12.10.2013

ԹԻՖԼԻՍՑԻ ՀԱՅՈՒՀՈՒ ՏԱՐԱԶ


Մինչև 1936 թվականը կոչվել է Թիֆլիս, անցյալում Տփխիս և այլժմ Թբիլիսի՝ Վրացական մայրաքաղաք: Անունն ստացել է քաղաքում բխող տաք, Թբիլի անունով աղբյուրներից: Քաղաքը ձգված է Կուր գետի հովտում և մոտակա լեռների լանջերին: Երբ 4-րդ դարում Թիֆլիսը դարձավ Վրաստանի մայրաքաղաքը, այնտեղ հաստատվեցին նաև հայերը:
    Թիֆլիսի ճարտարապետության պարագային որոշակի ավանդ են ունեցել հայերը, որոնք դարեր շարունակ կողք-կողքի ապրել են վրաց ժողովրդի հետ: Դեռևս ուշ միջնադարում Թիֆլիսում եղել են 24 հայկական եկեղեցի և վանք, որոնցից կարող ենք նշել՝ Հարանց Վանքը 12-րդ դար, Նարիկալա բերդը, որի տակ Ումեկ Իշխանը 12-րդ դարում կառուցել է քարաշեն Սուրբ Աստվածածին՝ այժմ Սուրբ Գևորգ քառամույթ գմբեթավոր եկեղեցին և շատ ուրիշ կոթողային հուշարձաններ:
    Թիֆլիսը եղել է նաև հայկական կարևոր մշակութային կենտրոն. Թիֆլիսում են ստեղծագործել Սայաթ-Նովան և Նաղաշ Հովնաթանը և շատ ուրիշներ, ինչպես նաև Խաչատուր Աբովյանը, որը մանկավարժական աշխատանք է տարել Թիֆլիսում:
     Թիֆլիսում 1851 թ-ին սկսել է գործել Թամամշյանի թատրոնը, իսկ 1863 թվականին Պռոշյանի, Չմշկյանի և Գ. Սունդուկյանի ջանքերով հիմք է դրվում Հայ Թատրոնը:
    Անհրաժեշտ է հիշել, թե բանաստեղծ, աշուղ, երգի վարպետ, Արութին, Հարություն՝ Սայաթ-Նովան ծնվել է Թիֆլիսում. կան տարբեր թվականներ իր ծննդյան թվականի մասին՝ 1712,  1717, կամ 1722. շրջել է երկար տարիներ մերձավոր արևելքում, մկրտվել է Սայաթ-Նովա, որը նշանակում է երգի որսորդ պարսկերեն լեզվով: 1759 թ-ի կեսերին ավարտել է Սայաթ-Նովայի իբրև երգահան և երաժշտի կյանքը, նա ձեռնադրվում է քահանա և 1795 թ-ի Սեպտեմբերին Աղա Մոհամադ Ղաջարի արշավանքների օրերին զոհվում է Թիֆլիսում:

ՏԱՐԱԶ
Թիֆլիսի հայուհու տարազը 18-րդ դարում հատկանշական է եղել իր թևերի ձևով, որը ունեցել է բացվածքներ մինչև արմունկը: Բացվածքներից երևում է ներքնազգեստը, նշանավոր է նրա մեջքի սեղմվածքը, որը բոլորված է ծաղկավոր գոտիով. գոտու երկու ծայրերը առկախ են մինչև ներքև: Բնորոշ է նրա նրբաճաշակ գլխահարդարը ծածկված թափանցիկ շղարշով:

Նևրիկ Ազատյան,
Հայկական տարազները և տեղագրություն, 2006

Комментариев нет:

Отправить комментарий