Զաքարյանների ինքնօրեն իշխանապետությունում և նոր իշխանությունների կողքին բարձրացան նաև ազնվական ծագում չունեցող, բայց հարստության տեր մեծատուներ, որոնք իրենց հարստության շնորհիվ հասան բարձր դիրքի, պաշտոնի, դարձան նոր տիրակալների՝ Զաքարյանների տնտեսական ու քաղաքական հենարանը:
Տիգրան Հոնենցը Զաքարյան շրջանի մեծահարուստներից մեկն է: Ապրել և գործել է իշխանապետության մայարաքաղաք Անիում, Զաքարե Բ-ի ու նրա որդի Շահնշահ Ա-ի օրոք: Հավանական է, որ Զաքարյանների կողմից 1199 թվականին Անին գրավելուց անմիջապես հետո ՝ Տիգրան Հոնենցը նշանակվել է մայրաքաղաքի հարկային վերակացու: Այդ խելամիտ ու գործունյա անձնավորությունը կարճ ժամանակում հարկերի կապալառության, վաշխառության, առևտրի ճանապարհով կուտակել է մեծ հարստություն, գնել Անի քաղաքի մի քանի թաղամասեր, գյուղեր, հյուրատներ, առևտրային կրպակներ, ջրաղացներ, ձիթհաններ, այգիներ, ջրագծեր: Նա կալվածքներ ուներ ոչ միայն Անիում ու շրջակայքում, այլև Մրենում, Կարսում, Երևանում, Կոշում: Նա Անիի ամենախոշոր մեծատուն էր, ամենահայտնի անձը, քաղաքում նրա անվամբ փողոց կար: Տիգրան Հոնենցի դերը երկրի տնտեսական կյանքում շատ մեծ էր:
Իր անբավ հարստությունը Տիգրան Հոնենցը ծառայեցրել է Անիի պաշտպանական, հոգևոր շինությունների, ջրագծերի կառուցման, մշակութային-լուսավորչական գործին:

Տիգրան Հոնենցի անունն առաջին անգամ հիշատակում է 1213 թվականին: Այդ տարի մեծահարուստը նորոգել է Անիի Մայր տաճարը, կառուցել աստիճաններ, նվերներ ընծայել, այդ թվում՝ երկու ձեռագիր տոնական: Իսկ մինչ այդ, հավանաբար, 1200-ական թվականների կեսերին, Տիգրան Հոնենցի պատվերով Ախուրյանի կիրճի պռնկին գտնվող տարածքում կառուցվել է Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, որը Անիի Զաքարյան շրջանի ճարտարապետական-կառուցողական զարդերից մեկն է: Հոյաշեն այս կառույցի շինարարությունն ավարտվել է 1215 թվականին: Այստեղ կառուցվել են նաև վանականների կացարաններ, իշխանական պալատ (ամենայն հավանականությամբ, հենց իրենց՝ Հոնենցների համար), բաղնիք, ջրագիծ: Այդ շինությունները շրջապատվել են հզոր պարիսպներով:
Տիգրան Հոնենցի Գրիգոր Լ:ուսավորիչ եկեղեցին արտաքինից ծածկված է հարթաքանդակ գոտիով, իսկ ներսից ՝ որմնանկարներով: Այն կառուցել է Հոնենց տոհմի ճարտարապետ Եղբայրիկը: Պատվիրատուն նորակառույց եկեղեցուն նվիրել է 8 գյուղ, 6 այգի, հյուրանոցներ, Հոտեցոնց փողոցի տները, կրպակներ, երկուական բաղնիք, պանդոկ, երկակն ձիթհանք, 3 ջրաղացների հատվածներ, մի քանի ախոռ ու մարագ, բանջարանոցներ, տարբեր հողակտորներ: Իր չափերով Տիգրան Հոնենցի նվիրատվությունը կարող էր համեմատվել միայն Տայքի վանքի օծման առթիվ, 906 թվականին Սմբատ Ա Բագրատունի թագավորի և Սյունյաց իշխանների ընծայած նվերներին:
Տիգրան Հոնենցի միջոցներով կառուցվել են նաև Բեխենց վանքը և Կուսանաց անապատի եկեղեցին: 1222 թվականին Տիգրան Հոնենցի միջոցներով ճարտարապետ Եղբայրիկը կառուցել է քաղաքային պարսպի բուրգերից մեկը, որ պատմական գրականության մեջ ստացել է Եղբայրիկի բուրգ անունը: Պարսպի մեջ ագուցված խաչքարի ստորին մասում արձանագրված է. <<Ես՝ Եղբայրիկս, ծառայ տեառն իմոյ Տիգրանայ, նորին ողորմութեամբն շինեցի զարձանս>>:
