20.04.2013

ՀԻՔՍՈՍՆԵՐԻ ԱՐՇԱՎԱՆՔԸ [Ք.ա. մոտ 1710թ.] ՁԻ ԼԾԱԾ ՄԱՐՏԱԿԱՌՔԵՐՈՎ ԴԵՊԻ ԵԳԻՊՏՈՍ


Քասեցիների՝ Բաբելոնը գրավելուց շուրջ երեսուն տարի անց դեպի Եգիպտոս հաղթական
արշավանք էին կատարել հիքսոսները: Քասեցիների և հիքսոսների միջև ուսումնասիրողները հաճախ տանում են կարևոր մի զուգահեռ՝ երկու արշավանքների բնութագրող կողմն ու ընդհանրությունը ձիեր լծած մարտակառքերի կիրառումն էր:
   
     Հիքսոսները
Հիքսոսների հայրենիքը պետք է լիներ կամ հզոր պետություն, կամ փոքր իշխանություններից կազմված հզոր միություն դաշիք, որոնցից ոչ մեկն էլ առկա չէր արևելամիջերկրյածովյան ավազանում: Միջագետքի կենտրոնում և հարավում Հին Բաբելոնյան պետությունն էր, որի արձանագրություններում չի հիշատակվում նման արշավանք ո՛չ իրենց կողմից, ո՛չ արևելքից՝ իրենց տարածքով:
   Նշանակում է՝ արշավանքը պետք է մեկնարկեր Հյուսիսային Միջագետքի և Հայկական լեռնաշխարհի տարածքից, որտեղ դեռևս Ք.ա. 23-22 դդ. գործում էր հզոր մի համադաշնություն, որը կործանել էր աքադական բռնապետությանը:
   Սրան ավելացնենք, որ հետագայում՝ հիքսոսների լծից ազատագրված Եգիպտոսը վրիժառու պատերազմ է սկսում նրանց դեմ՝ հարվածները ուղղելով Միտաննի երկրի դեմ, ինչից էլ պարզ է դառնում, որ հիքսոսյան արաշավանքների մեկնակետը, այլ կերպ ասած՝ հիքսոսների հայրենիքը եղել է Միտաննին: Վերջինս գտնվում էր Միջագետքի հյուսիսում և Հայկական լեռնաշխարհի հարավում, իսկ այնտեղ իշխում էր հնդեվրոպական արքայական տոհմը: Հիքսոսյան արշավանքների մեկնակետը հայկական լեռնաշխարհում տեղադրելու օգտին է վկայում նաև լեռնաշխարհի՝ ձիաբուծության հայրենիքը լինելու հանգամանքը, հիշենք, որ առաջին անգամ գրավոր աղբյուրնեը սանձված ձիեր են հիշատակում Արատտա երկրում (Ք.ա.28-27 դդ. ):

    Մասնագետներից շատերը, հենվելով հիքսոսյան հատուկ անունների, տիտղոսների ստուգաբանության, նրանց մարտավարական գործում մարտակառքերի կարևոր դերի և այլ փաստարկների վրա, հիքսոսներին համարում են հյուսիսից եկած հնդեվրոպական լեզվաընտանիքն պատկանող ցեղեր: Հայագիտության մեջ ուշադրություն է դարձվել հիքսոսների հակ ցեղանվանաձևով Եվսեբիոս Կեսարացու (260-339թթ.)  հիշատակության վրա՝ այն կապելով Հայք էթնիկական աշխարհի հետ:

   Հաղթանակը
  Ք.ա. մոտ 1710 թ. հյուսիս-արևելքից Եգիպտոս արշավեցին հիքսոսները և տապալեցին ներքին ներքին պառակտումներից առանց այդ էլ թուլացած տեղի իշխանությունը: Նրանց հիմնական առավելությունը ընտելացված ձիու և մարտակառքերի կիրառումն էր ռազմական գործում, ինչը մինչ այդ անծանոթ էր Եգիպտոսում: Թերևս, այդ պատճառով էլ մեզ հասած եգիպտական աղբյուրներում նշվում է, որ հիքսոսների կողմից Եգիպտոսի նվաճումը կատարվեց <<հեշտությամբ>> և, նույնիսկ, <<առանց պատերազմի>>:

          ՊԱՏՄԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՆՔ. <<Հայտնի չէ , թե ինչու աստված զայրացավ մեր  վրա: Արևելքից անսպասելիորեն հայտնվեցին անհայտ ծագումով մարդիկ. նրանք հանդգնորեն գրոհեցին մեր երկրի վրա  և հեշտությամբ նվաճեցին այն՝ առանց պատերազմի... Իրենց միջավայրից մեկին նրանք նրանք հռչակեցին  թագավոր. նրան կոչում էին Սալիտիս: Նա եկավ Մեմֆիս, հարկեր դրեց Վերին և Ստորին երկրների վրա և տեղակայեց զորականներ առավել հարմար վայրերում: Հարմար  տեղադրություն ունեցող Ավարիս քաղաքը, որը ստացել էր այդ անունը՝ համաձայն հին առասպելի, նա բնակեցրեց ու խիստ ամրացրեց 240 հազարանոց ծանրազեն զինվորներից:>>
                                                                  Հիքսոսների արշավանքի մասին եգիպտական քուրմ Մանեթոնի                           վկայությունը՝  պահպանված Հովսեփ Փլավիոսի երկում: 

