25.06.2013

ՀՐԱՉՅԱ


Հայոց Հայկազյան թագավոր (մ.թ.ա. 610-590-ական թթ-ին)

Հրաչյան (կենսագրական տեղեկություններ չկան) Հայկազյան տոհմից է և հաջորդել է  հորը՝ Պարույր Հսկայորդուն: Քերթողահայր Մովսես Խորենացին Հրաչյա թագավորին համարել է Նոր Բաբելոնիայի թագավոր Նաբուգոդոնոսոր Ա-ի (մ.թ.ա. 604-562 թթ-ին) ժամանակակիցը: Շարունակել է հոր՝ Պարույր Հսկայորդու աշխարհաքաղաքական գործունեությունը մնալով Մարաստանի, Պարսկաստանի, Հայաստանի պետությունների կողմից ստեղծած Արիական Եռադաշինք ռազմա-քաղաքական միավորման կազմում, ինչպես նաև գործակցել է հայկական մյուս մեծ տիրակալությունների՝ Արարատյան և Մանայի թագավորությունների հետ: Այս փաստը ժամանակակիցներից արձանագրել է հրեաների հոգևոր առաջնորդ Երեմիան (մ.թ.ա. 628-586 թթ-ին): Հայկական այդ ուժերի զորաբանակով (մոտ 50.000 զինվոր, 100 մարտակառք) Հրաչյան մ.թ.ա. 610 թ-ի ամռանը Արիական Եռադաշինքի միացյալ բանակի կազմում մասնակցել է Ասորեստանի Խառան քաղաքի գրավման գործողությանը, 605 թ-ի մայիսի վերջին՝ եգիպտական մոտ 10.000 բանակի դեմ տարած Կարքեմիշի հաղթական ճակատամարտին (հայկական բանակը ունեցել է մոտ 30,000 զինվոր, 100 մարտակառք): Կարքեմիշի ճակատամարտով փաստորեն ավարտվել է Ասորական պատերազմը, որի մեծագույն արդյունքը Առաջավոր Ասիայում Ասորեստանի ավելի քան հազարամյա տիրապետության ավարտումն էր ու այդ պետության պատմության ասպարեզից առհավետ հեռանալը: Հրաչյա Պարույրորդին արշավել է Փոքր Ասիա, ջախջախել կիմմերական տրերների ցեղամիության առաջնորդ Կոբասին և Փոքրասիական տարածաշրջանում հաստատել է իր գերիշխանությունը:
Մ.թ.ա. 597 թ-ին Արիական Եռադաշինքի միացյալ բանակի կազմում  (հայկական բանակը եղել է մոտ 10,000) մասնակցել է Երուսաղեմի գրավմանը և մեծ ավար բերել Հայաստան: Հրեա գերիների հետ Բաբելոն է տարվել նաև Արմենիի թագավորության դեսպան Սմբատ Բագրատունին, որը ավելի ուշ Հրաչյա Պարույրորդու միջամտությամբ ազատ է արձակվել և վերադարձել է Հայրենիք (այս փաստի սխալ մեկնաբանությունն էլ պատճառ է դարձել բնիկ հայկական Բագրատունի տոհմը հրեական կոչելու համար:)

<<200 Հայ ԶՈՐԱՎԱՐՆԵՐ>> գրքից, էջ 18-20, Տիգրան Հայազն, Հրաչյա Պետրոսյանց

Комментариев нет:

Отправить комментарий