18.08.2012

ՄԱՄԻԿՈՆՅԱՆՆԵՐ


Մամիկոնյանների վերաբերյալ ուսումնասիրողների կարծիքները ծայրահեղ հակասական են: Հիմնականում տիրապետում էր այն թյուր կարծիքը, թե այս տոհմը ունի չինական ծագում: Խորենացու հաղորդած տվյալների կամայական ու միակողմանի ընկալումը միշտ էլ հեշտ միջոց է եղել` ապացուցելու համար, թե այս տոհմն օտարածին էր:  Մամիկոնյաններին նույնիսկ թյուրքական ծագում են տվել: Այնինչ, ամենևիվ էլ հարկ չկա  հեռու գնալ, երբ այդ տոհմի արմատները Հայքում են. այո, Մամիկոնյանները մեկն էին այն հայոց բնիկ, հինավուրց տոհմերից  և հարյուրամյակներ շարունակ իշխել են Տայքում, Խաղտիքում, Ճաների երկրում: Ուշադրություն դարձնենք խեթական արձանագրություններում նշվող  <<amamikuni>>  բառի վրա, որն ունեցել է <<ռազմական գերագույն>> , <<գլխավոր հրամանատար>>  իմաստը: Միայն այս փաստն արդեն բավական է` հեքելու համար Մամիկոնյանների եկվորության վարկածը: Ոչ պակաս ուշագրավ է և այն տեղեկությունը, որ Տիգրան Մեծի օրոք Տիգրանակերտի կայազորի հրամանատարն էր Մամիկը:
Տիգրանակերտի պաշտպանությունը ստանձնած զորավարի Մանկայոս անունը համապատասխանացնելով Մամիկին` Ադոնցը կարծում է, որ Մամիկոնյանների տոհմի սկզբնավորումը կարելի է ետ տանել մինչև Տիգրան Մեծի ժամանակաշրջան: Ինչ վերաբերվում է Խորենացու հաղորդած ավանդությանը` ապա, ըստ Ադոնցի, նախապես նկատելի է առնվել ոչ թե հեռավոր Չինաստանը, այլ` Տայքին սահմանակից Պարխարյան լեռներից հյուսիս ձգվող Ճանիքը: Իրենց դյուրաբորբոք խառնվածքով, անսովոր քաջությամբ և ռազմատենչությամբ Մամիկոնյանննեն,  ըստ նրա, առավել նման են ճաներին, այլ ոչ  թե խաղաղասեր չինացիներին:  Լեոն իր հերթին համոզմունք է հայտնում, թե Մամիկոնյանները սերում են հաբեթական ծագում ունեցող ճաներից:

   Անգամ ճաների երկրի կամ ճանիքի անվան շահարկումն ունի հոգեբանակն պատճառներ: Այն շրջանառության մեջ դրվեց  և զարգացավ Խորենացու նշած <<ճենազն Մամգունի>> ոչ թե չինական, այլ ճենական ծագումն ապացուցելու համար: Բնականաբար, սահմանակից լինելով Ճանիքին` Տայքը բավականաչափ ընդհանրություններ և առնչություններ կարող էր ունենալ նրա հետ: Այս առումով ուշագրավ է, որ Պարխարի ողջ սարահարթն ու Գայլ և Ճորոխ գետերի հովիտը զբաղեցնող Ճանիքը հնագույն ժամանակներից ներգրավված է եղել <<Խալդիա>> անվամբ հայտնի հայկական ռազմա-քաղաքական միության մեջ: Ամենևին չի բացառվում Մամիկոնյանների առնչությունները ճաների հետ, որ հնագույն ժամանակներում կարող էր և արտահայտվել խնամիական կապերի տեսքով:  Սակայն, փնտրել նրանց արմատները Ճանիքում այն դեպքում, երբ  Հայկական լեռնաշխարհում բավականին շատ են Մամիկոնյանների նախնիների հետքերը` ավելորդ է: Այս տոհմին հատուկ Մամիկ անունը կարող է ստուգաբանվել  <<տոհմի հայր>>, իմաստով, որը հետագայում վեր է ածվել տոհմական ազգանվան: Սրա արձագանքը կարող էր լինել և այն ավանդույթը, թե Մամիկոնյանները ծագել են Մամիկից:   Մեր պատմիչների մոտ Մամիկոնյան տիրույթները տարբեր են, նրանք իշխում են մեկ Տարոնին, մեկ Տայքին: Իրականում այստեղ հակասական ոչինչ չկա: Մամիկոնյան բուն տոհմը հաստատված է եղել Տայքում, և մինչև վերջ էլ, այսինքն մինչև այս տան վախճանը, Տայքը եղել է նրանց հայրենական բուն օրրանը: Այստեղ նրանց կենտրոնը Էրախանի ամրոցն էր:



Գևորգ Հովհաննիսյան

Հայոց տերեը

1 комментарий:

  1. Խորենացին ՉԻ սխալվել...
    Տեղին չէ՝ մեղադրել Խորենացուն...նա չուներ աղբյուրներ, որոնք կարող էին ապացուցել, որ հայ արիները մթա 2-րդ հազարամյակում՝ հասել էին նաև ՃԱՆԵՐԻ ԵՐԿԻՐ /անգամ՝ ճապոնական կղզիներ, Հնդկաստան և Հնդկաչին/ և այնտեղ ստեղծել էին իրենց ԱՐԻԱԿԱՆ տիրապետություն/ներ/ը
    -Փլավիոսի մոտ կա մի հիշեցում՝ ,
    -և նրանց մի ճյուղի ՀԱՅՔ վերադարձը, որը տեղին է նկարագրել Խորենացին,
    -այն էլ ճշգրիտ կերպով վերագրելով Մանգունին,
    -կարծում եմ՝ մոռացած մեր ներգաղթի արդյունք էր, այսինք, չեմ կարծում, որ Խորենացին սխալվել էր..

    ОтветитьУдалить