Տիգրան Հոնենցի կառուցողական զարդերից մեկն էլ Ծաղկաձորի Այրային թաղամասի Հոնենց տոհմի պանթեոն-դամբարանն է, որի պատերը ծածկված են եղել տարբեր բովանդակոեւթյամբ որմնանկարներով: Դամբարանը պեղվել է 1910-ական թվականների սկզբին: Հայաստանի պատմության թանգարանի <<Անի քաղաքը>> ցուցասրահում, պատերից մեկի վրա ցուցադրվում էն նրբահյուս մետաքսից կարված փոքրիկ աղջնակի հագուստ: Այդ հագուստները գտնվել են հենց Տիգրան Հոնենցի դաբարանում: Այդ հագուստները եղել են 4-5 տարեկան մի աղջնակի հագին: Աղջնակի մարմինը զմռսված է եղել և լավ պահպանվել է՝ հագուստով հանդերձ: Ցավոք, դաժանաբար են վարվել աղջնակի մարմնի հետ. պարսկահայ բժիշկ Թաշչյանը երեխայի գլուխը կտրել և Պարսկաստան է տարել <<որպես սեղանի զարդ>>, իսկ բժիշկ Կ. Բասմանջյանը Փարիզ է տարել մարմինը:
Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու թմբուկի նիստերից մեկի վրա ագուցված է դիմահայաց արծվի հարթաքանդակ, որտեղ թռչունը հզոր պոչի վրա մագիլներով պահում է գառան մարմինը: Այս պատկերը, սակայն, Զաքարյան տան զինանշանն է, և Տիգրան Հոնենցը այն իր կառուցած հոգևոր շինության վրա փորագրել է՝ հավաստելու համար իր անվերապահ ենթակայությունը Զաքարյան տանը:
Տիգրան Հոնենցը ևս ունեցել է զինանշան: Տիգրան Հոնենցի զինանշանին պատկերված են եղել արու և էգ առյուծներ: Այդ պարզվում է Հոնենց տոհմի դամբարանից հայտնաբերված ու Հայաստանի պատմության պետական թանգարանում պահվող դրոշի վրա եղած պատկերից: Ցավոք, պատմական գրականության մեջ դրոշը ներկայացվել է շղարշ:
Դրոշը սև գույնի կտորից է: Սևի վրա ոսկեզօծ, նուրբ հյուսվածքով պատկերված են դեմ-դիմաց կանգնած զույգ առյուծներ: Ձախ կողմում ավելի հզոր արուն է՝ ամբողջ մարմնով ձգված, կարծես թռիչքի պատրաստ, գլուխը տիրաբար վեր պարզած, պոչը տնկած: Նրա թիկունքին երևում է կենաց ծառը՝ իշխանատիրոջ, տոհմի հաջորդայնությունն ապահովողի նշանը, իսկ ներքևում պարզորոշ ընդգծված է հավերժության նշան՝ արևի կիսապատկերը: Աջ կողմում գլուխն իր տիրոջ մարմնին փարած հեզ ու խոնարհ կանգնած է էգ առյուծը:
Առյուծների մարմնական եզրագծերը, ինչպես նաև արուի բաշը գործած են ոսկե թելերով, իսկ մարմինները՝ մետաքսաթելով: Փաստորեն, ինչպես և Վաչուտյանների զինանշանին, որտեղ պատկերված են արու և էգ արծիվներ, Տիգրան Հոնենցի դրոշին պատկերված են արու և էգ առյուծներ, որոնք խորհրդանշում են սիրո, ընտանիքի, հավերժության ուխտը:
Հայ իշխանական տների դրոշների մասին միայն հիշատակություններ կան: Պատմիչ Մխիթար Այրիվանեցին գրում է, որ յուրաքանչյուր իշխանական տոհմ ուներ իր դրոշն ու պատերազմական փողը, որ ժառանգաբար անցնում էր տոհմի ավագ ներկայացուցիչներին: Նույնն է հաստատում նաև Մխիթար Գոշը, գրելով, որ Մահկանաբերդի Արծրունի իշխան Վասակի մահվանից հետո նրա եղբայր Քուրդ Արծրունին ստացել է <<զդրոշ նորա և զփոխ և զիշխանութին>>: Թեև ընդունված է այն կարծիքը, որ որևէ հայ իշխանական տան դրոշ չի պահպանվել: Սակայն Անեցի մեծահարուստ Տիգրան Հոնենցի դրոշը, որի վրա հյուսված է վերջինիս զինանշանը, կարծիքի բացառումն է: Դրոշի սև գույնը և դամբարանում գտնվելը, ամենայն հավանականությամբ, սգո խորհրդանշան է:
<<Հայկական իշխանական զինանշանները>> գրքից, էջ 65-68, Տիգրան Հայազն

Комментариев нет:
Отправить комментарий