23.04.2013

ՍԱԼԱՇԻ ՖԵՐԵՆՑ


Հունգարական բանակի գեներալ (1944թ.,)
Հունգարիայի պետության ղեկավար (1944թ. հոկտեմբեր - 1945թ. մարտ)


Ֆերենց Սալաշին (Ֆերենց Արտաշեսի Սալոսյան) (ծն. 06.01.1897թ. - 12.03.1946թ., Բուդապեշտ, գնդակահարվել է) հունգար զինվորական, քաղաքական գործիչ, Հունգարիայի ֆաշիստների պարագլուխ: Հայրը հունգարահայ զինվորական է: Ծառայել է հունգարական բանակում, մասնակցել է Առաջին Համաշխարհային պատերազմին: 1925-1935թ-ին եղել է հունգարական բանակի գլխավոր շտաբի սպա: 1930թ-ին մտել է <<Հունգարական կյանքի ուղի>> գաղտնի կազմակերպության շարքերը: 1935թ-ին փոխգնդապետի կոչումով արձակվել է պահեստազոր: 1935թ-ին հիմնադրել է <<Ազգային կամք>> կուսակցությունը, 1937թ-ին այլոց հետ ստեղծել է Հունգարական ազգային սոցիալիստական կուսակցությունը: 1939-1945թթ-ին եղել է նախորդ երկու կուսակցությունների հիման վրա ստեղծված <<Խաչաձևված նետեր>> կուսակցության (իր անունով՝ սալաշիստների կուսակցության) առաջնորդ: 1938թ-ի մայիսին երեք տարով ազատազրկման է դատապարտվել՝ Հունգարիայի գահաժառանգ, դիկտատոր Միկլոշ Խորտիի դեմ <<հակապետական հրահրման>> մեղադրանքով: 1940 թ-ին ազատ է արձակվել Հիտլերի պահանջով և փոխադրվել է Գերմանիա: 1944 թ-ի մարտի 19-ին Գերմանիան օկուպացրել է Հունգարիան և հնարավոր է դարձել Ֆերենց Սալաշիի վերադարձը Հունգարիա: 1944թ-ի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին, հիտլերականների աջակցությամբ, նախապատրաստվել է իշխանության զավթումը՝ նպատակ ունենալով թույլ չտալ Հունգարիայի դուրս գալը գերմանաֆաշիստական դաշինքից: 1944թ-ի հոկտեմբերի 16-ին իրականացրել է հեղաշրջում, գրավել է իշխանությունը, նշանակվել  Հունգարիայի պետության ղեկավար-վարչապետ, հայտարարվել <<Ազգի առաջնորդ>>:
1944թ-ի նոյեմբերի 11-ին հայտարարվել է Միկլոշ Խորտիի ռեգենտության պաշտոնաթողությունը և նշանակվել է Հունգարիայի պետության ռեգենտ: 1944թ-ի նոյեմբերին հայտարարեց ընդհանուր զորահավաք՝ խորհրդային զորքերի առաջընթացը կանգնեցնելուհամար: 1945թ-ի մարտի 27-ին կառավարությունը դադարեցրել է իր գործունեությունը: 1945թ-ի մայիսի 9-ին Զալցբուրգում հանձնվել է ամերիկացիներին, սակայն վերջիններս հետագայում նրան հանձնել են Հունգարիայի իշխանություններին: Հունգարիայի ժողովրդական դատարանը նրան դատապարտել է մահապատժի:

<<1000 հայազգի գեներալներ-ծովակալներ>> էջ 233,  Տիգրան Հայազն

Комментариев нет:

Отправить комментарий