Ակնհայտ է , որ մայրաքաղաք հռչակված Ավարիսում հիքսոսների բանակի թվաքանակի մասին մեզ հասած տեղեկությունները չափազանցված, նաև՝ վիպականացված են:
     Դրա պատճառը հավանաբար, կարճ ժամանակում նրանց ունեցած հսկայական  ռազմական հաջողություններն էին:
    Սա հիշեցնում է հայոց ռազմական պատմության հերոսական էջերից մեկի կապակցությամբ միջագետքյան բնագրերի այն տեղեկությունը, որ բռնակալ Նարամ-Սուենը  դեպի Հայաստան ուղարկած երեք բանակներից՝ 120 հազար,. 90 հազար և 60700 զինվորներով <<ոչ ոք կենդանի չվերադարձավ>>: Որքան էլ այս թվերը վիպականացված լինեն, Միջագետքում և Եգիպտոսում տարածված այս բնագրերը միանշանակորեն վկայում են Հայկական լեռնաշխարհի զորքերի տարած լիակատար ու բացառիկ հաղթանակների մասին:
    Հիքսոսյան տիրապետությունը Եգիպտոսի համար չեղավ ավերի ու ամայացման ժամանակաշրջան: Ընդհակառակը. այս այս ժամանակաշրջանից հայտնաբերավել են արվեստի բարձրաաճաշակ ստեղածագործություններ, հայնի են գրի ու գրականության, մաթեմաթիկայի և բժշկության բնագավառների ակնառու ստեղծագործություններ:
    Ք.ա. 3-րդ հազարամյակի վերջից, երբ Եգիպտոսը մտել էր Միջին թագավորության ժամանակաշրջան, մինչև Ք.ա. 28 դ. վերջերը Եգիպտոսին անհայտ էին բրոնզը (գործածվում էր պղինձ), ձիաբուծությունը, մարտակառքերը: Հիքսոսներն էին, որ եգիպտացիներին ծանոթացրեցին այդ ամենի հետ:

            ՏԵՂԵԿԱՆՔ.  Գերմանացի ականավոր արևելագետ Մաքս Մյուլլերը, ցույց տալով, որ հիքսոսների տիրապետությունը տարածվել է շատ հյուսիս (մինչև Փոքր Ասիա և Հայկական լեռնաշխարհ), գտնում էր, որ պատահական չէր Ավարիսի տեղի ընտրությունը. այն պետք է գտնվեր նրանց տերության կենտրոնական շրջանում:  Հնարավոր համարելով դա՝ իր հերթին ականավոր ռուս արևելագետ Բ.Ա. Տուրաևը, գտնում է, որ <<հիքսոսների դարաշրջանն ունեցել է կարևոր մշակութային նշանակություն. այն առաջին անգամ մեկ քաղաքական օրգանիզմի մեջ է միավորել Եգիպտոնս առաջավորասիական քաղաքակրթության մարզերի հետ>>: 
                           Тураев Б.А ., История Древнего Востока ч.1, СПб ., 1913, с. 257

Հիքսոսները, ըստ Մանեթոնի ունեցել էին երկու դինաստիա՝ Եգիպտոսի պատմության 15 և 16 -րդ հարստությունները: Նրանք իշխել էին ավելի քան մեկ դար՝ մինչև Ք.ա. մոտ 1580 թ.:

        Մարտավարություն
Ըստ պահպանված տեղեկությունների՝ հիքսոսները հեռացել են Եգիպտոսին դեպի հյուսիս-արևելք: Ընդ որում, Թեբեի զորքերը, որ առաջնորդում էին ապստամբ եգիպտացիներին, պաշարում են հիքսոսների մայրաքաղաք Ավարիսը: Երկարատև պաշարումը ոչինչ չի տալիս եգիպտացիներին:
    Այս տեղեկությունը վկայում է, որ հիքսոսների բանակի զինանոցը հարուստ էր ինչպես հարձակվողական, այնպես էլ պաշտպանական գործողությունների մարտավարական հնարքներով:
    Երկկողմանի հյուծիչ հակամարտությունները կողմերին առավելություն չեր տալիս, և ի վերջո սկսվում են բանակցություններ, որոնք ավարտվում են հաշտությամբ. հիքսոսները համաձայնվում են առանց պատերազմի եգիպտացիներին թողնել իրենց երկիրը և վերադառնալ հայրենիք: Այնուհետև եգիպտացիները որոշում են վրիժառու պատերազմ սկսել հիքսոսների տերության դեմ, որը չափազանց երկար է տևում:
    Միայն հիքսոսներին պատկանող Պաղեստինի հարավում գտնվող Շարուխեն ամրոցի պաշարումը շարունակվում է վեց տարի:

     Եզրակացություն
   Ք.ա 18-րդ դարի երկրորդ կեսին  Հայկական լեռնաշխարհից դեպի հարավ մեկնարկած երկրորդ ռազմական արշավանքը ևս ոչ միայն պսակվել է հաղթանակով, այլև իր հետ բերել ավելի քան հարյուրամյա տիրապետություն  և քաղաքակրթական մեծ ազդեցություն Եգիպտոսում:

“Մեր Հաղթանակները” ժողովածուի Ա հատոր. Արտակ Մովսիսյան, Սուրեն Մարտիկյան:

Комментариев нет:

Отправить комментарий