26.02.2013

ՏԻԳՐԱՆԱԿԵՐՏ



Տիգրան Մեծի օրոք, երբ Հայաստանը դարձավ աշխարհի մեծագույն տերություններից, մայրաքաղաք Արտաշատը մնաց երկրի հյուսիսում: 
Հրաժարվելով տերության ծայրամասում հայտնված Արտաշատից՝ արքայից արքան մ.թ.ա. 80-ական թվականներին նոր մայրաքաղաք կառուցեց Աղձնիքում՝ Արևմտյան Տիգրիսի վտակ Քաղիրթ գետի հովտում։ Տիգրանը քաղաքը շրջափակեց 25 մետր բարձրության հաստաբեստ պարիսպներով, որոնցում տեղավորված էին ախոռներ և այլ նշանակության շինություններ: Արվարձանում արքան կառուցեց իր պալատը, շուրջը` լճեր, զբոսայգիներ, որսատեղեր ու մի հզոր ամրոց:
Տասը-տասնհինգ տարում Տիգրանակերտի բնակչության թիվը հասավ մոտ հարյուր հազարի, ըստ որոշ պատմաբանների` երեք հարյուր հազարի: 
Դարերի ընթացքում քաղաքը քանիցս թալանվել է, ավերվել ու վերակառուցվել: Արաբների կողմից նվաճվելուց հետո վերանվանվել է Դիարբեքիր և հանդիսացել արաբական ռազմական կարևոր հենակետ: Մոնղոլական արշավանքից հետո Տիգրանակերտն ավերվում և վերածվում է գյուղաքաղաքի: Այսօր էլ Թուրքիայի Ֆարկին գյուղի մոտ դեռ երևում են հին աշխարհի հռչակավոր քաղաքի` Տիգրանակերտի պարիսպների ու այլ շինությունների մնացորդները:

ԱՂԲՅՈՒՐ

Комментариев нет:

Отправить комментарий