Ռուսական բանակի բժշկական ծառայության գեներալ-լեյտենանտ (1893թ.)
Իշխան Իվան Ռոմանի Թարխանովը (Իվան Ռամազի Թարխանաշվիլի, Իվան Ռամազանի Թարխան-Մոուրավի, իշխան Թարխանով) (ծն. 03.06 1846թ., Թիֆլիս - 24.08.1908թ., Սանկտ-Պետերբուրգ) ռուսական բանակի ռազմաբժշկական ծառայության գործիչ է, բժշկագիտության դոկտոր (1871թ.) պրոֆեսոր (1877թ.), ակադեմիկոս (1882թ.), Փարիզի կենսաբանական ընկերության թղթակից-անդամ: Սերում է Թարխանյանների հնագույն իշխանական տոհմից: 1869թ. ավարտել է Սանկտ-Պետերբուրգի ռազմաբժշկական ակադեմիան: 1869-1877 թթ-ին եղել է նշանավոր ֆիզիոլոգ Ի. Սեչենովի օգնականը: 1869թ-ին առաջինը գիտական աշխատանք է կատարել զգացող նյարդերում սումմացիայի երևույթների փորձարարա-ֆիզիոլոգիական վերլուծությամբ: 1871թ-ին Ի. Սեչենովի ղեկավարությամբ պաշտպանել է <<Արյունաչզրկված և արյունազրկված գորտերի զգայող նյարդերի, ողնուղեղի և գլխուղեղի վրա ջերմության ազդեցության մասին>> թեմայով դոկտորական ատենախոսությունը: 1877-1895թթ-ին եղել է Սանկտ-Պետերբուրգի ռազմաբժշկական ակադեմիայի ֆիզիոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր: Երկար տարիներ եղել է ռազմաբժշկական ակադեմիայի գիտնական քարտուղարը, որ ակադեմիայի ամենապատվավոր պաշտոնն է եղել: 1895-1901թթ-ին դասախոսել է Սանկտ-Պետերբուրգի համալսարանում: 1895թ-ից համագործակցել է պրոֆեսոր Պելլի մասնավոր դեղագործական լաբորատորիայի հետ և գիտական աշխատանքներ կատարել սպերմինի վերաբերյալ: Հաճախակի եղել է արտասահմանում,, աշխատել Գրաց քաղաքի համալսարանի լաբորատորիայում:
Գիտական աշխատանքները վերաբերվում են էլեկտրաֆիզիոլոգիային, կենտրոնական նյարդային համակարգին, քնի, հիպնոսի ֆիզիոլոգիային, մարդու օրգանիզմի վրա արտաքին ազդակների, ջերմության, ցրտի, լույսի, ռենտգենյան, իոնիզացնող ճառագայթների ներգործությանը: Նկարագրել է մաշկագալվանական ռեակցիան, որը դասագրքերում կոչվել է <<Թարխանովի ֆենոմեն>>: Զբաղվել է սոցիալական հիգիենայի հարցերով: Ժողովածուներում, հանդեսներում, թերթերում և առանձին գրքերով հրատարակել է բազմաթիվ գիտական աշխատություններ: Սերտ կապեր է ունեցել Թիֆլիսի հայ համայնքի և հայ բժիշկների հետ և նրանց մասնակցությամբ հրատարակել է հայերեն բժշկական գրքեր:
<<1000 հայազգի գեներալներ-ծովակալներ>> էջ 267, Տիգրան Հայազն

Комментариев нет:
Отправить комментарий