սյան գլխին երևում է ցուլի գլուխ՝ բերանից օղակ կախված, որից շղթայված են երկու իրար դեմ-հանդիման կանգնած և դեմքով դիտողին դարձած առյուծներ, որոնց պոչերի ծայրերն ավարտվում են վիշապի գլուխներով: Շղթայի տակ, կենտրոնական մասում պատկերված է դիմահայաց, թևերը կիսաբաց, կուրծքը բնականորեն դուրս ցցված արծիվը, որը մագիլներով պահում է խոյի ողնաշարից: Գլաձորի պատկերաքանդակին հակառակ՝ այստեղ խոյը գլխով դարձած է դեպի ձախ, իսկ ամբողջ քանդակաշարքը մատուցված է առանց մանրամասների ընգծման, հարթ մշակմամբ: Սակայն ամբողջական պատկերը խիստ ազդեցիկ է ու խոսուն: Առյուծները կերպավորում են Պռոշ Հասանի Պապիկ Բ և Ամիր Հասան Ա որդիներին, որոնք հավերժորեն կապված են հայրենիք պաշտպանության շղթային:
Խաղբակյանների իշխանանիստ-մայրաքաղաքում՝ Սրկղունք գյուղում, կառուցվել է պալատ (դարբաս): Պալատի մուտքի բարավորին քանդակված է եղել տոհմական զինանշանը՝ դեմ-դիմաց կանգնած զույգ առյուծներով, սակայն այդ քարը հետագայում օգտագործվել է այլ նպատակով, և առյուծների պատկերները փշրվել են:
Հետաքրքիր լուծում է տրված պատմական Գոմբ գյուղում, 1277 թվականին կառուցվածորմնփակ խաչքարին: Գոմբ գյուղի որմնափակ խաչքարը կառուցվել է Խաղբակյանների տան ծառայական Խոդյանի որդիների՝ Մխիթարի և Արևիկի պատվերով: Որմնափակ խաչքարի արևելյան կամարին, պատուհանից վերև քանդակված է իշխանատիրույթի տերերի՝ Խաղբակյանների զինանշանը՝ դիմահայաց, կիսաբաց թևերով արծիվը, որ մագիլներով ճզմել է դեմքով դեպի ձախ դարձած խոյին: Այս քանդակի արծիվը ձևով կրկնում է Գլաձորի Սուրբ Ստեփանոսի թմբուկի վրա եղած քանդակին:
Հետաքրքրական է, որ նույն որմնափակ խաչքարի արևմտյան կողմում, ներքևի ճակատին պահպանվել է ևս մեկ զինանշանային քանդակ. իրար դեմ-հանդիման կանգնած են առյուծ և ցուլ: Ինչպես Գեղարդում՝ Խաղբակյանների տոհմի հիմնական զինանշանում, այստեղ ևս առկա են առյուծը և ցուլը: Հավանական է, որ որմնափակ խաչքարի նաև այս զինանշանային պատկերաքանդակը նույնպես պատկանում է Խաղբակյաններին: Որմնափակ պաչքարը, որ նույնաբնույթ հուշարձանների մեջ լավագույններից է, ինչպես նաև զինանշանները, պատրաստել են քարգործ վարպետներ Մխիթարը և Շնորհավորը:
Մեծանուն հայագետ Գարեգին Հովսեփյանցը դարասկզբին Գոմք գյուղի մոտ գտնվող գյուղատեղում տեսել, նկարագրել է մի խոյաձև տապանաքար, որը պատրաստվել է 1264 թվականին, Փուրղուլի եղբոր՝ Ճուրղուլի հիշատակին: Տապանաքարի մի երեսին դեմ առ դեմ կանգնած են շղթայից զարկված առյուծ և ցուլ, իսկ մյուս երեսի պատկերների մեջ առկա է մագիլների մեջ խոյ բռնած արծիվը: Փաստորեն տապանաքարի վրա առկա են Խաղբակյան տոհմի զինանշանային պատակերները:
<<Հայկական իշխանական զինանշանները>> գրքից, էջ 69-73, Տիգրան Հայազն

Комментариев нет:
Отправить комментарий